25/10/2026

Մհեր.

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվառում չի վարել, սակայն հաշվետվությունները ներկայացրել է և հարկերը վճարել է ժամանակին, ինչ խնդիրներ կարող են առաջանալ հարկային մարմինների հետ: Նախապես շնորհակալություն:

Կարինե.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել, ես սկսնակ հաշվապահ եմ: Եթե կազմակերպությունը անհատույց տալիս է սառնարաններ, ընդունման-հանձնման ակտով, արդյո՞ք օրենքը փոխվելուց հետո այդ սառանարանների համար անհրաժեշտ է հաշիվ-ապրանքագիր գրել ԱԱՀ-ով: Եվ շշերի հետ կապված, եթե նրանք բազմակի շրջանառելի են համարվում մեր կազմակերպության համար, և մենք չենք ներառում դա Հ/Ա-ի մեջ, արդյո՞ք հիմա պետք է ներառենք և գրենք ԱԱՀ-ով: Խնդրում եմ որքան հնարավոր է շուտ արձագանքեք: Շնորհակալություն:

Ընկերություն` Էքստերիեր Գրուպ
Հեռախոս` 060668888
Էլ. փոստ` hr շնիկ exterior.am
Թափուր աշխատատեղ` Գանձապահ-օպերատոր
Աշխատանքի նկարագրություն` Աշխատանքային պարտականությունները. 1.Կանխիկ դրամական մուտքերի և ելքերի կառավարում, 2.Դրամարկղի շարժի և դրամական հոսքերի հաշվետվության կազմում, 3.Դրամարկղային գործառնությունների ստուգում և ամփոփում, 4. Նմանատիպ այլ հանձնարարությունների կատարում: Պահանջվող որակավորումները. 1. Բարձրագույն կրթություն, 2. Համակարգչային հմտություններ` մասնավորապես 1C ծրագրի 8.3 տարբերակի, excel-ի լավ իմացություն, 3. Գանձապահի աշխատանքային փորձ, 4. Պատասխանատվության բարձր զգացում:
Աշխատավարձ` 150 000

Անահիտ.

Բարև ձեզ:
Գրանցված աշխատող եմ 1 տարի ու 8 ամիս արդեն, աշխատավարձը 70.000 (ֆիքսված), ցանկանում եմ աշխատանքից դուրս գալ, ինձ հետաքրքրում է` վերջնահաշվարկ պահանջելու իրավունք ունե՞մ, և որքա՞ն կկազմի այն: Արձակուրդից օգտվել եմ մեկ անգամ` 7 օրով: Շնորհակալություն:

Աստղիկ.

2017 թվականի հերթական արձակուրդիցս հետ եմ կանչվել 10 օր շուտ իմ համաձայնությամբ` ելնելով անհրաժեշտությունից: 2018-ին գնալու եմ արձակուրդ իմ 24 աշխատանքային օրվա համար (6 օրյա աշխատանքային ռեժիմ), միևնույն ժամանակ ցանկանում եմ, որ գումարվի նաև նախորդ տարվա չօգտագործածս 10 օրը: Ցանկանում եմ իմանալ` վճարումն ինչպե՞ս է կատարվելու` 24 օրվա համար, թե՞ արդեն 34: Կանխավ շնորհակալություն:

Ընկերություն` Տանժեռ
Հասցե` Կասյան 7-11
Հեռախոս` 275310, 091 291892, 077 291892
Էլ. փոստ` info շնիկ tanger.am
Թափուր աշխատատեղ` հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Պահանջվում է հաշվապահ արտադրական ընկերությունում։ Հիմնական պարտականություններ՝ • Հաշվապահական հաշվառման վարում, • Հաշվետվությունների կազմում, • Բանկային գործարքների ամենօրյա ձևակերպում, • Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում, • Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում: Պահանջներ՝ կին 28-35 տ., բարձրագույն կրթություն, հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է։ 1C և e-invoicing ծրագրերի տիրապետում։ Համապատասխան ոլորտում 5 տարվա աշխատանքային փորձի առկայություն։ Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00։ Աշխատավարձը (մաքուր) 150 000 դրամ։ Հեռ.: 27-53-10, 091-29-18-92, 077-29-18-92 e-mail: info շնիկ tanger.am www.tanger.am
Աշխատավարձ` Աշխատավարձը (մաքուր) 150 000 դրամ

Ընկերություն` Ներմուծող արտադրող կազմակերպություն
Հասցե` Էրեբունի վարչական շրջան
Հեռախոս` 093867369 099867369
Էլ. փոստ` sambezh շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում, ներմուծված ապրանքների մուտքագրում,նյութական արժեքների տեղաշարժ,ՀԾ ծրագրի իմացություն
Աշխատավարձ` 100 000 – 130 000
Այլ նշումներ` Հետաքրքրված անձինք ինքնակենսագրականները կարող են ուղարկել հետևյալ էլ. հասցեին sambezh շնիկ mail.ru

Արթուր.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանել` արդյո՞ք որևիցե հարկ առաջանում է, եթե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները (ֆիզիկական անձիք են) վաճառում են ընկերության իրենց փայաբաժինները:

Արևիկ.

Բարև ձեզ, հաշվապահներ ջան: Խնդրում եմ օրինակով ներկայացնել ֆինանսական վարձակալության հաշվառումը վարձատուի մոտ, տրված ձևակերպումները, անուիտետը: Կանխավ շնորհակալ եմ:

Միշա.

Արձակուրդ գնալու ժամանակ, երբ աշխատակցի պարտականությունները դրվում է ավելի ցածր աշխատավարձ ստացող աշխատակցի վրա, գործատուն իրավունք ունի՞ երկու աշխատակիցների պարտականությունները կատարող աշխատակցին վճարել բարձր վարձատրվող դրույքաչափով: Խնդրում եմ դրական կամ բացասական պատասխանների դեպքում հղում անել համապատսխան օրենքի համապատասխան կետին:

Սիրունիկ.

Բարև ձեզ: Աշխատում եմ խանութում, ստանում եմ մեկ հերթափոխի համար 3 000 դրամ: Սակայն լինում են օրեր, երկու հերթափոխ եմ աշխատում: Աշխատավարձ չվճարելու պատճառով ազատվել եմ աշխատանքից: Ունեմ 1 ամիս 17 օրվա չվճարված աշխատավարձ: Աշխատել եմ հունիսից նոյեմբեր: Խնդրում եմ ասել – քանի՞ օրվա ընթացքում պետք է ստանամ իմ աշխատավարձը, ու վերջնահաշվարկ ինչպե՞ս են հաշվարկելու:

Մետաքս.

Ցանկանում եմ տեղեկանալ՝ ինչպես կարող եմ ճշտել, թե գրանցված աշխատող հանդիսանում եմ, թե ոչ: Ուզում եմ ինքս ճշտել, առանց աշխատանքի վայրի: Հնարավո՞ր է ճշտել, և ի՞նչ է անհրաժեշտ անել դրա համար:

1. Մեծ Բրիտանիայում 1784 – 1811թթ գոյություն ուներ գլխարկների հարկ, որը գանձվում էր գլխարկ գնելու ժամանակ: Հենց սկզբից էլ այս հարկը դարձավ վիճաբանության առարկա` ո՞ր գլխածածկերն են համարվում գլխարկ, այդ պատճառով 1804թ-ից սկսած բոլոր գլխածածկերից այս հարկը գանձվում էր, իսկ 1811թ-ին վերացվեց:

 

 

Մանրամասն

Ընկերություն` Երեմյան Փրոջեքթս
Հասցե` Տերյան 8
Հեռախոս` +374 10 605060, +374 11 508800
Էլ. փոստ` hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ` Ինքնարժեքի հաշվառման բաժնի հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ • Իրականացնել ձեռք բերված ապրանքների և մթերքի տվյալների մուտքագրում համապատասխան ծրագիր. • Վերահսկել մասնաճյուղերի միջև ապրանքանյութական արժեքների օրական շարժը՝ կատարելով համապատասխան ծրագրային մուտքագրումներ, • Իրականացնել տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքները. • Վերահսկել մասնաճյուղերում ձեռք բերված ապրանքների գնային համապատասխանելիությունը մատակարարների հետ համաձայնեցված գնացուցակի հետ. • Կատարել նյութածախսի հաշվարկ / վերահսկել հումքի ծախսը • Մասնակցել գույքագրման աշխատանքներին, վերլուծել արտադրական ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները. Պահանջվող Հմտություններ • Բարձրագույն կրթություն Աշխատանքային փորձ /ինքնարժեքի հաշվառման/ նվազագույնը 3 տ • MS Office փաթեթի /մասնավորապես Excel/ գերազանց իմացություն, • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ • Սթրեսակայունություն • Պատասխանատվության զգացում • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն, • Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն • Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն
Աշխատավարձ` Բարձր

Արման.

Կհուշե՞ք՝ ինչպես կարող եմ կազմակերպել առցանց առևտուր, օրինակ՝ list.am կամ facebook: Գրանցված վաճառքի կետ չունեմ, կարո՞ղ եմ արդյոք ՀԴՄ-ով վաճառք իրականացնել, թե՞ e-Invoicing ծրագրով է պետք դուրս գրել հաշիվները:

Ընկերություն` Արտադրական կազմակերպություն
Հասցե` ք.Երևան, Էրեբունի վարչական շրջան
Հեռախոս` 093999085
Էլ. փոստ` darbinyan_es շնիկ ena.am
Թափուր աշխատատեղ` հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` արտադրանքի, մուտքերի և վաճառքների հաշվառում
Աշխատավարձ` 100 000
Այլ նշումներ` էքսելի և վորդի լավ իմացություն, աշխատելու փորձ

Մարինա.

Բարև ձեզ, կարո՞ղ եք ասել` եթե համապատասխան դատարանի վճռով գործատուն անօրինական ազատել է աշխատողին աշխատանքից, և դրա արդյունքում ձևավորվել է հարկադիր պարապուրդ, ապա որքան կկազմի վճարը 3 տարվա համար, ենթադրենք` եթե մեկ ամսվա աշխատավարձը կազմում է 600 000 դրամ հարկերը ներառյալ (խնդրում եմ նշել հաշվարկի բանաձևը)։ Ինչպես նաև` որքա՞ն կկազմի գոյացած տուգանքը յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 0.15 տոկոսի չափով (խնդրում եմ նույնպես նշել հաշվարկի բանաձևը) այդ 3 տարվա համար:

Կանխավ շնորհակալ եմ:

Ընկերություն` Արմորիկա ՍՊԸ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Տիչինայի 29/2
Էլ. փոստ` hr շնիկ armorika.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Պահանջվող հմտություններ – բարձրագույն կրթություն՝ հաշվապահական և (կամ) ֆինանսական, հարկային օրենսգրքի լավ իմացություն, հաշվապահական ծրագրերի բազային իմացություն, MS Office լավ իմացություն, աշխատանքային փորձը տվյալ ոլորտում ցանկալի է, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Այլ նշումներ` Ընկերությունում առկա են թափուր հաստիքներ և՛ փորձառու, և՛ սկսնակ հաշվապահների համար: Աշխատանքը համատեղությամբ կատարել հնարավոր չէ: Հետաքրքրված անձինք իրենց ինքնակենսագրականները (նկարի առկայությունը ցանկալի է) կարող են ուղարկել hr@armorika.am էլեկտրոնային հասցեին:

Անի.

Բարև ձեզ։ Կասե՞ք` այժմ ինչքա՞ն պետտուրք է գանձվում Ա/Ձ բացելուց, և հնարավո՞ր է արդյոք շրջանառության հարկով հարկվել։ Եվ ո՞րն է նախընտրելի` շրջանառության հարկը՞, թե՞ եկամտայինը։ Շնորհակալություն։

Կարինե.

Հարգելի հաշվապահներ, շատ հաճախ եմ հանդիպում հետևյալ երևույթին – դուրս գրված հարկային հաշիվները / հաշվարկային փաստաթղթերը “արխային” չեղյալ անելը: Բայց չէ՞ որ չեղյալ անելու համար հիմքեր են պետք: Արդյո՞ք ձեզ էլ են հանդիպում նման դեպքեր, ձեզանից էլ են երբեմն պահանջում հաշիվը չեղյալ անել` առանց իրավական հիմքի առկայության: