29/10/2026

Բարև Ձեզ:
Եթե անձը երկու տարբեր կազմակերպություններում աշխատանքային պայանագիր ունի, ընդհանուր օրական 10 ժամ զբաղվածությամբ, ապա.
– արդյո՞ք կարող է Ա/Ձ բացել,
– արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքում սահմանված օրվա մեջ առավելագույնը 12 ժամ աշխատաժամանակը վերաբերում է նաև ֆրիլանս և ծառայության մատուցման պայմանագրով աշխատանքներին: Այսինքն, եթե խոսքը աշխատանքային պայմանագրով աշխատանքի մասին չէ, ժամային սահմանափակում կա՞:

Կանխավ շնորհակալ եմ:

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, հասարակական կազմակերպությունը գործում է պետական ծրագրով,այսինքն՝ աշխ. և սոցիալ հարցերի նախարարության ֆինանսավորմամբ: Կասե՞ք՝ ՀԾ հաշվապահությունը հանրային հատվածով է, թե՞ ոչ:

Astghik.

ԲԲԸ-ն ունի փայտամշակման հաստոց, որը նախատեսում է օգտագործել 4 տարի: Անհրաժեշտություն կա ևս մեկ նմանատիպ հաստոցի, որը ձեռք է բերում ֆինանսական վարձակալությամբ ՓԲԸ-ից 3 տարի ժամկետով վերադարձնելու պայմանով: Ինչքա՞ն կգնահատվի հաստոցի օգտակար ծառայությունը:

Ամալյա.

Դպրոցի ապրանքանյութական գույքագրման արդյունքում պարզվել է, որ դպրոցին պատկանող որոշ հիմնական ապրանքներ երկարատև օգտագործման արդյունքում դուրս են եկել շարքից և՛ վերանորոգման, և՛ հետագա շահագործման ենթակա չեն: Խնդրում եմ պատասխանել. արդյոք կարո՞ղ ենք այն դուրս գրել: Եթե այո, կամ ոչ՝ ի՞նչ տարբերակ կառաջարկեք: Իսկ կա՞ն հատուկ բլանկներ, որոնցով կարողանանք ապրանք դուրս գրել: Շնորհակալություն:

Անի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ուղարկեք օրենքի հղումներ՝ ներմուծումների ամբողջ գործընթացը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասկանալու համար՝ թե՛ ԵՏՄ և, թե՛ այլ երկրների ներմուծման և ԱԱՀ-ի մասով, որ օրենքից կարող եմ իմանալ, որ ապրանքներն են ազատվում ներմուծման ժամանակ:

Սոնա.

Պատրաստվում եմ խանութ բացել մարզում, որը զբաղվելու է կոսմետիկ միջոցների վաճառքով։ Տարածքը վարձով եմ վերցնելու, իսկ կոսմետիկ միջոցները ներկրողից եմ գնելու։ Ինձ հետաքրքրում են հետևյալ հարցերը․
1. Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատեմ /խնդրում եմ մի փոքր մանրամասնել տոկոսադրույքը և այլ պարտադիր վճարները/:
2. ԱՁ-ով է ավելի արդյունավետ աշխատելը, թե՞ ՍՊԸ-ով:
3. ՀԾ ծրագրով պե՞տք է աշխատեմ:
4. ՀԴՄ սարքը ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել:
5. Պարտադիր պե՞տք է հաշվապահ ունենամ:
Հնարավոր է հարցերը պրիմիտիվ թվան, բայց նոր եմ ոլորտում այդ պատճառով շատ հարցեր ունեմ։
Նախապես շնորհակալ եմ։)))

Անի.

Այսպիսի մի հարց. տեղյակ եմ, որ գործուղվողին օրապահիկը վճարվում է ամբողջությամբ, բայց ինչպե՞ս է որոշվում՝ ի՞նչ չափով 3 000-12 000 սահմանից /արդյո՞ք օրապահիկի ավել կատարած ծախսը գործատուն հատուցում է աշխատողին/, և խնդրում եմ բացատրեք մասնավորի և պետականի դեպքում գործուղման ծախսերի մասով ի՞նչ տարբերություն կա:

Գայանե.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ի հիմնադիրը կարո՞ղ է այլ ՍՊԸ-ում հանդես գալ էլի հիմնադիր, սակայն մի ՍՊԸ շրջհարկով աշխատի, մյուսը միկրոյով:

Արմեն.

Բարև Ձեզ: ԱՁ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և զբաղվում է սուրճի, թեյի, ֆրեշի վաճառքով /մանրածախ վաճառք/, հիմա արդեն ավելացվել է գինու վաճառք /տեղում բաժակներով վաճառում է/: Կասեք՝ դրա համար ի՞նչ փաստաթղթեր են պետք, և գործունեության տեսակ ավելացնելիս արդյո՞ք մեկ ՀԴՄ-ն բավարար է:

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերում է առանց ծրագրի հաշվապահության վարմանը։ Բավակա՞ն է միայն շրջանառության տեղեկագիր կազմել, թե՞ գլխավոր գիրքն է պարտադիր վարել։ Եվ արդյո՞ք այս շրջանառության տեղեկագիրը կազմվում է բոլոր կազմակերպույունների /ՀԿ/ դեպքում առանց բացառության, ինչպես նաև ընկերակցությունների /ԳԿ, .. ԱԿ/: Եվ խնդրում եմ ասեք՝ գիրքը պատրաստի վիճակում վաճառվու՞մ է, կարող եմ գնել և լրացնել, թե՞ համակարգչով տպագիր է լրացվում:

Մարինե.

Բարև ձեզ: Ասացեք խնդրեմ՝ հիմա դպրոցներում արձակուրդ է համավարակով պայմանավորված, արդյո՞ք պարտադիր է անաշխատության թերթիկ ներկայացնելը: Շնորհակալություն:

Լարիսա.

Բարև Ձեզ: ԵՏՄ ներմուծման հայտարարությունը ուղարկելիս բերում է՝ հաշվետվության ուղարկման ժամանակ տեղի են ունեցել սխալներ՝ addDeclarationError հաղորդագրությունը: Խնդրում եմ օգնել: Հեռ. 091005930:

Ա/Ձ-ն գործում է միկրոի դաշտում։ Եթե ապրանք ներմուծի՝ արդյո՞ք կհայտնվի միկրոյի դաշտից դուրս գալու վտանգի տակ:

Անի.

Բարև Ձեզ: աշխատակիցը ներկայացրել է մայրության նպասը 09.03.20 մինչև 26.07.20 վճարվել է, այնուհետև 27.07.20 մինչև 10.08.20 համար է ներկայացրել։ Երկրորդ ներկայացրածի համար մարտ ամիսը պե՞տք է ներառել, թե՞ ոչ։

Լիաննա.

Բարև Ձեզ: Դպրոցները, որ անցել են 6 օրյա աշխատանքային շաբաթի, քանի՞ աշխատ. օր վերցնենք հոկտեմբերի համար և շաբաթական քանի՞ ժամ ենք լրացնելու հաճախումների տաբելը:

Զառա.

Բարև Ձեզ, խնդրում եմ կօգնեք հասկանալ։ ԱՁ-ն ունի տուգանք չվճարված 600 հզ. դրամ հդմ չտպելու համար, որպեսզի այս պահին դա չվճարենք ու տուգանք չգա, կարո՞ղ ենք ժամանակավոր դադարեցնել ԱՁ-ն: Դա տարբերա՞կ է: Շնորհակալ եմ նախապես:

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը գործընկերոջից ստացած ապրանքների մասով վճարը ուշացրել է, և ըստ պայմանագրի ամեն ուշացրած օրվա համար կիրառվում է տույժ: Արդյոք ճի՞շտ կլինի 7144 5211 տվյալ ձևակերպումը: Եվ ի՞նչ փաստաթուղթ պետք է կազմել: Հնարավո՞ր է հիշարար օրդերով:

Հարգելի գործընկերներ, չե՞ք ասի՝ ի՞նչ է իրենից ներկայացնում էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը և արդյո՞ք այն արդեն կիրառվում է պրակտիկորեն։ Եթե այո, ապա ինչպե՞ս և որտե՞ղ պետք է գրանցվել։

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ընտանի կենդանիների մորթով և վաճառքով: Կենդաների մորթի համար նախատեսված գույքի /դանակ, կացին և այլն/ հաշիվ չենք ստացել: Կարո՞ղ է դա խնդիր առաջանալ:

Արամ.

Բարի երեկո: Հարցս հետևյալն է: ՀԾ ծրագրով, եթե հաշիվ ապրանքագիր փաստաթղթով միայն ձևակերպեմ հասույթը՝ 221 611, և հետո տարվա վերջին օրով ամբողջ տարվա համար ծախսագրում անեմ մեկ պահեստի ելքի օրդերով՝ դա ճի՞շտ կլինի:

Լիաննա.

Բարև Ձեզ: Եթե որպես հաշվապահ գրանցվել եմ նույնականացման քարտով, բայց մի քանի օր հետո նույնականացման քարտը փոխել եմ, այժմ որպես լիազոր taxservice կայքում գրանցվելիս նշվում է, որ փաստաթղթի տվյալները սխալ են: Պետք է սպասեմ նոր նույնականացման քարտի տվյալներով լրացնե՞մ, թե՞ այլ խնդիր կա: Շնորհակալություն:

Վազգեն.

Բարև ձեզ: Ձեռք ենք բերել հումք, նյութ, դրա հետ մեկտեղ ստացել ենք ծառայության հաշիվ՝ նյութի փաթեթավորում: Ինչպե՞ս ճիշտ կլինի հաշվառումը՝ դտ. 7127 կտ. 5213, թե՞ դտ. 211 521 որպես հավելյալ ծախսերի բաշխում:

Վազգեն.

Բարև ձեզ: Միս արտադրող կազմակերպությունը աշխատել է 3 ամիս: Համախառն եկամուտը կազմել է 3 663 350, ստացել ենք կերի հաշիվ՝ 2 812 655, աշխատող եղել է միայն տնօրենը՝ աշխատավարձը՝ 93 000, այսինքն՝ 3 ամվա աշխատավարձ՝ 279 000, հոսանքի հաշիվ չունենք, հաշվապահական ծառայության հաշիվ 210 000 դրամ: Ինչպե՞ս հաշվարկել շահութահարկը և տալ ձևակերպումներ:

Վազգեն.

Բարև ձեզ: Կազմակերպությունը կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր մեկ այլ կազմակերպության հետ: Պայմանագրի ժամկետը և ծառայությունների մատուցման ավարտը նշված է՝ 01.09.2020-31.12.2020: Ծառայություն ստացող կազմակերպությունը ամեն ամիս 1 ամսվա ծառայության գումար վճարում է, սակայն հաշիվ չի ստանում: Ծառայություն մատուցող ֆիրման հաշիվը դուրս է գրելու տարվա վերջ: Արդյո՞ք յուրաքանչյուր ամսվա վճարած գումարը պետք է ձևակերպել կանխավճար:

Վազգեն.

Բարև ձեզ: Կազմակերպությունը 2019 թվականին ստացել է 5 000 000 դրամի ապրանք՝ 10 000 հատ 500 դրամ: Վերադիրը 15 տոկոս, վաճառել է 575 դրամով 5 000: Տվյալ պարագայում՝ ինչպե՞ս հաշվարկել շահութահարկը: Այս դեպքում վնաս կլինի՞: