29/10/2026

Բարև Ձեզ: Կխնդրեի ինձ օգնեիք հասկանալու՝ ինչից պետք է սկսեմ և ինչ անեմ, ցանկանում եմ բացել շինանյութի խամութ, ինչպե՞ս պետք է Ա/Ձ բացեմ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և ինչպե՞ս: Շնորհակալություն:

Կարեն.

Բարև Ձեզ: Ցանկանում եմ Չինաստանից ներմուծել էլ. տեխնիկա` powerbank-եր: Քանակը ըստ նախատեսվածի մեծ է անձնական օգտագործման ծավալներից։ Կխնդրեի հնարավորինս պարզ տեղեկություն տրամադրել ֆիզ./իրավաբանական անձով մաքսազերծման և դրույքաչափերի մասին։
Նախապես շնորհակալ եմ:

Արամ.

Բարև Ձեզ: Մի հարց. կազմակերպությունը զբաղվում է խոզերի մորթով և վաճառքով: Ձեռք է բերում, խոզը մորթում և վաճառում, նաև բուծում և վաճառում: Մսի ինքնարժեքն եմ փորձում հաշվարկել: Ինչ որ մեկը կա՞, որ վարում է նմանատիպ ֆիրմայի հաշվապահություն՝ կխնդրեի արձագանքել:

Էլինա.

Բարև, բոլորին:
Խնդրում եմ օգնեք հասկանամ ՍՊԸ մասին օրենքի 37 հոդվածը՝ Հերթական ընդհանուր ժողովը. Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել ընկերության գործունեության տարեկան արդյունքները հաստատող ժողովի անցկացման ժամկետները: Նշված ժողովը պետք է անցկացվի ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան 2 ամիս և ոչ ուշ, քան 6 ամիս անց:
Հարցերս հետևյալն են.՝
Ճի՞շտ եմ հասկանում, որ հիմնադիրը պիտի որոշում ընդունի շահաբաժնի բաշխման վերաբերյալ, որը կախված է այդ ժողովի ամսաթվերից։
Արդյո՞ք ֆինանսական տարին և հարկային տարին նույն ժամանակահատվածն են համարվում, թե՞ գրանցման ամսաթվից հաշված օրացուցային տարին է: Նշեմ, որ կազմակերպության մոտ ռեգիստրով առաջարկված ՍՊԸ-ի ստանդարտ կանոնոդրություն է, որի 4.3 կետում կրկին նույն նախադաասությունն է, սակայն ամսաթվեր և ժամկետներ նշված չեն: ՍՊԸ-ն ունի 1 հիմնադիր և աշխատում է շրջանառության հարկով: ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

Բարև Ձեզ։ Ես ուզում եմ վարել Ա/Ձ-ների հարկային հաշվապահությունը, ունեմ նույնականացման քարտ, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ստորագրության ակտիվացման համար, և լիազորված անձ դառնալու համար արդյո՞ք պետք է լիցենզիա կամ թույլտվություն հարկայինի կողմից։

Artak.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը զբաղվելու է հիգիենայի պարագաների՝ ողողման հեղուկների և այլն, արտադրությամբ: ՍՊԸ, թե՞ ԱՁ: Արդյո՞ք պետք է առանձին լիցենզավորում կամ սերտիֆիկացիա, թե՞ հարկային գրանցումը բավարար է գործունեություն ծավալելու համար: Շնորհակալություն:

Արմեն.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն հանդիսանում է շրջհարկ վճարող և զբաղվում է մանրածախ վաճաքով՝ կարո՞ղ եք ասել ՀԴՄ-ի օգտագործման ժամանակ ամեն ամսվա կտրվածքով ի՞նչ գործողոթյուններ են իրականացվում՝ z-ի մասին է խոսքը և նմանատիպ ի՞նչ քայլեր կան:

Anna.

ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ֆիզ. անձին դուրս է գրելու հարկային հաշիվ, թե՞ հաշվարկային փաստաթուղթ: Կանխավ շնորհակալ եմ:

Նարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ տալ տեղեկություն այն մասին, թե կա արդյո՞ք աշխատակիցների քանակի սահմանափակում միկրոձեռնարկատիրության հարկով աշխատող սուբյեկտի համար։ Շնորհակալություն:

Տիգրան.

Ունեմ ԱՁ՝ ՏՏ ոլորտում: Աշխատողներ չկան, միայն ես եմ, աշխատանքս ֆրիլանս տարբերակով է։ Ինչպե՞ս կարող եմ ինքս իմ հարկերը վճարել։ Կարո՞ղ եք անհրաժեշտ գործողություններն ու քայլերը նկարագրող հղում տալ:

Անի.

Հարգելի հաշվապահներ, եթե ՀԿ-ի եկամուտները միայն դրամաշնորհներից են, ապա կարո՞ղ է շահութահարկի հաշվարկ չներկայացնել, թե՞ պետք է ներկայացնի զրոյական հաշվարկ:

Բարև ձեզ։ Ես զբաղվում եմ նկարչությամբ և փորագրությամբ՝ գերեզմանաքարերի վրա։ Նաև երբեմն քարերը ես գնում եմ և վերավաճառում։ Կխնդրեի մի փոքր մանրամասնեիք, արդյո՞ք ինձ անհրաժեշտ է գրանցվել հարկային դաշտում։ Եթե այո, ապա որտեղից պե՞տք է սկսեմ:

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ունի մեկ վարձու աշխատող` տնօրեն: Նոյեմբերի 11-ին ժամը 22:11 ապրանքների մատակարարման հաշիվ է դուրս գրվել նույն օրվա մատակարարման ամսաթվով: Տվյալ դեպքում հնարավո՞ր է գիշերային հավելում չվճարել աշխատողին:

Marianna.

Բարև Ձեզ:
Ուզում եմ զբաղվել օնլայն վաճառքով՝ մանկական խաղալիքների։
1. Դրա համար անհրաժեշտ է բացել ԱՁ, թե՞ ՍՊԸ: Եթե ես նաև այլ տեղ գրանցված աշխատող եմ, ո՞ր տարբերակն է նախընտրելի այս դեպքում:
2. Ամսական և տարեկան ի՞նչ հարկեր և վճարներ է պետք անել:
3. ՀԴՄ կտրոն է պե՞տք տրամադրել յուրաքանչյուր վաճառքի համար: Եթե ֆիզ. անձին հաշիվ ուզենամ դուրս գրեմ, դրա համար պարտադի՞ր է այդ ֆիզ. անձի անձնագրային տվյալներ ունենալ:

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԵՏՄ-ից ներմուծվել է 2 տեսակի ապրանք, 2-ն էլ 6209300000 ատգաա ծածկագրով: 1-ապրանքի գինը 100 000, իսկ 2-րդը՝ 50 000: Արդյո՞ք ներմուծման հայտարարությունը և մաքսայինի վիճակագրական հաշվետվությունը կազմելիս պետք է առանձնացնել 2 ապրանքները:

Hayk.

Բարև Ձեզ:
Կխնդրեմ օգնեք: Եթե հոկտեմբեր ամսին ՍՊԸ-ի բանկային հաշվից ֆիզ. անձին 20 000 դրամ փոխանցում է արվել՝ բարեգործական նպատակով, ի աջակցություն Արցախի երեխաների, արդյո՞ք առաջանում են եկամտային հարկի պարտավորություններ, և եթե այո, ապա որ Հոդվածի համաձայն: Շնորհակալություն:

Վերգինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել փոքր ուսումնական կենտրոն ունենալու համար անհրաժե՞շտ է ԱՁ գրանցել, եթե ոչ, ի՞նչ իրավական կարգավիճակ է պետք, որպեսզի խնդիրներ չառաջանան։
Կանխավ շնորհակալություն:

Ընկերություն՝ Հաշվապահների Պատրաստման Պրակտիկայի Կենտրոն
Հասցե՝ Հայաստան, Երևան, Վարդանանց 5
Հեռախոս՝ +37477474972
Էլ. փոստ՝ pcat.center շնիկ gmail.com
Սեմինարի / դասընթացի անվանումը՝ Պրակտիկ հաշվապահական դասընթացներ
Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝
✅ Ծրագիրը սկսվում է Տեսական մասից /ՀՀՄՍ, ՖՀՄՍ/:
✅ Հաշվապահական փաստաթղթերի կազմում ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի միջոցով:
✅ Հաշիվ ապրանքագրերի դուրս գրման էլեկտրոնային համակարգ՝ E-invoicing /պրակտիկորեն կիրառելով/:
✅ ՀԾ Հաշվապահ 7 /պրակտիկորեն կիրառելով/:
✅ Հատուկ հարկման դաշտում աշխատող կազմակերպությունների հարկային և հաշվապահական հաշվառում /շրջանառության հարկ, արտոնագրային, ընտանեկան ձեռնարկատիրություն/:
✅ Հարկային և հաշվապահական հաշվառում հետևյալ ոլորտներում՝ արտադրություն, առևտուր, ծառայություն, ներմուծում ԵՏՄ-ից և 3-րդ երկրներից:
✅ ԵՏՄ անդամ երկրներից ներմուծման կամ արտահանման դեպքում մաքսային վիճակագրական հաշվետվությունների կազմում և հանձնում մեկ պատուհան trade.gov.am կայքի միջոցով:
✅ Հարկային օրենսդրություն բոլոր վերջին փոփոխություններով /պրակտիկորեն և կիրառման մեջ/:
✅ Հաշվետվությունների կազմում taxservice.am համակարգի միջոցով /պրակտիկորեն կիրառելով/:
Այլ նշումներ՝ Տևողությունը 4 ամիս է՝ շաբաթական 3 օր, 2 ժամ տևողությամբ: Արժեքը՝ ամսական 40 000 ՀՀ դրամ: Գրանցվելու համար զանգահարել՝ 098 488422, 077 474972 հեռախոսահամարներին:
Արժեքը՝ Ամսական 40 000 դրամ

Ընկերություն՝ Հաշվապահների Պատրաստման Պրակտիկայի Կենտրոն
Հասցե՝ Հայաստան, Երևան, Վարդանանց 5
Հեռախոս՝ +37477474972
Էլ. փոստ՝ pcat.center շնիկ gmail.com
Սեմինարի / դասընթացի անվանումը՝ Հաշվետար-օպերատոր
Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝ Պրակտիկ դասընթաց բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել իրենց աշխատանքային ուղին հաշվապահության ոլորտում։
🚩 Ինչ է իր մեջ ներառում դասընթացը՝
✅ Հաշվապահական հաշվառման հիմունքներ
✅ ՀԾ Հաշվապահ 7
✅ ՀԾ Առևտուր 7
✅ 1C Հաշվապահ
✅ 1C Առևտուր
✅ E-invoicing
📍Դասընթացը ներառում, սակայն չի սահմանափակվում վերոնշյալ կետերով։ Դասընթացը ավարտելուց կարող եք աշխատել՝ հաշվետար, օպերատոր, հաշվապահի օգնական։
🚩 Տրվում է վկայական:
🚩 Տրվում են իրական կազմակերպությունների էլեկտրոնային համակարգեր մուտք գործելու տվյալներ:
🚩 Տրվում է պրակտիկ գիտելիքներ։
Վարձավճարը ընդամենը 30 000 ՀՀ դրամ՝ ամսական։ Տևողությունը 2 ամիս։
🚩 Տեղերը սահմանափակ են: Գրանցվելու համար զանգահարել՝ 098 488422, 077 474972 հեռախոսահամարներին:
Արժեքը՝ 60 000 դրամ

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն գործում է շրջհարկով: Գործունեությունը մշակույթն է: Աշխատողին կարո՞ղ եմ ընդունել շաբաթական 2 ժամ: Այսինքն՝ մաքուր աշխատավարձը 680 դր. 24 ժամյա աշխատաժամանակի տևողության դեպքում: Ճի՞շտ եմ հասկանում: Օրենքում միայն 24, 36 և 40 աշխատաժամանակն է, այսինքն, եթե ես շաբաթական 2 ժամ եմ գրում 680 դրամով պե՞տք է հաշվեմ: Այս տարվա մեջ ոչ մի գործունեություն չի ծավալել, այդ պատճառով է քիչ աշխատավարձ ձևակերպված:

Սաթեն.

Բարև Ձեզ: Խնդրում եմ տվեք ձևակերպումները: 04.05.20 ստացել եմ ծառայության ինվոյս 500$ * 479.28 = 239 640 դրամ /ներառվելու է ապրանքի ինքնարժեքի մեջ/, վճարել եմ 05.05.20-ին 240 000։ Ոչ ռեզ. շահութահարկ * 20% = 48 000: Գրել եմ ինքնահաշիվ 22.09.20-ին + 239 640 /միավ/գին/ 47 928 /20%/ = 287 568: Ինչպիսի՞ ձևակերպումներ տամ՝
216 – 52 131 – 239 640
22 611 – 52 131 – 47 928
725 – 52 131 – 360
52 131 – 253 – 240 000
7 138 – 2261147928
52 131 – ???? – 47 928