26/10/2026

Հասմիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել՝ շուկայից ապրանքի գնման դեպքում բացի եկամտային հարկի հաշվետվության մեջ դա հարկելը, կազմակերպությունը այլ հաշվետվության ձև ունի՞ հանձնելու ֆիզ. անձից ստացած այդ եկամտի մասով, օրինակ՝ պասիվ եկամուտների կամ այլ նմանատիպ հաշվետվություն: Նախապես շնորհակալություն արձագանքի համար:

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս
Հասցե՝ Հայաստան, Երևան
Հեռախոս՝ 011 508 800
Էլ․ փոստ՝ recruitment@yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ՝ Ինքնարժեքի հաշվառման բաժնի հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ “Երեմյան Փրոջեքթս” ընկերությանը անհրաժեշտ է ռեստորանային ոլորտում ինքնարժեքի փորձ ունեցող հաշվապահ։
Պահանջներ`
Պարտականություններ․
– Մուտքագրել ձեռք բերված ապրանքների և մթերքների տվյալները համապատասխան ծրագրում,
– Վերահսկել մասնաճյուղերի միջև ապրանքանյութական պաշարների օրական շարժը՝ կատարելով համապատասխան ծրագրային մուտքագրումներ,
– Իրականացնել տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքները,
– Վերահսկել մասնաճյուղերում ձեռք բերված ապրանքների գնային համապատասխանությունը մատակարարների հետ համաձայնեցված գնացուցակի հետ,
– Կատարել նյութածախսի հաշվարկ / վերահսկել հումքի ծախսը,
– Մասնակցել գույքագրման աշխատանքներին, վերլուծել արտադրական ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները։

Պահանջվող հմտություններ․
– Բարձրագույն կրթություն,
– Ինքնարժեքի հաշվառման նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ,
– MS Excel-ի գերազանց իմացություն,
– Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն,
– Սթրեսային պայմաններում աշխատելու ունակություն,
– Պատասխանատվության զգացում,
– Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
– Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն,
– Ուշադրություն մանրուքներին:

Դիմելու կարգ․
Դիմել կարող եք` ինքնակենսագրություններն ուղարկելով recruitment շնիկ yeremyanprojects.com էլ. հասցեին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձիք:

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս
Հասցե՝ Հայաստան, Երևան
Հեռախոս՝ 011 508 800
Էլ․ փոստ՝ recruitment շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Արտադրամասում
Պահանջներ՝

Պարտականություններ․
– Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
– Բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում,
– Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում,
– Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում,
– Գործընկերների դեբիտորների և կրեդիտորների վարում ՀԾ հաշվապահ ծրագրով,
– Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում։

Պահանջվող հմտություններ․
– Բարձրագույն մասնագիտական կրթություն,
– ՀԾ-ի գերազանց իմացություն,
– Արտադրական ոլորոտում աշխատանքային փորձը պարտադիր է,
– MS Office, E-invoicing գերազանց իմացություն,
– Նվազագույնը 3 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ,
– Ճշտապահություն, ազնվություն,
– Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
– Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
– Սթրեսակայունություն,
– Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն,
– Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն։

Դիմելու Գործընթաց․
Դիմել կարող եք` ինքնակենսագրությունները ուղարկելով recruitment շնիկ yeremyanprojects.com էլ. հասցեին` նշելով պաշտոնը (Հաշվապահ Արտադրամասում), որի համար դիմում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձիք:

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս
Հասցե՝ Հայաստան, Երևան
Հեռախոս՝ 011 508 800
Էլ․ փոստ՝ recruitment շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ “Երեմյան Փրոջեքթս” ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու հաշվապահներ՝ մեր մեծ թիմին միանալու համար։
Պահանջներ՝ Պարտականություններ․
– Կազմել հարկային և կից օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ,
– Կազմել նյութածախսի հաշվետվություններ՝ հիմք ընդունելով ինքնարժեքի հաշվառման բաժնի կողմից տրամադրված տվյալները,
– Կատարել աշխատավարձի հաշվարկ,
– Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
– Դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր,
– Ձևակերպել հաշվարկային հաշիվների քաղվածքները,
– Իրականացնել պետական մարմինների հետ աշխատանքը։

Պահանջվող հմտություններ․
– Առնվազն երեք տարվա հաշվապահական փորձ, ներառյալ համանման ոլորտի փորձ,
– Հարկային օրենսդրության իմացություն, հաշվապահական ստանդարտների իմացություն,
– MS Office, Excel, E-invoicing, ՀԾ իմացություն,
– Ուշադրություն, կենտրոնացում,
– Պատասխանատվության բարձր զգացում,
– Սթրեսակայունություն,
– Արագ և լարված ռիթմով աշխատելու ունակություն,
– Հաշվապահության բնագավառում ճանաչված որակավորման առկայությունը ցանկալի է։

Դիմելու կարգ․
Դիմել կարող եք` ինքնակենսագրություններն ուղարկելով recruitment շնիկ yeremyanprojects.com էլ. հասցեին` նշելով պաշտոնը (Հաշվապահ_YP), որի համար դիմում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձիք:

Լուսինե.

Բարև Ձեզ։ Մայիսի 1-ին Ա/Ձ-ի համար տվել եմ դադարեցում։ Առաջին եռամսյակի հաշվետվությունն ուղարկել եմ։ Խնդրում եմ կասե՞ք՝ 2-րդ եռամսյակի համար էլ պետք է ուղարկեմ հաշվետվություն: Ա/Ձ-ն չունի իրացում, կասեք՝ ի՞նչ վճարումներ պետք է անի այդ 4 ամսվա համար։
Նախապես շնորհակալ եմ:

Աստղիկ.

Բարի երեկո, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, նախապես շնորհակալություն։
Ձեռք է բերվել հողամաս, որի դիմաց դեռևս չի վճարվել /2 000 000 դրամ/։
2017թ. հաշվարկված մաշվածությունը կազմում է 38 881 դրամ, իսկ 2018թ.՝ 272 160 դրամ։ Տալ խնդրի հաշվապահական ձևակերպումները։

Քրիստինե.

Բարև Ձեզ: Եթե կազմակերպությունը պետ. ռեգիստրում գրանցվել է մարտի վերջին օրը, հարկային դաշտում գրանցվել է 15.04.21թ-ին, բայց կազմակերպությանը հաշիվ են գրել 13.04.21թ-ով, ի՞նչ որ խախտում լինում է, թե՞ ոչ: Եթե այո, դիմացի կազմակերպությանը ասեմ տան ճշգրտում նոր ես հաստատե՞մ: Կանխավ շնորհակալություն:

Անի.

Բարև Ձեզ: Եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել որպես բանվոր և նրա հետ պայմանագիրը կնքվել է անորոշ ժամկետով, հիմա աշխատանքներն ավարտվել են և պետք է աշխատողին ազատել աշխատանքից, ո՞ր հոդվածով պետք է նրան ազատել աշխատանքից: Նշեմ, որ աշխատել է մոտավոր 1 ամիս:

Ընկերություն՝ Ամիկում հաշվապահական ընկերություն
Հասցե՝ Կոմիտաս 49/2
Հեռախոս՝ 044 003060
Էլ․ փոստ՝ llc.amicum շնիկ mail.ru
Սեմինարի / դասընթացի անվանումը՝ Հաշվապահություն 0-ից, ՀԾ հաշվապահ-7, հարկային և աշխատանքային օրենսդրություն
Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝ Հաշվապահական դասընթացը իր մեջ ներառում է՝
📌 Հարկային և ֆինանսական հաշվառում
📌Աշխատանքային օրենսդրություն
📌Հարկային օրենսդրություն
📌Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստ
📌Կենսաթոշակային վճար
📌Դրոշմանիշային վճար
📌ՀԾ հաշվապահ-7
📌 ԵՏՄ Հաշվետվությունների կազմում
📌 E-invoicing և Taxservice.am ծրագրերի կիրառում
📌Փաստաթղթաշրջանառության ուսումնասիրություն գործող ընկերությունների օրինակներով
Արժեքը՝ ամսական 30 000 դրամ
Այլ նշումներ՝ Ընկերությունը պարբերաբար իրականացնում է հարկային և աշխատանքային օրենսդրության թեմատիկ դասընթացներ

Անյա.

Բարև Ձեզ։ Ընտանիքում կորոնավիրուսով վարակված անդամ ունենք և դրանով պայմանավորված 14 օր աշխատանքի չեմ գնում։ Վճարվելու՞ եմ արդյոք 14 օրը տանը մնալու համար, թե՞ վճարելու են փաստացի աշխատած օրերի դիմաց։

Արեգ.

Ողջույն բոլորին:
Ունեմ մի այսպիսի խնդիր.
ՍՊԸ-ն ձեռք է բերել հոսքային գիծ 2007թ, որի համար այդ տարիների ընթացքում մաշվածություն չի հաշվարկվել: Այդ տարիների ընթացքում այն բարոյապես մաշվել է և դարձել ոչ պիտանի: 2020թ նշված հոսքագիծը փոխարինել ենք նոր հոսքագծով:
Հարց.1 Կարո՞ղ եմ այն միանգամից դուս գրել և որպես ծախս ներառել շահութահարկի հաշվարկում՝ ամբողջապես և սկզբնական արժեքով:
2. Ի՞նչ կարգով է դա կատարվում և ո՞ր ծախսերի մեջ է այն ներառվում:
3. Ինչպիսի՞ ձևակերպումներ են անհրաժեշտ՞
Կանխավ շնորհակալություն:

Ագնեսա.

Բարև Ձեզ: 1. Ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում բարեգործական հիմադրամը: 2. Արդյո՞ք վարում է դրամարկղային գիրք։ 3 Տնօրենին, հոգեբարձուների խորհրդի անդամներին պարտադի՞ր է գրանցել որպես աշխատող և արդյո՞ք չեն ազատվում եկամտային հարկից։
Կանխավ շնորհակալություն:

Մարի.

Բարև Ձեզ: Ցանկանում եմ հիմնել չրերի արտադրություն, որը պետք է կիրառվի քաղցրավենիքի մեջ, ինչպես նաև թեյերի ու մրգային չիպսի արտադրություն պետք է գործի: Ի՞նչ փաստաթղթեր են պետք, ինչպես նաև հետագայում արտահանման համար ի՞նչ է պետք, ի՞նչ փաստաթղթեր և չափանիշներ:

Աստղիկ.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք՝ վարչական աշխատողների համար հաշվարկվել է աշխատավարձ 150 000 դրամ և այնուհետև վճարվել է։ Տալ խնդրի հաշվապայական ձևակերպումները։
Մատակարարից ձեռք են բերվել հաստոցներ, որոնց դիմաց վճարվել է դրամարկղից 100 000 դրամ։ Տալ խնդրի հաշվապահական ձևակերպումները։

Արմինե.

Բարև Ձեզ: Լիազորի գրասենյակ գրանցվել եմ: Ինչպե՞ս կարող եմ մուտք գործել օգտվողի հիմնական էջ հաշվետվություն լրացնելու համար:
Ես ստացելեմ այս պայմանգիրը:
Նախապես շնորհակալ եմ:

Բարև Ձեզ: Եթե աշխատողին տվել եմ արձակուրդ 23 աշխատանքային օր և վճարել մարտին՝ 12 աշխատանքային օր մարտ ամսին է լինում, 11 օր ապրիլին: Եկամտային հաշվետվության մեջ պե՞տք է առանձին ցույց տալ 12 օրը մարտին, 11 օրը ապրիլին, թե՞ ընդհանուր մարտին։

Կարո՞ղ եմ տարածքի մաքրման համար կնքել քաղիրավական պայմանագիր, նշելով մեկ այցի արժեքը 600 ՀՀ դրամ, ներառյալ՝ հարկերը: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք 1 այցը, ոչ թե 1 ժամ, քանի որ 1 այցը կարող է լինել մոտ 15-20 րոպե:

Կարինե.

Բարի օր: Կազմակերպությունը (ԱԱՀ-ով) գրանցվել է 25.12.2020թ․-ին։ Փաստացի գործունեությունը սկսել է 2021թ․-ին։ Շահութահարկի հաշվարկ զրոյական ներկայացնել պե՞տք է։