26/10/2026

Արմինե.

Բարև Ձեզ: Եթե աշխատակցին տրվել է ծննդաբերության արձակուրդ և հիմա ցանկանում է գնալ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ՝ կազմակերպությունը որևէ կերպ կարո՞ղ է չընդունել արձակուրդի դիմումը և աշխատանքից ազատել աշխատակցին: Խնդրում եմ նշեք օրենքի հոդվածը:
Նախապես շնորհակալություն:

Նարեկ.

Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպում՝
մայրության նպաստը կազմել է 553 545 դրամ, որից պահվել է եկամտային հարկ 127 315 դրամ և աշխատողին փաստացի վճարվել է 426 230 դրամ, որից կազմակերպության տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 277 170, տարբերությունը՝ 149 060 դրամը փոխհատուցվել է սոց. ծառայության կողմից:

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատակիցս աշխատում է համատեղությամբ՝ հիմնական աշխատավայրը մեզ մոտ՝ 6 ամիս: Մայրության նպաստի հաշվարկման ժամանակ մեր և մյուս կազմակերպության աշխատավարձերը պե՞տք է գումարել միջինը ստանալու համար:

Արեգ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնեք ձեռք բերելու ավտոմեքենայի անհատույց օգտագործման պայմանագրի ձև։ Եվ ունեմ երկու հարց.

1.Պայմանագիրը կնքելուց հետո կարո՞ղ եմ օգտագործված վառելիքը համարել ծախս ՍՊԸ-ի շահութահարկի հաշվարկում

2.ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ձեռք բերված վառելիքը կարելի՞ է դեբետագրել, եթե դա ձեռք է բերվել ՀԴՄ կտրոններով

Anya.

Բարև ձեզ, այսպիսի հարց ունեմ։ Ընկերությունը տեխնիկայի վաճառքով է զբաղվում։ Վաճառքը քիչ է, և գործատուն բավարար գումար չունի աշխատավարձ վճարելու համար։ Կարո՞ղ է արդյոք աշխատավարձին համարժեք տեխնիկա տալ աշխատողին որպես ամսական աշխատավարձ։ Թե՞ հատուցումը պարտադիր գումարի տեսքով պետք է լինի։

Լիաննա․

Բարև Ձեզ, խնդրում եմ կհաշվարկեք իմ ֆիզ․ արձակուրդի գումարը։ Իմ ամսական կեղտոտ աշխատավարձը 161 000 է։ Դեկտեմբեր ամսին ստացել եմ 115 000 պարգեվավճար։ Հուլիս ամսին կգնամ իմ հերթական վճարովի արձակուրդը։ Օգոստոսին նոր գնալու եմ ֆիզ․ արձակուրդ։ Շնորհակալ եմ նախապես։

Յանա․

Բարև ձեզ: Այսպիսի մի հարց ունեմ. եթե կենսաթոշակային տարիքը լրացած աշխատողի պայմանագրի ժամկետը երկարաձգվում է ևս որոշ ժամանակով, մինչև նոր աշխատողի ընդունումը, այդ դեպքում պե՞տք է արդյոք աշխատողը դիմում ներկայացնի մնալու համար, թե՞ համաձայնագիրը բավական է որպես հրամանի հիմք:

Նանա.

Իսկ ինչպե՞ս է ձևակերպվում ՀՀ տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների դիմաց ստացված ՀԴՄ կտրոնի վրա առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

Անահիտ․

Բարև Ձեզ։ Ինձ կասե՞ք՝ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ զբաղվող Ա/Ձ, որ չունի աշխատող, տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, հանդիսանում է սոցիալական վճար վճարող։ Ա/Ձ աշխատում է միկրոյով։

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվաապներ։ Երկու հարց ունեմ.

1. Հետաձգված հարկային ակտիվները և պարտավորությունները գիտեմ որ դեպքում են առաջանում, բայց չեմ հասկանում` դա արտահայտվու՞մ է արդյոք շահութահարկի 240 հաշվետվության մեջ

2. Շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը իր ներմուծած ապրանքները ինչ-որ ձևով կարո՞ղ է անհատույց վաճառել, կամ ցածր գնով, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:

Կարեն․

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ։ Ես ներմուծում եմ սպեցիֆիկ սարքեր (ՌԴ-ից և Չինաստանից): Ցանկանում եմ բացել ԱՁ, քանզի մի քանի հատից ավել ներմուծելու դեպքում մաքսային և հարկային մարմինները պարտադրում են, որ ապրանքը պետք է գրանցվի ԱՁ-ով, և ֆիզիկական անձով չեն կարող տրամադրել։ Այսօր նման պահանջի հանդիպեցի ՌԴ-ից Գլոբբինգով ներմուծված ապրանքների համար։ Հարցերս հետևյալն են․

1) եթե ես գրանցեմ ԱՁ և ապրանքները ներմուծելուց գրանցվեն ԱՁ-ով ներմուծվող, ու վճարվի համապատասխան ներմուծման վճարները, ապա ես հետագայում մինչև ամսի 20-ը ի՞նչ տեսակի հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Եթե խոսքը միայն ներմուծման մասին է, և վաճառք դեռ չի իրականացվել։

2) եթե ես ԱՁ-ով միայն ներմուծումներ անեմ և հետագայում վաճառք չիրականացնեմ (պահեստամասեր են, որոնք օգտագորխվում են այլ բան ստանալու և վերանորոգելու համար), ապա ես խնդիրներ կունենա՞մ հարկային մարմինների հետ։

3) եթե ԱՁ եմ գրանցում և վաճառք եմ իրականացնում միայն փոխանցումով (աշխատում եմ միայն կազմակերպությունների հետ), ապա ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարեմ այդ գործունեության համար: Խոսքս պարտադիր ֆիքսված վճարների և շրջանառության հետ կապված հարկերի մասին է։ Կուզենայի իմանալ նաև` այդ դեպքում շրջանառության համար վճարված հարկերից ես կարո՞ղ եմ եկամտային հարկի հետվերադարձի մասին օրենքի շրջանակում հետ ստանալ (եթե ունեմ այդ պայմանին բավարարող հիփոթեքային վարկ)։

Շնորհակալություն։

Lili.

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը հարկային հաշիվ է դուրս գրել ապրանքների մատակարարման համար։ Անցել է 3 օր, և մյուս կողմը ապրանքը ուզում է վերադարձնել և առաջարկում է անվավեր անել հաշիվը։ Կարո՞ղ ենք 3 օր անց անվավեր ճանաչել։ Շնորհակալություն

2509
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Թեստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքից

1 / 10

Ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն

2 / 10

Հանրակրթական, միջին-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու և հանձնելու համար տրամադրվում է ուսումնական արձակուրդ

3 / 10

Աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում գործատուն որպես կարգապահական տույժ կարող է կիրառել

4 / 10

Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում

5 / 10

Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի

6 / 10

Կազմակերպության լուծարման դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ

7 / 10

Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն այդ մասին պետք է ծանուցի աշխատողին

8 / 10

Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական

9 / 10

Գործադուլ հայտարարվում է այն դեպքում, եթե այդ մասին որոշումը հավանության է արժանացել

10 / 10

Կարո՞ղ է գործատուն աշխատանքային պայմանագիր կնքել տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձանց հետ

Այժմ կարող եք տեղադրել նաև հաշվապահական ծառայությունների վերաբերյալ Ձեր ընկերության հայտարարությունը Accountant.am կայքում։ Հայտարարությունը կարող եք տեղադրել այստեղ…

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս
Հասցե՝ Տերյան 8
Հեռախոս՝ 011508800
Էլ. փոստ՝ hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ՝ Արտադրամասի հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
Պարտականություններ՝
– Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
– Բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում
– Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
– Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
– Գործընկերների դեբիտորների և կրեդիտորների վարում ՀԾ հաշվապահ ծրագրով
– Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում:
Պահանջվող հմտություններ՝
– Տարիք՝ 25-40
– Բարձրագույն մասնագիտական կրթություն
– MS Office, Excel, E-invoicing, ՀԾ-ի իմացություն
– Նվազագույնը 3 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ
– Արտադրական ոլորոտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
– Ճշտապահություն, ազնվություն
– Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
– Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
– Սթրեսակայունություն
– Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն
– Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն:
Այլ նշումներ՝ Աշխատավայրը գտնվում է Արցախի 143 հասցեում:
Դիմել կարող եք ինքնակենսագրությունները ուղարկելով hr շնիկ yeremyanprojects.com էլ. փոստին` նշելով պաշտոնը /Հաշվապահ Արտադրամասում/, որի համար դիմում եք:

Hayk.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Այսպիսի հարց ունեմ. եթե շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն ծառայություններ է մատուցում և այդ գործունեությանը վերաբերող նյութեր է ձեռքբերում, արդյո՞ք կարող է այդ նյութերը առաքման վայրից տեղափոխել ծառայության մատուցման մեկ այլ վայր: Նշեմ, որ առաքման գիրք չունենք: Եվ կխնդրեմ օրենքի հղում անել:

Անահիտ.

Բարև Ձեզ: Հարցս այսպիսին է. աշխատակիցն աշխատել է ընկերությունում 20 տարի: Վերջին 12 ամսվա ընթացքում յուրաքանչյուր ամիս հաշվարկվել է 93 00 դրամ, ներառյալ՝ բոլոր պահումները: Կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ, ազատվում է աշխատանքից: Որքա՞ն կկազմի արձակման նպաստի գումարը:

Արթուր․

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ վերաբերյալ՝ արդյո՞ք այն արդեն գործում է, ինչպե՞ս պետք է ձեռքբերել և այլ մանրամասներ։ Շնորհակալություն նախապես։