26/10/2026

Gayane.

Հարգելի հաշվապահներ, 2020թ-ին ՍՊԸ-ն մինչև հոկտեմբեր ամիս գործել է շրջհարկով, սակայն գործունեություն չի ծավալել: ՍՊԸ-ի հիմնադիրը մեկ այլ ՍՊԸ է բացել էլի 100% մասնակցությամբ, և երկու ՍՊԸ-ներն էլ հայտնվել են ԱԱՀ դաշտում: Հիմա հարց՝ այդ երկու ՍՊԸ-ները 240 ձևը, որ զրոյական հանձնեմ, խնդիր չի լինի չէ՞:

Անի.

Բարև Ձեզ: Աշխատակիցս հունվարի 10-ից սկսած մինչև մարտի 17-ը հիվանդության 3 թերթիկ է ներկայացրել առանց ընդատումների՝ շարունակական։ Այժմ հաշվարկման համար բոլոր բյուլետենների դեկտեմբերից պետք է միջինը հաշվարկե՞մ և միայն մեկ անգամ եմ կիրառում այդ երեքի համար՝ 1 օր չվճարելը, 5 օր գործատու, մնացածը պետ. բյուջե։

Քրիստինե.

Բարև ձեզ: Բալանսի հետ կապված, որ խնդրեմ կասե՞ք կրեդիտորական պարտքերը, դեբիտորական պարտքերը միայն հաշվետու ժամանակաշրջանինն են գրանցվում, թե՞ նախկինից մնացածին գումարվում են հաշվետու տարվանը:

Anna.

Բարև ձեզ։ Վիդեոնկարահանում, կա’մ տեսահոլովակների պատրաստում, կա’մ անիմացիոն հոլովակների պատրաստում գործունեություններից ո՞րն է միկրոյով աշխատում։
Շնորհակալություն:

Հայկ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունն ունի ապրանքների/ծառայությունների առցանց (օնլայն) վաճառք: Ինչպե՞ս փաստաթղթավորել գնումը, եթե առկ չեն գնորդի անձնագրային տվյալները, հնարավո՞ր է այս դեպքում կիրառել ՀԴՄ կտրոն, թե՞ պետք է դուրս գրել հաշիվ՝ առանց անձնագրային տվյալների:

Բարև Ձեզ: Արձակուրդային հաշվարկելիս, եթե նվազագույնից ցածր է՝ հիմք ենք վերցնում նվազագույն աշխատավարձը, իսկ հիվանդության թերթիկի կամ մայրության նպաստի հաշվարկման ժամանակ ինչպե՞ս պետք է անել։

Arev.

Ինչպե՞ս ձևակերպել հիմնադրի կողմից ընկերության կանոնադրական կապիտալում անշարժ գույքի /հողի և շինության/ ներդրումը, եթե գնահատողի կողմից այն գնահատվել է մեկ արժեքով /հող և շինություն/: Անշարժ գույքը ներդրվել է բազմաբնակարան շենքի կառուցման համար: Շինությունը քանդվել է:

Սոնա Ամիրջանյան.

Բարև Ձեզ: Սկսնակ հաշվապահ եմ, զբաղվում եմ Ա/Ձ-ների հաշվապահությամբ, Ա/Ձ-ի աշխատակիցը պետք է գնա դեկրետ, կասեք հստակ քայլերի հերթականությունը, երբ պե՞տք է հաշվետվություն ուղարկեմ, որ հաշվետվության մեջ ի՞նչ պետք է լրացնեմ, և արդյո՞ք հարկային այցելելու կարիք կա, թե՞ ոչ, հարկային մարմինը չի ցանկանում օգնել ինձ այս հարցում:

Գայանե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե գնում ենք հողակտոր և կառուցում առանձնատներ վաճառքի համար, հարկերի տեսակներից ելնելով, լավ է որպե՞ս իրավաբանական անձ գնենք, կառուցենք և վաճառենք, թե՞ որպես ֆիզիկական անձ գնենք, կառուցենք և վաճառենք, և ի՞նչ հարկեր ենք վճարելու: Եվ երկրորդ հարցը, եթե ֆիզիկական անձը գնում է հող, առանձնատուն կառուցում 1 հատ և վաճառում՝ այդ դեպքում ի՞նչ հարկ է վճարում:

Sophia.

Բարև Ձեզ: Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրում եմ ուղարկել կառավարիչների որակավորման քննության հարցերի պատասխանները /abeghyansophia շնիկ gmail.com/:
Կանխավ շնորհակալություն։

Arevik Hovakimyan.

Ողջույն, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում:
Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ 140 օրվա համար, այն հաշվարկվել և վճարվել է, սակայն ծննաբերությունը տեղի է ունեցել կեսարյան հատմամբ է նորից տրվել է անաշխատունակության թերթիկ, 15 օրվա: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս պետք է հաշվարկել այդ նպաստը։ Առանձի՞ն 15 օրվա, որպես հիվանդության նպաստ։ Եվ եթե այո, ապա նախորդ 12 ամիսների աշխատավարձի մեջ պե՞տք է ընդգրկել 140 օրվա արդեն, իսկ ստացած նպաստը որպես եկամուտ, թե՞ միայն անաշխատունակության թերթիկ ստանալու ամսվա աշխատավարձն է լրացվում։

Ընկերություն՝ Անդակո
Հասցե՝ Իսակովի 10/12
Հեռախոս՝ 044280050
Էլ. փոստ՝ job շնիկ andaco.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-օպերատոր ռեստորանում
Աշխատանքի նկարագրություն՝
– Մենյուի կազմում,
– Հաշվետվությունների կազմում,
– Կալկուլյացիաների իրականացում,
– Ապրանքների մուտքագրում և ելքագրում:

Liana.

Խնդրում եմ, կասեք՝ եթե աշխատողը 6 ամիս աշխատել է 13.10.2020-13.03.2021թ. վերջնահաշվարկը ինչպե՞ս է լինում: Գրանցված աշխատող է եղել, 6 աշխատանքային օր էլ աշխատանքի է գնացել։

Տիգրանուհի.

Բարև Ձեզ: Կներեք կասեք՝ ի՞նչ արտոնություններ ունի, աշխատանքային ժամերի հետ կապված, խնամքի արձակուրդից աշխատանքի վերադարձած աշխատողը, եթե բալիկը 10 ամսական է:

Հռիփսիմե.

Բարև ձեզ: Ես Հռիփսիմեն եմ, ունեմ երկու անչափահաս երեխա, բնակվում եմ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում, նպաստ չեմ ստանում: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս դասավորեմ, որ ամսական 18 000-ից ես էլ ստանամ՝ 4 և 3 տարեկան են երեխաներս:

Տիգրանուհի.

Բարև ձեզ: Կներեք, կասե՞ք՝ ես այժմ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, բայց մինչև սեպտեմբեր գնալու եմ աշխատանքի, այնուհետև նորից գնալու եմ ֆիզ., քանի որ հղի եմ: Կասե՞ք՝ ինչքան կկազմի ֆիզ. արձակուրդի գումարը, ամսական աշխատավարձը 130 000 դրամ է:
Նախապես շնորհակալություն:

Anida.

Բարև Ձեզ, հարգելիներս: Ես ունեմ մի հարց. եթե դժվար չէ՝ կարո՞ղ եք օգնել:
Գործող Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող, որը ներկա պահին գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Ա/Ձ-ն հունվար ամսվանից միկրոձեռնարկատեր է, սակայն շրջանառություն չունենալու պատճառով ներկայացնում է 0-ական հաշվետվություն: Հարցս հետևյալն է. որքա՞ն է կազմում Ա/Ձ-ի ամսական պարտադիր վճարումները:

Ani.

Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ խոշոր կազմակերպությունում՝ հաշվապահի հաստիքով՝ մոտ 2 ամիս է: Խնդրում եմ, ինձ կասեք՝ ի՞նչ գրքեր կարող եմ ուսումնասիրել կամ ինչպե՞ս կարող եմ խորանալ աշխատանքի մեջ՝ տեսական մասը ավելի լավ հասկանալու։ Ինչ վերաբերում է ծրագրերին ամեն ինչ պարզ է։ Շնորհակալ եմ։

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Սեպտեմբեր ամսին ունեցել է ապրանքի ձեռքբերում և՛ հարկային հաշվով, և՛ հաշիվ վավերագրով, սակայն ԱԱՀ-ի հաշվարկի մեջ միայն 18 տողում լրացրել է միայն հարկային հաշվի թիվը և ԱԱՀ-ն: Արդյո՞ք կա որևէ խախտում տվյալ դեպքում: