25/10/2026

Արման.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը 05.02.19-ին դուրս է գրել անգլերեն հաշիվ (invoice) ոչ ռեզիդետն կազմակերպության համար USD-ով` ծառայության մատուցման ամսաթիվ նշելով 31.01.19, իսկ 10.02.19-ին դուրս է գրում հարկային հաշիվ այդ invoice-ի հիման վրա AMD-ով: Տվյալ դեպքում ո՞ր օրվա ԿԲ փոխարժեքը պետք է հիմք վերցնել հարկային հաշվի գումարը հաշվարկելու համար: Շնորհակալություն:

Աննա.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ:
Հասարակական կազմակերպությունն իրականացնում է ծառայությունների անհատույց մատուցում, որը հանդիսանում է ԱԱՀ-ից ազատված գործարք (Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետ):
1. Արդյո՞ք պետք է ներկայացնի ԱԱՀ հաշվարկ
2. Արդյո՞ք պետք է դուրս գրի հաշիվ վավերագիր
3. Արդյո՞ք ԱԱՀ շեմ կա բացառապես ազատված գործարքներ իրականացնելու դեպքում

Կանխավ շնորհակալ եմ:

Արսինե.

Հարգելի հաշվապահներ,

Աշխատողը ներկայացրել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, որում աշխատանքի ներկայանալու հատվածում նշված է շարունակելի: Կատարվել է հաշվարկ՝ 2-րդ օրվանից սկսած 5 օր գործատուի միջոցների հաշվին, իսկ մնացած օրերի համար` պետ. բյուջեից, և վճարվել է:

Հարցս հետևյալն է՝ շարունակվող անաշխատունակության թերթիկի համար հաշվարկ կատարելիս արդյո՞ք նույն կերպ է հաշվարկվում, թե՞ արդեն անաշխատունակության բոլոր օրերի համար (ներառյալ առաջին օրը) հատուցվում է պետ. բյուջեից:

Կանխավ շնորհակալություն:

Միշա.

Բարև ձեզ։

Եթե աշխատողը աշխատել է 01․09․2018թ.-ից մինչև 01․03․2019թ., և ստացել է 78 000 աշխատավարձ (կեղտոտ) և տարեկան ունի 20 օր արձակուրդի իրավունք, որքա՞ն կկազմի նրա վերջնահաշվարկը:

Կանխավ շնորհակալություն:

Վարդան.

Բարև ձեզ։

Ընկերությունը վճարում է 3.5% շրջանառության հարկ արտադրության դեպքում և 5%՝ առևտրի։ Եթե նույն ապրանքը և՛ արտադրի, և՛ ուղղակի ներմուծի ու վաճառի, ինչպե՞ս է հաշվարկվելու շրջանառության հարկը:

Նարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, ըստ օրենքի՝ համատեղության դեպքում երկու աշխատանքի վայրից էլ ֆիզ. արձակուրդ հասնու՞մ է։ Եվ համատեղության դեպքում կարո՞ղ եմ մի աշխատանքային վայրում գտնվել ֆիզ. արձակուրդում, իսկ մյուսում՝ աշխատել։

Շնորհակալություն։

Շուշանիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե կազմակերպությունում 1 դրույք տնտեսագետի վրա դրված է նաև 0.5 դրույք գանձապահի պարտականությունը, օրական քանի՞ ժամ պետք է տաբելում լրացվի:

Հ.Գ. Ես գիտեմ, որ շատ տարբեր է համատեղումը և համատեղության կարգով տերմինները:

Քրիստինե.

Բարև ձեզ: Իմ հարցը հետևյալն է. արդյո՞ք բանկի կանխիկացման միջնորդավճարները և այլ բանկային ծախսերը ներառվում են ԱԱՀ հաշվարկում` “18. ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների” տողում: Շնորհակալություն:

Արմինե.

Սիրելի հաշվապահներ, ՍՊԸ աշխատում է ընտանեկան ձեռնարկատիրության դաշտում, բացի տնօրենը գրանցել է նաև փոխտնօրեն` ընտանիքի անդամ: Օրենքով կարելի՞ է աշխատավարձ չվճարել տնօրենին և փոխտնօրենին ընտանեկան ձեռնարկատիրություն կազմակերպելու դեպքում: Շնորհակալություն:

Նաիրա.

Աշխատողն ունի մոտ 6 տարվա տարբեր տարիների չօգտագործված արձակուրդ և մոտ 50 օր արձակուրդից հետ կանչված օրեր: Աշխատանքից ազատվելիս ինչքա՞ն վերջնահաշվարկ պետք է ստանա: Նշեմ նաև, որ գոյություն ունի Վճռաբեկ դատարանի որոշում, որ մինչև 2005թ. չօգտագործված արձակուրդի դիմաց վերջնահաշվարկ չպետք է վճարել: Ինչքանո՞վ է օրինական վճռաբեկ դատարանի որոշումը: Շնորհակալություն:

Հայաս.

Բարև ձեզ: Խնդրում եմ նշել ժամկետները նորաբաց ԱՁ / կազմակերպության համար` մինչև ե՞րբ կարելի է դիմել ՀՏ շրջանառության հարկով աշխատելու կամ որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար:

Հարգելի գործընկերներ,

2019թ. փետրվարի 20-ը շրջանառության հարկով աշխատելու համար դիմելու, ինչպես նաև որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու վերջնաժամկետն է: Պետք է հանձնել.

Ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն – 2019թ-ին շրջանառության հարկ վճարող համարվելու համար

Ձև N 208. Հայտարարություն ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ – 2019թ-ին ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Աննա.

Բարև ձեզ: Նախորդ տարի աշխատել եմ ԱԱՀ-ով, քանի որ ուշացրել էի շրջանառության հարկի հայտարարության հաշվետվությունը։ Տարվա ընթացքում բացի ամսական ԱԱՀ հաշվետվությունից հանձնել եմ նաև հաշվետվությունների 60 ձևը (h8)։ Այս տարի արդեն ուղարկել եմ շրջ. հարկի հայտարարության հաշվետվությունը։ Հարց՝ հիմա էլի պե՞տք է ուղարկել 60 ձևը։

Ընկերություն` «Արմորիկա» ՍՊԸ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Տիչինայի 29/2
Էլ. փոստ` hr շնիկ armorika.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Պահանջվող հմտություններ` բարձրագույն կրթություն՝ հաշվապահական և (կամ) ֆինանսական, հարկային օրենսգրքի լավ իմացություն, հաշվապահական ծրագրերի բազային իմացություն, MS Office լավ իմացություն, աշխատանքային փորձը տվյալ ոլորտում ցանկալի է, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Աշխատավարձ` Մրցակցային

Էդգար.

Ողջույն։ Եթե ես փոխարինող ուսուցիչ եմ, իսկ հիմնական ուսուցիչը վերադառնում է հունիսի 3-ին, էս դեպքում ես արձակուրդային ստանու՞մ եմ։ Նշեմ, որ աշխատում եմ մոտ 1.5 տարի ու նախորդ անգամ հուլիսին եմ գնացել արձակուրդ: