25/10/2026

David.

Բարև ձեզ.
1. Առևտրային կազմակերպությունը (ԱՁ, դեղատուն) կարո՞ղ է ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ աշխատանք կատարելու նպատակով աշխատող ընունել, որպես վաճառող` վեց ամիս ժամկետով:
2. Կամավորական աշխատանք կատարողի որևէ սահմանափակում դրվու՞մ է (ԱՁ – հետ փոխկապակցված անձ՝ ԱՁ տնօրենի կին, տղա, աղջիկ, եղբայր և այլն)
3. Կամավորական նման աշխատանքի դեպքում ԱՁ ի՞նչ հարկային վճարումներ պետք է կատարի (Կամավորի եկամտային հարկ վճարվում է, թե ոչ, և ինչպիսի՞ վճարումներ կան):
Խնդրում եմ համապատասխան օրենքի հղումով և հոդվածով, եթե հնարավոր է:

Հարգանքով,
Դավիթ

238

Ընկերություն՝ C&F Co LLC
Հասցե՝ Շարուրի 43
Էլ. փոստ՝ career շնիկ cfcom.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահի տեղակալ
Աշխատանքի նկարագրություն՝ -Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում -Հաշիվ-ապրանքագրերի համակարգչային ծրագիր ներմուծում, համակարգում և արխիվացում -E-invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում -Բանկերի հետ համագործակցության ապահովում, բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում, ձևակերպում -Աշխատանք 1C, ՀԾ ծրագրերով -Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում Պահանջներ` -Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում, -Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների և/կամ հաշվապահության ոլորտներում -MS office փաթեթի գերազանց իմացություն -ՀԾ-Հաշվապահ համակարգի, 1C, e-invoicing ծրագրերի գերազանց իմացություն -Հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների լավ իմացություն -Հայերեն, ռուսերեն լեզուների լավ իմացություն

Lianna.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք, թե ինչ հարկատեսակով է հարկվելու ավտոմատ ֆոտոխցիկը և մերսման ավտոմատ աթոռը, ի՞նչ վճարումներ պետք է կատարեմ, եթե գործունեությունը ծավալում եմ Ա/Ձ-ի միջոցով: Կանխավ շնորհակալություն:

Գայանե.

Բարև բոլորին, նախ շնորհակալություն կայքից՝ բավականին հարցերի պատասխաններ կարողանում եմ գտնել, հիմա խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ինչպե՞ս առավել ճիշտ կլինի պատճենահանման ծառայությունը գրանցել հարկային դաշտում, հետագայում ՀԴՄ-ով աշխատելը շատ դժվար կլինի:

Սամվել.

Բարև ձեզ:
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ 2 հարցերին՝
1.Մեր կազմակերպությունը 2015թ. աշխատել է շրջանառության հարկի դաշտում, ժամանակին ներկայացրել է հաշվետվությունները և ժամանակին մուծել վճարումները:
2015թ. կազմակերպությունը աշխատել է վնասով, չի ունեցել շահույթ, վնասը եղել է մոտ 12 մլն դրամ, որը փակվել է փոխառություններով:
2016թ. շրջանառության հարկի համար հայտը ժամանակին չներկայացնելու համար ավտոմատ համարվել ենք ԱԱՀ վճառող:
Հարկային մարմինը պահանջում է, որպեսզի մենք որպես շահութահարկի 2016թ. եռամսյակային կանխավճար մուծենք 2015թ. շրջանառության հարկի 30 %-ի 18 %-ը:
2016թ. 1-ին եռամսյակի համար շահութահարկի կանխավճար մուծել ենք 1-ին եռամսյակի շրջանառության 1 %-ը:
2. Մեր կազմակերպությունը ԲԲԸ է, բաժնեմասի 90 %-ից ավելին պատկանում է 1 անձին, որը հանդիսանում է և՛ տնօրենների խորհրդի նախագահը, և՛ գլխավոր տնօրենը: Ելնելով ֆինանսական ծանր վիճակից՝ ցանկանում է ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը: Դադարեցումից հետո ինչպիսի՞ կարգավիճակում կլինեն տնօրենների խորհուրդը և նախագահը, գլխավոր տնօրենը և տեղակալը, գլխավոր հաշվապահը, նյութական պատասխանատու անձինք և պահակային ծառայության աշխատողները, և ինչպե՞ս պետք է լինի նրանց վճարման կարգը:

Հարգանքներով՝
Ս.Եսայան

Սարգիս.

Բարև ձեզ,
խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Ֆիզիկական անձը որոշակի ծառայություն է մատուցում շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպությանը (օրինակ՝ ինտերնետային կայքի պատրաստում կամ ինչ-որ հետազոտություն կամ տվյալների հավաքագրում), կողմերի միջև ի՞նչ պայմանագիր պետք է կնքվի, ի՞նչ հարկեր պետք է վճարվի և ո՞վ պետք է վճարի հարկերը:

Նախապես շնորհակալ եմ:

224

Ընկերություն՝ “Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե՝ Կոմիտաս 51, 2-րդ հարկ, 12 սենյակ
Հեռախոս՝ 238002, 099 727355, 093 727355, 055 727354
Էլ. փոստ՝ gortsbolorin շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Ներմուծող և մանրածախ առևտրով զբաղվող կազմակերպությունում պահանջվում են հաշվետարներ: Պահանջներ: Տարիք` մինչև 40, ՀԾ կամ 1C ծրագրի իմացություն, աշխատանքային փորձը պարտադիր է: Պարտականություններ: Հաշիվ ապրանքագրերի մուտքագրում և կազմում, Ե-ինվոյսինգ հաշիվների դուրս գրում, ապրանքների մուտքի և ելքի վարում,գլխավոր հաշվապահի այլ առաջադրանքների կատարում: Աշխատանքային գրաֆիկ: 6-օրյա աշխատանքային գրաֆիկ, ժամերը` 09:00-18:00:
Աշխատավարձ՝ 150 000 դրամից սկսած

213

Ընկերություն՝ ԱԿՍԵՊՏ Կադրային Կենտրոն
Հասցե՝ Կորյուն 19ա, գրասենյակ 38
Հեռախոս՝ +374 10, 99, 94 58 49 45
Էլ. փոստ՝ info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Կազմակերպության մասին` բժշկական հետազոտական կենտրոն Պարտականություններ` ընթացիկ հաշվապահական փաստաթղթերի կազմում և մշակում, հիմնական միջոցների հաշվառում, նյութերի մուտքագրում և հաշվառում, հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, աշխատավարձի և արձակուրդային փոխանցումների հաշվառում և փոխանցում, հաշվետվությունների ներկայացում էլեկտրոնային համակարգով, ամսական և տարեկան բյուջեի կազմում: Պահանջներ` բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահական և նմանատիպ ոլորտներում), ՀԾ-ի գերազանց իմացություն, համակագչային գիտելիքներ՝ MS Office, Excel, հարկային օրենսդրության և միջազգային հաշվետվության ստանդարտների ընդհանուր գիտելիքներ, աշխատանքային և քաղաքացիական օրենսդրության իմացություն, գլխավոր հաշվապահի փորձ 2-3 տարի, ցանկալի է՝ АССА դասընթացների մասնակցություն: Աշխատանքային փորձ` 1-2 տարի Տարիք` 25-35 Սեռ` իգական Աշխատանքի տևողությունը` լիարժեք աշխատանքային օր Աշխատանքային ժամեր` 09.30 – 18.30 Աշխատավարձ` 300.000 AMD Պահանջվող փաստաթղթեր` ռեզյումե աշխատանքային պարտականությունների նկարագրությամբ: Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ, շաբաթ օրը՝ ամսական 2 անգամ կլինի աշխատանքային, փորձաշրջանը` 1 ամիս, աշխատավարձը փորձքշրջանի ընթացքում ՝ 200.000 ՀՀ դրամ: Հավելյալ տեղեկությունների համար այցելեք մեր կայք-էջը ՝ www.accept.am կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարվ ՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45
Աշխատավարձ՝ 300 000

215

Արա Ա.

Հարգելի գործընկերներ, մինչև վերջերս ոչ ռեզիդենտին դուրս էինք գրում թղթային հաշիվ, քանի որ կար նաև համապատասխան գրություն-պարզաբանում, որ. “…մինչև այլ հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համապատասխան ծրագրային փոփոխությունների ներդրումը “e-invoicing” համակարգում, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին մատուցվող ծառայությունների մասով կարող են դուրս գրվել թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված և կնիքի առկայության դեպքում՝ կնքված)՝ այլ ուղեկցող փաստաթղթեր՝ առանց նշելու ստացողի ՀՎՀՀ-ն”:

Հիմա “e-invoicing” համակարգում ավելացվել է առանց ՀՎՀՀ նշելու էլեկտրոնային հաշիվ դուրս գրելու հնարավորությունը: Արդյո՞ք դա այդ “այլ հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համապատասխան ծրագրային փոփոխությունների ներդրումն” է, և արդյո՞ք այսուհետ (և ընդհանրապես՝ երբվանի՞ց) պետք է դուրս գրել 2 հաշիվ, մեկը՝ ոչ ռեզիդենտի մայրենի լեզվով և արտարժույթով, մյուսը՝ էլեկտրոնային, հայերեն, դրամով:

Վահագ.

Բարև ձեզ:
Հարցս կայանում է հետևյալում.
Աշխատանքային օրենսգրքի փոփոխության համաձայն հանվել է գործատուների կողմից ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր վարելու պահանջը, և փոխարենը գործատուներին հնարավորություն է տրվել հաշվառել յուրաքանչյուր աշխատողի օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակը իրենց նախընտրած ձևաչափով, սակայն այնպես, որ ապահովվի այն տեղեկատվությունը, որով հնարավոր կլինի պարզել Օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը:

Հիմա ուզում եմ հասկանալ, ես կարո՞ղ եմ շարունակել օգտագործել ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը, թե՞ պետք է պարտադիր աշխատողի համար կազմվի օրինակ շաբաթական աշխատաժամանակի հաշվարկի ձև:

259

Arpine.

Հարգելի ընկերներ,

Մեր բանկային հաշվին այլ կազմակերպության կողմից սխալմամբ գումար է փոխանցվել, որը ես հետ եմ փոխանցել: Խնդրում եմ ասել, թե նման դեպքերում ինչ ձևակերպում կարելի է տալ:

Շնորհակալություն

Հարգանքով,
Արփինե

Arsine.

ՍՊԸ տնօրենը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ: Վերջինիս լիազորությունները կատարում է ընկերության այլ աշխատակից: Ի՞նչ իրավական հիմք է անհրաժեշտ դրա համար` տնօրենի հրաման, թե՞ հիմնադրի որոշում:

Դիանա.

Հարգելի հետևորդ-հաշվապահներ,

Ցանկանում եմ Ա/Ձ բացել՝ տարբեր ծառայություններ մատուցող – մարդկային գործոն: Խնդրում եմ ինձ օգնեք իմանալու, թե ինչ հարկատեսակով կարելի է աշխատել, և արդյո՞ք վարձու աշխատողները, որոնք միայն իմը չեն լինելու, պարտադիր է գրանցել, և եթե այո, արդյո՞ք կա ֆիքսված վճար նման աշխատողի համար:
Կանխավ շնորհակալ եմ:

Արտյոմ.

Խնդրում եմ պարզաբանել` կինս 2015թ. մարտի 1-ից աշխատել է դպրոցում որպես ֆիզ. արձակուրդում գտնվող ուսուցչուհուն փոխարինող դասվար, զուտ աշխատավարձը կազմել է 83 000 դրամ, դպրոցը 5 օրյա աշխատանքային ռեժիմով է աշխատում: Օգտագործել է այդ ուստարվա արձակուրդը: 2016թ. սեպտեմբերի 1-ից մինչ մայիսի 1-ը նորից շարունակել է աշխատել նույն պայմաններով, սակայն ֆիզ. արձակուրդից հիմնական ուսուցչի ժամանակից շուտ վերադառնալու պատճառով նա ազատվել է աշխատանքից: Այսօր նրան վճարել են 24 700 դրամ, որը երևի վերջնահաշվարկ են համարել: Կխնդրեի բացատրել, թե ինչքան կկազմեր վերջնահաշվարկը, և արդյո՞ք նա կարող է ստանալ արձակուրդային գումար: Ասեմ, որ նրանից պահվել է նաև կուտակային կենսաթոշակի վճար: Նախապես շնորհակալություն:

Նանե.

Բարև ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնել մի հարցում. Աշխատակիցը ցանկանում է օգտվել երեխայի խնամքի համար տրվող չվճարվող արձակուրդից մինչև երեխայի 3 տարին լրանալը: Իրավունք ունի՞ արդյոք նա ետ վերադառնալ աշխատանքի երբ ցանկանա, թե՞ պետք է անպայման երրորդ տարին լրանալուց հետո վերադառնա աշխատանքի:
Նախապես շնորհակալ եմ:

Arsine.

ՍՊԸ-ն զբաղվում է մանրամեծածախ առևտրով: Աշխատակիցների թիվը 7 է` տնօրեն, հաշվապահ, վաճառողուհի, 4 առաքիչ: Կազմակերպության ֆինանսական միջոցները գտնվում են տնօրենի մոտ, և ողջ ֆինանսական շարժը կատարվում է տնօրենի կողմից: Արդյո՞ք այս պարագայում տնօրենը իրավունք չունի կրելու գանձապահի պարտականություններ:

Կանխավ շնորհակալություն:

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ի 2015թ. շահութահարկի հաշվարկով շահույթը կազմել է 1 500 000 դրամ: Շահութահարկ= 1 500 000 * 20% = 300 000:
Հարցերս հետևյալն են`
1. Հիմնադրին վճարման ենթակա շահաբաժինը = 1 500 000 – 300 000 = 1 200 000
2. Կարո՞ղ եմ արդյոք այդ 1 200 000-ից օրինակ 1 000 000-ը վճարել կանխիկ, դրամարկղից
3. Արդյո՞ք ձևակերպումները հետևյալն են.
դտ342 կտ 529
դտ529 կտ251

Lala.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք: 2014թ.-ի և 2015թ.-ի համար ներկայացրել եմ Ա/Ձ-ի հաշվետվությունը: Սոց. վճարող եմ: Հաշվետվության մեջ նշել եմ միայն եկամտային հարկի համար վճարված 60 000-ը: Չեմ լրացրել 5.4 կետը: Այսօր 24.05.2016թ. ինձ զանգահարել են ՀՏ-ից և տեղեկացնում են, որ 2014 և 2015թթ.-ի համար ուղարկված հաշվետվությունները սխալ են և տույժ ու տուգանքներ են ավելացել: Իմ այն հարցին, թե ինչու՞ են հիմա (մեկ տարի անց) ինձ տեղյակ պահում, պատասխանեցին, որ նոր են տեսել:
Հիմա ի՞նչ պետք է անեմ, ո՞րն է լինելու իմ հաջորդ քայլը և արդյո՞ք հնարավոր է գոնե տույժն ու տուգանքը չվճարել:

Սոնա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: ՀԴՄ-ի գրանցման հայտի մեջ սխալ է թույլ տրվել, մասնավորապես՝ գործունեության հասցեն անգլերեն տառատեսակով է գրվել: Խնդրում եմ, ասեք` ինչպե՞ս պետք է ուղղում արվի: Նոր հայտը լրացնելուց գրում է, որ տվյալ ՀԴՄ-ն արդեն գրանցված է: Արդյո՞ք պետք է ՀԴՄ-ն հանել գրանցումից և նոր հայտ ուղարկել, այն դեպքում, երբ այդ ՀԴՄ-ով արդեն մի քանի օր է գործունեություն է ծավալվել:

258

Garnik.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանման կարգով պատասխանեք. առևտրային ընկերությունը ցանկանում է նվիրատվություն անել մեկ այլ առևտրային ընկերությանը մեքենա: Արդյո՞ք որևէ խնդիր կա այստեղ կամ սահմանափակում, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Նախապես շնորհակալություն:

Yuar.

Բարև ձեզ:
Ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների Ասոցիացիայի (aaaa.am) գրքերը (թեկուզ էլեկտրոնային տարբերակներով): Շնորհակալություն:

Սամվել.

Բարև ձեզ: Ցանկանում եմ բացել ԱՁ, զովացուցիչ ըմպելիքի արտադրամաս: Խնդրում եմ ասեք ինձ` ի՞նչ է անհրաժեշտ, ես միայն տեղյակ եմ ԱՁ բացելու կարգից, մնացած ոչինչից տեղյակ չեմ, արդյո՞ք պետք է լիցենզիա, որքա՞ն գումար կպահանջվի ամբողջ գործընթացի համար, սանէպիդկայանի հետ կապ ունի՞ այդ ԱՁ-ն, թե՞ ոչ, հնարավոր ամեն ինչ կասե՞ք, շատ-շատ շնորակալ եմ:

Զարինե.

Բարև ձեզ: Ես ուզում եմ երեխա որդեգրել և աշխատում եմ: Որդեգրելուց հետո ինձ երեխայի արձակուրդ հասնու՞մ է մինչև երեխայի 3 տարին լրանալը, ու ինձ երեխայի 18 000 դրամ նպաստը կհասնի՞: Կանխավ շնորհակալ եմ:

Լիլիթ.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով: Ես մեր կազմակերպությունում աշխատում եմ հաշվապահ, բայց արդեն 2 տարի է` ինձ վրա է դրված նաև գանձապահի պարտականությունները ժամանակավոր: Որքա՞ն ժամանակ է թուլատրվում ժամանակավոր պարտականություն դնել աշխատողի վրա: Կանխավ շնորհակալություն:

Լալա.

Բարև ձեզ, մեզ մոտ համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից գնում է հերթական արձակուրդ և հիմնական աշխատավայրից մեզ չի կարող ներկայացնել արձակուրդի վերաբերյալ քաղվածք: Մեզ մոտ անհրաժե՞շտ է հրաման տալ արձակուրդի համար, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա կազմել հերթական տաբելը: Կանխավ շնորհակալություն:

Անահիտ.

Բարև ձեզ: Օգնեք հաշվել վերջնահաշվարկը, եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 01.12.2015թ., ազատվել է աշխատանքից 01.04.2016թ., յուրաքանչյուր ամիս ստացել է 90 000 դրամ: Աշխատանքային շաբաթը 5-օրյա է: