26/10/2026

Արամ.

Հարգելի գործընկերներ, կազմակերպության աշխատակցի համար հաշվարկվել է անաշխատունակության նպաստ մարտ ամսվա վերջում, սակայն վճարվել է նպաստը ապրիլին: Հարցս հետևյալն է՝ ո՞ր ամսվա եկամտային հարկի հաշվարկում պետք է արտացոլել նպաստի հաշվարկը: Նախապես շնորհակալություն:

Խնդրում եմ, պատասխանեք՝ դեղատան աշխատակցին վերաբերու՞մ է նվազագույն աշխատավարձի մասին օրենքի հետևյալ հոդվածը.
Հոդված 2.1. Առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ աշխատողների` ամսվա համար սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողությանը:

Նշեմ, որ գիշերային հերթափոխով չի աշխատում, աշխատում է ժամը 09:00-ից 22:00-ն:

Սոֆյա.

Հարգելի հաշվապահներ,
240 ձևի հաշվետվությունը լրացնելիս ըստ գործունեության տեսակի եկամուտների դասակարգչի սխալ է բերում: Պեկ-ի կայքից պարզեցի, որ դասակարգչի փոփոխություն չի եղել. տեխնիկները չեն կարողանում շտկել խնդիրը: Ի՞նչ անել:

Ella.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք` տալ ձևակերպումը.
Տեղակայումը կատարվել է կապալառուական եղանակով՝ դրսից հրավիրված մասնագետների կողմից: Ըստ հարկային հաշվի ներկայացված գումարը կազմել է 420 000 դրամ, այդ թվում ԱԱՀ 16,67%:
Տեղակայված սարքավորումները ապրիլի 1-ին սկզբնական արժեքով հանձնվել են շահագործման:
Հունվարին շարունակվել է արտադրական նոր շենքի շինարարությունը: Շինարարությունը իրականացվել է տնտեսվարական եղանակով, որի ընթացքում կատարվել են հետևյալ ծախսումները՝
ա) շինանյութեր
բ) հաշվարկվել է աշխատավարձ
գ) դրսից ստացված այլ ծառայությունների արժեքը, որոնց գումարը չի փոխանցվել այդ թվում ԱԱՀ 16,67%:
Տալ հետևյալ հաշվապահական ձևակերպումը.
Հիմնական միջոցների դուրս գրման ակտով ապրիլի 1-ին դուրս է գրվել սարքավորում՝
ա) սկզբնական արժեքը
բ) կուտակված մաշվածությունը
գ) հաշվարկվել է աշխատավարձ լուծարող բանվորներին
դ) լուծարքից հետո մնացած նյութական արժեքները գնահատվել և մուտքագրվել են պահեստ:

Սոֆյա.

Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն 2019թ.-ի մարտին ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը: Այնուհետև 2019թ.-ի նոյեմբերին իրականացրել է տարածքի նվիրատվության գործարք ֆիզիկական անձին, ինչը արտացոլել է 2019թ.-ի 4-րդ եռամսյակի շրջանառության հաշվետվության մեջ:
Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն ֆիզ. անձին նվիրաբերած գույքի մասով, ո՞վ պետք է կատարի հաշվարկի ներկայացումը և գումարի վճարումը, էլեկտրոնային ի՞նչ հաշվետվաձևով:

Կարինե.

Եթե մարտ ամսին ունեմ ԵՏՄ-ից ներմուծում, որից առաջացած ԱԱՀ-ն վճարել եմ մինչև ապրիլի 20-ը, ներմուծման ԱԱՀ-ն լրացնում եմ միայն ԱԱՀ-ի հաշվարկի 17-րդ տողու՞մ:

Մարիա.

Բարև Ձեզ: Մեր աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, և նրա հաստիքը կրճատվել է: Հիմա նրան վերջնահաշվարկ պետք է կատարե՞նք, թե՞ ոչ, և ինչպե՞ս: Կանխավ շնորհակալություն:

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը արտադրում և իրացնում է բնապահպանական հարկով ենթակա արտադրանք: Հաշիվ ապրանքագրի մեջ առանձին տողում չի նշվել բնապահպանական հարկի գումարը: Ի՞նչ խնդիր կարող է առաջանալ:

Ընկերություն՝ Ամիկում հաշվապահական ընկերություն
Հասցե՝ Կոմիտաս 49/2
Հեռախոս՝ 044003060
Էլ․ փոստ՝ llc.amicum շնիկ mail.ru
Ծառայության անվանում՝ Հաշվապահական ծառայություններ
Ծառայության նկարագրություն՝
📂Մատչելի և որակյալ հաշվապահական ծառայություններ`
• Հաշվապահության վարում որակավորում ունեցող հաշվապահի կողմից ձեռնարկատիրական գործունեության բոլոր ոլորտներում
• Ներքին աուդիտ, հաշվապահության վերականգնում
• Հաշվապահական գործառույթների վերահսկում
• Հարկային աջակցություն
• Վստահելի խորհրդատվություն
• Գործունեության ուսումնասիրություն, բացթողումների բացահայտում և լավագույն լուծումների առաջարկում
• Հաշվապահական խորհրդատվություն նաև ֆիզիկական անձանց
📂Հաշվապահական խմբակային և անհատական պրակտիկ դասընթացներ
• հաշվապահական հաշվառում 0-ից
• ՀԾ հաշվապահ-7
• հարկային օրենսդրություն
• աշխատանքային օրենսդրություն

Եթե աշխատողը աշխատում է կես դրույքով՝ կարո՞ղ եմ վարձատրություն գրել 50 000։ Ժամերն էլ տվյալ ամսվա աշխատանքային ժամերի կեսը։ Գրանցման հայտնում պե՞տք է հստակ նշվի ոչ լրիվ աշխատաժամանակը և շաբաթական ԱՇԽ օրերի քանակը, եթե գրանցման հայտում պարտադիր չէ։ Նշեմ, որ ներքին իրավական ակտում նշել եմ կես դրույք։

Քրիստինե.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել՝ կազմակերպությունը ո՞ր գործունեության դասակարգչի տակ պետք է աշխատի՝ գնում է թուղթ, մեկ այլ տեղ պատրաստում է թղթե տոպրակներ, արկղեր և վաճառելու է մեծածախ։ Լինելու է առևտո՞ւր՝ G 46.90.0, G 46.76.9, թե՞ արտադրություն՝ DE 21.25.0:

Աշոտ.

Բարև ձեզ: Խնդրում եմ, նշեք՝ արձակման նպաստից ինչ հարկեր են պահվում: «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արձակման նպաստի գումարը նվազեցվում էր հարկ վճարողի համախառն եկամտից, սակայն օրենքի՝ ուժը կորցնելուց հետո «Հարկային օրենսգրքի» եկամտային հարկի բաժնում ոչինչ չի նշվում արձակման նպաստի մասին: Նշեք, խնդրում եմ, օրենքը, որտեղ ասվում է արձակման նպաստից պահումների մասին:

Դավիթ.

Բարև Ձեզ: Պատրաստվում եմ ստեղծել կազմակերպություն, որը կաշխատի օնլայն 2 տարբեր ուղղություններով և 2 վեբ կայքերով: Առաջինը՝ լեզվի ուսուցման դասընթաց, երկրորդը՝ օնլայն քարտուղարի ծառայություն: Հարցս հետևյալն է. արդյոք հնարավո՞ր կլինի 2 տարբեր գործունեություն իրականցնել մեկ ՍՊԸ-ի միջոցով և գործել շրջանառության հարկի կամ այլ պարզեցված հարկման տարբերակով: Վարձու աշխատողներ հետագայում նախատեսվում են: Կանխավ շնորհակալ եմ:

Սեդա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես 9 տարի աշխատել եմ դեղագործ նույն դեղատանը, հետո դուրս եմ եկել, մի ամիս հետո ընդունվել եմ այլ դեղատուն աշխատանքի, որտեղ պետք է աշխատեմ 5 ամիս և գնամ դեկրետ: Խնդրում եմ ինձ ասեք՝ իմ դեկրետը ինչպե՞ս պետք է հաշվվի, արդյոք պե՞տք է հաշվվի նախորդ գործատուիս մոտ աշխատածն էլ, թ՞ ոչ։

Արամ.

Բարև ձեզ: Շրջանառության հարկի շրջանականերում հանրային սննդի և մանրածախ առևտրի գործունեություն իրականացնող Ա/Ձ-ները արդյոք կարո՞ղ են 12 ամսվա վճարած շահութահարկի և սոց. վճարի 5 000 դրամները ներառել ծախսերի մեջ:

Սիմոն.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն հարկային մարմնին տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի:
Կանխավ շնորհակալություն: