29/10/2026

Մինաս.

Խնդրում եմ ասել՝ սահմանված է արդյո՞ք աշխատաժանմանակի հաշվարկի տեղեկագիր, ինչպես նախկինում ՀՀ կառվարության 25.08.2005թ. N 1471-Ն որոշմամբ: Եթե սահմանաված է, ապա, ո՞ր իրավական ակտով:
Կանխավ շնորհակալ եմ: 👍

Գայանե.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցում: Շարժական գույքի /բեռնատար/ հաշվեկշռային արժեքը 0 է, սակայն այս տարի կատարվել են ծախսեր, որոնք պետք է կապիտալացվեն, այս դեպքում ամորտիզացիոն ժամկետը ինչքա՞ն պետք է հաշվեմ:

Hayk.

Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե ընկերությունը հաշվեկշռում ունի մի քանի հիմնական միջոցներ, որոնք ձեռք է բերվել վաղուց, բայց չեն շահագործվել, քանի որ հանգամանքների բերումով կարիքը չի եղել: Այժմ ցանկանում եմ դրանք դուրս գրել՝ առանց վաճառելու: Դուրս գրման համար ի՞նչ փաստաթուղթ է պետք որպես հիմք: Եվ ճի՞շտ եմ արդյոք ձևակերպումը տալիս՝ դտ 721 կտ 113:

Էմիլի.

Եթե մարդ համատեղելի աշխատող է, երկրորդ աշխատավայրից սոց. և դրոշմանիշային պահումները արվու՞մ է, թե ոչ:

Արևիկ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք. ես 2 ամսից ֆիզ. արձակուրդ եմ գնալու, իսկ իմ գործատուն իմ ֆիզ. 126 000 է ուզում տալ, իսկ ես իմացել եմ, որ 372 000 է։ Ասեք խնդրում եմ՝ նա իրավունք ունի՞ պատճառներ փնտրի և ինձ ազատի աշխատանքից, և դա այն դեպքում, երբ չարաշահում են աշխատանքային իրավունքները և կարելի է ասել՝ աշխատանքային թրաֆիքինգ է աշխատողների հանդեպ կիրառվում։

Նունե.

Բարև Ձեզ: Ես աշխատում եմ և մի օր ինձ մեր կադրերից տնօրենը տեղեկացրեց, որ ես կրճատվել եմ և ինձ անընդհատ ստիպում է, որ ես ազատման դիմում ներկայացնեմ: Ես 43 տարեկան եմ թոշակի տարիքի էլ չեմ: Հեռախոսով ինձ ասաց. “հարգելիս մենք Ձեզ հետ այլ կերպ կվարվենք”: Ինձ կարո՞ղ է դիմում չգրելու դեպքում հեռացում տալ։ Եվ ինձ վերջնահաշվարկ հասնու՞մ է, եթե արձակուրդային ստացել եմ։ Նախապես շնորհակալություն:

Բարև Ձեզ։ Գործատուն ծանուցել է աշխատանքային պայմաների փոփոխման մասին, որում նշված է, որ չընդունելու դեպքում պայմանագիրը կլուծվի Աշխ. օրենսգրքի 105 հոդվածի 5-րդ կետի և 109 հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի համաձայն։ Եվ այդ դեպքում 129 հոդվածի 1 կետի 1 ենթակետի համաձայն կվճարվի արձակման նպաստ։ Ես աշխատել եմ ընդամենը 6 ամիս, գնացել եմ ինձ հասանելի ամբողջ արձակուրդը։ Հարցը հետևյալն է. բացի նպաստից կատարվելու՞ է վերջնահաշվարկ և վճարվելու՞ է ինչ որ գումար։
Կանխավ շնորհակալություն։

Հարգելի հաշվապահներ, ինձ շտապ անհրաժեշ է փորձառու հաշվապահի աջակցություն շահութահարկի հաշվետվությունը ճշտված հանձնելու համար։ Եթե խմբում կան հաշվապահներ, որոնք վճարովի հաշվետվությունը կկազմեն` խնդրում եմ նշեք հեռախոսահամար։

Էմիլի Թովմասյան.
Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ. քաղիրավական աշխատող ընդունելու ժամանակ Tax Forms-ով ընդունում, և աշխատանքը վերջացնելուց հետո ազատու՞մ ենք: Նախապես շնորհակալ եմ:

Անի.

Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է ԱԱՀ-ի հաշվարկի 260 ձևի լրացմանը։ Եթե կազմակերպությունը ՀԴՄ կտրոնով ձեռքբերում է ունեցել, նշվել է ՀՎՀՀ-ն և կանխիկ գործարք չի համարվում, արդյո՞ք ձեռքբերման 16․67%-ը չի հաշվանցվում։
Կանխավ շնորհակալ եմ:

Բարև, հարգելի հաշվապահներ։ Քաղաքացին ՌԴ-ից ՀՀ տեղափոխվելուց ներմուծել է թույլատրելի սահմանից ավել անձնական օգտագործման ապրանքներ։ Մաքսատնից ստացել է ապրանքը, բայց, քանի որ հայտարարագիր չի տվել տույժ, տուգանք ունի և պիտի հայտարարագիր ներկայացնի։ Հարց. դա արվում է էլեկտրոնային համակարգո՞վ ԵՏՄ դարան բաժնում: Դրանով վերջ, թե՞ հաշվետվություն էլ պիտի ներկայացնի:

Հարգելի հաշվապահներ, ո՞վ կարող է ինձ ուղարկել եկամտային հարկի հաշվետվության տեղեկության ներբեռման XML-ի օրինակ /Ծրագրից հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ ներբեռնելու համար/։
Կանխավ շնորհակալ եմ:

Ընկերություն՝ Ֆեըրիլենդ Գրուպ
Էլ․ փոստ՝ hr շնիկ fairyland.am
Թափուր աշխատատեղ՝ ֆինանսիստ-հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
– Կազմակերպության ծախսերի հաշվառում
– Կազմակերպության բյուջեի պատրաստում և ներկայացում ղեկավարությանը
– Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
– Փաստաթղթերի ճշգրիտ ձևակերպում և պահպանում
– Դրամարկղային գործարքների վերահսկում
– Բանկային փոխանցումների իրականացում
– Աշխատավարձի հաշվարկ և փոխանցում
– Պարտքերի վերահսկում, ստուգում, ճշգրտում
– Ֆինանսական վերլուծությունների իրականացում։
Պահանջվող որակավորում՝
– Բարձրագույն կրթություն ֆինանսական ոլորտում
– Համակարգչային ծրագրերի իմացություն /ՀԾ, MS Excel, 1C/
– Փորձի առկայություն ֆինանսական և հաշվապահական որորտում
– Ռուսերեն լեզվի իմացություն
– Շփման լավ հմտություններ
– Վերլուծական մտածողությամբ անձնավորություն
– Թիմում աշխատելու հմտություն
– Սթրեսակայուն և հավասարակշռված անձնավորություն։
Այլ նշումներ՝ Հետաքրքրված անձինք կարող են ռեզյումե ուղարկել hr շնիկ fairyland.am էլեկտրոնային հասցեին։

Արամ.

Բարև Ձեզ: Կարող եք ասել, գործատուն ինչպե՞ս կարող է տեսնել իր նախկին աշխատակիցները հիմա որտեղ են աշխատում, ինչքա՞ն ես գիտեմ հարկայինով հնարավոր է այդպիսի բան:

Ani.

Բարև Ձեզ: Եթե աշխատանքի ժամանակ անհաժեշտություն է առաջացել, որ հաստիքային աշխատողը իր հիմնական աշխատանքից բացի՝ ոչ աշխատանքային օրերին, կատարի որոշակի աշխատանքներ, ինչպե՞ս պետք է վարվել, արդյո՞ք կարելի է նրա հետ կնքել լրացուցիչ պայմանագիր որոշակի աշխատանքներ կատարելու համար, դրա համար հրաման պետք է գրել, թե՞ ոչ, կամ անհրաժե՞շտ է աշխատողի գրավոր համաձայնություն:

Մեր ձեռնարկության հողի հարկը վերջին 10 տարիների ընթացքում մեր սխալ հաշվելու պատճառով վճարվել է գերավճարով /1%-ի փոխարեն վճարվել է 10%/։
Խնդրում եմ տեղեկացնել գերավճարը հետ պահանջելու համար կա ՞արդյոք վաղեմության ժամկետ:

Nver.

Հարգելի գործընկերներ, ուզում եմ լսել Ձեր կարծիքը այս իրավիճակի վերաբերյալ: Բեռներ փոխադրող ԱՁ-ն հարկվում է ԱԱՀ-ով, ժամանակին հայտ չներկայացնելու պատճառով: Լրացրել է հարկային հայտարարագիրը, ուղարկել ՊԵԿ, ներմուծման 20 %-ը վճարել բյուջե: ԱԱՀ-ի ամսական հաշվետվությունում առաջանում է ներմուծման հաշվանցման ենթակա ԱԱՀ, բայց քանի որ տվյալ անձը առք ու վաճառքով չի զբաղվում, այլ ծառայություն է մատուցում ֆիզիկական անձերին, հետևաբար ԱԱՀ-ի հաշվետվության վաճառքի մասով լրացնելու որևէ բան չի ունենում: Հիմա ինչպե՞ս վարվել ԱԱՀ-ի դեբետի հետ և ինչպե՞ս շտկել տվյալ իրավիճակը:

Rob.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս առաջնորդվեմ հետևյալ հարցում. մայրության նպաստը հաշվարկել եմ, ստացվել է 550 000 դրամ, հիմա այս թիվը եկամտային հարկի հաշվետվության 1.10 սյունակում պե՞տք է դրվի, որից հաշվարկի եկամտային հարկը, իսկ 1.11 սյունակում, ո՞ր թիվը պետք է գրվի:

Շուշան.

Բարև Ձեզ: Կասեք ինձ՝ ես ինչքա՞ն դեկրետի գումար կստանամ, եթե իմ կեղտոտ աշխատավարձը 100 000 է, մաքուրը 78 000 ու ես ֆիզ. գնալու եմ հունվարին: Ասեմ նաև, որ 2021թ. փետրվարին աշխատանքիս 3 տարին լրանում է, եթե այդ ինֆորմացիան պետք է։


Ընկերություն` Ա/Ձ
Հասցե՝ Դավիթաշեն 2-րդ թաղամաս, 30/4
Հեռախոս՝ 044365055, 010365055
Էլ․ փոստ՝ an.eremyan շնիկ bk.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Աշխատանքային գրաֆիկ՝ 10:00-19:00, շաբաթ և կիրակի հանգիստ: Աշխատանքը ՀԾ ծրագրով է:
Աշխատավարձ՝ 180 000 դրամ

Susanna.

Բարև Ձեզ։ Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը վերանորոգման և երկարատև չաշխատելու պատճառով ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն և դրանք պետք է դուրս գրել, կ՞ա արդյոք որոշակի սահմանափակում՝ կապված քանակի կամ կազմած գումարի հետ։ Շնորհակալություն։

Սուսաննա.

Ես աշխատում եմ կարի արտադրամասում, տվյալ աշխատավայրում գրանցված աշխատող եմ դեկտեմբերի 1-ից, արձակուրդ չեմ գնացել, ստանում եմ 85 000 դրամ: Ես ինչքա՞ն վերջնահաշվարկ կստանամ:

Մանե.

Եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեստորանը, որը գործում է Երևանից դուրս, սնունդ է առաքում դեպի Երևան, այս դեպքում կշարունակի՞ գործել միկրոձեռնարկատիրության դաշտում: