Հիշարար օրդերի ձև
Siran.
Բարև ձեզ: Եթե հնարավոր է, կարո՞ղ եք ինձ էլ ուղարկել մեմորիալ օրդերի ձև- hiddengoldsiran շնիկ mail.ru: Նախապես շնորհակալ եմ:
Արդյո՞ք գործատուն իրավունք ունի բարձր դրույքաչափով վարձատրություն սահմանել
Միշա.
Արձակուրդ գնալու ժամանակ, երբ աշխատակցի պարտականությունները դրվում է ավելի ցածր աշխատավարձ ստացող աշխատակցի վրա, գործատուն իրավունք ունի՞ երկու աշխատակիցների պարտականությունները կատարող աշխատակցին վճարել բարձր վարձատրվող դրույքաչափով: Խնդրում եմ դրական կամ բացասական պատասխանների դեպքում հղում անել համապատսխան օրենքի համապատասխան կետին:
Ինչպե՞ս է հաշվարկվելու վերջնահաշվարկը
Սիրունիկ.
Բարև ձեզ: Աշխատում եմ խանութում, ստանում եմ մեկ հերթափոխի համար 3 000 դրամ: Սակայն լինում են օրեր, երկու հերթափոխ եմ աշխատում: Աշխատավարձ չվճարելու պատճառով ազատվել եմ աշխատանքից: Ունեմ 1 ամիս 17 օրվա չվճարված աշխատավարձ: Աշխատել եմ հունիսից նոյեմբեր: Խնդրում եմ ասել – քանի՞ օրվա ընթացքում պետք է ստանամ իմ աշխատավարձը, ու վերջնահաշվարկ ինչպե՞ս են հաշվարկելու:
Ինչպե՞ս ճշտել որպես գրանցված աշխատող լինելու հանգամանքը
Մետաքս.
Ցանկանում եմ տեղեկանալ՝ ինչպես կարող եմ ճշտել, թե գրանցված աշխատող հանդիսանում եմ, թե ոչ: Ուզում եմ ինքս ճշտել, առանց աշխատանքի վայրի: Հնարավո՞ր է ճշտել, և ի՞նչ է անհրաժեշտ անել դրա համար:
10 հետաքրքիր փաստեր հարկերի մասին
1. Մեծ Բրիտանիայում 1784 – 1811թթ գոյություն ուներ գլխարկների հարկ, որը գանձվում էր գլխարկ գնելու ժամանակ: Հենց սկզբից էլ այս հարկը դարձավ վիճաբանության առարկա` ո՞ր գլխածածկերն են համարվում գլխարկ, այդ պատճառով 1804թ-ից սկսած բոլոր գլխածածկերից այս հարկը գանձվում էր, իսկ 1811թ-ին վերացվեց:
Երեմյան Փրոջեքթս

Ընկերություն` Երեմյան Փրոջեքթս
Հասցե` Տերյան 8
Հեռախոս` +374 10 605060, +374 11 508800
Էլ. փոստ` hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ` Ինքնարժեքի հաշվառման բաժնի հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ • Իրականացնել ձեռք բերված ապրանքների և մթերքի տվյալների մուտքագրում համապատասխան ծրագիր. • Վերահսկել մասնաճյուղերի միջև ապրանքանյութական արժեքների օրական շարժը՝ կատարելով համապատասխան ծրագրային մուտքագրումներ, • Իրականացնել տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքները. • Վերահսկել մասնաճյուղերում ձեռք բերված ապրանքների գնային համապատասխանելիությունը մատակարարների հետ համաձայնեցված գնացուցակի հետ. • Կատարել նյութածախսի հաշվարկ / վերահսկել հումքի ծախսը • Մասնակցել գույքագրման աշխատանքներին, վերլուծել արտադրական ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները. Պահանջվող Հմտություններ • Բարձրագույն կրթություն Աշխատանքային փորձ /ինքնարժեքի հաշվառման/ նվազագույնը 3 տ • MS Office փաթեթի /մասնավորապես Excel/ գերազանց իմացություն, • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ • Սթրեսակայունություն • Պատասխանատվության զգացում • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն, • Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն • Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն
Աշխատավարձ` Բարձր
Ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն
Անի.
Կասե՞ք` Ա/Ձ-ն բացի շրջանառության հարկից, այլ ի՞նչ հարկեր է վճարում և ի՞նչ չափերով: Շնորհակալություն:
Ավելի մանրամասն՝ ԱՁ հարկեր
Իմանալ՝ ինչպե՞ս գրանցվել որպես ԱՁ
Առցանց առևտուր կազմակերպելու համար
Արման.
Կհուշե՞ք՝ ինչպես կարող եմ կազմակերպել առցանց առևտուր, օրինակ՝ list.am կամ facebook: Գրանցված վաճառքի կետ չունեմ, կարո՞ղ եմ արդյոք ՀԴՄ-ով վաճառք իրականացնել, թե՞ e-Invoicing ծրագրով է պետք դուրս գրել հաշիվները:
Արտադրական կազմակերպություն

Ընկերություն` Արտադրական կազմակերպություն
Հասցե` ք.Երևան, Էրեբունի վարչական շրջան
Հեռախոս` 093999085
Էլ. փոստ` darbinyan_es շնիկ ena.am
Թափուր աշխատատեղ` հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` արտադրանքի, մուտքերի և վաճառքների հաշվառում
Աշխատավարձ` 100 000
Այլ նշումներ` էքսելի և վորդի լավ իմացություն, աշխատելու փորձ
Գործատուն անօրինական ազատել է աշխատողին աշխատանքից
Մարինա.
Բարև ձեզ, կարո՞ղ եք ասել` եթե համապատասխան դատարանի վճռով գործատուն անօրինական ազատել է աշխատողին աշխատանքից, և դրա արդյունքում ձևավորվել է հարկադիր պարապուրդ, ապա որքան կկազմի վճարը 3 տարվա համար, ենթադրենք` եթե մեկ ամսվա աշխատավարձը կազմում է 600 000 դրամ հարկերը ներառյալ (խնդրում եմ նշել հաշվարկի բանաձևը)։ Ինչպես նաև` որքա՞ն կկազմի գոյացած տուգանքը յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 0.15 տոկոսի չափով (խնդրում եմ նույնպես նշել հաշվարկի բանաձևը) այդ 3 տարվա համար:
Կանխավ շնորհակալ եմ:
Արմորիկա ՍՊԸ

Ընկերություն` Արմորիկա ՍՊԸ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Տիչինայի 29/2
Էլ. փոստ` hr շնիկ armorika.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Պահանջվող հմտություններ – բարձրագույն կրթություն՝ հաշվապահական և (կամ) ֆինանսական, հարկային օրենսգրքի լավ իմացություն, հաշվապահական ծրագրերի բազային իմացություն, MS Office լավ իմացություն, աշխատանքային փորձը տվյալ ոլորտում ցանկալի է, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Այլ նշումներ` Ընկերությունում առկա են թափուր հաստիքներ և՛ փորձառու, և՛ սկսնակ հաշվապահների համար: Աշխատանքը համատեղությամբ կատարել հնարավոր չէ: Հետաքրքրված անձինք իրենց ինքնակենսագրականները (նկարի առկայությունը ցանկալի է) կարող են ուղարկել hr@armorika.am էլեկտրոնային հասցեին:
Որքա՞ն պետտուրք է գանձվում որպես Ա/Ձ գրանցվելու համար
Անի.
Բարև ձեզ։ Կասե՞ք` այժմ ինչքա՞ն պետտուրք է գանձվում Ա/Ձ բացելուց, և հնարավո՞ր է արդյոք շրջանառության հարկով հարկվել։ Եվ ո՞րն է նախընտրելի` շրջանառության հարկը՞, թե՞ եկամտայինը։ Շնորհակալություն։
Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը
Մերի.
Բարև ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում, վերջին 1,5 տարում գտնվում եմ ֆիզարձակուրդի մեջ, փետրվարին նորից պետք է գնամ ֆիզարձակուրդ: Ինչպե՞ս կհաշվարկվի ինձ հասանելիք գումարը: Կանխավ շնորհակալություն:
Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի ԱՁ-ն
Գոհար.
ԱՁ եմ, աշխատում եմ շրջանառության հարկով, ծնված եմ 1978թ.: Խնդրում եմ ձեզ պատասխանել` սոցիալական վճար վճարելու՞ եմ, ի՞նչ չափով, և 1 000 դրամ վճարման մասին:
Հաշիվը չեղյալ անելու վերաբերյալ
Կարինե.
Հարգելի հաշվապահներ, շատ հաճախ եմ հանդիպում հետևյալ երևույթին – դուրս գրված հարկային հաշիվները / հաշվարկային փաստաթղթերը “արխային” չեղյալ անելը: Բայց չէ՞ որ չեղյալ անելու համար հիմքեր են պետք: Արդյո՞ք ձեզ էլ են հանդիպում նման դեպքեր, ձեզանից էլ են երբեմն պահանջում հաշիվը չեղյալ անել` առանց իրավական հիմքի առկայության:
Figaro

Ընկերություն` Figaro
Հասցե` Արշակունյաց 69
Հեռախոս` 94 39 23 03
Էլ. փոստ` info շնիկ figaro.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահի օգնական
Աշխատանքի նկարագրություն` Աշխատանքային ժամեր 10.00-17:00, շաբաթ կիրակի հանգստյան
Աշխատավարձ` 100.000
Ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում
Արմեն.
Ցանկանում եմ բացել ԱՁ իմ անունով և պետք է զբաղվեմ Կարիերայի ուսուցումներ անցկացնելով և Աշխատանքի տեղավորման գործունեությամբ։ Կարո՞ղ եք ինձ տեղեկացնել, թե նման գործունեություններ իրականացնելու համար ինչպիսի հարկատեսակներ պետք է վճարեմ։
Շրջանառության հարկի հաշվարկը հանձնվել է ուշացումով
Հրաչյա.
Բարի օր, ԱՁ-իս նախորդ եռամսյակի (ապրիլ-հունիս) շրջանառության հարկը` 34 000 դրամ վճարել եմ հունիսի վերջին, բայց հաշվետվությունը հանձնել եմ հոկտեմբերի 12-ին` համարյա երեք ամիս ուշացումով։ Ի՞նչ տուգանք պիտի վճարեմ այս դեպքում։
Շատ շնորհակալութոյւն։
Կազմակերպության եկամտային հարկը ավելի քիչ է, քան աշխատակցուհու մայրության նպաստը
Անի.
Բարև ձեզ: Եթե կազմակերպության եկամտային հարկը ավելի քիչ է, քան աշխատակցուհու մայրության նպաստը, ապա ինչպե՞ս է վճարվում տարբերությունը:
Հանրային սննդի կետ բացելու համար
Սաշ.
Հարգելիներս հուշեք խնդրեմ` ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր համալսարանի ներսում հանրային սննդի կետ բացելու համար:
Վարսավիրական գործունեության հարկեր
Կամո.
Բարև ձեզ։
Ես իմ բակում ուզում եմ բացել տղամարդկանց վարսավիրանոց, խնդրում եմ ասել` ինչ հարկեր եմ վճարելու, աշխատելու եմ ինքս: Նախապես շնորհակալություն:
Բաժնետիրական ընկերություն հիմնադրելու համար
Ջուլիետտա Ս.
Բարև ձեզ, ուզում եմ իմանալ, թե ինչ է անհրաժեշտ ՓԲԸ և ԲԲԸ բացելու համար:
ՀԿ զբաղվում է ձեռագործ աշխատանքների վաճառքով
Կարինե.
Եթե ՀԿ զբաղվում է ձեռագործ աշխատանքների վաճառքով, ապա հարկման դաշտը ո՞րն է՝ Տարեկան շահութահարկ, ԱԱՀ, թե՞ շրջանառության հարկ:
Հերթափոխով աշխատողների շաբաթական աշխատաժամանակ
Բարև ձեզ: Կխնդրեի՝ ինձ ասեք՝ հերթափոխով (12 ժամ) աշխատողների շաբաթական աշխատաժամանակի նորմալ տևողությունը որքան է:
Կանխավ շնորհակալ եմ:
Ու՞մ դիմել նպաստ ստանալու համար
Անի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ հուշել՝ ու՞մ պետք է դիմեմ նոր օրենքի համաձայն երրորդ երեխայի խնամքի նպաստի սառեցված մասից ամսական 50 000 ստանալու համար:

