Մարինա.
Գրանցվել եմ որպես ԱՁ, ինչպե՞ս ներկայացնեմ առաջին եռամսյակային հաշվետվությունը: Շնորհակալություն:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Մարինա.
Գրանցվել եմ որպես ԱՁ, ինչպե՞ս ներկայացնեմ առաջին եռամսյակային հաշվետվությունը: Շնորհակալություն:
Վարուժ.
Բարև ձեզ: Ցանկանում եմ ԱՁ բացել, իրականացնելու եմ ներմուծում ԱՄՆ-ից և վաճառելու եմ: Կխնդրեմ նշեք՝ ի՞նչ հարկեր պիտի վճարեմ և հաշվետվություններ ներկայացնեմ: Եթե հնարավոր է, մանրամասն չափերով ասեք: Շնորհակալ եմ:
Տաթև.
Բարև ձեզ: Ցանկանում եմ սուրճի և կոնֆետի փոքրիկ խանութ բացել, կասե՞ք՝ ինչ է հարկավոր բացելու համար:
Սյուզաննա.
Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել բեռնափոխադրումներով ՀՀ-ից դեպի ՌԴ, պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո հաջորդ քայլերը կասե՞ք, և ի՞նչ հաշվետվություններ է հանձնում տարվա ընթացքում:
Գայանե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված մեկուսացման համար աշխատողը ներկայացրել է բուժհիմնարկից անաշխատունակության թերթիկ: Նպաստը պետք է վճարվի 100 տոկո՞ս: Շնորհակալություն:
Արփինե.
Բարև ձեզ։ Շրջանառության հարկի առաջին եռամսյակի հաշվետվության մեջ չի լրացվել 5.7 կետը՝ նախորդ եռամսյակներում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար։ Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչպես ճիշտ վարվել, այդպես թողնել, երկրորդ եռամսյակում ավելացնե՞լ, թե՞ ճշգրտող հաշվետվություն է պետք ուղարկել:
Սոնա Մանուկյան.
Բարև ձեզ:
Խնդրում եմ, կասե՞ք՝ ԱՁ-ի համար սննդի կիսաֆաբրիկատների արտադրության ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ։ Նշեք տրամադրող մարմնին ու պետ. տուրքի չափը։
Կանխավ շնորհակալ եմ:
Անի.
Բարև ձեզ: Հարցս վերաբերում է աշխատանքային օրենսգրքին և արձակուրդայինի/վերջնահաշվարկի հաշվարկմանը։ Եթե ես գործի եմ ընդունել աշխատողին 19 օգոստոսի 2019թ․ և ազատում եմ աշխատանքից 22 փետրվարի 2020թ., քանի՞ ամսվա համար պետք է հաշվեմ վերջնահաշվարկը, եթե աշխատողը չի գնացել արձակուրդ։ Արդյո՞ք օգոստոսի և փետրվարի աշխատած օրերը կարելի է հաշվել որպես 1 ամիս, թե՞ ո՛չ օգոստոսը և ո՛չ էլ փետրվարը հաշիվ չեն, քանի որ կիսատ են։ Եվ արձակուրդային գումարը հաշվելուց արձակուրդի ո՞ր օրերն եմ հիմք ընդունում (աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային): ԱՕ-ում դրա վերաբերյալ ոչինչ չկա։
Կանխավ շնորհակալ եմ։
Ալինա.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ եթե արտակարգ իրավիճակի այս պայմաններում աշխատողը իր աշխատանքն իրականացնում է տնից՝ ժամային նույն գրաֆիկով և լարվածությամբ, ապա նա պե՞տք է վարձատրվի ամբողջական աշխատավարձով, թե՞ ոչ։
Անի.
Բարև ձեզ։ Ասացեք, խնդրեմ, ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար մաքսատուրք և մաքսավճար սահմանվա՞ծ է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որո՞նք են դրույքաչափերը: Կանխավ շնորհակալություն։
Անի.
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի ընդունելու դեպքում հրաման տրվու՞մ է, թե՞ ոչ:
Գայանե.
Բարև ձեզ։ ՍՊԸ-ն, որը գործունեություն է ծավալում ստեղծագործական ոլորտում, մրցույթ-փառատոն է իրականացրել։ Երեխաները մասնակցության գումար են վճարել։ Ճի՞շտ գիտեմ, որ այդ գումարից պետք է 10 % եկամտային հարկ վճարվի։ Իսկ կա՞ն արդյոք նվազեցումներ և որո՞նք են, և խնդրում եմ, ասեք հաշվետվության համարը։ Կանխավ շնորհակալ եմ:
Արամ.
Ցանկանում եմ on-line վաճառքով զբաղվել, հնարավոր է ապրանքների մի մասը Հայաստանից գնեմ, մյուս մասը ներմուծեմ: Ուզում եմ ԱՁ բացել:
1. Ինչպե՞ս է ընթացակարգը։
2. Ո՞ր հարկատեսակով է հարկվելու։
3. Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։
Շնորհակալություն։
Կարեն.
Բարև ձեզ։ Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս ստանալ դեղատան գործունեության լիցենզիա։ Շնորհակալություն։
Կարինե.
Բարև ձեզ: Ըստ ՀԿ-ի կանոնադրության կազմակերպության նախագահը պետք է հաստատի գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունը: Ստորագրել և կնքելը բավարա՞ր է հաստատման համար, թե՞ այլ փաստաթուղթ պետք է կազմվի:
Նելլի.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. եթե ընկերությունը լուծարվող է, բայց ես դեռևս աշխատում եմ այնտեղ ու ֆիզ. արձակուրդ գնալու եմ երկու ամսից, ո՞վ է պարտավորվում վճարել դեկրետային գումարը ու ի՞նչ կարգով։ Ղարաբաղում հաշվառման հասցե ունենալս կազդի՞ այդ գումարը ստանալու վրա, ու եթե հնարավոր է, ասացեք, խնդրեմ, թե ինչքան կկազմի դեկրետայինը, եթե մաքուր աշխատավարձս 120 000 ՀՀ դրամ է։ Հոգաչափ շնորհակալ կլինեմ հարցերիս լիարժեք պատասխանը ստանալու համար։
Բարև ձեզ։
Քանի որ հունվարից հանվեց արտոնագրային հարկը, ինչպե՞ս պետք է անել ատամնաբուժարանի հաշվապահությունը։ Կանխավ շնորհակալություն։
Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է՝ որտեղ կարող եմ գտնել մանրամասն տեղեկություններ հաշվապահական հաշվառման նոր հաշիվների վերաբերյալ:
Արմինե.
Արդյո՞ք դրոշմանիշային վճար է պահվում պարապուրդի համար հաշվարկված գումարից:
Նարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Կասե՞ք՝ փոխառության և վարկի մուտքը դրամարկղ ինչպե՞ս ձևակերպել համաձայն հաշվային պլանի:
Աստղիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Կազմակերպությունն աշխատում է միկրոձեռնարկատիրականով, զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ։ Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ոչ թե վարձու աշխատող գրանցել, այլ քաղ․ ծառայության պայմանագրով ֆիզ․ անձից ծառայությունների մատուցում ստանալ և այդ դեպքում ի՞նչ հաշվարկ է ներկայացնում կազմակերպությունը, և ինչպիսի՞ հարկեր են առաջանում:
Վարդուհի.
Բարև ձեզ: Կհուշե՞ք ինձ՝ արդյո՞ք Ա/Ձ-ն, որի գործունեության տեսակը՝ F43.31.0, գրանցվել է 21.05.2020թ., կարող է հանդիսանալ միկրոձեռնարկատիրական գործունեություն իրականացնող:
Վերոնիկա.
Բարև ձեզ: Ինձ անհրաժեշտ է կազմել արտադրանքի (պաշտպանիչ դիմակի) նյութածախս: Ինձ նաև օգնած կլինեք, եթե տրամադրեք ցանկացած նյութածախսի օրինակ, փաստաթղթի ձև: Նախապես շնորհակալություն:
Հակոբ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեի՝ ինձ օգնեք. աշխատողը 13 օր եղել է բյուլետենի մեջ, թերթիկը ներկայացրել է, աշխատել է 5-օրյա գրաֆիկով, ստացել է 100 000 դրամ մաքուր աշխատավարձ։ Որքա՞ն գումար պետք է տրամադրվի։
Մարա.
Բարև ձեզ։
1) Ընթացիկ տարում գործարանում աշխատում է 800 բանվոր։ Պլանային տարում բանվորների թիվը կրճատվելու է 20 մարդով, իսկ արտադրանքի ծավալը մնացել է նույնը։ Որոշել բանվորի աշխատանքի արտադրողականություն աճը։
2) Հանքի տարեկան արտադրողականությունը 10 մլն տոննա է։ Բանվորի տարեկան արտադրողականությունը 2 000 տոննա է, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ 10 000 դրամ։ Որոշել հանքի աշխատավարձի տարեկան ֆոնդը։
Աստղիկ.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ խորհրդով օգնել․ միկրոձեռնարկատիրականով աշխատող կազմակերպությունը կարո՞ղ է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ, որպեսզի վերջինս որոշակի ծառայություններ մատուցի, և այդ դեպքում ի՞նչ հաշվարկներ է ներկայացնում կազմակերպությունը, և ի՞նչ հարկատեսակով ու դրույքաչափով է հարկվում գործարքը։
Արման Հարությունյան.
Բարև ձեզ: Սիրելի ընկերներ, կա՞ այնպիսի պայմանագրի կամ համաձայնագրի ձև, որով երկու քաղաքացիներ կարող են կնքել այդ պայմանագիրը որպես գործատու և աշխատող: Ես չունեմ գրանցված ԱՁ կամ ՍՊԸ: Խնդրում եմ նաև պատասխանը ուղարկել arman.harutyunyan.95 շնիկ yandex.ru էլ. փոստին:
Նախապես շնորհակալություն:
Աննա.
Բարև ձեզ:
Հարգելի կոլեգաներ, ՍՊԸ-ն դուրս է գրել հարկային հաշիվ, նշել է բանկային հաշվի համար՝ ակնկալելով փոխանցում, անցել է որոշակի ժամանակ՝ ամիսներ, դիմացի կողմը ցանկանում է վճարում կատարել կանխիկ տարբերակով, արդյո՞ք դրամարկղի առկայության դեպքում հնարավոր է գումարը գանձել կանխիկի միջոցով:
Գայանե.
Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունը Գերմանիայից դրամաշնորհային ծրագիր է շահել՝ մոտ 1.5 միլիոնի, արդյո՞ք այն պետք է հարկվի: Եվ 2-րդ հարցս. գնումները մրցույթո՞վ է պետք իրականացնել, թե՞ առանց մրցույթի:
Սոնա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ եթե ֆիզ. անձը պետ. ռեգիստրում գրանցված չէ, կարո՞ղ է ծառայություն մատուցել պայմանագրով, և եթե այո, որքա՞ն է կազմում հարկը:
Կանխավ շնորհակալ եմ: