26/10/2026

Լիաննա․

Բարև ձեզ։ Եթե փոխտնօրենը, գրադարանավարը, օպերատորը, տնօրենը նաև դասավանդում են, ունեն ժամեր, ինչպե՞ս եք ձևակերպում և վճարում նրա ամենամյա արձակուրդը՝ 25, 20 աշխ. օր, թե՞ 35։

Ընկերություն՝ ԹՄՀ
Էլ․ փոստ՝ services.tmh շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ և հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում են հաշվապահներ և հաշվետարներ հաշվապահական ընկերությունում: E-invoicing և ՀԾ-7 կամ ՀԾ-Վաճառքների կառավարում ծրագրերի իմացությունը պարտադիր է: Աշխատավարձը ըստ գիտելիքների՝ աճելու պայմանով: Ձեր CV-ն կարող եք ուղարկել services.tmh շնիկ gmail.com էլ. փոստի հասցեին:

Աննա․

Բարև ձեզ: Բնակարանս վարձակալության եմ տվել, նոտարով կնքել եմ պայմանագիր։ Կասե՞ք՝ ո՞ր հարկատեսակով պետք է վճարում անեմ, ի՞նչ չափով և ի՞նչ ժամկետներում։ Շնորհակալություն։

Սոնա․

Խնդրում եմ ինձ ասել՝ ինչպե՞ս ուղարկեմ ֆիզիկական անձանց վճարված եկամուտներից հաշվարկված, պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկությունները։

Աշխատանքային օրվա տեղափոխության հետևանքով աշխատանքային շաբաթը 40 ժամը գերազանցող յուրաքանչյուր ժամի համար աշխատողին վճարել եմ հավելում ժամային դրույքաչափի 50 տոկոսով, երկու աշխատողի պարագայում հաշվարկվել է 2 ժամվա համար 670 դրամ, բայց կարդացի, որ 40-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը պետք է կազմի 406 դրամ, այսինքն՝ սխալ է մեր արված հաշվարկը, և երկու աշխատողի հավելումը պետք է ավելացվի, իսկ դա կարո՞ղ եմ ուղղել, չէ՞ որ եկամտային հարկի հաշվետվությունը ուղարկել եմ, ճշտվածը ուղարկե՞մ, թե՞ հունիսին տրամադրեմ և հաշվետվության մեջ ներառեմ: Կանխավ շնորհակալ եմ արձագանքների համար:

Հարցս հետևյալն է՝ ՍՊԸ-ում երեք աշխատող ենք՝ տնօրեն, հաշվապահ և մեխանիզատոր:
Ամենամյա արձակուրդի հարցը չգիտեմ՝ ոնց կարգավորեմ, տնօրենի և մեխանիզատորի պարտականությունները հրամանով ու՞մ վրա դնեմ, երբ յուրաքանչյուրը գնա արձակուրդ, կանգնել եմ փակուղու առջև: Խնդրում եմ օգնել:

Տան.

Բարև: Ես պայմանագրային զինծառայող եմ: Ստանում եմ 165 000 դրամ: Կասե՞ք՝ որ ամսից կարող եմ գնալ ֆիզ. արձակուրդ, և ինչքա՞ն գումար է տրամադրվում ամսական և ինչքա՞ն ժամանակով:

Լուսինե.

Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ՝ ֆիզ. արձակուրդի գումարը հաշվելիս որևէ սահմանափակում կա՞ որպես վերևի շեմ: Արդյո՞ք բարձր աշխատավարձ ստացողները ինչ-որ կերպ տուժվում են արդյունքում:

Շնորհակալություն:

Մարիամ.

Բարև ձեզ: Հարցս հարկադիր պարապուրդի վճարմանն է վերաբերում: Ենթադրենք՝ հաշվում ենք միջին ժամայինի 2/3 ու ստանում ենք 500 դրամ, հիմա էս գումարը հարկելու ենք, նոր համեմատե՞նք նվազագույն 406 դրամի հետ, քանի որ 406 դրամը հարկերը հանած է:

Հայկ.

Բարև ձեզ: Կխնդրեմ՝ օգնեք.
ՍՊԸ աշխատակիցը 2020թ. մայիսի 19-ից գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Աշխատակցի համար մայիս ամսին հաշվարկել եմ աշխատավարձ՝ 54 398 դրամ և նպաստի գումար՝ 210 173 դրամ: Ընկերության մայիս ամսվա եկամտային հարկը ընդամենը կազմում է 93 708 դրամ: Հարցս հետևյալն է.
Եկամտային հարկի հաշվարկում այս աշխատակցի համար ո՞ր տողերը պետք է լրացնեմ: 1.11 տողը լրացնում եմ, նաև Նպաստների և հետպահման դասակարգման կոդը, Նպաստի գումար կամ հետպահվող գումար բաժինը, սակայն չի ընդունում՝ նշելով, որ կան սխալներ:
Եվ ցանկանում եմ նաև իմանալ՝ հնարավո՞ր է նպաստի գումարից 93 708 դրամը հատուցվի բյուջեի միջոցների հաշվին, իսկ մնացած 116 465 դրամը՝ գործատուի հաշվին:
Նախապես շնորհակալություն:

Սյուզաննա․

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատակիցը կապված համավարակի հետ ինքնամեկուսացել է, սակայն բժիշկից որևէ թուղթ, ցուցում կամ անաշխատունակության թերթիկ չի ներկայացրել, արդյո՞ք վճարվելու է 14 օրը և ի՞նչ կարգով:

Լիաննա․

Բարև ձեզ: Ուզում եմ հստակեցնել՝ եթե անաշխատունակության թերթիկը շարունակվում է, որպես միջին վերցվում է նախորդ թերթիկի համար հաշվարկված միջի՞նը, թե՞ այդ թերթիկով տրված գումարը հաշվարկի մեջ վերցվում է, թե՞ ոչ, և շարունակվող թերթիկը նու՞յնպես պետք է առաջին օրը չվճարել, 5 օրը գործատուի հաշվին, իսկ մնացածը՝ բյուջեի: Կանխավ շնորհակալություն:

Արաքս․

Հարգելի հաշվապահներ, պարզեցված հարկային համակարգում գործող սուբյեկտները պարտավո՞ր են վարել եկամուտների և ծախսերի հաշվառման գիրք, թե՞ ոչ։ Եվ չէի՞ք ասի՝ ինչպիսի՞ գրքերի և գրանցամատյանների առկայությունն է պարտադիր կամ ցանկալի։ Նախապես շնորհակալություն։

Սամվել.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասեք, խնդրում եմ, ես մեկ ամիս առաջ Ա/Ձ եմ գրանցել, բայց մինչ օրս ոչ մի գործունեություն չեմ ծավալել, արդյո՞ք ես որևէ հարկ/տուրք վճարելու պարտավորություն ունեմ, կամ որևէ հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտության կարիք կա՞։

Անի.

Եթե հաշվապահը մեկնել է արձակուրդ, և աշխատանքային պարտականությունները դրվել են հաշվետարի վրա, ինչպե՞ս պետք է կատարվի վարձատրությունը, կարելի՞ է արդյոք վճարել աշխատավարձի տարբերությունը:

Ռուզաննա Խանզադյան.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ, եթե կարող եք, պատասխանեք: Համայնքում կա հասարակական կազմակերպություն, նախորդ տարի նրանք իրենց միջոցներով նորոգել են համայնքային սեփականություն հանդիսացող շինություն: Հիմա նրանք ցանկանում են նվիրատվության պայմանագրով կատարած աշխատանքների ակտը հանձնեն համայնքին, բայց ցույց տան, որ նախորդ տարի են հանձնել: Այդպես հնարավո՞ր է: Խնդրում եմ, պատասխանեք: Նախապես շնորհակալություն:

Բարև ձեզ:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաշվապահների և աուդիտորների որակավորման գործընթացի վերաբերյալ հայտարարության մեջ նշվել է, որ 2020 թվականի ապրիլի 16-ից «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրվել է որպես հավատարմագրված մասնագիտացված կառույց և սրանով պայմանավորված՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2020 թվականի ապրիլի 17-ից հաշվապահների որակավորման քննությանը մասնակցելու և աուդիտորի որակավորում ստանալու դիմումներ այլևս չի ընդունելու։
Այսինքն՝ Ֆիննախի կողմից որակավորում այլևս չի՞ լինելու, թե՞ ուղղակի այդ գործառույթը տրվել է ՀՀԱԱ-ին։

Շնորհակալություն: