Լցնովի պաղպաղակի գործունեությունը հանրային սնունդ է համարվու՞մ։
Ունեմ բեռնատարներ և վերամբարձ կռունկներ։ Մատուցում եմ ծառայություն` կարո՞ղ եմ միկրոյի դաշտում աշխատել։ Եթե այո, մենակ դրոշմանիշ եմ վճարելու՞։ Աշխատող չունեմ։

Ընկերություն՝ Տանժեռ
Հասցե՝ Կասյան 7-11
Հեռախոս՝ 091/077 291892
Էլ․ փոստ՝ info շնիկ tanger.am
Թափուր աշխատատեղ՝ Կադրերի բաժնի տեսուչ
Աշխատանքի նկարագրություն՝
Պահանջներ՝
– Սեռը՝ իգական
– Տարիքը՝ մինչև 40
– Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է հաշվապահություն կամ իրավաբանություն
– Հայերենի և ռուսերենի իմացություն
– Համակարգչային գիտելիքներ (MS Office)
– Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ:
Պարտականություններ՝
– Կադրային գործավարություն
– Կադրային փաստաթղթերի ձևակերպում, համապատասխան գրանցամատյաններում գրանցում
– Անձնական գործերի վարում:
Աշխատավարձ՝ 97 000 դրամ
Աշխատանքային գրաֆիկ՝ 8:30 – 17:15: Շաբաթ և կիրակի ազատ:
Այլ նշումներ՝ Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել info շնիկ tanger.am էլեկտրոնային հասցեին՝ subject բաժնում նշելով հաստիքի անվանումը:
Գայանե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՀԿ-ի համար ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության ձև 2-ը կօգնե՞ք լրացնել։ Խնդրում եմ, հեռախոսահամար գրեք, զանգեմ։ Շնորհակալ եմ։
Մանե․
Տեղյակ ե՞ք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելվածի հայերեն տարբերակը կա, թե՞ ոչ։ Վերաբերոմ է ԵԱՏՄ ԱՏԳԱԱ դասակարգիչներին։
Նոննա․
Խնդրում եմ հուշեք, քանի՞ արձակուրդային օր է հատկացվում օրավարձով վճարվող աշխատող բանվորին /աշխ. պայմանագրով է ոչ քաղիրավական/: ՈՒնենք հաստիքով աշխատող բանվորներ, բայց աշխատում են ամսվա մեջ 3-10 օր։ Պայմանագրում կետի փոփոխություն ենք ուզում անել, որ վճարվի ըստ աշխատած օրերի։ Այդ դեպքում արձակուրդային օրերը ինչպե՞ս որոշել։ Շնորհակալություն:
Rob.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.
1. աշխատողը ներկայացրել է տեղեկանք մայրության նպաստ ստանալու համար, սկիզբը 31/07/2020թ., վճարվել է 05/08/2020թ., եկամտային հարկը հուլիս ամսվա մեջ պետք է ներառվի, թե՞ ոչ:
Գայանե.
Հարգելի հաշվապահներ, լիազորի առցանց գրանցվելիս գրում է փաստաթուղթը սխալ է, սակայն սխալ ոչինչ չկա: Ի՞նչը կարող է պատճառ լինել, ամեն բան ճիշտ եմ լրացնում:

Ընկերություն՝ Անդակո
Հասցե՝ Իսակովի 10/12
Հեռախոս՝ 044280050
Էլ․ փոստ՝ job շնիկ andaco.am
Թափուր աշխատատեղ՝ Արտադրամասում օպերատոր
Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում է արտադրամասում օպերատոր, Excel ծրագրի, E-invoicing-ի իմացություն, iiko ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մարզում գործող խաղալիքների խանութ է, միկրոյով է գործում: Ամեն ամիս ՀԴՄ-ի 60 Ձև-ը ներկայացվել է: Դրա անհրաժեշտությունը կար արդյո՞ք, եթե չկա, այդ դեպքում կասե՞ք հետագա քայլերը և ՀԴՄ սարքի հետ կապված, և հաշվետվության, որովհետև ամեն ամիս ներկայացվել է հաշվետվությունը:
Շնորհակալություն:
Nona.
Բարև Ձեզ։ Հարգելիներս, ինձ հետաքրքիր է՝ միկրոձեռնարկատիրության դաշտում գործող գյուղատնտեսական կոոպերատիվը կարո՞ղ է միանգամից իր արտադրանքը պահածոյացնել, ապա վաճառել, և այդ դեպքում ի՞նչ է անհրաժեշտ անել։
Hayk.
Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է շահաբաժին վճարել ընկերության միակ մասնակցին: Շահույթ հաշվելիս համախառն հասույթից պետք է հանել ծախսերը:
Հարցս հետևյալն է. օրենքով իրավունք ունե՞նք հասույթից նվազեցնել գնման ակտերով հիմնավորված ծախսերը, քանի որ շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ազատված է եկամտային հարկ վճարելու պարտավորությունից: Եթե կարելի է ասեք, ո՞ր հոդվածը նայեմ:
Շնորհակալություն:
Anahit.
Բարև Ձեզ: Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է հաշիվ դուրս գրել:
Nona.
Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն, որն իրականացնում է կիսաֆաբրիկատների արտադրություն, կարո՞ղ է նաև արտադրել խմորեղեն։ Խնդրում եմ ասեք սննդամթերքի անվտանգության տեսչությունից ինչ-որ թուղթ անհրաժե՞շտ է տվյալ գործունեությունների համար:տես
Nona.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս են փաստաթղթավորում վերջնահաշվարկը:
Տաթևիկ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ցանկանում ենք բացել հանրային սննդի օբյեկտ, տեղեկացել ենք, որ պետք է աշխատել շրջանառության հարկի դաշտում և հանձնել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։ Սակայն հաշվետվությունների էջում 2 հայտարարության ձև կա՝ “201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն” և “262. Հայտարարություն՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ”։ Հիմա մենք ո՞ր ձևը պետք է հանձնենք։ Նախապես շնորհակալություն։
Եվա.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ ԱՁ-ի տենդերին մասնակցելու ընթացակարգը ինչպե՞ս է իրականացվում:
Բարև Ձեզ: Իրավաբանական անձը Ռուսաստանից ցանկանում է ներմուծել հացահատիկի սերմեր, այս դեպքում ԱԱՀ պետք է վճարվի, թե՞ ոչ:
Աննա.
Աշխատողին առաջարկվել է ներկայացնել դիմում աշխատանքից ազատվելու վերաբերյալ, սակայն նա հրաժարվել է: Ի՞նչ անել:
Բարև Ձեզ։ Եթե հանրային սննդի օբյեկտում ծխախոտ պիտի վաճառվի՝ դա ինպե՞ս անենք: Լիցենզիայի մասին չի խոսքը, խոսքը շրջանառության հարկի մասին է։
Գայանե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ կոնտակտավոր աշխատակիցները, որոնք պարետի որոշմամբ ինքնամեկուսացվել են՝ դրամական օգնություն ստանում են, թե՞ ոչ: Եթե այո, ի՞նչ իրավական ակտով է գործընթացը կարգավորվում: Շնորհակալություն:
Բարի օր: Խնդրում եմ բացատրեք քայլ առ քայլ՝ ինչպե՞ս գրանցվեմ որպես Ա/Ձ և իմ հետագա հաշվետվությունները ու՞ր եմ ներկայացնելու: Ես թարգմանիչ եմ, աշխատելու եմ շրջհարկով, առանց աշխատողի: Կանխավ շնորհակալ եմ:
Բարև Ձեզ: Ցանկանում եմ բացել ՍՊԸ, որը իր գործունեությունը ծավալելու է ՏՏ ոլորտում։
Հարցեր.
1/ Արժե՞ արդյոք հենց այս տեսակը ընտրել:
2/ Ի՞նչ վճարներ են պետք կատարել բացելուց:
3/ Ի՞նչ պարտադիր վճարներ կան ՍՊԸ-ն բացելուց հետո, երբ դեռևս աշխատակիցներ չկան:
4/ Ի՞նչ ժամկետներում է տեղի ունենում ամբողջ գործընթացը:
5/ Նվազագույն ծախսերը ամսական ինչքա՞ն են այդ բացված ՍՊԸ-ն “սպսարկելու” համար /հարկեր, տուրքեր/:
6/ Ի՞նչ հաշվետվություններ են պետք ներկայացվեն ամեն ամիս, կամ որտե՞ղ կարող եմ գտնել ցանկը:
7/ ՏՏ ոլորտի համար ի՞նչ արտոնություններ են նախատեսված այս պահին:
Արմինե․
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք կազմակերպության դրամարկղային գիրքը կարելի է լրացնել եռամսյակային կամ կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր էջի վրա, քանի որ կանխիկ գործարքները քիչ են։ Նախապես շնորհակալություն։
Հովհաննես.
Բարև Ձեզ: Ես ուզում եմ փակել իմ Ա/Ձ-ն՝ կօգնե՞ք:
Բարև Ձեզ։ Եթե ես ԱԱՀ վճարող չեմ` ինչպե՞ս e-invoicing-ում հաշիվ դուրս գրեմ, որ ճիշտ լինի:

Կոնվերս Բանկ ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` կանաչապատ տարածքների խնամքի իրականացման ծառայությունների ձեռք բերման համար։
Կից փաստաթղթեր․
Ռազ․
Բարև ձեզ: Մերսման սրահները կարո՞ղ են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, թե՞ մտնում են բժշկական ծառայությունների մեջ:
Հասմիկ.
Բարև Ձեզ: Մինչև երեք տարեկան երեխայի արձակուրդի հայտը ե՞րբ պետք է ներկայացնենք՝ ֆիզ. արձակուրդի 140-րդ օրը վերջանալուց անմիջապես հետո, թե՞ մեկ օր առաջ:
