29/10/2026

Լիաննա.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ, կմանրամասնե՞ք նշված օրենքի հոդվածը։ Առանձնապես հետաքրքիր է՝ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՄԱՍ ԱՌ ՄԱՍ: Կներեք՝ չնշեցի, որ հոդվածի մասին է խոսքը՝ 173:
Հոդված 172. Հղիության և ծննդաբերության արձակուրդը
1. Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ
1) 140 օր / 70 օր հղիության, 70 օր ծննդաբերության
2) 155 օր / 70 օր հղիության, 85 օր ծննդաբերության / բարդ ծննդաբերության դեպքում
3) 180 օր / 70 օր հղիության, 110 օր ծննդաբերության / միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ։ Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի արձակուրդի օրերին։
2. Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ՝ որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական /երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական/ դառնալը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում արձակուրդի համար վարձու աշխատողին վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 173. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը
1. Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր /խորթ մոր/, հոր /խորթ հոր/ կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:
2. Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը /պաշտոնը/, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերի:

Անի.

Աշխատում եմ դպրոցում, 2019թ. հուլիսից​ գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ 2 տարով`մինչև 2021 թ., սակայն որոշ խնդիրներից դրդված աշխատանքի եմ վերադառնում 1 տարին լրանալուց հետո։ Ֆիզ. արձակուրդ մեկնելուց առաջ ես դպրոցում դասավանդել եմ 20 դասաժամ, սակայն ինձ այժմ դպրոցում ասում են, քանի որ 2 տարին դեռ չի լրացել, որ վերադառնում եմ աշխատանքի, չենք կարող քեզ 20 դասաժամ տալ։ Խնդրում եմ​ ինձ ասեք՝ օրենքով սահմանված նման որոշում կա՞ արդյոք, որ ուսուցչի վաղ վերադառնալու դեպքում չեն կարող տալ​ տարիֆիկացիայով սահմանված իր ժամերը։

Ընկերություն՝ Անիթեքս ՍՊԸ
Հասցե՝ Ք. Արտաշատ, Արարատի մարզ
Հեռախոս՝ 044 444252
Էլ․ փոստ՝ hr շնիկ anitex.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
Պարտականություններ՝
• Արտադրական պրոցեսների արտացոլում 1C 8.3 ծրագրում
• Արտադրության հետ կապված փաստաթղթերի կազմում
• Պահեստի մուտքերի և ելքերի փաստաթղթավորում
• Տրանսպորտային բեռնագրերի կազմում
• Ձեռքբերումների փաստաթղթավորում և ձևակերպում
• Մասնակություն գույքագրման գործընթացներին
• Գլխավոր հաշվապահի կողմից ստացված այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջվող հմտություններ՝
• Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
• Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
• Հաշվապահական ձևակերպումների և ՀՀ հարկային օրենսգրքի լավ իմացություն
• Անգլերեն լեզվի լավ իմացություն
• 1C 8.3, e-invoicing ծրագրերի գերազանց իմացություն
• Microsoft Օffice փաթեթի իմացություն
• Հաղորդակցման և բանակցությունների վարման հմտություններ
• Պատասխանատվության բարձր զգացում
• Վերջնաժամկետներով աշխատելու ունակություն
• Թիմում աշխատելու ունակություն
• Մանրուքներին ուշադրություն
Այլ նշումներ` Ցանկալի է թեկնածուն լինի Արարատի մարզի բնակիչ: Դիմելու համար կարող եք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել hr շնիկ anitex.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Հաշվապահ» հաստիքի անվանումը:

Ընկերություն՝ Արմհոլդինգ
Էլ․ փոստ՝ hr շնիկ armholding.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝
Աշխատանքային գործառույթներ՝
– Սկզբնական փաստաթղթերի մշակում
– Պահեստ մուտք եղած և պահեստից դուրս գրված ապրանքների ձևակերպում:
Պահանջներ՝
– Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում
– Համանման աշխատանքային փորձառություն
– ՀԾ ծրագրի իմացություն
– Արագ կողմնորոշում, ուշադրություն մանրուքներում, մասնագիտական առաջընթացի ձգտում:
Այլ նշումներ՝ Ոլորտ՝ արտադրություն, գտնվելու վայր՝ Շենգավիթ, գրաֆիկ՝ վեցօրյա: Դիմելու կարգ՝ սույն պաշտոնի համար դիմել կարող եք Ձեր CV-ն ուղարկելով hr շնիկ armholding.am հասցեին, առարկա դաշտում պարտադիր նշելով “Հաշվետար” անվանումը։

Ընկերություն՝ Արմհոլդինգ
Էլ․ փոստ՝ hr շնիկ armholding.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Արմհոլդինգն իր փորձառու ՀՀ թիմին միանալու է հրավիրում միջին փորձառությամբ հաշվապահների:
Աշխատանքային գործառույթներ՝
– Վարել ընկերության հաշվապահական հաշվառումը
– Իրականացնել ընթացիկ հաշվապահական աշխատանքների կազմակերպում և համակարգում
– Օրենսդրությամբ սահամանված կարգով և ժամկետներում ստուգել, ամփոփել և ներկայացնել հարկային և վիճակագրական հաշվետվությունները
– Ապահովել գործարքների/գործառնությունների հաշվապահական հաշվառման հաշիվներում ժամանակին արտացոլումը
– Իրականացնել ներմուծման և արտահանման ձևակերպումները
– Իրականացնել արտադրության հետ կապված ձևակերպումներ, կոմպլեկտավորումներ, ինքնարժեքի հաշվարկ
– Իրականացնել էլ․ հաշիվների դուրսգրումներ:
Պահանջներ՝
– Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում
– Հաշվապահի աշխատանքային փորձ համանման ոլորտում
– ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն, ՀԾ և E-invoicing ծրագրի տիրապետում:
Աշխատավարձ՝ 250 000 – 300 000 ՀՀ դրամ
Այլ նշումներ` Պայմաններ՝ ոլորտ՝ ներմուծում-արտահանում: Գտնվելու վայր՝ Տերյան փ.: Գրաֆիկ՝ 10:00 – 19:00, հնգօրյա: Դիմելու կարգ՝ սույն պաշտոնի համար դիմել կարող եք՝ Ձեր CV-ն ուղարկելով hr շնիկ armholding.am հասցեին, առարկա դաշտում պարտադիր նշելով “Հաշվապահ” անվանումը։ Դիմումի դիտարկման ընթացքը՝ համապատասխան թեկնածուների հետ կապ է հաստատվում 5 աշխատանքային օրվա ընթացքում

Nona.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, աշխատանքային օրենսգրքում գրված է, որ աշխատաժամանակի մեջ ներառվում է նաև ընդմիջման ժամանակահատվածը։ Այսինքն, եթե 8 ժամյա գրաֆիկով է աշխատում աշխատողը, ապա պայմանագրում նշվում է 09:00-ից մինչև 17:00, թե՞ 18:00: Այս դեպքում ժամավարձով աշխատողների համար ստացվում է, որ նրանց վարձատրում ենք նաև ընդմիջման ժամանա՞կ:

2765
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Ինչպե՞ս է ձևակերպվում գործառնությունը

1 / 10

Հաշվարկվել է արտադրական սարքավորումների մաշվածությունը

2 / 10

Հաշվետու անձն առհաշիվ գումարների հաշվին ձեռք է բերել հիմնական միջոցներ

3 / 10

Արտադրամասի շենքը կառուցող աշխատողների համար հաշվարկվել է աշխատավարձ

4 / 10

Հաշվարկվել է արտադրամասի նոր շենքի կառուցման համար օգտոգործվող ՀՄ մաշվածություն

5 / 10

Ձեռք է բերվել տեղակայում պահանջող սարքավորում

6 / 10

Շենքի կառուցման համար ծախսվել են նյութեր

7 / 10

Դուրս է գրվել իրացված ՀՄ հաշվեկշռային արժեքը

8 / 10

Սարքավորման տեղակայման համար հաշվարկվել է աշխատավարձ

9 / 10

Օգտագործման համար ձեռք է բերվել տրանսպորտային միջոց

10 / 10

Հաշվարկային հաշվից փոխանցվել է կանխավճար հիմնական միջոցներ ձեռք բերելու համար

Բարև Ձեզ։ Ներեցեք՝ կարո՞ղ եք ասել, եթե համայնքապետարանը 2017թ. խոշորացել է և այդ ժամանակահատվածից սկսած մինչև այսօր, համայնքապետարանը մուտք չի գործել էլեկտրոնային հաշվետություների համակարգ: Հիմա խնդիրը կայանում է նրանում, որ աշխատողները, որոնք խոշորացման ժամանակ ազատվել են աշխատանքից, մնացել են գրանցված աշխատող այդ համակարագում: Ինչպե՞ս կարող ենք այդ սխալը ուղղել, եթե մուտք չի լինում հին օգտատիրոջ հաշվով:

Ունեմ բեռնատարներ և վերամբարձ կռունկներ։ Մատուցում եմ ծառայություն` կարո՞ղ եմ միկրոյի դաշտում աշխատել։ Եթե այո, մենակ դրոշմանիշ եմ վճարելու՞։ Աշխատող չունեմ։


Ընկերություն՝ Տանժեռ
Հասցե՝ Կասյան 7-11
Հեռախոս՝ 091/077 291892
Էլ․ փոստ՝ info շնիկ tanger.am
Թափուր աշխատատեղ՝ Կադրերի բաժնի տեսուչ
Աշխատանքի նկարագրություն՝
Պահանջներ՝
– Սեռը՝ իգական
– Տարիքը՝ մինչև 40
– Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է հաշվապահություն կամ իրավաբանություն
– Հայերենի և ռուսերենի իմացություն
– Համակարգչային գիտելիքներ (MS Office)
– Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ:
Պարտականություններ՝
– Կադրային գործավարություն
– Կադրային փաստաթղթերի ձևակերպում, համապատասխան գրանցամատյաններում գրանցում
– Անձնական գործերի վարում:
Աշխատավարձ՝ 97 000 դրամ
Աշխատանքային գրաֆիկ՝ 8:30 – 17:15: Շաբաթ և կիրակի ազատ:
Այլ նշումներ՝ Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել info շնիկ tanger.am էլեկտրոնային հասցեին՝ subject բաժնում նշելով հաստիքի անվանումը:

Գայանե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՀԿ-ի համար ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության ձև 2-ը կօգնե՞ք լրացնել։ Խնդրում եմ, հեռախոսահամար գրեք, զանգեմ։ Շնորհակալ եմ։

Մանե․

Տեղյակ ե՞ք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելվածի հայերեն տարբերակը կա, թե՞ ոչ։ Վերաբերոմ է ԵԱՏՄ ԱՏԳԱԱ դասակարգիչներին։

Նոննա․

Խնդրում եմ հուշեք, քանի՞ արձակուրդային օր է հատկացվում օրավարձով վճարվող աշխատող բանվորին /աշխ. պայմանագրով է ոչ քաղիրավական/: ՈՒնենք հաստիքով աշխատող բանվորներ, բայց աշխատում են ամսվա մեջ 3-10 օր։ Պայմանագրում կետի փոփոխություն ենք ուզում անել, որ վճարվի ըստ աշխատած օրերի։ Այդ դեպքում արձակուրդային օրերը ինչպե՞ս որոշել։ Շնորհակալություն:

Rob.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.
1. աշխատողը ներկայացրել է տեղեկանք մայրության նպաստ ստանալու համար, սկիզբը 31/07/2020թ., վճարվել է 05/08/2020թ., եկամտային հարկը հուլիս ամսվա մեջ պետք է ներառվի, թե՞ ոչ:

Ընկերություն՝ Անդակո
Հասցե՝ Իսակովի 10/12
Հեռախոս՝ 044280050
Էլ․ փոստ՝ job շնիկ andaco.am
Թափուր աշխատատեղ՝ Արտադրամասում օպերատոր
Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում է արտադրամասում օպերատոր, Excel ծրագրի, E-invoicing-ի իմացություն, iiko ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մարզում գործող խաղալիքների խանութ է, միկրոյով է գործում: Ամեն ամիս ՀԴՄ-ի 60 Ձև-ը ներկայացվել է: Դրա անհրաժեշտությունը կար արդյո՞ք, եթե չկա, այդ դեպքում կասե՞ք հետագա քայլերը և ՀԴՄ սարքի հետ կապված, և հաշվետվության, որովհետև ամեն ամիս ներկայացվել է հաշվետվությունը:
Շնորհակալություն:

Nona.

Բարև Ձեզ։ Հարգելիներս, ինձ հետաքրքիր է՝ միկրոձեռնարկատիրության դաշտում գործող գյուղատնտեսական կոոպերատիվը կարո՞ղ է միանգամից իր արտադրանքը պահածոյացնել, ապա վաճառել, և այդ դեպքում ի՞նչ է անհրաժեշտ անել։

Hayk.

Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է շահաբաժին վճարել ընկերության միակ մասնակցին: Շահույթ հաշվելիս համախառն հասույթից պետք է հանել ծախսերը:
Հարցս հետևյալն է. օրենքով իրավունք ունե՞նք հասույթից նվազեցնել գնման ակտերով հիմնավորված ծախսերը, քանի որ շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ազատված է եկամտային հարկ վճարելու պարտավորությունից: Եթե կարելի է ասեք, ո՞ր հոդվածը նայեմ:
Շնորհակալություն:

Nona.

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն, որն իրականացնում է կիսաֆաբրիկատների արտադրություն, կարո՞ղ է նաև արտադրել խմորեղեն։ Խնդրում եմ ասեք սննդամթերքի անվտանգության տեսչությունից ինչ-որ թուղթ անհրաժե՞շտ է տվյալ գործունեությունների համար:տես

Տաթևիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ցանկանում ենք բացել հանրային սննդի օբյեկտ, տեղեկացել ենք, որ պետք է աշխատել շրջանառության հարկի դաշտում և հանձնել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։ Սակայն հաշվետվությունների էջում 2 հայտարարության ձև կա՝ “201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն” և “262. Հայտարարություն՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ”։ Հիմա մենք ո՞ր ձևը պետք է հանձնենք։ Նախապես շնորհակալություն։