26/10/2026

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը վաճառել է իր արտադրանքը հաշիվ ապրանքագրով: Արտադրանքը ենթակա է դրոշմավորման, սակայն դրոշմավորվել է փաստացի վաճառքից 3 օր հետո: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:

Ալինա.

Բարև Ձեզ: Ա/Ձ եմ, չունեմ գրանցված աշխատող, համարվում եմ սոց. վճարող և աշխատում շրջհարկով: Եթե չեմ սխալվում պետք է լրացնեմ 240 և 244 ձևերը, բայց առաջին անգամ եմ հանձնելու ու չեմ կարողանում լրացնել (((
Կարո՞ղ եք լրացված նմուշ ուղարկել կամ ուղղորդել՝ ո՞նց լրացնեմ, ո՞ր տողերը:

Լուսինե.

Բարև Ձեզ: Կներեք, կարո՞ղ է գործատուն ֆիզ. արձակուրդի գումարը հաշվարկել այլ կերպ, թե՞ օրենքը բոլորի համար է սահմանված:

Ընկերություն` Աուդիտորական ընկերություն
Հասցե՝ Ք. Երևան
Էլ. փոստ՝ finconaudit շնիկ outlook.com
Թափուր աշխատատեղ՝ Աուդիտոր
Աշխատանքի նկարագրություն՝ Իրականացնել կամ մասնակցել աուդիտորական ստուգումների անցկացմանը և հաճախորդներին աուդիտորական ծառայությունների մատուցմանը:
Աշխատավարձ՝ Բարձր
Այլ նշումներ՝ Աուդիտորի վկայականի առկայությունը պարտադիր է:

Արամ.

Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ֆիրման իրականացնում է հանրային սննդի գործունեություն: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք հանրային սննդի գործունեություն իրականացնելու, ծխախոտի վաճառքի, գիշերային ժամերին աշխատելու, գովազդի թույլտվությունները, որոնք վճարվում են թաղապետարանում, կարո՞ղ ենք ներառել ծախսերի մեջ և նվազեցնել հարկից:

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Խնդրում եմ կասե՞ք, երբ ինձ սխալ հարկային հաշիվ են գրել, հետո տարբերության չափով չճշգրտված հաշիվ են ուղարկել, վճարումը ինչպե՞ս է կատարվելու։

Անի.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը չի օգտվել իրեն հասանելիք արձակուրդից՝ վերջնահաշվարկ կատարելու ժամանակ հրամանի մեջ քանի՞ օրվա հաշվով պետք է տալ վերջնահաշվարկ, եթե տարեկան նրան հասնում է 20 աշխատանքային օր, և ո՞ր օրից պետք է տալ վերջնահաշվարկի հրամանը:

Էմիլի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկը: Մեր կազմակերպությունը ՀՈԱԿ է և տարեկան պետք է ուղարկենք: Ինչպե՞ս կարող եմ հաշվել և ի՞նչ որ ձև կա հաշվարկման:

Անի.

Բարև Ձեզ: Մարտի 18-ից պետք է աշխատողը գնա մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, գրանցման հայտը ե՞րբ պետք է ներկայացնել և ամսական 3 000 սոց. վճարները отчет-ով երևալու է, թե՞ կազմակերպությունն է տալիս:

Անի.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ կպատասխանե՞ք, աշխատակիցը հուլիսին օգտագործել է ուսուցիչներին հասանելիք 35 օր արձակուրդը, հոկտեմբերից գնացել է ֆիզ., մարտի 17-ին լրանում է ժամկետը։ Այժմ ցանկանում է գնալ արձակուրդ մինչև խնամքի գնալը, սակայն սեպտեմբերն է լիարժեք ամիս, կարո՞ղ եմ վերցնել հիմք մայիսից հետո ամիսները, թե՞ ոչ։

Արեգա.

Բարև Ձեզ:
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք իմանալու, թե ինչպե՞ս է կատարվում անավարտ արտադրության /կոնյակի, կոնյակի սպիրտի/ վերագնահատումը:
Նախապես շնորհակալություն:

Susanna.
Հասարակական կազմակերպությունները կարո՞ղ են կանխիկ գործարքով ծախսեր կատարել՝ ՀԴՄ-ն հիմքնավորող փաստաթուղթ կհանդիսանա արդյո՞ք։ Եթե հյուրասիրության ծախսեր կան՝ սուրճ, թեյ, ջուր, դա ինչպիսի՞ թղթերով հիմնավորվի, ի՞նչ թղթեր են պետք։ Անցկացվում է մրցաշար։

Արամ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել շրջանառության հարկ վճարող ԱՁ համար տարեկան հաշվետվությունների ցանկը և ներկայացման ժամկետները: Նախապես շնորհակալություն:

Աննա.

Հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ կտրոնի կրկնօրինակով TAX FREE ստանալ, կամ հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ կտրոնի կրկնօրինակով կտրոնի վերադարձ կատարել: Խնդրում եմ, հնարավորինս շուտ արձագանքել: Կանխավ շնորհակալ եմ:

Ընկերություն՝ TMH Tax & Accounting
Հասցե՝ ք. Երևան Տիգրան Մեծ 4
Հեռախոս՝ 041 40 13 31, 093 47 14 03, 091 47 14 03
Էլ. փոստ՝ services.tmh շնիկ gmail.com
Սեմինարի / դասընթացի անվանումը՝ Հաշվետարի ԻՆՏԵՆՍԻՎ ԱՐԱԳԱՑՎԱԾ՝ (1 ամիս) և խմբային դասընթացներ(2 ամիս)
Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝ Շտապե´ք, գրանցվել Հաշվետարի 2-ամսյա և 1-ամսյա դասընթացներին։ Պայմաններն են. խմբում ուսանողների քանակը՝ 3-4 հոգի, տևողությունը՝ 24 դաս, ծրագրեր՝ Հաշվապահական հաշվառման հիմունքներ, թղթակցություններ և ձևակերպումներ, ՀԾ Հաշվապահ 7, e-invoicing։ Դասընթացի ամսական արժեքը խմբակային դեպքում կազմում է ամսական 35 000 դրամ, իսկ անհատական դասընթացի ամսական արժեքը՝ 50 000 դրամ։ Արագացված ինտենսիվ անհատական արժեքը՝ 100 000 դրամ, իսկ արագացված ինտենսիվ խմբային դասընթացը 60 000 դրամ։ Որպեսզի յուրաքանչյուր մասնակից ունենա հնարավորություն ծանոթանալու մեր դասընթացների դասավանդման մեթոդին՝ ճիշտ կողմնորոշվելու նպատակով, տալիս ենք հնարավորություն ԱՆՎՃԱՐ փորձնական տարբերակով մասնակցելու մեր դասընթացներին, խմբակայինի դեպքում մինչև 2-րդ դասը, անհատականի դեպքւմ՝ 1ին դասը: Տրվում է ավարտական վկայական: Հասցե ք. Երևան, Տիգրան Մեծ 4 Գրանցվելու համար զանգահարել` 041 401331 093 471403
Այլ նշումներ՝ @tmhaccounting

Անի.

Բարև Ձեզ: Ես Ա/Ձ եմ, 2020թ. աշխատել եմ շրջանառության հարկով, այս տարի 2021 փետրվարի 21-ից մինչև փետրվարի 22-ը փորձում էի տալ հայտարարությունը՝ միկրոձեռնարկատիրության դաշտով աշխատելու, սակայն այդ պահին ծրագիրը խափանված էր, չէր ընդունում իմ դիմումը, ինձ համարելով ԱԱՀ վճարող, սակայն հետո, երբ ուղղվեց ծրագիրը, ես անմիջապես ուղարկեցի հայտը և այն հաջողությամբ ընդունեց: Իսկ այսօր, երբ ես ծրագիր եմ մտնում հայտարարությունը չկա, ու ես փաստացի հարկվում եմ ԱԱՀ դաշտում: Ի՞նչ անեմ, ինչպե՞ս դառնամ միկրոձեռնարկատեր:
Կանխավ շնորհակալ եմ:

Տաթև.

Բարև Ձեզ:
Եթե անձն ունի Ա/Ձ և գտնվում է ֆիզ. արձակուրդում /ֆիզ. արձակուրդ գնացել է մեկ այլ տեղ աշխատելու ժամանակ/՝ երեխայի մինչև 2 տարեկան խնամքի նպաստից կարո՞ղ է զրկվել Ա/Ձ ունենալու պատճառով: Նշեմ, որ Ա/Ձ-ն հանդիսանում է միկրոձեռնարկություն: