26/10/2026

Hayk.

Բարև Ձեզ: Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ը աշխատում է շրջհարկով, ունի քարտային հաշիվ: Տնօրենը, որը միաժամանակ նաև միակ հիմնադիրն է, ժամանակ առ ժամանակ քարտային հաշվից անձնական բնույթի ծախսեր է կատարում /օրինակ՝ սրճարանում կամ խանութում քարտով վճարումներ և այլն/: Այդ գործարքները ինչպե՞ս պետք է ձևակերպել, և արդյո՞ք այդ ծախսը կարելի է նվազեցնել շահաբաժնից:
Նախապես շնորհակալություն:

Ani.

Բարև Ձեզ:
Եթե ընկերության աշխատողներից մեկին նշանակել են տնօրենի ժ/պ, այդ դեպքում նրա հետ համաձայնագիր կամ պայմանագիր կնքվելու՞ է, թե՞ ոչ, թե՞ միայն հրամանն արդեն բավարար հիմք է:

Ընկերություն՝ ADOR Factory
Հասցե՝ Երևան, Արցախի 73
Հեռախոս՝ 043611110
Էլ․ փոստ․՝ hr շնիկ ador.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Ador Factory-ն աշխատանքի է հրավիրում 1C ծրագրի իմացությամբ հաշվետար։
Հիմնական պարտականություններ՝
✔ Ապրանքների մուտքագրում և ելքագրում ծրագիր
✔ Պահեստի շարժի վերահսկողություն և պահեստի գույքագրում
✔ Ապառիկի ձևակերպում
✔ Արտադրանքի փուլերի կատարում
✔ Ինքնարժեքի հաշվարկում։
Հիմնական պահանջներ`
✔ Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտներում
✔ Microsoft Office, e-invoicing, 1C (8․3) ծրագրերի պարտադիր իմացություն (հաշվապահական այլ ծրագրերի իմացությունը ցանկալի է)
✔ Մեկ տարվա աշխատանքային փորձ
✔ Վերլուծական մտածողություն և հետևողականություն
✔ Կարգապահություն, ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում։
Մեզ մոտ աշխատելու առավելությունները՝
✅ Ֆինանսական ոլորտում կարիերայի աճի մեծ հնարավորություն
✅ Շարունակական ուսուցում
✅ Մրցակցային աշխատավարձ և շարունակական բարձրացում
✅ Քիչ հանդիպող և տարբերվող թիմ🙃
✅ Առողջ աշխատանքային միջավայր ✅ 🍏☕🥃🥦
Աշխատավարձ՝ 150 000 դրամ
Այլ նշումներ՝ Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ 09:00 – 18:00-ն, շաբաթ՝ 09։00 – 14։00:
📍Հասցե՝ Արցախի 73 /Էրեբունի համայնք/:
Խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ին hr շնիկ ador.am էլ․ փոստի հասցեին՝ Subject դաշտում նշելով հաստիքի անվանումը:
📞 Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 043611110 հեռախոսահամարով: Մանրամասներ կարող եք գտնել այստեղ։

Արամ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե անհատ ձեռնարկատերը աշխատում է շրջանառության հարկով, սակայն եկամուտը 0 է: Ըստ դրոշմանիշային օրենքի նոր փոփոխության արդյո՞ք պետք է վճարի դրոշմանիշային վճար։

Անուշ․

Պատրաստվում եմ հաշվառվել որպես ԱՁ ներդրումների աջակցման կենտրոնին ֆինանսավորման հայտ ներկայացնելու համար։ Գումարը ծախսվելու է հյուրատուն կառուցելու համար։ Արդյո՞ք հարմար է ԱՁ-ն, թե՞ ՍՊԸ-ն, որ դեպքում ծախսերը քիչ կլինեն, նկատի ունեմ օրինակ՝ շինանյութի ձեռք բերման ժամանակ վճարվող ԱԱՀ-ն։ Ու եթե մինչև հյուրատան բացումը եկամուտ չեմ ունենալու, ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հարկայինին միկրոձեռնարկատիրության դեպքում։
Շնորհակալություն։

Հասմիկ․

Բարև Ձեզ։ ՀՀ֊ում գրանցված՝ ՏՏ ոլորտում գործող ընկերությունը արտասահմանի համար ծրագրավորման ծառայություններ մատուցելիս կարո՞ղ է ԱԱՀ չվճարել։

Անի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը կնիք է ձեռք բերել ԱՁ-ից, ԱՁ-ն հաշիվ է դուրս գրել, սակայն կնիքի գումարը չի փոխանցվել բանկային հաշիվ, այլ առձեռն է տրվել։ Այդ դեպքում ինչպե՞ս փաստաթղթավորել, որպես առհաշիվ տրված գումա՞ր, և կնիքը արդյո՞ք կարելի է հաշվառել որպես հիմնական միջոց։

Արթուր․

Փետրվարի 20-ին գրանցել եմ ԱՁ: Չիմացության պատճառով 20 օրվա ընթացքում չեմ ներկայացրել դիմում շրջանառության հարկով աշխատելու համար և հայտնվել եմ ԱԱՀ դաշտում: Հնարավո՞ր է ինչ-որ ձև կարգավորել խնդիրը:

Մարինե.

Բարև Ձեզ: Մի էսպիսի հարց. աշխատողը գտնվում է դեկրետում և կազմակերպության լուծարման պատճառով աշխատակիցը ծանուցվում ու դուրս է գալիս աշխատանքից: Հիմա հարց. եթե մինչ դեկրետ գնալը աշխատողը ունեցել է չօգտագործված արձակուրդային օրեր, ի՞նչ կերպով է հաշվարկվում վերջնահաշվարկը: Էլի վերջին 12 ամսո՞վ է հաշվարկվելու միջին օրականը, այսինքն՝ դեկրետում գտնվելու ժամանակ չստացսծ աշխատավարձը իջեցնելու՞ է միջին օրական գումարը:

Մելինե.

Սիրելի հաշվապահներ, հարցս այսպիսին է։ ՍՊԸ-ն պետական ռեգիստրում գրանցվել է նոյեմբեր ամսին, ՀԴՄ ձեռք է բերել փետրվարին, և հետևաբար ՀԴՄ-ով գումար դրամարկղ մուտք է եղել փետրվարից, սակայն դեկտեմբեր, հունվար ամիսներին ՍՊԸ-ն կատարել է ծախսեր /վճարել է աշխատավարձ, եկամտային հարկ, և ձեռք է բերել գործունեության թույլատվության լիցենզիա/, որոնց դիմաց վճարել է կանխիկ։ Հիմա հարց, եթե դեկտեմբեր, հունվար ամիաներին փաստցի դրամարկղում գումար չի եղել, ինչպե՞ս այդ ծախսերի մասով դրամարկղային գրքում գրանցումներ կատարվի։

Գոհար.

Բարև Ձեզ: Կներեք, ուզում եմ իմանալ, գյուղական գնակավայրում բնակվողին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ հասնու՞մ է, թե՞ ոչ /70 օրականից սկսած/:

Հռիփսիմե Զարգարյան.

Բարև Ձեզ։ Մենք նոր գրանցված Ա/Ձ ենք, որը դեռ շրջանառություն չունի։ Մեզ ասել են, որ մինչև 20 օրը ներկայանանք հարկային՝ գրենք հայտարարագիր։ Սակայն հարկայինում մեզ որևէ կերպ չօգնեցին, ուղղորդելով ավելի շուտ այդ ամենը անել առցանց եղանակով։ Միայն տվյալ ստացանք, որ կարող ենք լիազորելով այլ անձի տեղում՝ գրասենյակում, գրել հայտարարագիր։ Հարց – ինչպե՞ս կարող ենք այս սկզբնական պահին խուսափել տնից առցանց հայտարարագիր գրելու տարբերակից՝ այդկերպ առայժմ խուսափելով նաև էլեկտրոնային ստորագրության սարք գնելուց։ Եվ երկրորդ՝ ինչպե՞ս է իրականացվում լիազորագրով գրասենյակ մոտենալու և հայտարարագիր գրելու պրոցեսը։ Արդյո՞ք հայտարարագիրը ունի հատուկ ձևաթուղթ, որին պետք է ծանոթանալ նախօրոք։

Բարև Ձեզ։
Ո՞վ մանրամասն կբացատրի տենդերների ծառայության յուրաքանչյուր տեսակի մատուցման դիմաց վճարվող բանաձևը՝
ՎԳ=ՄԳ/ՆԳ×Ծ×Ք
Տվյալ գների մեջ ԱԱՀ-ն մտնու՞մ է, թե՞ ոչ։
Նախապես շնորհակալություն:

Լուսինե.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է.
Եթե անձը ցանկանում է ունենալ Ա/Ձ, երբ գտնվում է երեխայի մինչև 2 տարեկան խնամքի արձակուրդում /ֆիզ.արձակուրդը ձևակերպվել է ՊՈԱԿ-ում/, կարո՞ղ է արդյոք զրկվել երեխայի մինչև 2 տարեկան խնամքի նպաստից՝ 53 000 դր-ից /նշեմ, որ ունեմ գյուղական բնակավայրի հաշվառում, Ա/Ձ-ն նույնպես նույն տարածքում է հաշվառվելու/:
Կանխավ շնորհակալություն:

Արմինե.

Բարև Ձեզ: Աշխատողը ապրիլ ամսին պետք է գնա ֆիզ. արձակուրդ: Մինչ այդ ուզում է օգտվել իր արձակուրդից, այդ դեպքում հաշվու՞մ ենք փաստացի աշխատած օրերը մինչև ապրիլ ամիս և տրամադրու՞մ:

Գոհար.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` մրգի և բանջարեղենի խանութի համար ինչ՞ վճարներ և հաշվետվություններ պետք է տամ։ Աշխատող չունեմ և վարձակալություն է՝ Երևանում։ Գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար այլ մոտեցում կա՞: Կխնդրեի մանրամասնել։ Նախապես շնորհակալություն:

Anahit.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Կխնդրեի ուղղորդել ինձ, թե ՀԾ-ի շրջանառությունով, ո՞ր հոդվածների թվերը նայեմ, Ձև 1-ՏԳ (տարեկան) հաշվետվության հետևյալ տողերը լրացնելու համար՝ 09․1․1, 23․2, 23․18, 23․23, 25, 26, 28, 44․1, 44․8, 46․9։ Կանխավ շնորհակալություն։