25/10/2026

Ալինա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օրենքի շրջանակներում պատասխանեք ինձ։ Ես 2018թ սեպտեմբերի 1-ից վերադարձել եմ աշխատաքիս երեխայի խնամքի արձակուրդիս 2 տարին լրանալուց հետո։ Անցել է 5 ամիս։ Ես կարո՞ղ եմ 2019 մարտի մեկից մինչև մայիսի մեկը վերցնել երեխայի խնամքի արձակուրդ։ Երեխայիս 3 տարին կլրանա 2019թ սեպտեմբերին։ Խնդրում եմ ասեք` դա օրինակա՞ն է, և օրենքի ի՞նչ կետեր կան։

Արև.

Բարև ձեզ: Ինձ կարո՞ղ եք հուշել՝ վիճակագրական հաշվետվություն լրացնելիս փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը սեփական անշարժ գույքը վարձակալության հանձնելու համար նշում ենք 70.20.1, թե՞ 68.20.1:

Նազելի.

Բարև ձեզ: Ես տան պայմաններում դիմահարդար եմ, հիմա ցանկանում եմ բացել փոքրիկ կրպակ` 8-10քմ: Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ: Խնդրում եմ ասել` ի՞նչ վճարներ պետք է կատարեմ, ՀԴՄ պե՞տք է, թե՞ ոչ: Իմ ամսական եկամուտը 60 000 – 100 000 է, ԱՁ բացելու դեպքում աշխատելու եմ մենակ:

Ընկերություն՝ Ջի Էյ Թի Քաթինգ
Հասցե՝ Բուսաբանական 32/2
Հեռախոս՝ 043 33 33 79
Էլ. փոստ՝ hr շնիկ gat.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Աշխատանքային պարտականությունները՝ • Կազմակերպել ներքին հաշվապահական հաշվառումը • Կազմել դրամարկղային մուտքի և ելքի օրդերները • Հաշիվ-ապրանքագրերը ներմուծել համակարգչային 1C ծրագիր • Հաշվարկել և վճարել աշխատավարձը ներքին ծրագրի միջոցով • Կազմել ներքին ֆինանսական հաշվետվությունները: Պահանջվող որակավորում և հմտություններ` • Բարձրագույն կրթություն հաշվապահական հաշվառման, ֆինանսական կամ համապատասխան ոլորտներում • 1C ծրագրերի իմացություն • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS office) • Գերազանց վերլուծական հմտություններ • Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին • Պլանավորման և ժամանակի կառավարման հմտություններ

Ընկերություն` Ռոստելեկոմ
Էլ. փոստ` hr շնիկ rtarmenia.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն`
-Ապրանքանյութական արժեքների և ՀՄ-ների տեղաշարժերի ձևակերպումներ,
-Նյութածախսերի ձևակերպումների իրականացում,
-Ապրանքանյութական արժեքների և ՀՄ-ների գույքագրման ակտերի պատրաստում և համապատասխան ձևակերպումներ,
-Ներմուծված ապրանքանյութական արժեքների հետ կապված ձևակերպումներ,
-Փաստաթղթերի արխիվացման գործառույթների իրականացում,
-Բովանդակությամբ կից գործառույթների իրականացում
Պահանջներ`
– Կրթություն` բարձրագույն, համապատասխան ոլորտի,
– Համակարգչային ծրագրերի իմացություն` MS OFFICE,
– ՀԾ-Ձեռնարկություն, Invoicing հաշվապահական ծրագրերի իմացություն,
– ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունում 3 տարվա աշխատանքային փորձ,
– Լեզուների իմացություն` հայերեն, ռուսերեն, անգլերեն,
– Պատասխանատվության զգացում, ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն:
Այլ նշումներ` Խնդրում ենք ռեզյումեներն ուղարկել hr շնիկ rtarmenia.am էլ. փոստի հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը: Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ:

Անի.

Հարգելի հաշվապահներ, ես ֆիզ. արձակուրդից ուզում եմ վերադառնալ աշխատանքի, երեխայիս խնամելու է մայրս։ Լսել եմ, որ նա օրենքով որպես խնամակալ պետությունից գումար կարող է ստանալ։ Ու՞մ պետք է դիմենք այդ գումարի համար և արդյո՞ք կարող ենք ստանալ, եթե մայրս գրանցված է որպես ԱՁ։

Ընկերություն` Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե` ք․Երևան, Ազատության 13/1
Հեռախոս` +374 10 20 61 00
Էլ. փոստ` hr շնիկ pconsult.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` 1․Անմիջական ղեկավարի հանձարարությամբ իրականացնում է հաշվապահական հաշվառում 2. Հաշվապահական հաշվառման իրականացման համար մուտքագրում է տեղեկատվությունը և տվյալները՝ համապատասխան ծրագրերում 3. Ձևակերպում է հաշվապահական փաստաթղթերը և պահպանում սահմանված կարգով 4. Վարում է հաշվապահական գրքերը/մատյանները 4. Առաջադրանքները վերջացնում է սահմանված ժամկետներում 5. Աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում անմիջական ղեկավարին 6. Անմիջական ղեկավարին տեղեկացնում է աշխատանքի ընթացքում առաջացած բոլոր խնդիրների մասին 7. Հանդես է գալիս նոր առաջարկություններով:
Այլ նշումներ` Խնդրում ենք ինքնակենսագրությունները ուղարկել hr շնիկ pconsult.am էլ. փոստին` նշելով հաստիքի անվանումը:

Շուշան.

Ողջույն, կցանկանայի իմանալ՝ արդյո՞ք ես իրավունք ունեմ հրաժարվել արձակուրդային վճարից և խնդրել, որ սովորական աշխատավարձ վճարեն ինձ: Կա՞ օրենք, որտեղ նշվում է, որ ես պարտավոր եմ ստանալ արձակուրդային վճար:

Կարինա.

Բարև ձեզ: Ինձ կօգնե՞ք ստանալ հետևյալ հարցերի պատասխանը`
1) Եթե ՀԿ-ն իրականացնում է շահույթ հետապնդող գործունեություն, բայց եկամուտը օգտագործվում է կազմակերպության վրա, եկամտահարկ վճարվու՞մ է:
2) Տարածք վարձող և տարածքի համար վճարող սեմինարներ վարողները հարկ վճարու՞մ են, թե՞ ոչ:

Նախապես շնորհակալություն:

Նելլի.

Բարև ձեզ: Ա/Ձ-ով տուրիստական գործակալություն բացելուց հետո, կխնդրերի ասել սպասվելիք հարկերի մասին, կամ որտե՞ղ կարող եմ ծանոթանալ տուրիստական գործակալության հարկերի մասին:

Ընկերություն` Երեմյան Փրոջեքթս
Հասցե` Տերյան 8
Հեռախոս` +374 10 605060, +374 11 508800
Էլ. փոստ` hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ` Արտադրամասի Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ • Իրականացնել ձեռք բերված ապրանքների և մթերքի հաշվառում. • Իրականացնել տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքները. • Վերահսկել ձեռք բերված ապրանքների գնային համապատասխանելիությունը մատակարարների հետ համաձայնեցված գնացուցակի հետ. • Կատարել նյութածախսի հաշվարկ / վերահսկել հումքի ծախսը. • Մասնակցել գույքագրման աշխատանքներին, վերլուծել արտադրական ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները. Պահանջվող Հմտություններ • Սեռը՝ արական • Բարձրագույն կրթություն • Աշխատանքային փորձ ոլորտում ցանկալի է, • Excel-իիմացություն, • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ • Սթրեսակայունություն • Պատասխանատվության զգացում • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն, • Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն • Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն Դիմել կարող եք` Ինքնակենսագրությունները ուղարկելով hr շնիկ yeremyanprojects.com էլ. Փոստին` Նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:
Այլ նշումներ` Դիմել կարող եք` Ինքնակենսագրությունները ուղարկելով hr շնիկ yeremyanprojects.com էլ. Փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:

Ընկերություն` Արտադրամաս
Հասցե` Արմավիրի մարզ, գ.Մուսալեռ
Հեռախոս` 0997490999
Էլ. փոստ` kaldeklima շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` 1C 7 և Excel ծրագրերի պարտադիր իմացություն և աշխատանքային փորձ
Աշխատավարձ` 120 000
Այլ նշումներ` Ցանկալի է դիմողները լինեն Էջմիածնից կամ Զվարթնոց օդանավակայանի մոտակա տարածքներից