26/10/2026

Ընկերություն՝ Հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպություն
Հասցե՝ ք. Երևան
Հեռախոս՝ 091280457
Էլ. փոստ՝ accountingimprovementllc շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունը փնտրում է իր կողմից սպասարկվող ընկերությունում արական սեռի սկսնակ հաշվետարի ներկայացուցչի, ում գործառույթների թվում են մասնավորապես.
1. Ոչ հարկային հաշվառման վարում,
2. Հաշվապահության վարում ՀԾ հաշվապահ ծրագրի միջոցով,
3. Երրորդ երկրի ներմուծման հաշվառում,
4. Պաշարների պարբերական հաշվառում և փաստացի մնացորդի հետ համադրելիության ապահովում,
5. Հաշիվների դուրսգրում e-invoicing համակարգով, մանրածախ իրացման հաշվառում,
6. Դրամարկղային գործառնությունների և բանկային գործարքների իրականացում,
7. Գործընկերների մնացորդների պարբերական հաշվառում,
8. Այլ գործառույթների իրականացում՝ ըստ անհրաժեշտության։
Պահանջներ՝
1. Word ու excel ծրագրերի բավարար իմացության, պարբերական կատարելագործում,
2. Նախաձեռնության ցուցաբերում,
3. Կատարված գործի նկատմամբ պատասխանատվության զգացում,
4. Խուճափի չմատնվելու հատկություն,
5. Ներքին հաշվետվությունների ներկայացում՝ շաբաթական կտրվածքով, հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության պատասխանատու անձին,
6. Ոչ ստանդարտ գործարքների մասով գործողություն կատարելիս անհապաղ քննարկում հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության պատասխանատու անձի հետ՝ նախքան դրանց կատարումը:
Աշխատավարձ՝ Սկսած 60 000 դրամից
Այլ նշումներ՝ Համապատասխան արական սեռի թեկնածուներին, ովքեր բավարարում են վերոնշյալ պայմաններին, ինչպես նաև համաձայն են առաջարկվող աշխատավարձի և առնվազն մեկամսյա փորձաշրջան անցնելու հետ, տրամաբանող են և աշխատասեր, խնդրում ենք զանգահարել հեռախոսահամարով կամ գրել accountingimprovementllc շնիկ mail.ru էլ. հասցեին:

Աելիտա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս է վճարվում երեխայի հիվանդության համար բացված անաշխատության թերթիկը, մայրը մանկավարժ է:
Նախապես շնորհակալ եմ։

Կարո՞ղ եմ ատամնաբույժին կես դրույքով ընդունել, շաբաթական 22 ժամ է ներկայանալու, և վարձատրությունը նշեմ մինչև 2020թ. 40 000 համախառն, իսկ 2020 հունվարից՝ 50 000դ.:

Արմինե.

Բարև Ձեզ: ՀԿ-ն ցանկանում է դուստր առևտրային կազմակերպություն բացել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել պետ. ռեգիստր: Նախապես շնորհակալություն:

Մելինե.

Բարև ձեզ: Եթե աշխատակիցը գնում է ֆիզ, բայց նախորդող 12 ամիսները եղել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ դեպքում ո՞ր ամիսների աշխատավարձն ենք վերցնում հաշվարկի համար:
Կասեք՝ նշված տեքստում եկամուտը պայմանագրով սահմանված աշխատավա՞րձն է: Եվ եթե այո, ապա հաշվարկ կատարելիս, օրինակ, եթե 80 000 է եղել աշխատավարձը, դա բաժանում եմ 12-ի, թե՞ միանգամից 30.4-ի: Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ, ասեք` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մանկական զարգացման կենտրոն բացելու համար: Կանխավ շնորհակալ եմ:

Անի.

Բարև ձեզ։ Ես մատուցում եմ Սոցիալական Մեդիա Մարքեթինգի ծառայություններ, գրանցված եմ որպես Ա/Ձ և վճարում եմ շրջհարկ։
Ծառայության պատվիրատուն ցանկանում է միանգամից վճարել 6 ամսվա ծառայության վճարը ինչպես նաև $1000 Ֆեյսբուքում և Լինկեդին-ում գովազդ տեղադրելու համար։ Այսինքն՝ այդ գումարը ես պետք է վճարեմ սոցիալական հարթակներին։
Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպես պետք է ձևակերպեմ $1000-ը (որը եկամուտ չէ) և 6 ամսվա ծառայության վճարը, որպեսզի խնդիրներ չունենամ հարկայինի հետ հաշվապահության տեսանկյունից։
Կանխավ շնորհակալություն:

Ruzanna.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ աշխատանքային հրամաններում (աշխատանքի ընդունման ժամանակ), պարտադի՞ր է նշել հիմքերը, այսինքն՝ հոդգածները:
Կանխավ շնորհակալ եմ։

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի նպաստ ստանալուն: Որքա՞ն է տվյալ պահին ամսական նպաստի չափը: Եվ արդյո՞ք մարզի գրանցում ունեցող անձի նպաստը ավելի բարձր է քան Երևանի գրանցում ունեցողինը:

2642
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Թեստ կադրային հաշվապահների համար

1 / 10

Անաշխատունակության նպաստի հաշվարկման ժամանակ չեն ներառվում՝

2 / 10

Աշխատողի համար մեկ ամսվա մեջ հաշվարկվել է աշխատավարձ, արձակուրդ և անաշխատունակության նպաստ, ինչպե՞ս է վճարվելու դրոշմանիշային վճարը

3 / 10

Միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ պարգևատրման գումարները հաշվի են առնվում՝

4 / 10

Ի՞նչ հարկեր/վճարներ են պահվում անաշխատունակության նպաստից

5 / 10

Աշխատավարձի չափի բարձրացման դեպքում գործատուն պետք է ծանուցի աշխատողին՝

6 / 10

Վերջնահաշվարկի ժամանակ հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չեն ներառվում այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը՝

7 / 10

Վարձու աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում գործատուն գրանցման հայտը ներկայացնում է՝

8 / 10

Ծանր, վնասակար աշխատանքներ կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում՝

9 / 10

Հաշվարկվել է անաշխատունակության նպաստ և վճարվել է հաջորդ ամսվա սկզբին, ո՞ր ամսվա եկամտային հարկի հաշվարկում պետք է արտացոլել այն

10 / 10

Ո՞ր դեպքերում չեն կուտակվում արձակուրդային օրեր

Աննա.

Բարև Ձեզ: Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն, որը ծավալում է արտադրական գործունեություն՝ թխվածքաբլիթի արտադրություն՝ արտադրում և վաճառում է:

Մարինա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ հարկ վճարողների կողմից տեղեկություններ փակցնելու հայտարարությունը 2008թ. 15-ն ձևն է գործու՞մ, թե՞ 2017թ.-ի 193-ն է:

Արսեն.

Բարև Ձեզ: Հաշվապահական ծառայություններ մատուցող գրասենյակ բացելու համար ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ, դասակարգիչը M69.20.0 պահանջում է լիցենզիա, բայց Լիցենզավորման մասին օրենքում չգտա անհրաժեշտ լիցենզիան:
Կանխավ շնորհակալություն:

Մարետա.

1. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Հարցս հետևյալն է՝ գրանցված աշխատող եմ ու ԱՁ եմ բացել, ի՞նչ-որ կերպ կազդի գրանցվածս պայմանների վրա:
2. ԱՁ-ն շրջ. հարկով է ճիշտ աշխատել, թե՞ միկրոյով:

Բարև բոլորին:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք՝ արդյո՞ք օրենքը պահանջում է կրեդիտորական պարտք (ոչ ժամկետանց) ունենալու դեպքում ստեղծել պահուստ։ Եթե այո, խնդրում եմ տալ հղում։ Կանխավ շնորհակալ եմ։

Սարգիս.

 

Բարև Ձեզ: Հարցս վերաբերում է պահակի արձակուրդայինի օրերին: 20 աշխատանքային օր հասնում է, բայց եթե նրա աշխատանքային գրաֆիկը՝ մեկ օր աշխատանքային է, մեկ օր հանգիստ, ապա այս ամսվա ընթացքում նա ունենում է 15 աշխատանքային օրեր, ստացվում է արձակուրդայինի ժամանակահատվածը կլինի ապրիլի 1-ից մինչև մայիսի 9-ը՞: Այսինքն՝ հաշվի է առնվու՞մ միայն իր աշխատանքային օրերը: Շնորհակալություն:

Մարինե.

Բարև Ձեզ: Պետական գնումների մասնակցելու համար,  կազմակերպության ո՞ր տեսակն է արդյունավետ բացել. ԱՁ, թե՞ ՍՊԸ։  ՍՊԸ-ի դեպքում ո՞ր հարկատեսակը կարելի է ընտել՝ ԱԱՀ,  թե՞ շրջ․  հարկ։

Աննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջ. հարկ վճարողը վարձակալել է տարածք։ Գիտեմ, որ վարձակալությունից հարկման բազան = (կադաստրային արժեք × 2,5%)/12։ Եթե չունենք կադաստրային արժեք՝ ո՞նց ենք վարվելու:

Աննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք պարտադիր է, որ կազմակերպության փաստաթղթաշրջանառության (պայմանագրեր, հրամաններ, համաձայնագրեր) համարակալումը յուրաքանչյուր տարի սկսվի 1-ից, թե՞ կարելի է հաջորդ տարի շարունակել նախորդ տարվա համարակալմամբ: Այդ կարգը որտեղի՞ց է հնարավոր գտնել:

Անի.

Ողջույն,
Ես գտնվում եմ փորձաշրջնում՝ ՏՏ ընկերությունում։ Կարո՞ղ եմ արդյոք դիմել ֆիզ. արձակուրդի համար փորձաշրջանի ընթացքում։
Շնորհակալություն: