26/10/2026

Կարինե.

Ա/Ձ է, ավտոլվացման կետ ունի։ Հունվարի մեկից հարկայինով գրանցված է միկրոձեռնարկատիրություն: Հնարավո՞ր է նույն գործունեության հասցեով գրանցել նաև մատնաքաշի և լավաշի արտադրություն, և ինչպե՞ս ներկայացնել գործունեության տեսակը հարկայինով (հանրային սնու՞նդ, թե՞ այլ ձևով)։

Անահիտ.

Բարև ձեզ։
Եթե շրջ. հարկով աշխատող ընկերությունը ստանում է դրամաշնորհ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրով, ապա ստացված գումարի համար որևէ ձևով հարկվու՞մ է։

Գևորգ.

Բարև ձեզ։ Խնդրում եմ, օգնեք։

Ես 34 տարեկան եմ, ծրագրավորող եմ ու աշխատում եմ արտասահմանյան ֆիրմայի հետ հեռակա։ Գրանցված չեմ ոչ մի տեղ։ Ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ (կամ ուրիշ ի՞նչ տարբերակ խորհուրդ կտաք)։

Ուզում եմ իմանալ հնարավոր հարկման տեսակների ու չափերի մասին:

Բարև ձեզ: Խնդրում եմ, կարո՞ղ եք պատասխանել իմ հարցին. այժմ գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, եթե մինչև արձակուրդի վերջանալը գնամ երկրորդ ֆիզ. արձակուրդ, այդ դեպքում օգտվելու՞ եմ հղիության և ծննդաբերության արձակուրդի համար տրամադրվող գումարից, և ինչպե՞ս են հաշվարկը իրականացնելու:

Արայիկ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ֆիզիկական անձանց կողմից բանկում ներդրած ավանդների տոկոսների մասով եկամտային հարկի հաշվարկն ու վճարումը ինչպե՞ս է փաստաթղթավորվում:

Ռուզաննա.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ, խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ ուղղություն տալ: Աշխատողը 2019 թվականի դեկտեմբեր ամսին իր դիմումի համաձայն իր հաշվին 60 օր արձակուրդ է վերցրել: Այն լրացել է մարտին, բայց աշխատանքի չի ներկայացել, ներկայացել է ապրիլի մեկին: Հիմա ես մարտ ամսին եկամտային հարկի հաշվետվությունը ներկայացրել եմ զրոյական: Ի՞նչ անեմ, որ աշխատողն էլ չտուժվի, օրենքի խախտում էլ չլինի: Կարո՞ղ եմ մարտ ամսվա հաշվետվությունը ճշգրտված ուղարկել։ Եթե ուրիշ ելք կա, խնդրում եմ, հրատապ է, շտապ պատասխանեք:

Լիլի.

Բարև բոլորին։ Կարո՞ղ եք ուղարկել գործատուի կողմից աշխատողին տրված տեղեկանքի օրինակ՝ արտակարգ դրությունից տուժած լինելու մասին։ Շնորհակալություն:

Կարինե.

Բարև ձեզ: Հասարակական կազմակերպության խորհրդի անդամի հետ կարո՞ղ ենք աշխատանքային պայմանագիր կնքել ծրագրերից որևէ մեկում: Շնորհակալություն:

Լուսինե.

Բարև ձեզ։ Խորհուրդ է հարկավոր։ Պատրաստվում եմ բացել Ա/Ձ՝ Ռուսաստանից հագուստ ներկրելու և օնլայն վաճառք իրականացնելու նպատակով։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվու՞մ է նշված գործունեությունը, և ի՞նչ հարկեր են առաջանում:

Արմեն.

Բարև ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ, ասացեք՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ՍՊԸ-ն նվազագույն աշխատավարձի հաշվարկը ինչպե՞ս անի՝
1) ա.վ.-ա.վ.23%/100-ա.վ.2,5%/100-1000դրամ=68.000դրամ,
2) ա.վ.-5000դրամ-ա.վ.*2,5%/100-1000դրամ=68.000դրամ:
Մի հարց էլ՝ դրոշմանիշային վճարը ՍՊԸ-ն ամեն ամի՞ս պետք է վճարի, թե՞ տարեկան մեկ անգամ:

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցում. ապրիլ ամսվա 189 ձևն եմ ուղարկում, վերևում գրում է՝ միկրոձեռնարկատիրության հայտարարություն չեմ ներկայացրել, հասարակական կազմակերպություն է, ինչի ՀԿ-նե՞րն էլ պետք է ներկայացնեին:

Էլլա.

Բարև ձեզ: Շինարարական ընկերության աշխատակիցները ապրիլի 1-ից 12-ը պարետի որոշման համաձայն չեն աշխատել, 13-ից սկսել են աշխատել: Արդյո՞ք ճիշտ կլինի՝ 1-ից 12-ը հարկադիր պարապուրդ ձևակերպենք, համաձայն ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի՝ չվճարվող, և հաշվենք ապրիլի 13-ից 30-ը աշխատած օրերը ու վճարենք:

Հովհաննես.

Խնդրում եմ ձեզ, օգնեք լուծելու հետևյալ խնդիրը՝
1. որոշել՝ տրված տնտեսական գործառնությունները հաշվեկշռում ինչպիսի փոփոխություններ են առաջացնում,
2. ձևակերպել տնտեսական գործառնությունները:

Գործառնություների բովանդակությունը՝
1. հաշվարկվել է արտադրական սարքավորումների մաշվածությունը՝ 350 000 դրամ,
2. շենքը կառուցողների համար հաշվարկվել է աշխատավարձ՝ 185 000 դրամ,
3. ձևակերպված է գրասենյակի շենքի նորոգման ծախսումների կապիտալացումը՝ 720 000 դրամ,
4. հիմնական միջոցը ժամանակավորապես հանվել է շահագործումից սկզբնական արժեքով՝ 2 550 000 դրամ,
5. հաշվետու ժամանակաշրջանի վերջում անավարտ շենքի կառուցման ծախսումների փակում՝ 230 000 դրամ:

Նախօրոք շնորհակալություն:

Իրինա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եմ իմանալ՝ եթե հղին ունի բանկերի հետ կապված չկատարած պարտավորություններ, բանկն իրավունք ունի՞ ֆիզ. արձակուրդի գումարի վրա կալանք դնի: Նախապես շնորհակալություն:

Աննա.

Բարև ձեզ: Եթե Ա/Ձ-ն չունի վարձու աշխատող և միկրոձեռնարկատիրության համակարգով է աշխատում, ապա ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի:

Արփինե.

Բարև ձեզ: Խնդրում ասել՝ եթե գրանցված աշխատող եմ այլ ոլորտում, միաժամանակ զբաղվում եմ երեխաների դասապատրաստմամբ, ապա կարո՞ղ եմ այդ գործունեության համար բացել ԱՁ, և եթե կարող եմ, պե՞տք է լիցենզիա ունենամ դասապատրաստման աշխատանքներ անելու համար: