Արամ․
Հարգելի հաշվապահներ, շրջանառության հարկ վճարող ԱՁ-ն ի՞նչ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնի և ժամկետները։ Շնորհակալություն։
Հաշվապահություն ԵՎ ավելին
Արամ․
Հարգելի հաշվապահներ, շրջանառության հարկ վճարող ԱՁ-ն ի՞նչ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնի և ժամկետները։ Շնորհակալություն։
Մելինե․
Ողջույն։ ՍՊԸ֊ն զբաղվում է կաբելային ինտերինետ ծառայության մատուցմամբ։ Դրամարկղում ստացվել է բաժանորդից ինտերնետ ծառայության վճարը։ Հետվճարային փաթեթ չէ՝ Դտ 251 Կտ՞:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Ա4 թղթի ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով:
Կից փաստաթղթեր․
Խնդրում եմ պատասխանեք, եթե 2018թ. շրջանառության հարկի հաշվետվության մեջ սխալ եմ հայտնաբերել՝ կարո՞ղ եմ ճշգրտել։ Ի՞նչ է բխում, եթե ապրանքի ձեռքբերման ծախսը քիչ եմ նշել, եթե շրջանառության հարկի հաշվետվության մեջ 5,4 կետը հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումար պակաս եմ գրել՝ կոպիտ խախտու՞մ է և ի՞նչ հետևանք ունի:
Մելինե.
Բարև ձեզ: Եթե ֆիզ. անձը ֆիզ. անձին տալիս է տարածք վարձակալությամբ, պե՞տք է հանձնել 163 ձև հաշվետվությունը: Եվ առհասարակ ո՞ր դեպքում է հանձնվում այդ ձևը:
Արթուր․
Բարև ձեզ, միկրոձեռնարկություն ենք, հաճախորդը իրավաբանական անձ է, պատվերի գումարը պետք է փոխանցումով անի, ի՞նչ քայլեր պետք է մենք անենք։ Միայն հաշվեհամարը տանք, թե՞ հարկավոր է հաշիվ ապրանքագիր էլ դուրս գրել։
Սուրեն․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս էլեկտրոնային եղանակով ներկայացնեմ մաքսային արժեքի հայտարարագիր, երրորդ երկրից հաստոց պետք է գնեմ։ Լիազորի և օգտվողի գրասենյակից չեմ գտնում այդ հայտարարագրի հղումը, և այն հղումը, որտեղ կա հաստոցների դասակարգման մասին տեղեկություն, որ իմանամ տվյալ հաստոցի մաքսազերծման արժեքը: Նախապես շնորհակալություն։
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն ներմուծում է կատարել հունվարից մարտ ամիսներում, սակայն դեռ չի վճարել ներմուծման ԱԱՀ-ն։ Աշխատում է շրջ. հարկի դաշտում։ Շրջանառության հարկի հաշվարկում այդ չվճարված ԱԱՀ-ն կարո՞ղ ենք ներկայացնել 4 %-ի տողում:
Տարոն.
Բարև Ձեզ: Ինչպե՞ս կարող եմ օնլայն նայել մեքենայի տարեկան տեխ. զննման գումարը:
Արամ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատողը աշխատում է ոչ լրիվ աշխատանքային ռեժիմով, ապա տվյալ դեպքում փաստացի աշխատավարձը հանդիսանում է ժամավարձային, և աշխատավարձը վճարելիս պետք է առաջնորդվե՞լ նվազագույն ժամային աշխատավարձով:
Հասմիկ.
Բարև ձեզ, կարո՞ղ եմ Պարսկաստանից ապրանք ներմուծել: Կասե՞ք մեկ կիլոգրամի համար մաքսազերծման արժեքը:
Սուրեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք։ Ես բացել եմ Ա/Ձ՝ կահույքի արտադրությամբ զբաղվելու համար և համարվում եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սակայն դեռ գործունեություն չեմ ծավալել, քանի որ անհրաժեշտ է ձեռք բերել հաստոց կաՙմ Չինաստանից, կաՙմ Ռուսաստանից։ Հարցս հետևյալն է. ի՞նչ հարկեր և տուրքեր կան Ռուսաստանի և Չինաստանի դեպքում, և ի՞նչ նրբություններ կան որոնց մասին նախապես պետք է գիտենամ: Օրինակ՝ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ հարկային մարմիններ և այլն:
Նախապես շնորհակալություն։
Յան.
Կարո՞ղ է արդյոք պայմանագրի լուծարումից հետո արգելք դրվել մրցակիցների մոտ աշխատանքի անցնելու վրա։ Աշխատանքային պայմանագրում նման կետ կա, բայց օրենսգրքից տպավորություն է, որ այդպիսի կետը չի կարող վավեր լինել՝ աշխատանքային պայմանագիրը ուժը կորցնում է լուծելու պահից։
Կուզեի պրոֆեսիոնալ կարծիք լսել։ Կանխավ շնորհակալ եմ:
Անի.
Մայրության նպաստի հաշվարկման ժամանակ կիսատ ամիսը ներառվու՞մ է հաշվարկի մեջ:
Արամ.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը աշխատում է ոչ լրիվ աշխատանքային ռեժիմով՝ աշխատանքից ազատվելիս ինչպե՞ս պետք է կատարել վերջնահաշվարկ:
Մելինե.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։
Ես և դրամարկղային գիրքը ոչ մի կերպ լեզու չենք գտնում։ Օգնեՙք:
1/ Եթե ՍՊԸ-ի տնօրենը անձամբ է վարում իր հաշվապահությունը, չունի հաշվապահ և գանձապահ, դրամարկղային գրքի մեջ ո՞վ է ստորագրելու համապատասխան տեղերում:
2/ Դրամարկղում եղած գումարը բաժանվել է ՍՊԸ հիմնադիրների միջև, ի՞նչ ձևակերպում տալ:
Մարիա.
Բարև Ձեզ: Ներեցեք ես 2020 թվականի դեկտեմբերի 15-ին պայմանագիր եմ կնքել դայակի հետ և օգտվում եմ “Դայակ պետության աջակցությամբ” ծրագրից: Խնդրում եմ ինձ կասե՞ք՝ ինչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ:
Արմինե.
Բարև Ձեզ։ Եթե աշխատողը կորոնավիրուսով է վարակվել` ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել: Փոխարինողին հրաման պե՞տք է տանք, թե՞ ոչ, և ինչպե՞ս է վարձատրվում հիվանդը և փոխարինողը:

Ընկերություն՝ Արմհոլդինգ
Էլ․ փոստ՝ hr շնիկ armholding.am
Թափուր աշխատատեղ՝ Կրտսեր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
• Հաշվապահության վարում ՀԾ համակարգով, սկզբնական փաստաթղթերի կազմում
• Հաշվետվությունների կազմում և ներկայացում:
Այլ նշումներ՝ Ոլորտ` ծառայությունների մատուցում
Աշխատանքային ռեժիմ` հնգօրյա: Սույն թափուր հաստիքի համար դիմել կարող եք՝ Ձեր ինքնակենսագրությունն ուղարկելով hr շնիկ armholding.am էլ. հասցեին:
Անի.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցով: Աշխատակիցն ունի ԴԱՀԿ-ում պարտավորություն վճարելու և աշխատավարձից պետք է 30% հաշվարկել և փոխանցել իրենց կողմից տրամադրած հաշվեհամարին: Կարո՞ղ եք օգնել: Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ: Միշտ փոխանցել եմ կազմակերպության հաշվեհամարից աշխատակցի բանկային հաշվեհամարին: Կանխավ շնորհակալություն:
Արթուր.
Բարև ձեզ: Ա/Ձ եմ բացել, բայց չունեմ նույնականացման քարտ: Ինչպե՞ս կարող եմ միկրոյի հայտ ուղարկել:
Kristine.
Բարև Ձեզ։ Ունեմ երեք հարց։
1.Պետ. ռեգիստրում գրանցված, բայց ոչ մի գործունեություն չսկսած Ա/Ձ-ն ինչպե՞ս լուծարել։
2.Պետ. ռեգիստրում գրանցված, բայց ոչ մի գործունեություն չսկսած ՍՊԸ-ն ինչպե՞ս լուծարել։
3.Պետ. ռեգիստրում գրանցված, որոշ ժամանակ գործունեություն ծավալած, և հիմա դադարեցում տված ՍՊԸ-ն ինչպե՞ս լուծարել։
Taguhi
Բարև Ձեզ, ինձ հետաքրքրում է Ամերիկայի հաշվապահությունը, որտե՞ղ կարող եմ կարդալ կամ ծանոթանալ:
Անի.
Դպրոցը աշխատել է 6 օրյա աշխատանքային գրաֆիկով, զինղեկին փեխարինող աշխատակիցը աշխատել է 12 օր և ազատվել է հրամանով: Պե՞տք է կատարել վերջնահաշվարկ, ինչպե՞ս կատարեմ հաշվարկը:

Բոլոր հաշվապահներին հրավիրում ենք մեկնաբանել հրապարակվող նյութերը Accountant.am կայքում և վաստակել գումար։ Վճարումներն իրական են, գումարը՝ ոչ շատ մեծ, սակայն կարող եք այն դիտարկել որպես սիմվոլիկ փոխհատուցում Ձեր ժամանակի և ջանքերի համար։
Նախապես շնորհակալություն համագործակցության համար։
Պայմաններ`
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +(374) 91 088 349
Հասմիկ․
Բարև Ձեզ: Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, կարելի՞ է արդյոք նոր պայմանագիր կնքելու փոխարեն կնքել համաձայնագիր և մի կետով երկարացնել այն, և արդյո՞ք դրա համար պետք է հրաման տրվի, որ պայմամագիրը երկարացվում է։
Արմեն․
Հարգելի գործընկերներ,
1) հնարավո՞ր է արդյոք ծառայությունների մատուցման հաշիվը դուրս գրել մեկ օր շուտ՝ մատակարարման ամսաթիվը նշելով հաջորդ օրը։
2) հնարավո՞ր է արդյոք ծառայությունների մատուցման հաշիվը դուրս գրել ծառայությունները մատուցելուց մի քանի օր հետո՝ մատակարարման ամսաթիվը նշելով ծառայությունների մատուցման ամսաթիվը։
Շնորհակալություն։

Ընկերություն՝ Ստեկո
Հասցե՝ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Մայրաքաղաքային փողոց
Հեռախոս՝ +374 10 730255
Էլ․ փոստ՝ hr շնիկ steko.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Ստեկո ընկերությանն անհրաժեշտ է հաշվապահ (աշխատանքային փորձը արտադրության ոլորտում կդիտվի որպես առավելություն): Աշխատանքային պարտականությունները՝ 1) E-invoicing ծրագրով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում, 2) Ձեռք բերված ապրանքների հաշվառում (կոմպլեկտավորում, տեղաշարժ, մուտք/ելք, գույքագրում), 3) այլ ընթացիկ պատրականություններ: Պահանջվող հմտությունները՝ E-invoicing, ՀԾ, Microsoft Office (Excel) Աշխատանքի վայրը՝ Արգավանդ, Մայրաքաղաքային 174 Ռեժիմը՝ 6 օրյա աշխատանքային շաբաթ Աշխատավարձը՝ Կախված հմտություններից Ռեզյումեներն ուղարկել hr շնիկ steko.am էլ հասեցին՝ subject դաշտում նշելով “ՀԱՇՎԱՊԱՀ”:
Արամ.
Բարև ձեզ: Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիրման աշխատում է շրջանառության հարկով:
Հարց 1. Կարո՞ղ են արդյոք վարձակալական վճարները ներառվել ծախսերի մեջ:
Հարց 2. Եթե այո, ապա ֆիզիկական անձից վարձակալած տարածքի վարձավճարը կարե՞լի է ներառել, թե ոչ:
Արամ.
Բարև ձեզ: Որքա՞ն է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի նպաստի չափը: