25/10/2026

Ani.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում.
Կազմակերպությունը իր հաշվին աշխատակիցների համար պայմանագիր է կնքել սպորտային համալիրի հետ, յուրաքնչյուր աշխատողի համար 15 000 դրամ ներառյալ ԱԱՀ, ինչպես նաև ներկայացման տոմսեր 3 000 դրամ արժողությամբ: Եկամտային հարկի հաշվետվության մեջ ինչպե՞ս պետք է դա արտացոլվի, ո՞ր գումարից պետք է հարկը պահվի` 15 000-ից, թե՞ 19 841-ից, և պե՞տք է դիտարկվի այլ եկամուտ: Կանխավ շնորհակալ եմ:

Նարինե.

Բարև բոլորին, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս` արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագիր կնքած աշխատողին չի հասնում արձակուրդ:

Նորայր.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք մի հարցում. Ա/Ձ-ն ցանկանում է աշխատել որպես համակարգչային ծառայություններ մատուցող (վերանորոգում, սպասարկում և այլն) հիմնականում կազմակերպությունների հետ փոխանցումով: Իրավունք ունե՞մ ՀԴՄ չունենալու և այդ դեպքում ֆիզ. անձանց հետ կանխիկ գործառույթներ իրականացնելու իրավունք ունե՞մ:

Նարինե.

Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Աշխատակիցը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ 13.03.2015 թվականից մինչև 31.05.2015 թվականը: Խնդրում եմ պատասխանեք ոչ աշխատանքային օրերին, այսինքն` 24.04.2015, 01.05.2015 և 09.05.2015 – ի հիշատակի և տոն օրերը պե՞տք է համարել վճարվող, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Արևիկ.

Հարգելի կոլեգաներ,
եթե գիշերային պահակը գնալու է ամենամյա հերթական արձակուրդի, և նրա տեղը փոխարինող աշխատող չկա, կարո՞ղ եմ նրան արձակուրդից հետ կանչել, իհարկե նրա համաձայնությամբ:
Շնորհակալություն:

Տնօրեն.

Բարև բոլորին:

ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ն ունի արտարժութային հաշիվ: ՍՊԸ հիմնադիրները ՀՀ քաղաքացիներ են:
Կա՞ որևէ սահմանափակում շահաբաժինները արտարժութային հաշվից նրանց արտարժութային հաշիվներին անկանխիկ վճարման համար: Հասկանալի է, որ շահաբաժինը հաշվարկվում է ՀՀ դրամով և արտարժույթով վճարումը կատարվում է տվյալ օրվա համար ՀՀ ԿԲ սահմանած փոխարժեքով:

Շնորհակալություն:

Arsine.

Հարգելի հաշվապահներ, մայիսի 1-ին ընկերությունը աշխատել է:
1. Կարո՞ղ եմ արդյոք այդ օրվա փոխարեն մեկ այլ ազատ օր տրամադրել աշխատակցին:
2. Կազմակերպությունը աշխատում է 6-օրյա աշխատանքային գրաֆիկով: Եթե աշխատողը աշխատել է մայիսի 1-ին և նրա ամսական աշխատավարձը 75 000 դրամ է: Մայիսի 1-ի համար որքա՞ն հավելավճար պետք է վճարվի և որքա՞ն կկազմի նրա մայիս ամսվա աշխատավարձը` 75 000 : 25 + 75 000 = 78 000
Կանխավ շնորհակալություն:

Հովիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: Ա/Ձ-ն իրականացնում է ռադիոապրանքների առևտուր, չունի աշխատող, հարկվում է շրջանառության հարկով: Հիմա ցանկանում է կատարել նաև պատճենահանում և տպագրություն: Կարո՞ղ է արդյոք հարկվել շրջ. հարկով և օգտագործել նույն ՀԴՄ-ն: Մեկ հարց ևս՝ հնարավո՞ր է ֆիզ. անձով կատարել պատճենահանման ծառայություն, առանց Ա/Ձ-ի արտոնագրային վճարով:

201

Վարդան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հարցիս: Կազմակերպությունը կատարել է ներմուծում: Փոխադրումը իրականացնելու համար օգտվել է ոչ ռեզիդենտ համարվող կազմակերպությունից, որը չունի ՀՀ-ում ստորաբաժանում: Արդյո՞ք պետք է պահվի 5 տոկոս շահութահարկ ոչ ռեզիդենտից` համաձայն “Շահութահարկի մասին” օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետի:

Գեորգի.

Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, ես պատրաստվում եմ գրանցվել որպես ԱՁ: Զբաղվելու եմ համակարգիչների և բջջային հեռախոսների պարագաների մանրածախ վաճառքով: Ունենալու եմ մեկ աշխատող: Ինձ հարկավոր է տեղեկանալ գործողությունների հերթականությանը, և ի՞նչ հարկատեսակներ պետք է մուծի Ա/Ձ: Կանխավ շնորհակալություն:

Սիլվի.

Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Շուտով դեկրետ եմ գնալու իմ հիմնական աշխատավայրից, որտեղ ունեմ 10 + տարվա ստաժ: Վերջերս համատեղությամբ աշխատել եմ նաև այլ գործատուի մոտ՝ հիմնական աշխատողին փոխարինող, ու նրա վերադարձից հետո ազատվել եմ աշխատանքից՝ համաձայն պայմանագրի: Երբ ընդունվել եմ, դեռ չեմ իմացել հղիության մասին, և կրճատվել եմ երեք ու կես ամսականում: Աշխատել եմ երեք ամիս: Այդ ընթացքում իմ ստացած աշխատավարձը հաշվարկվելու է իմ միջին աշխատավարձի հաշվարկի ժամանակ, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Հեղինե.

Ողջույն, հարգելի հաշվապահներ: Ես մի հարցի առաջ եմ կանգնած, խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպության դոլարային հաշվից գումար ենք հաշվանցել մեր կազմակերպության դրամային հաշվին: Ի՞նչ թղթակցող հաշվով ելք անել դոլարային հաշվից և ի՞նչ թղթակցող հաշվով մուտք անել դրամային հաշվին:

Մարտա.

Արդյո՞ք կարող է դեկրետային արձակուրդը շարունակվել առաջին երեխայից հետո աշխատանքի չանցնելու դեպքում: Նշեմ, որ 2-րդ երեխան ծնվում է դեկրետային արձակուրդի 2.5 տարում: Շնորհակալություն:

Ծովինար.

Հարգելի հաշվապահներ, ձեր օգնության կարիքը կա:
Խնդրում եմ պատասխանել՝ առանց աշխատողից ճշտելու, նախքան վերջինիս՝ որպես աշխատող գրանցելու հայտն ուղարկելը, որևէ կերպ հնարավո՞ր է պարզել՝ վերջինս կենսաթոշակային վճար կատարող է, թե ոչ:

Հարգանքով՝ Ծովինար

244

Nelly.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք հետևյալ հարցիս. ո՞ր փոխարժեքով պետք է հաշվարկվի ինքնարժեքը, եթե ներմուծումը կատարվել է FCA պայմանով, և ապրանքի դիմաց ամբողջ գումարի չափով կատարվել է կանխավճար: Կխնդրեի նաև նշել համապատասխան իրավական ակտը:

Տաթև.

Հարգելիներս, ես աշխատել եմ որպես գրանցված աշխատող 4 ամիս, հետո գնացել եմ դեկրետի: Գործատուս ասել էր, որ կստանամ դեկրետի գումարն այն ժամանակ, երբ պետությունը փոխհատուցի իրեն գումարը: Ես ստորագրեցի, որ ստացել եմ այդ գումարը իմ գործատուից, որպեսզի վերջինս ներկայացնի այդ փաստաթուղթը և ստանա գումարը, որից հետո ինձ կվճարի, սակայն 4 ամիս անց նա ինձ տեղեկացրեց, որ մերժվել է հարկայինի կողմից, քանի որ ես 4 ամիս եմ աշխատել: Ես չգիտեմ` արդյո՞ք պետությունը իրավունք ուներ մերժելու, և քանի որ արդեն ստորագրել եմ, որ այդ գումարը ինձ տվել է գործատուն, չգիտեմ` ում դիմեմ: Արդյո՞ք ինձ օրենքով չէր հասնում այդ գումարը:

226

Narek.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել. մենք 2013թ. նոյեմբերին ձեռք ենք բերել նոր սերնդի ՀԴՄ 370 000 դրամով, իսկ 2014թ. հայտարարվեց, որ 58,350 հազարը չգերազանցող կազմակերպությունների համար ՀԴՄ արժե 150 000 դրամ ու պետք է ավել վճարված գումարը վերադարձվի: Հաշվապահը ասում է, որ մեկ տարուց ավել է դիմում է գրել գումարի վերադարձի համար, բայց դեռ չեն վերադարձրել: Ինչպե՞ս կարող եմ ստուգել:

Լևոն.

Հարգելի գործընկերներ, ինչ նորություն ունեք “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքի փոփոխություններից: Արդյո՞ք արդեն կա համապատասխան իրավական ակտը: Շնորհակալություն:

245

Կարեն.

Բարև ձեզ:
Կազմակերպությունը հիմնադրվել է 2014թ. և էլեկտրոնային դիմում ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ (զբաղվում է առևտրային գործունեությամբ): 2015թ.-ից հարկային հաշիվների դուրսգրման ժամանակ հաղորդագրություն է գալիս, որում նշված է լինում՝ «Դուք ԱԱՀ վճարող չեք և ԱԱՀ-ով հաշիվ դուրս գրել չեք կարող»: Ինչքան գիտեմ՝ մենք պետք է ծանուցագիր ստանայինք շրջանառության հարկով աշխատելու համար, սակայն չենք ստացել, ավտոմատ կերպով մենք չե՞նք դառնում ԱԱՀ վճարող (մենք ցանկանում ենք աշխատել ԱԱՀ-ով): Խնդրում եմ պատասխանել:

Nonna.

Բարև ձեզ: Ես նորաստեղծ ՍՊԸ-ի հաշվապահ եմ, որը բացվել է 27.04.15թ: Դեռ գործունեություն չենք ծավալել: Խնդրում եմ պատասխանեք ինձ` ես տնօրենին ու հաշվապահին կարո՞ղ եմ գրանցել 01.06.15թ-ով, թե՞ պետք է դա անեմ բացման օրվանից: Կանխավ շնորհակալ եմ:

Վալյա.

Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում, խնդրում եմ պատասխանել:

Ես աշխատել եմ դպրոցում, որպես ֆիզկուլտուրայի ժամանակավոր ուսուցչուհի, ընդունվել եմ աշխատանքի 2013թ. սեպտեմբերից, դասավանդել եմ 5-12-րդ դասարաններին: Այդ ընթացքում հայտարարված էր մրցույթ ֆիզկուլտուրայի ուսուցչի թափուր աշխատատեղի համար: 2013թ. հոկտեմբերի 1-ից ընդունվել է նոր աշխատող, և ես դասավանդել եմ տարական դասարաններին: 2014թ. մայիսի 31-ից ազատել են աշխատանքից՝ պատճառաբանելով, որ փոխարինող աշխատողին արձակուրդներին չեն վարձատրում: 2014թ. սեպտեմբերին կրկին ընդունվել եմ աշխատանքի՝ արդեն փոխարինելու ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողին, և դասավանդել եմ 5-10-րդ դասարաններին: 2015թ. մայիսի 22-ին ես գնացել եմ աշխատանքի, աշխատանքս ավարտել եմ, և տնօրենը ինձ ազատել է աշխատանքից՝ առանց նախապես զգուշացնելու, քանի որ պիտի գա հիմնական աշխատողը: Ավարտել եմ Արթիկի պետական քոլեջի ֆիզկուլտուրայի բաժինը՝ կարմիր դիպլոմով: Հիմա ես հղի եմ և ուզում եմ իմանալ` իրավունք ունե՞ն հինգ ամսական հղի աշխատողին ազատել աշխատանքից: Նաև ուզում եմ իմանալ` ես կարո՞ղ եմ գնալ ֆիզ. արձակուրդ ժամանակից շուտ, քանի որ ունեմ հղիության հետ կապված խնդիրներ: Խնդրում եմ ձեզ որքան հնարավոր է շուտ պատասխանել իմ հարցերին: Նախապես շնորհակալություն:

Հարություն.

Հարգելի կոլեգաներ, հարցս բազմիցս քննարկվել է, սակայն կցանկանայի վստահության համար լսել կարծիքներ: Եթե կազմակերպությունը կանխիկ ապրանք է վաճառում կամ ծառայություն է մատուցում այլ կազմակերպությանը, արդյո՞ք պետք է ՀԴՄ կտրոն տպել, թե՞ կարելի է դրամարկղի մուտքի օրդեր տրամադրել: Շնորհակալություն: