Մելինե.
Հարգելի հաշվապահներ, ինչո՞վ է փոխարինվել ձև 118-ը` “Պարզեցված հաշվարկ տարեկան եկամուտների մասին”, ԱՁ-ի համար:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Մելինե.
Հարգելի հաշվապահներ, ինչո՞վ է փոխարինվել ձև 118-ը` “Պարզեցված հաշվարկ տարեկան եկամուտների մասին”, ԱՁ-ի համար:
Դավիթ.
Բարև ձեզ: Կօգնե՞ք ինձ մի հարցում: Ես նորաբաց ԱՁ ունեմ, 2018 թվականի չորրորդ եռամսյակի հաշվետվությունները առաջին անգամ պետք է լրացնեմ, շրջանառության հաշվետվության հետ կապված ամեն ինչ պարզ էր, լրացրեցի ուղարկեցի, իսկ եկամտային հարկի հետ կապված ի՞նչ պետք է ուղարկեմ, կասե՞ք ձևը։
Նախապես շնորհակալ եմ։
Լուսինե.
Բարև ձեզ: Տան պայմաններում զբաղվում եմ մատնահարդարման ծառայությունների մատուցմամբ: Ցանկանում եմ բացել Ա/Ձ: Կասեք` ի՞նչ վճարումներ պետք է անեմ, ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Մարտա.
Բարև ձեզ:
Ես ունեմ 2018թ.-ին գրանցած ԱՁ, որի համար ամեն եռամսյակ շրջանառության հարկի հաշվետվություն եմ ներկայացրել: Արդյո՞ք պետք է նաև առանձին տարեկան ներկայացնել, թե՞ դա համընկնում է 4-րդ եռամսյակի հետ և նույնն է:
Շնորհակալություն:
Սոնա.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք մի հարցով: Կազմակերպությունը զբաղվում է արտադրական գործունեությամբ և աշխատում է շրջանառության հարկով: Ունի շուկայից ձեռքբերումներ: Անհրաժե՞շտ է դրանք ինչ-որ կերպ ձևակերպել:
Վիգեն.
Ողջույն:
Կարո՞ղ եք ասել, թե ինչպես է հաշվարկվում մաքսային վճարը նոր օրենսդրությամբ ԱՄՆ-ից Onex կամ Globbing փոստային ծառայությունների միջոցով գնելու դեպքում, երբ գումարը գերազանցում է 500 եվրոն։
Օրինակ՝ ինչքա՞ն կկազմի մաքսային վճարը $ 1 000 նոութբուք գնելու դեպքում։
Նախապես շնորհակալություն:
Արամ.
Բարև ձեզ:
ՍՊԸ-ն 2018թ. հունվարից անցել է ԱԱՀ-ի: Այս ընթացքում տվել եմ եկամտային հարկի, ԱԱՀ-ի, ինչպես նաև բնապահպանական եռամսյակայյին հաշվետվություններ: Տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել, ո՞ր ձևն է: Եթե կարող եք, մի փոքր մանրամասն ասեք, թե ինչ պետք է լրացվի:
Վահե.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել։ Հոկտեմբեր ամսվա եկամտային հարկը փոխանցել եմ, սակայն հաշվետվության ձև 189-ը չեմ ուղարկել։ Ինձ մոտ ոչ մի խնդիր, հարկային պարտավորություն ու տույժ ու տուգանք ցույց չի տալիս։ Ի՞նչ կարող եմ անել։
Ալլա.
Խնդրում եմ ասեք` էլեկտրոնային ճշգրտված հաշվարկ ինչպես ուղարկեմ: Շնորհակալություն:
Հասմիկ.
Ասացեք խնդրեմ. կարո՞ղ է արդյոք նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակը աշխատել շաբաթական 40 ժամ ` 9 ժամ աշխատող մանկապարտեզում:

Ընկերություն` Բարրի Թրեյդ
Հասցե` Թումանյան 35/11
Հեռախոս` 011 26 99 50
Էլ. փոստ` info շնիկ barry.am
Թափուր աշխատատեղ` Օպերատոր-հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` «Բարրի»-ն փնտրում է օպերատոր-հաշվետարի: Եթե դու՝ ✔ Տիրապետում ես e-invoicing համակարգին ✔ ունես ռուսերենի գերազանց իմացություն, ✔ անգլերենի բավարար իմացություն, ✔ հաղորդակցության հմտություններ, ✔ աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում ✔ MS Office-ի գերազանց իմացություն ✔ ունես արագ կողմնորոշվելու ունակություն ✅ Ապա ՇՏԱՊԻ՛Ր ուղարկել քո CV-ն (ռեզյումե, ինքնակենսագրական) info շնիկ barry.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «օպերատոր-հաշվետար»:

Ընկերություն` Ջի Էյ Թի Քաթինգ
Հասցե` Բուսաբանական 32/2
Հեռախոս` 094 991426
Էլ. փոստ` hr շնիկ gat.am
Թափուր աշխատատեղ` Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` Աշխատանքային պարտականությունները: • Կազմակերպել ներքին հաշվապահական հաշվառումը • Կազմել դրամարկղային մուտքի և ելքի օրդերները • Հաշիվ-ապրանքագրերը ներմուծել համակարգչային 1C ծրագիր • Աշխատավարձի հաշվարկ և վճարում ներքին ծրագրի միջոցով • Ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում Պահանջվող որակավորում և հմտություններ` • Բարձրագույն կրթություն հաշվապահական հաշվառման, ֆինանսական կամ համապատասխան ոլորտներում • 1C ծրագրերի իմացություն • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS office) • Գերազանց վերլուծական հմտություններ • Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին • Պլանավորման և ժամանակի կառավարման հմտություններ
Ռոզա.
Հարգելի գործընկերներ,
ես աշխատում եմ դպրոցում և ունեմ որակավորման առաջին աստիճանի տարակարգ: Հավելավճարը կազմում է մանկավարժական դրույքի 10 %-ը: Ունեմ 0,5 դրույք: Խնդրում եմ հայտնել, թե իմ հավելավճարը ինչքան կկազմի:
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգանքներով՝ Ռոզա
Օսան.
Հարգելիներս, գիտեմ, որ դեռ ժամանակ կա, բայց ինձ շտապ է պետք. ո՞ր համարի հաշվետվության ձևերով պետք է 2018-ի համար հանձնենք
1. ԱՁ-ի տարեկան եկամտային յուր. ամսվա 5 000 դր հաշվարկը
2. նույնը, եթե ա/ձ ընտ. ձեռն. է
3. ընտ.-ի անդամների անձն. հաշվ.
4. ՍՊԸ-ի հիմն. շահաբաժինների հարկումը, ՀՀ քաղաքացի է
Արծրուն.
Բարև ձեզ: Ես ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ: Զբաղվելու եմ առցանց առևտրով: Ինձ ասել են, որ պետք է վճարեմ՝
1. շահութահարկ 5 000 դրամ
2. սոցիալական վճար 5 000 դրամ
3. Դրոշմանիշային վճար – 12 000 դրամ
Խնդրում եմ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել կամ զանգահարել 098 123 001 հեռախոսահամարով:
Նախապես շնորհակալություն:
Անի.
Բարև ձեզ: ԱՁ-ն բացվել է 2018 թվի դեկտեմբերին, դրոշմանիշային վճարը տարվա համար դեռ չի վճարվել: Եթե այս ամսվա ընթացքում վճարեմ, արդյո՞ք օրական տույժ կկիրառվի: Դեռևս օրենքը նու՞յնն է և դրոշմանիշային վճարը պարտադի՞ր է: Շնորհակալություն:
Արմեն.
Բարև ձեզ,
Կարող եք հուշել` սննդի կետ (fast food) բացելու համար ի՞նչ է ավելի հարմար բացել – ԱՁ, թե՞ ՍՊԸ, ի՞նչ օրենքներով է պետք առաջնորդվել` հարկերի, սննդի անվտանգության, տարածքի վարձակալության, միգուցե ларёк տեղադրելու հարցով, այլ։
Ալլա.
Ի՞նչը և ինչու՞ է այսպես արտացոլվել հաշվառման մեջ. դեբետ՝ 50 000 սովորական բաժնետոմսեր, կրեդիտ՝ 51 000 հետ գնված սովորական բաժնետոմսեր:
Հասմիկ.
Խնդրում եմ արձագանքել` 2019թ-ին նորից շրջանառության հարկով աշխատելու համար հայտարարություն տալու՞ ենք, 201 ձևով չի ստացվում:
Մանուշակ.
Բարև ձեզ: Կա՞ արդյոք դրուքաչափի սահմնափակում համատեղությամբ աշխատանքի ժամանակ, եթե կա, ապա որքա՞ն պետք է կազմի համատեղությամբ աշխատանքի դրույքաչափը: Կանխավ շնորհակալություն:
Լիլիթ.
Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը ազատման դիմում ներկայացնելու ընթացքում հիվանդանում է և բյուլետեն է ներկայացնում, արդյո՞ք նա պետք է այդ օրերը լրացուցիչ աշխատի: Կանխավ շնորհակալություն:
Զառա.
Բարև ձեզ, կխնդրեի ինձ օգնեիք կազմել պայմանագիր` կապված մաքրության ծառայության հետ։ Մենք ներկայացնում ենք մաքրման ծառայություններ, և անհրաժեշտ է կազմել երկկողմանի պայմագիր։ Կխնդրեի օգնեիք։
Լիլիթ.
Պարտավորությունների հաշվառում թեմայից հանձնարարված են խնդիրներ: Խնդրում եմ արձագանքել` ովքե՞ր կարող են օգնել:
Տաթև.
Արդյո՞ք նույնն է բարեգործական ատամնաբուժարանի և սովորական ատամնաբուժարանի աթոռահարկը:
Անահիտ.
ՀԿ-ն ուզում է պարգևատրել աշխատողին միանվագ դրամական պարգևատրումով: Արդյո ՞ք դրանից եկամտահարկ է վճարվում, եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվում դա: Շնորհակալ եմ:
Սոնա.
Խնդրում եմ մեկնաբանել` քանի՞ օր կարող է աշխատողը արձակուրդ գնալ, եթե աշխատել է 10 ամիս:
Հարութ.
Բարև ձեզ: Արդյո՞ք ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձը կարող է նաև գրանցված լինել այլ կազմակերպությունում որպես վարձու աշխատող:
Դավո.
Բարև ձեզ:
Մեկ հարց. Նոր գրանցված ԱՁ-ն հարկվում է շրջանառության հարկով: 4-րդ եռամսյակի հաշվետվությունը ուղարկելուց հետո պե՞տք է տարեկան հաշվետվություն ուղարկել: