29/10/2026

Անի․

Բարև Ձեզ, եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել որպես օպերատոր և նրա պայմանագրի մեջ գրված է եղել, որ շաբաթական 5 օր է աշխատելու՝ օրական 8 ժամ: Հիմա այդ աշխատողն ընդուվել է դպրոցում, որպես ուսուցիչ, և աշխատելու է առավոտյան 9-ից մինչև 4-ը, հիմա նա առաջին աշխատանքի վայրում կես դրույք է դառնում: Ինչպե՞ս պետք է վարվել, այդ փոփոխությունը հրամանով է նշվելու, թե՞ աշխատանքային պայմանագրում է փոփոխություն կատարվելու։

2903
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Թեստ ՀՀ Հարկային օրենսգրքից

1 / 10

Որպես շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացման վերջնաժամկետը

2 / 10

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող են համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը, որոնց՝ նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել

3 / 10

ԱԱՀ-ից ազատված գործարք է

4 / 10

Շրջանառության հարկի մեջ

5 / 10

Նշվածներից որը չի համարվում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ

6 / 10

Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ

7 / 10

Չգրանցված աշխատողի տուգանքը

8 / 10

Քանի՞ տարի է կրթական և ուսումնական հաստատությունների շենքերի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը

9 / 10

ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման դեպքում սկզբնական արժեքը հաշվարկելիս հիմք է ընդունվում

10 / 10

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ստացած շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է

Գայանե․

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն միկրոյի դաշտում է գործում, արտադրում է պարկեր /մեշոկներ/։ 1 հարցս․ կասեք, ո՞րն է դասակարգիչը։ 2 հարցս․ պետք է պարտադիր փոխանցումով աշխատի չէ՞, եթե ՀԴՄ սարք չունի։
3-րդ հարցս․ եթե անհատի է վաճառում՝ պե՞տք է անհատի անձնագրային տվյալները լրացվի, այդ դեպքում միայն ես եմ ստորագրում, այդ հաշիվը համարվելու՞ է վավեր։
Կանխավ շնորհակալ եմ։

Սիրվարդ․

Բարև ձեզ: Մի հարց ունեմ. աշխատում եմ դպրոցում, ապրիլի 13-ից գտնվում եմ ֆիզ․ արձակուրդում, կարո՞ղ եմ երեխայի խնամքի արձակուրդից առաջ վերցնել ամենամյա ինձ հասանելիք արձակուրդը, որն այս ամառ չեմ ստացել:

Ընկերություն՝ Էքստերիեր Գրուպ ՍՊԸ
Հասցե՝ Դավիթ Բեկ 134/4
Հեռախոս՝ 060668888
Էլ. փոստ՝ hr շնիկ exterior.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ “Էքստերիեր Գրուպ” ՍՊԸ-ն փնտրում է գլխավոր հաշվապահի, ով պատրաստ կլինի կարգավորել, ուղղորդել, վերահսկել հաշվապահական բաժնի աշխատանքները:
Աշխատանքային պարտականություններ՝
– Հաշվապահական հաշվառման վարում ստանդարտներին համապատասխան
– Հաշվետվությունների կազմում համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
– Վիճ․ վարչության հաշվետվությունների կազմում
– Ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ)
– Քաղվածքների հաշվառում
– Ֆինանսական հաշվետվությունների կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
– Բանկային փոխանցումների իրականացում
– Նյութական արժեքների մուտքերի և ելքերի գրանցում
– Պահեստի շարժի վերահսկում
– Հաշվապահական այլ պարտականությունների կատարում
Պահանջվող որակավորումներ՝
– Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում
– Հաշվապահական ոլորտում առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ
– Հարկային օրենսդրության իմացություն
– ՀԾ ծրագրի գերազանց իմացություն
– MS Excel-ի գերազանց իմացություն
– E-invoicing-ի, 1C-ի իմացություն
– Մեծ ծավալների աշխատանքների կատարման պատրաստակամություն
– Համագործակցում / թիմային աշխատանք
– Նախաձեռնողականություն և կազմակերպչական ունակություններ
– Արագ կողմորոշվելու ունակություն
– Գործնական շփման և բանակցելու հմտություններ
– Պատասխանատվության բարձր զգացում
– Տարիքը՝ 35+
– Սեռը՝ արական
Աշխատավարձ՝ Բարձր
Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկը երկուշաբթիից ուրբաթ, ժ 10:00 – 18:00:

Լիլիթ.

Բարև ձեզ։ Կասե՞ք՝ եթե ես երեխայի ծնունդից 9 ամիս հետո գնացել եմ աշխատանքի և 3 ամիս հետո էլի հղիացել եմ, երկրորդ երեխայի դեկրետը գնալու եմ 12 ամսից քիչ աշխատած, այդ դեպքում ինչպե՞ս են հաշվելու դեկրետի գումարը։

Սաթեն.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունն ունի ՀՄ, որի օգտ․ ժամկետը լրացել է և մաշվածություն չի հաշվարկվում, սակայն այն դեռ օգտագործվում է՝ չի դուրսգրվել։ Կատարվել է վերանորոգում և դետալի փոփոխում։ Ինչ պետք է անեմ:

Ընկերություն՝ Անդակո
Հասցե՝ Իսակովի 10/12
Էլ․ փոստ՝ job շնիկ andaco.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-օպերատոր
Աշխատանքի նկարագրություն՝ Արտադրամասին հարկավոր է iiko ծրագրի իմացությամբ հաշվետար-օպերատոր: E-invoicing-ի, Excel ծրագրի իմացություն:
Այլ նշումներ՝ Դիմելու ընթացակարգը՝ բոլոր հետաքրքրվող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել job շնիկ andaco.am էլ. փոստի հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:

Արփինե.

Բարև Ձեզ: Նորաբաց Ա/Ձ-ն բացել է մթերային խանութ, որտեղ պետք է վաճառվի ալկոհոլային խմիչք, ծխախոտ և թարմ միս: Կասեք՝ ի՞նչ քայլեր պետք է արվի լիցենզավորման և սննդի տեսչության հետ կապված:

Syuzi.

Բարև Ձեզ: ԱՁ-ի հաշվառումը բնակության վայրի հասցեով կատարվու՞մ է Արցախում, եթե ԱՁ-ն զբաղվում է հրուշակագործությամբ՝ տան պայմաններում:

Բարև Ձեզ, որ խնդրեմ կասեք՝ լաբորատորիա բացելու համար ի՞նչ հարկատեսակով է հարկվելու, և դրա համար լիցենզիա պետք է կամ որակավորված աշխատողներ:

Nona.

Բարև Ձեզ, հարգելի հաշվաահներ: Մի քանի հարց ունեմ․
1. Եթե ԱՁ-ն նոր է գրանցվում արդյո՞ք նա այս տարվա համար վճարելու է 12 000 դրոշմանիշային վճար, թե՞ իր գրանցվելու պահից սկսած ամիսների համար:
2. Եթե ընկերության դրամարկղի գիրքը գրանցվել է օրինակ՝ հիմնադրումից հետո 1 ամիս անց, այս դեպքում ինչպե՞ս ենք մուտքագրում կանոնադրական կապիտալը, կարո՞ղ ենք հետին ամսաթվով մուտք անել:
3. Եթե արտադրանք ենք առաքելու բայց դեռ հաշիվներ գրված չեն, այս դեպքում տեղափոխության փաստաթղթում վայրի մասով ի՞նչ նշում ենք կատարելու:

Hayk.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կասեք խնդրեմ, եթե ՍՊԸ-ն տնօրենին առհաշիվ գումար է տալիս, բայց ոչ թե կանխիկ, այլ ընկերությանը պատկանող բանկային քարտից` տնօրենի կողմից կանխիկացնելու տարբերակով, ապա այդ գումարների ծախսման կամ չծախսման համար պե՞տք է լրացնել առհաշիվի հաշվետվություն:
Նախապես շնորհակալություն:

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջանառության հարկով գործող ՍՊԸ է, որի գործունեությունը արվեստն է և մշակույթը: Գործում է մարզում: Այդ նույն ՍՊԸ-ն մասնաճյուղեր է ուզում բացել գյուղերում՝ արվեստի դպրոցներ: Հիմա կասեք ինչպե՞ս կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, եթե այդ ՍՊԸ-ն շրջհարկով է, ի՞նչ խորհուրդ կտաք: Կանխավ շնորհակալ եմ:

Արամ.

Բարև Ձեզ, որ ԱՁ-ն զբաղվում է մանրածախ վաճառքով և գրանցված աշխատող չունի, կարող եք ասել ամսական 5 000 սոց. վճար և 5 000 եկամտային հարկը ո՞ր հաշվեհամարին են փոխանցում՝ միասնականին, թե՞ այլ հաշվեհամար կա:

Ռազ.

Բարև ձեզ: Եթե բացել ենք ԱՁ և ներկայացրել Վիճակագրական վարչություն ձև 4-ը, բայց դեռ ոչ մի գործունեություն չենք արել, պետք է մյուս ամսվա մինչև 10-ը ներկայացնե՞նք ձև 1-ը:

Ընկերություն՝ Հաշվապահների Պատրաստման Պրակտիկայի Կենտրոն
Հասցե՝ ք.Երևան, Վարդանանց 5
Հեռախոս՝ +374 98 488 422, +374 91 919 563
Էլ. փոստ՝ pcat.center շնիկ gmail.com
Սեմինարի / դասընթացի անվանումը՝ Հաշվետար-օպերատոր, հաշվապահական պրակտիկա + ուսուցում
Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝ Հաշվետար – Օպերատոր /2 ամիս, ծրագրում՝ ՀԾ Հաշվապահ 7, ՀԾ Առևտուր 7, 1C Առևտուր 8.3, 1C Հաշվապահ, e-invoicing/:
Հաշվապահական պրակտիկա + ուսուցում /4 ամիս, ծրագրում՝ տեսական հատված, e-invoicing, ՀԾ Հաշվապահ 7, հաշվետվությունների կազմում և հանձնում, հարկային օրենսդրություն/:
Դասընթացներն իրականացվում են բացառապես պրակտիկ եղանակով և միայն գործող աուդիտորների և գլխավոր հաշվապահների:
Արժեքը՝ 30 000 – 40 000 դրամ
Այլ նշումներ՝ Գրանցվել կարող եք նաև հետևյալ հղմամբ.

Արամ.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել: Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկով և գրանցված աշխատող չունի: Կասեք բացի շրջանառության հարկի ներկայացումից էլ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, և ժամկետըները կգրե՞ք:
Շնորհակալ եմ շատ:

Անի.

Բարև Ձեզ, խնդրում եմ ասել դեղատուն բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ, եթե մասնագիտությամբ դեղագետ, դեղագործ չես, նաև խնդրում եմ ասել՝ լիցենզիա ստանալու կարգը։ Շնորհակալություն: