26/10/2026

Արմեն.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել. ընկերությունը արտերկրից ապրանքներ է ներմուծում և հաշիվ ֆակտուրայով ԱԱՀ վճարող է: Եթե ներմուծված ապրանքը վաճառում է կանխիկ, կարո՞ղ եք ասել՝ ԱԱՀ-ի համար ի՞նչ խնդիր կարող է ունենալ կամ շահութահարկի համար: Խնդրում եմ, եթե ինչ-որ ինֆորմացիա ունեք, գրեք, շատ շնորհակալ կլինեմ:

Հովհաննես.

Խնդրում եմ ձեզ տալ հաշվապահական ձևակերպումներ՝
1. կանխիկ գումարով ձեռք բերված ապրանքի արտացոլում,
2. շենքի կառուցման վրա կատարված նյութական ծախսումների արտացոլում,
3. հիմնական արտադրությունում զբաղված աշխատակիցներին հասանելիք արձակուրդային վճարների հաշվեգրման արտացոլում:
Նախօրոք շնորհակալություն:

Կարինե.

Բարև ձեզ: Կուզենայի իմանալ՝ ֆիզ. արձակուրդում գտնվելը համարվու՞մ է աշխատանքային ստաժ, և քանի՞ տարի 1 երեխայի համար: Նշեմ նաև, որ այդ ժամանակահատվածում աշխատել եմ, սակայն 1992թ. հրամանագրքում հրամանս գրված չէ, ուզում եմ ճշտել՝ միայն ծննդականի առկայությունը բավարար է ստաժ համարելու համար։ Կանխավ շնորհակալ եմ:

Անի.

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է․ աշխատողի հետ կնքվել է պայմանագիր՝ 3 ամիս ժամկետով։ Պայմանագիրը կնքվել է փետրվարի 29-ին, և մարտի 2-ը եղել է աշխատողի 1-ին աշխատանքային օրը, քանի որ մարտի 1-ը կիրակի էր։ Խնդրում եմ, ասեք՝ աշխատանքային պայմանագիրը ե՞րբ է համարվում լուծված՝ մայիսի 29-ի՞ց, թե՞ հունիսի 1-ից։

Արմինե.

Բարև ձեզ։ Այսպիսի հարց ունեմ․ եթե մայրության նպաստը հաշվարկելիս միջին ամսական աշխատավարձը ստացվում է նվազագույն աշխատավարձից փոքր, այդ դեպքում ո՞ր թիվն ենք վերցնում որպես միջին աշխատավարձ։

Արմեն.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել մի հարցում․ կազմակերպությունը զբաղվում է մեծածախ վաճառքով և ԱԱՀ վճարող է: Եթե, օրինակ, հավատարիմ հաճախորդի տվել է պարտքով ապրանք՝ 9 մլն դրամի, և այդ հաճախորդը գումարը տալու է 1 ամիս հետո, այդ ժամանակահատվածում կազմակերպությունը ի՞նչ գումարի կորուստ է կրում կամ ի՞նչ խնդիրներ կունենա: Խնդրում եմ, եթե ինչ-որ ինֆորմացիա ունենաք, գրեք: Շնորհակալ եմ։

Վարդուհի.

Բարև ձեզ: Որ խնդրեմ, կարո՞ղ է ինձ ուղարկեք ներքին կանոնակարգի օրինակ ՍՊԸ-ների՝ varduhi.davtyan.1972 շնիկ mail.ru: Կանխավ շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ևս մեկ խնդրանք. եթե ունեք ՍՊԸ-ի համար նախատեսված հաշվապահական հաշվառման վարման քաղաքականություն, կուղարկե՞ք իմ mail-ին: Կանխավ շնորհակալ եմ:

Լիլիթ.

Բարև ձեզ, հաշվապահներ ջան: Խնդրում եմ, մի հարցի պատասխանեք. միկրոձեռնարկատիրության շրջանակներում գործելու դեպքում այդ ժամանակահատվածը վարձու աշխատողի համար ստաժ համարվու՞մ է, թե՞ ոչ: Խնդրում եմ, պատասխանի դեպքում ներկայացրեք՝ օրենքի որ հոդվածն է դա:

Մարինե.

Բարև ձեզ: Եթե պարետի կողմից գործունեությունը արգելված է, չենք կարող վճարել աշխատավարձ, արդյո՞ք աշխատողների գրանցման հայտում ինչ-որ փոփոխություն ենք կատարում, թե՞ պարզապես տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը գրում ենք 0:

Էմիլիա.

Հարգելի հաշվապահներ, ֆիզիկական անձին պասիվ եկամուտներ վճարելիս, մասնավորապես՝ շահաբաժին և վարձակալական վճար, ՀՕ-ի 386-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները կիրառվու՞մ են:

Վարդան.

Հարգելի կոլեգաներ, կառավարության 5-րդ միջոցառման շահառու ՍՊԸ-ն ստացել է դրամական օգնություն։ Խնդրում եմ հուշել, թե ինչպես գրանցել ՀԾ-ում գործարքը։
Դտ 252 հաշվարկային հաշիվ,
կտ ?

Շնորհակալ եմ նախապես։

Քրիստինե.

Բարև ձեզ։ Ես` Քրիստինե Հովհաննիսյանս գտնվում եմ նպատակային արձակուրդում։ Երեխայիս 2 տարին լրանալուն պես կարո՞ղ եմ վերադառնալ աշխատանքի արտակարգ դրության պայմաններում: Ես աշխատում եմ ՀՈԱԿ-ում որպես մեթոդիստ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 մանկապարտեզում։

Էվա.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. կարո՞ղ է մի տարածքում արհեստավոր աշխատի (ծառայություն է մատուցում) և գրանցվել է որպես Ա/Ձ չհանդիսացող ֆիզ. անձ, և նույն տարածքում վաճառք իրականացնելու համար մեկ այլ անձի գրանցել որպես Ա/Ձ:

Նաիրա.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է աշխատողի գրանցման հայտի չեղարկմանը. աշխատողին գրանցելուց հետո հայտը նշել եմ, որ սխալմամբ է հանձնվել, հարկայինից ծանուցում եմ ստացել՝ պետք է պարզաբանում ներկայացնել մոնիտորինգի կենտրոն, կասե՞ք՝ կա պարզաբանում ներկայացնելու ձևանմուշ: Կանխավ շնորհակալ եմ:

Արփինե.

Հարգելիներս, ուսումնասիրելով ՀՀ հարկային օրենսգրքի 380-րդ հոդվածը՝ պարզ դարձավ, որ գյուղատնտեսական կոոպերատիվը կարող է չօգտագործել ՀԴՄ և իր արտադրանքը վաճառել տրանսպորտային միջոցներով, սակայն այդ դեպքում ինչպե՞ս ֆիքսել եկամուտները, եթե ընկերությունը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է:

Հասմիկ.

Ա/Ձ-ն Երևանից դուրս՝ Մասիսում, զբաղվելու է անասնակերի վաճառքով միկրոձեռնարկատիրության համակարգով, Ռուսաստանից ներմուծելու է անասնակեր, ի՞նչ լրացուցիչ հաշվետվություն պետք է ներկայացնի բացի տարեկանից, և ո՞ր ժամանակաշրջանի համար:

Մերի.

2 հարց ունեմ, խնդրում եմ, պատասխանեք.
1. Ինչպե՞ս ենք հաշվում նյութածախս։
2. Եվ կասե՞ք, խնդրում եմ, ինվոյսով երբ ուզում ենք իմանալ գումարն առանց ԱԱՀ-ի, ընդհանուր գումարը բաժանում ենք 6-ի, իսկ երբ ապրանքը զեղչվում է ինչ-որ %-ով, ապա ապրանքի գինը ինչպե՞ս ենք հաշվում:

Նաստյա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ, կասե՞ք՝ հնարավո՞ր է վերջնահաշվարկ չստանալ, եթե ունես ընթացիկ տարվա չօգտագործված արձակուրդ։ Եվ քանի՞ օրում է նստում վերջնահաշվարկն ազատման հրամանը գալուց հետո։

Տոմա.

Բարև ձեզ: Եթե ես սնունդ եմ արտադրում արտադրամասում, չունեմ հանրային սննդի նման որևէ վաճառքի կետ, սակայն առաքմամբ եմ մոտեցնում պատվիրատուներին, արդյո՞ք չեմ կարող համարվել միկրոձեռնարկություն։

Ընկերություն՝ Անդակո
Հասցե՝ Իսակովի 10/12
Հեռախոս՝ 044280050
Էլ. փոստ՝ job շնիկ andaco.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ-օպերատոր 1C
Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում է հաշվապահ-օպերատոր 1C: Աշխատանքային փորձը պարտադիր է: Աշխատանքային ժամերը՝ 09:30-18:00: Հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի:
Աշխատավարձ՝ 150 000 դրամ

Լիանա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ մի հարցում: Խոսքը կորոնավիրուսի չեզոքացման հետևանքով 8-րդ միջոցառման մասին է: Մինչև ապրիլի 30-ը ես ուղարկել էի դիմում և մերժվել: Սակայն ապրիլի 30-ին կառավարության որոշման համաձայն ավելացվեցին ևս 13 ոլորտներ, որից մեկին հաստատ համապատասխանում եմ ես: Սակայն այսօր կրկին դիմում ուղարկեցի և պատասխան եկավ՝ «Ձեզ արդեն ուղարկվել է մերժված դիմում»: Խնդրում եմ, պատասխանեք՝ ինչպե՞ս կարող եմ դիմել նոր ավելացած ոլորտների համար, որպեսզի չմերժվեմ, քանի որ համապատասխանում եմ, և որպեսզի նախկինում մերժված դիմումը չպահպանվի: Կանխավ շնորհակալություն:

Նարինե.

Հարգելի կոլեգաներ, Ա/Ձ-ն աշխատում է շրջ. հարկի դաշտում։ Ֆիզիկական անձից գնման ակտով ձեռք է բերում կոսմետիկա՝ հետագայում արտահանելու նպատակով։ Խնդրում եմ ասել՝ արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ՝ 10 %, քանի որ գնման ակտի վրա նշվելու են ֆիզիկակական անձի տվյալները։

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե գործատուն որոշել է վճարի աշխատակցին աշխատանքի գալու համար տրանսպորտային ծախսը՝ տաքսու գումարը, այդ դեպքում ինչ-որ հարկեր առաջանալու՞ են, բնականաբար տաքսի ծառայության համար ոչ մի փաստաթուղթ չկա: