25/10/2026

Ընկերություն` Figaro
Հասցե` Արշակունյաց 69
Հեռախոս` 94 39 23 03
Էլ. փոստ` info շնիկ figaro.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահի օգնական
Աշխատանքի նկարագրություն` Աշխատանքային ժամեր 10.00-17:00, շաբաթ կիրակի հանգստյան
Աշխատավարձ` 100.000

Արմեն.

Ցանկանում եմ բացել ԱՁ իմ անունով և պետք է զբաղվեմ Կարիերայի ուսուցումներ անցկացնելով և Աշխատանքի տեղավորման գործունեությամբ։ Կարո՞ղ եք ինձ տեղեկացնել, թե նման գործունեություններ իրականացնելու համար ինչպիսի հարկատեսակներ պետք է վճարեմ։

Հրաչյա.

Բարի օր, ԱՁ-իս նախորդ եռամսյակի (ապրիլ-հունիս) շրջանառության հարկը` 34 000 դրամ վճարել եմ հունիսի վերջին, բայց հաշվետվությունը հանձնել եմ հոկտեմբերի 12-ին` համարյա երեք ամիս ուշացումով։ Ի՞նչ տուգանք պիտի վճարեմ այս դեպքում։

Շատ շնորհակալութոյւն։

Անի.

Բարև ձեզ: Եթե կազմակերպության եկամտային հարկը ավելի քիչ է, քան աշխատակցուհու մայրության նպաստը, ապա ինչպե՞ս է վճարվում տարբերությունը:

Վահե.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41 հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում աշխատանքային օրենսդրության նորմերը խախտելու համար: Ինձ հետաքրքիր է` ո՞ր պետական մարմինն է այդ վարույթն իրականացնում աշխատանքի տեսչությունը լուծարելուց հետո:

Անուշ.

Բարև ձեզ: Եթե եկամտային հարկն արդեն վճարել ենք, բայց էլեկտրոնային հաշվետվությունն (Ձև 189) ուշ ենք ուղարկել՝ ամսի 26-ին 20-ի փոխարեն, արդյո՞ք դրա համար տույժեր կլինեն: Շնորհակալություն:

Գայանե.

Բարև ձեզ: Անհատը, ով գրացված չէ որպես ԱՁ, սակայն մատուցում է որոշակի ծառայություն X կազմակերպությանը, ինչպե՞ս պետք է կազմակերպի հարկման գործընթացը, եթե կազմակերպության հետ ունի ծառայությունների մատուցման պայմանագիր, որի համաձայն հարկերի վճարման համար պատասխանատուն տվյալ անհատն է:

Սիլվ Ղ.

Բարև ձեզ, մի հարց ունեմ.
Ես արդեն 5 տարի է աշխատում եմ համայնքապետարանում և 2019թ.-ի փետրվարին գնալու եմ ֆիզ. արձակուրդ, խնդրում եմ ասեք` ո՞վ պետք է հաշվարկի և վճարի մայրության նպաստի գումարը: Համայնքապետարանը, թե՞ ՍԱՊԾ-ն: Նախապես շնորհակալություն:

Ընկերություն` Արտադրական կազմակերպություն
Հասցե` ք.Երևան, Էրեբունի վարչական շրջան
Հեռախոս` 093999085
Էլ. փոստ` darbinyan_es շնիկ ena.am
Թափուր աշխատատեղ` հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` հաշվապահական հաշվառում, կադրային գործ
Աշխատավարձ` 150 000
Այլ նշումներ` Համակարգչի լավ տիրապետումը (էքսել, հաշվ. ծրագրեր) և աշխատանքային փորձը պարտադիր են:

Լաուրա.

Եթե աշխատողի (հայեցողական պաշտոն) արձակուրդը ավարտվելուց հետո նրան ազատել են աշխատանքից առանց գրավոր զգուշացման, արդյո՞ք նրան վճարում են արձակման նպաստ: Արձակուրդային վճարվել է: Շնորհակալություն:

Ընկերություն` Երեմյան Փրոջեքթս
Հասցե` Տերյան 8
Հեռախոս` +374 10 605060, +374 11 508800
Էլ. փոստ` hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` – Բարձրագույն կրթություն – Համակարգչի լավ իմացություն – Հայկական ծրագրերի իմացություն – Ճշտապահություն, ազնվություն – Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն – Պահեստի վարում – Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում – Բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում – Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում – Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում Ինքնակենսագրությունները ուղարկել hr շնիկ yeremyanprojects.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: Եթե աշխատակիցը նախօրոք արձակուրդի դիմում է ներկայացրել և գնացել արձակուրդ, իսկ արձակուրդային օրերը համընկել են ֆրանկոֆոնիայի ոչ աշխատանքային օրերի հետ, ինչպե՞ս պետք է վարվել: Նախապես շնորհակալություն:

Աշոտ.

Բարև ձեզ։

Խնդրում եմ պարզաբանել.
Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատանքային ստաժը. մեկ տարին 360 օր, թե՞ 365: Հաշվարկման կարգում գրված էր, որ 30 օրը մեկ ամիս է և 12 ամիսը` մեկ տարի:

Ո՞րն է ստաժի օրացուցային տարին և ի՞նչն է պատճառը, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակը հաշմանդամության կենսաթոշակի փոխելու համար դիմելիս մերժում են` պատճառաբանելով, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակ է նշանակվել օրացուցային 9 տարի 6 ամիս աշխատանքային ստաժի հաշվառմամբ: Ինչու՞ երեխայի խնամքի ժամանակահատվածն այս դեպքում չի հաշվարկվում։

Կանխավ` շնորհակալություն:

Անահիտ Ս.

Հարգելի գործընկեր, հարցս հետևյալն է. Նախկին աշխատակցին, ով ՏԻՄ – ում աշխատել է 1999-2017թթ ընկած ժամանակահատվածում, ունեցել է չվճարված արձակուրդ 1999-2006թթ-ի համար: 2017թ-ին համայնքների խոշորացման հետևանքով ազատվել է աշխատանքից, և նրան հաշվարկվել և վճարվել է վերջնահաշվարկ 2003-2006թթ-ի համար, իսկ մինչև 2003թ-ը չի վճարվել, քանի որ չկա այդ ժամանակահատվածի համար կնքված պայմանագիր: Հիմա այս աշխատակիցը դիմել է դատարան և պահանջում է 1999-2003թթ ընկած ժամանակահատվածի համար չվճարված գումարը: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
1. վերջնահաշվարկ հաշվարկելիս ո՞ր ժամանակահատվածի աշխատավարձն են ընդունում միջին ամսական աշխատավարձ՝ 1999-2003թթ-ին ստացած աշխատավարձը, թե ըստ աշխ. օրեսգրքի 195 հոդվածի նման պահանջ առաջանալուց ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
2.Ճի՞շտ է արդյոք, որ վճարվել է 2003-2006թթ-ի համար` 60 օր տևողությամբ, քանի որ աշխատանքային օրենսգիրքը գրվել է 2005թ-ին և հետադարձ ուժ ունի ընդունումից երկու տարի առաջ ծագած հարաբերությունների վրա, այսինքն սկսած 2003թ-ից հետո պետք է վճարվի: Կանխավ շնորհակալ եմ:

Պավել Հ.

Բարև ձեզ: Ես գրանցվել եմ որպես ԱՁ 1 շաբաթ առաջ, բայց դեռ հարկայինում ոչ մի բան չեմ ներկայացրել: Կա՞ն արդյոք սահմանված ժամկետներ, որի ընթացքում հարկայոնում չհաշվառվելու դեպքում (ՀԴՄ-ով) ստիպված կլինեմ աշխատել ԱԱՀ-ով։ Ուղղակի լսել եմ նման բան, ցանկացա ճշտեմ:

Գեղեցկության սրահի համար է, եթե դա նշանակություն ունի:

Շնորհակալություն: