29/10/2026

Վազգեն.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը 2019թ.ի վերջի դրությամբ ունի դեբիտորական պարտք՝ ապրանքների մատակարարումից 1 000 000 դրամ: Արդյո՞ք դա 2019թ.-ի շահութահարկի հաշվարկի մեջ պետք է ներառել որպես եկամուտ և հարկվել:

Վազգեն.

Բարև Ձեզ: Շահութահարկը հաշվարկելիս աշխատողների աշխատավարձը և ֆիզիկական անձից ստացած վարձակալության գումարները, որպես ծախս, պե՞տք ներառել եկամտային հարկը ներառյալ, թե՞ առանց եկամտային հարկի:

Աննա.

Բարև Ձեզ: Երևան քաղաքի տարածքում մեկ վայրից մյուսը մի քանի շաբաթով գործուղվելու դեպքում օրապահիկ վճարվու՞մ է։ Ծախսեր չեն լինելու, չհաշված այն հանգամանքը, որ տանից գործուղման վայր հասնելու ճանապարհը մի քանի կմ երկարում է։

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե օրինակ՝ կազմակերպության ներսում ինչ-որ անսարքություն է ի հայտ գալիս և կազմակերպությունն օգտվում է քաղաքացու ծառայությունից, այս դեպքում՝ ինչպե՞ս է ձևակերպվում քաղաքացուն այդ վճարումը: Արդյո՞ք հնարավոր է գնման ակտով:

Անի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ցանկանում եմ ճշտեք իմացածս գնման ակտերի վերաբերյալ։ 1. Գնման ակտի 20% դրույքաչափը միակողմանի գնման ակտին է չէ՞ վերաբերում և հարկման ընդհանուր համակարգում գործող կազմակերպությունը կամ ԱՁ-ն են այդ հարկը վճարում։ 2. Երբ միակողմանի գնման ակտով շրջհարկի ռեժիմում կամ միկրոձեռնարկատեր հարկ վճարողը գնում է ապրանք ֆիզիկական անձից, արդյո՞ք ոչ ոքի մոտ 3. Երկկողմանի գնման ակտի դեպքում միայն հարկման ընդհանուր դաշտում գտնվելու դեպքում է առաջանու՞մ 10% եկամտային հարկ, և խնդրում եմ ասեք այս հարկերը, որ համարի հաշվետվության մեջ են լրացվում։ 4. Կարող են արդյո՞ք 2 ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձինք կազմել գնման ակտ և արդյո՞ք կհարկվեն նրանք։

Արթուր.

Խնդրում եմ տրամադրել տեղեկություն` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կիսաֆաբրիկատներ արտադրելու և խանութներին ու առաքումով վաճառելու համար։ Որպես արտադրական տարածք կարո՞ղ է արդյոք ծառայել բնակարանը, որտեղ մարդ չի ապրում, միայն այդ գործունեությունն է, և կարող է արդյո՞ք այդ տեսակը գործել միկրոձեռնարկատիրության դաշտում։ Կանխավ շնորհակալություն։

Վազգեն.

Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը ստացել է հարկային հաշիվ և գործընկերոջ պարտքը չի մարել՝ կարո՞ղ է ԱԱՀ-ն հաշվանցել, թե՞ ոչ:

Մանե.

Բարև Ձեզ: Վերակազմակերպման դեպքում ակտիվի սեփականության իրավունքի փոխանցման դեպքում արդյո՞ք պետք է դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ:

Ani.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ֆինանսական վարձակալության պայմանագիր կարող է կնքել մի կազմակերպությունը մեկի հետ, իր օգտագործած հիմնական միջոցը դուրս գրելով իր հաշվեկշռից, թե՞ միայն բանկերն են իրավասու։ Մեկ հարց ևս, երբ միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատող ՍՊԸ-ն կնքում է գործառնական վարձակալության պայմանագիր, այդ պայմանագրից եկամտային հարկը արդյո՞ք ինչ-որ հաշվետվության մեջ ցույց է տրվելու, թե ուղղակի վճարվելու է միասնական հաշվին:

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի և 4 ամիս է աշխատել, հետո գնացել է երեխայի խնամքի արձակուրդ: Երեխայի 2.5 տարին լրանալով նորից եկել է աշխատանքի, սակայն փաստացի դեռ չի աշխատել, քանի որ աշխատողները 2020թ. հունվար ամսից մինչ այժմ հարկադիր պարապուրդում են՝ մանկապարտեզ է: Իսկ տվյալ աշխատակիցը ապրիլ ամսից ետ է եկել աշխատանքի և մինչ այժմ հարկադիր պարապուրդ է վճարվել: Հիմա կրկին ֆիզ. արձակուրդի թերթիկ է ներկայացրել: Ինչպե՞ս հաշվեմ միջին աշխատավարձը, եթե չենք աշխատել: Վերցնեմ հարկադիր պարապուրդի միջի՞նը: Այսինքն՝ 8 ամսվա, որովհետև նախորդ ամիսներ չունի:

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ: 1. Արդյո՞ք բոլոր կազմակերպությունների դեպքում ֆինանսական հաշվետվություններից կազմվում է նաև դրամական հոսքերի մասին հաշվետվությունը: 2. Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀԿ-ի հաշվապահությունը, գիտեմ, որ ՀԿ-ները գործում են ընդհանուր հարկման դաշտում, արդյո՞ք չեն ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ և արդյո՞ք ստացված դրամաշնորհները չեն հարկվում շահութահարկով: Գիտեմ նաև, որ հաշվետվություն են ներկայացնում գործունեության մասին յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 30-ը։ Կազմվում է արդյո՞ք հաշվեկշիռ, ֆին. արդյունքների մասին հաշվետվություն, դրամական հոսքի: Կան արդյո՞ք այլ հաշվետվություններ:

Ընկերություն՝ Vesta
Հասցե՝ Երևան, Ծովակալ Իսակովի 48/1
Էլ. փոստ՝ Hr շնիկ vesta.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերությունը փնտրում է փորձառու հաշվապահի իր թիմին միանալու համար:
Անհրաժեշտ հմտություններ՝
• Հաշվապահական, ֆինանսական, տնտեսագիտական կամ այլ հարակից ոլորտի բարձրագույն կրթություն,
• Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ,
• Համակարգչային ծրագրերի իմացություն` MS /Word, Excel/, 1C, ՀԾ իմացություն, e-invoicing,
• Հարկային օրենսգրքի իմացություն,
• ՀՀԱԱ որակավորման քննություններին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն,
• Վերլուծական մտածողություն,
• Գերազանց հաղորդակցման հմտություններ,
• Պատասխանատվության բարձր զգացում,
• Զարգացած տրամբանություն, անալիտիկ մտածելակերպ,
• Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն,
• Թիմում աշխատելու ունակություն:
Այլ նշումներ՝ Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr շնիկ vesta.am հասցեին՝ վերնագրում լրացնելով այն հաստիքը, որի համար դիմում եք։

Ani.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը կորոնավիրուսով է վարակվել՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, հրաման պե՞տք է տրվի, թե՞ ոչ, ինչպե՞ս է կատարվելու աշխատավարձի վճարումը:

Լուսինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել. եթե օգոստոսից մինչև մայիսի 25-ը աշխատելուց հետո ուսուցիչը գնում է 140 օր ծննդաբերության արձակուրդի, որից հետո ցանկություն է հայտնում ստանալ նաև ամենամյա արձակուրդ: Այդ դեպքում 35 օրից քանի՞ օր արձակուրդ է ստանում ուսուցիչը` աշխատելով գրեթե 9 ամիս:

Meline.

Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ամսական 3000 դրամները /սոցիալական վճար/ գործատուն է վճարում, թե՞ աշխատողը: Եթե հնարավոր է օրենքի հղում տվեք: Շնորհակալություն:

Բարև Ձեզ։

Մատնահարդարման սալոնը կարո՞ղ է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկման ռեժիմով, եթե անձը գրանցվում է որպես ԱՁ:
Այսինքն՝ տարեկան պետք է վճարվի 12 000 դրամ, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատողի համար 5 000 դրամ եկամտային հարկ և 5 000 սոց․ վճար ամսական։
Եվ ևս մեկ հարց, եթե բացի մատնահարդաման ծառայություններից, իրականացվելու են նաև վճարովի ուսուցման և վերապատրաստման աշխատանքներ, ինչպես նաև տրվելու են սերտիֆիկատներ, տվյալ պարագայում որևէ այլ հարկ պե՞տք է վճարվի արդյոք։

Նարինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ օգնել ինձ՝ ԱՁ որպես հարկատու հանդիսանում է միկրոձեռնարկատեր: Սեպտեմբեր ամսին ընդունել եմ աշխատող ոչ լրիվ աշխատանքային գրաֆիկով: Հոկտեմբեր ամսին ներկայացրել եմ եկամտային հարկի հաշվետվություն, նշել եմ աշխատավարձ 44 000 դրամի չափով, եկամտային հարկը կազմել է 10 120 դրամ: Գանձումը միասնական հաշվից հենց այդքան էլ կատարվել է: Ինչքանով ես տեղյակ եմ, միկրոձեռնարկատերը վճարում է յուրաքանչյուր գրանցված աշխատողի համար 5000 դրամ եկամտային հարկ:
Կարող եք ասել՝ ի՞նչ կարող եմ անել այս պարագայում:
Նախապես շնորհակալ եմ:

Վազգեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կազմակերպությունը ապրանքի մատակարարման հաշիվ է գրում հետին ամսաթվով, այսինքն՝ հոկտեմբերի 19-ին դուրս է գրում սեպտմեբերի 30-ի մատակարարման ամսաթվով՝ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:

Էլեն.

Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն նախագծի իրականացման համար /նախագծի ֆինանսավորում/ գումար է ստացել: Արդյո՞ք այդ գումարը շրջանառություն է համարվում և հարկվու՞մ է:

Վազգեն.

Բարև Ձեզ: Ֆիզիկական ծավալների 2017 թվականի որոշման մեջ խոզի մսի դասակարգիչ ներառված չէ, միայն թռչնի միս արտադրողներին է պարտադրում հանձնել հաշվետվությունը: Արդյո՞ք խնդիր կառաջանա չհանձնելու դեպքում: