29/10/2026

Ընկերություն՝ Taxes and customs
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Արշակունյաց 59
Հեռախոս՝ 095903309
Էլ. փոստ՝ armtaxes շնիկ inbox.ru
Սեմինարի / դասընթացի անվանումը՝ ՀՇ հաշվապահ 7
Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝ Նոր հնարավորություն ՀԾ հաշվապահ 7 ծրագրի դասընթացին մասնակցելու համար:
Սեպտեմբերի 15-ից սկսում ենք ՀԾ հաշվապահ ծրագրի օնլայն դասընթացի նոր խմբերի գրանցումները
1. Հաշվապահություն
2. Պահեստ
3. Աշխատավարձ
4. Հիմնական միջոցներ
5. Արագամաշ առարկաներ
6. Բանկ
7. E-invoiceing համակարգով տվյալների ներմուծում և արտահանում
8. Հաշվետվությունների արտահանում ՊԵԿ:
Սովորելու ենք ՀԾ հաշվապահ 7 ծրագրի վերը թվարկված բաժինների բոլոր գործիքակազմերը: Սովորելու ենք խնայել ժամանակ՝ կիրառելով XML ֆայլերի միջոցով տվյալների բեռնումը ծրագիր: Դասընթացի սկիզբ՝ սեպտեմբերի 15, դասընթացի ժամերը՝ 19:00-ից 20:30, ընդհանուր դասաժամեր՝ 15: Վճարը կազմում է՝ 35 000 դրամ:
Արժեքը՝ 35 000 դրամ
Այլ նշումներ՝ Գրանցման հղումը

Տիգրան.

Բարև Ձեզ։ Սննդի մանրածախ առևտրով զբաղվելու, 115 մլն շեմը չգերազանցելու դեպքում /մթերային խանութ, Ա/Ձ/ շրջհարկի ի՞նչ դրույքաչափով է կատարվելու հարկումը։

Ռազ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. եթե ԱՁ-ն զբաղվում է ախտահանիչ հեղուկների արտադրությամբ և պետ. ռեգիստրում գրանցված է համապատասխան դասակարգիչի տակ և հիմա ուզում է ավելացնել դիմակի արտադրություն՝ ի՞նչ քայլեր պետք է անի, կա՞ դիմումի ձև, որ ներկայացնի հարկային:

Սոնա.

Բարև Ձեզ, եթե աշխատանքային պայմանագրում համաձայնագրով կատարվել է փոփոխություն` բառը փոխարինվել է, ինչպե՞ս պետք է ձևակերպվի հրամանը:

Գոհար.

Հարգելի հաշվապահներ, եթե ֆերման /խոզի/ աշխատի միկրոյի դաշտում՝ այդ դեպքում իմ եկամուտը ո՞նց պետք է երևա, որպես արտադրություն հաշիվ պե՞տք է դուրս գրեմ։ Իսկ շրջհարկի դեպքում որպես ծախս ի՞նչը պետք է լինի:

Կարեն․

Բարև Ձեզ։
Արդյո՞ք հիմնադրամը պետք է ամեն ամիս ԱԱՀ-ի հաշվետվություն ներկայացնի, թե՞ ոչ։
Նախապես շնորհակալություն։

Գոհար.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հասկանամ, եթե անձը ցանկանում է ձեռք բերել ֆերմա և զբաղվել բացառապես խոզերի բուծմամբ և վաճառքով՝ սեփական խանութում: Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի, եթե խանութը մարզում է և աշխատում է միկրոյի դաշտում:

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Անձը 15.08.20թ. բացել է ԱՁ՝ շրջհարկով: 28.08.20թ. դադարեցում տվեց: Հաջորդ ամսվա մինչև 20 պե՞տք է չէ վճարի 11 000 դրամ՝ 5 000, 5 000 և 1 000, սակայն ոչ մի գործունեություն չի ծավալել: Շնորհակալ եմ:

Մարիամ.

Բարև Ձեզ: Ես գտնվում եմ հղիության 27-րդ շաբաթում, բայց հաշվապահությանը դիմել եմ տվյալներս տան, որպեսզի հասանելիք գումարիս չափը պարզեմ. չեն տրամադրում, ու ոչ էլ հաշվում են՝ ասելով, որ կգա օրը կհաշվեն: Ես ուրիշ որտեղի՞ց կարող եմ վերցնել իմ աշխատանքային պատմությունը:

Հարգելի փորձառու հաշվապահներ,
Խնդրում եմ նշել, թե վնասակար աշխատանք կատարողին, օրինակ՝ ասֆալտագործին, տարեկան քանի՞ լրացուցիչ արձակուրդային օր է հասնում, աշխատում է 6 օրյա գրաֆիկով:
Կանխավ շնորհակալություն:

Աննա.

Բարև Ձեզ, եթե աշխատողին տարվա մեջ 35 աշխատանքային օր է հասնում արձակուրդ, և նա 2020թ. մարտից մինչև 2020թ. օգոստոս գտնվել է նախածննդյան և հետծննդյան արձակուրդում, այժմ ցանկանում է օգտվել իր ամենամյա արձակուրդից, քանի՞ օր է նրան հասնում, և ինչպե՞ս պետք է հաշվարկել նրա արձակուրդայինը: Նախապես շնորհակալություն:

Գայանե.

Բարև Ձեզ: Արվեստի դպրոցը ՍՊԸ է, կարո՞ղ է միկրոձեռնարկատիրությամբ գործել: 2-րդ հարցս. երեխաների վարձավճարները առանց մուտք անել ՍՊԸ-ի հաշվին, կարո՞ղ ենք կանխիկով ասենք գույք գնել՝ ՀԴՄ-ի վրա նշելով ՀՎՀՀ-ն: Առհասարակ ինչպե՞ս կարող ենք գումար կանխիկացնել: Շնորհակալություն:

Սարգիս.

Բարև Ձեզ, եթե աշխատողը մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդը լրանալուց հետո չի գալիս աշխատանքի, քանի՞ օր հետո ըստ օրենքի /խնդրում եմ նշեք ԱՕ հոդվածը/ գործատուն իրավունք ունի լուծել աշխատողի հետ պայմանագիրը:

A.Stepanyan.

Ողջույն, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. արդյո՞ք օպտիկական լինզաների և դրանց համար նախատեսված հեղուկի արտադրությունն ու առևտուրը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է։ Կանխավ շնորհակալ եմ:

Հարգելի հաշվապահներ, պետք է կազմել Հայտարարագիր ընկերության եկամուտների և աշխատողների թվի վերաբերյալ։ Սրա համար հաստատված որևէ ձևաթուղթ կա՞։ Եթե նման փորձ ունեք, կխնդրեի կիսվել։ Շնորհակալություն։

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` գլխավոր հաշվապահին պարտադիր պայման ունի՞ ստանալու ինչ որ որակավորում՝ սերտիֆիկատ կամ լիցենզիա, եթե ընկերությունը խոշոր հարկատու է, կամ կա՞ արդյոք, որ սահմանված շեմից անցնում է գումարի շրջանառությունը, պետք է Կենտրոնական բանկից կամ ինչ որ կառույցից ստանա տվյալ հավաստագիրը։
Կանխավա շնորհակալություն:

Մերի.

Բարև ձեզ:
Ես լուսանկարչական և տեսանյութերի պատրաստման ծառայություններ եմ մատուցում: Ցանկանում եմ որպես ԱՁ գրանցվել: Ուզում էի իմանալ՝ ինչ վճարներ պետք է անեմ և որքան հարկ պետք է վճարեմ: Այդ ոլորտը համարվու՞մ է միկրոձեռնարկատիրություն:

Եվս մեկ հարց. ցանկանում էի իմանալ՝ տուրիստական ընկերության՝ ԱՊԸ-ի գնման գործընթացը ինչպես է ընթանում: Ընկերուհիս ուզում է տուրիստական ընկերությունը գնել և անվանափոխել տնօրենի պաշտոնը:

Նախապես շնորհակալություն:

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` տպագրական նյութերի ձեռքբերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով։

Կից փաստաթղթեր․

Բարև Ձեզ: Արդյո՞ք լավաշ արտադրող ԱՁ-ն՝ Երևանում գործող, որը տեղում նաև մսով և լավաշով բրդուջներ է պատրաստում, բայց տեղում չեն ուտում, այլ տանում են, կարո՞ղ է միկրոձեռնարկատեր հանդիսանալ:

Ընկերություն՝ BestShin
Հեռախոս՝ 033365055
Էլ․ փոստ՝ bestjob63 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Օպերատոր 1c, և հաշվետար հծ 7 ծրագրի իմացությամբ
Աշխատանքի նկարագրություն՝ Գրասենյակում այս պահին ունենք թափուր հաստիքներ: Աշխատանքային գրաֆիկ՝ 10:00 – 18:00, կիրակի հանգիստ: Կարող են դիմել անփորձ կադրեր:
Աշխատավարձ՝ 120 000 դրամ
Այլ նշումներ՝ 20-40 տարեկան:

Անահիտ․

Բարև Ձեզ: Դպրոցում նոր նշանակված տնօրենը գույքագրման ընթացքում հայտնաբերել է պակասորդ: Նախկին տնօրենը ստորագրել է պակասորդի ակտը, ընդունել իր կողմից թույլ տրված սխալ: Պակասորդ կա և՛ հիմնական գույքի, և՛ ցածրարժեք գույքի մասով: Ի՞նչ պետք է անի նոր տնօրենը, ինչպե՞ս պետք է վերականգնվի դպրոցի վնասը: Խնդրում եմ օգնեք, մատնանշեք օրենքը: Շնորհակալ եմ:

Մերի.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. աշխատողս իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, աշխատանքի ընդունվել է 09.06.2020թ. և ազատվել 04.08.2020թ.: Հունիս ամսվա աշխատավարձը եղել է 67 682 դրամ, հուլիս ամսվա աշխատավարձը՝ 92 618, օգոստոս ամսվա աշխատավարձը՝ 7 124 դրամ: Աշխատում ենք 6 օրյա գրաֆիկով: Քանի՞ օրվա վերջնահաշվարկ է վճարվելու:

Սոնա.

Եթե վերջին մեկ տարվա ընթացքում 7 ամիս աշխատել ես որպես վարձու աշխատող՝ համատեղելով հիմնական աշխատանքի հետ: Այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկում ֆիզ. արձակուրդը։