25/10/2026

Բարև ձեզ, ասացեք խնդրեմ` որտեղի՞ց կարելի է ներբեռնել հաշվապահների որակավորման քննության հարցատոմսերը, խնդիրներն ու պատասխանները:

Սեյրան.

Դրոշմանիշային վճարի մասին հաշվետվություն կա՞: Վիճ. վարչություն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել: Խոսքը հագուստի մանրածախ առևտրով զբաղվող Ա/Ձ-ի մասին է, ունի մեկ աշխատող:

Օլյա.

Բարև ձեզ: Եթե աշխատողը գտնվում է չվճարվող արձակուրդում, այդ ժամանակահատվածի համար արձակուրդային օր կուտակվու՞մ է:

Սեյրան.

Բարև ձեզ:

Ես Ա/Ձ ունեմ, հագուստի մանրածախ առևտուր եմ անում, ունեմ մեկ աշխատող: Պետք է վճարեմ շրջ. հարկ, եկամտահարկ, շահութահարկ, ՀԴՄ սպասարկման վճար, դրոշմանիշային վճար: Խնդրում եմ, ասեք՝ ուրիշ ի՞նչ վճար կամ հաշվետվություն կա, որ ես չգիտեմ:

Արմեն.

Բարև ձեզ:
Անձը համատեղությամբ աշխատում է երկու աշխատատեղում, որոնք երկուսն էլ գտնվում են բարձր լեռնային գոտում: Այս դեպքում արդյոք երկու գործատուներն էլ պե՞տք է վճարեն բարձր լեռնային գոտում աշխատելու համար աշխատավարձի հավելավճարը, թե՞ միայն մեկ գործատուն: Կանխավ շնորհակալություն:

Ստելլա.

Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունը ցանկանում է ֆիզիկական անձի հետ կնքել վարձակալության պայմանագիր: Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում հասարակական կազմակերպության համար: Ինչպե՞ս պետք է վճարել հարկերը: Վարձակալության գումարը ինչպե՞ս պետք է վճարել, և վճարումը հավաստող ի՞նչ փաստաթղթեր են պետք, որպեսզի դրանք ներկայացվեն երրորդ անձանց:

Հասմիկ.

Բարև Ձեզ: Կասեք շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի: Եթե այո, այդ դեպքում միայն դրամարկղի գիրք պիտի լրացվի՞ և տրվի դրամարկղի մուտքի օրդեր:

Կանխավ շնորհակալություն:

Անժելա.

Բարև ձեզ,

Խնդրում եմ, կհուշեք` եթե ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին գործատուն աշխատակցի համաձայնությամբ ուղարկում է գործուղման, Աշխատանքային օրենսգրքում կա՞ որևէ սահմանում տվյալ դեպքերի մասին:

Նախապես շնորհակալություն:

Դիանա.

Բարի օր բոլոր մասնագետներին, կխնդրեի հուշեք` ինչպե՞ս միջնորդությունս ամրագրեմ, եթե ուզում եմ աջակցել բիզնես գաղափարի հեղինակի և ներդնողի համագործակցությանը, բայց տագնապ ունեմ, որ բանավոր պայմանավորվածությունը կարող է խախտվել, և միջնորդավճարս հնարավոր է չստանամ:
Խնդրում եմ նաև կողմնորոշեք` խոշոր բիզնեսի դեպքում ո՞ր տարբերակն է շահավետ՝ ԲԲԸ՞-ն, թե՞ ՓԲԸ-ն, որը ի՞նչ խնդիրներ կհարուցի, եթե ներդրողները բաժնեթղթեր ունենան:

Նախապես շնորհակալ եմ:

Լուիզա.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը մեծածախ պահեստից առանց փաստաթղթի ապրանք է տեղափոխում կամ վաճառում: Խնդրում եմ ինձ ասեք` առանց փաստաթուղթ ապրանքի տուգանքը առաջին անգամ որքա՞ն է կազմում:

Կանխավ շնորհակալ եմ:

Աստղիկ.

Բարև ձեզ,

Ես Ա/Ձ եմ, ուզում եմ փոխել գործունեությանս տեսակը, առևտրից խմորեղենի արտադրություն ընտանեկան բիզնեսի պայմաններում, խնդրում եմ ուղղորդեք իմ հետագա անելիքները: Նախապես շնորհակալություն:

Արամ Վասիլյան.

Ո՞վ կարող է օգնել: Մեծածախ առևտրով զբաղվող ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ վճարող: Մեկ տարվա կրտվածքով ունի 6 մլն դրամից մի փոքր ավելի վաճառք: 2019թ. համար ձեռնտու՞ է մնալ ԱԱՀ վճարող, թե՞ անցնել շրջանառության հարկ վճարող: Ներկրումը 3-4 ամիսը մեկ անգամ միջինը 2 000 եվրո: Ինձ հետաքրքրում է, թե մաքսատանը ես ԱԱՀ վճարելու՞ եմ, թե՞ ոչ, և միասնական հաշվին մնու՞մ է, թե՞ ոչ:

Լուսինե.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ունեմ ԱՁ, որն զբաղվում է վարսավիրական ծառայությամբ: ՀԴՄ-ի ձեռք բերման հայտում ՀԴՄ-ի տեղադրման հասցեի
մասում գործունեության իրականացման հասցեի փոխարեն նշել եմ իրավաբանական հասցեն և արդեն 2 ամիս աշխատում եմ: Խնդրում եմ ինձ օգնեք, թե ինչպես կարող եմ ուղղել:

Լիանա.

Բարև ձեզ: ԱՁ զբաղվում է մանրածախ առևտրով, խնդրում եմ ասեք` նա համարվում է “Ռեզիդենտ շահութահարկ վճարող”, թե “ԱՁ Նոտար”: Տարեկան հաշվետվության 240 ձևի համար է անհրաժեշտ: Նախապես շնորակալություն:

Ալիկ.

Հարգելի ընկերներ, եթե գյուղատնտեսական կոոպերատիվը իրականացնում է սեփական արտադրանքի փաթեթավորում և վաճառք, ապա նա հարկվու՞մ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս: Նախապես շնորհակալություն:

Ընկերություն` Երեմյան Փրոջեքթս
Հասցե` Տերյան 8
Հեռախոս` +374 10 605060, +374 11 508800
Էլ. փոստ` hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ` Ինքնարժեքի հաշվառման բաժնի հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ • Իրականացնել ձեռք բերված ապրանքների և մթերքի տվյալների մուտքագրում համապատասխան ծրագիր. • Վերահսկել մասնաճյուղերի միջև ապրանքանյութական արժեքների օրական շարժը՝ կատարելով համապատասխան ծրագրային մուտքագրումներ, • Իրականացնել տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքները. • Վերահսկել մասնաճյուղերում ձեռք բերված ապրանքների գնային համապատասխանելիությունը մատակարարների հետ համաձայնեցված գնացուցակի հետ. • Կատարել նյութածախսի հաշվարկ / վերահսկել հումքի ծախսը • Մասնակցել գույքագրման աշխատանքներին, վերլուծել արտադրական ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները. Պահանջվող Հմտություններ • Բարձրագույն կրթություն Աշխատանքային փորձ /ինքնարժեքի հաշվառման/ նվազագույնը 3 տ • MS Office փաթեթի /մասնավորապես Excel/ գերազանց իմացություն, • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ • Սթրեսակայունություն • Պատասխանատվության զգացում • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն, • Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն • Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն Դիմել կարող եք` ինքնակենսագրությունները ուղարկելով hr@yeremyanprojects.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:
Այլ նշումներ` Դիմել կարող եք` ինքնակենսագրությունները ուղարկելով hr շնիկ yeremyanprojects.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք: