25/10/2026

Նաիրա.

Խնդրում եմ khachatryan.nara շնիկ gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել գնումների համակարգողի որակավորման քննությունների թեստային աշխատանքի ճիշտ պատասխանները: Կանխավ շնորհակալություն:

Կարինե.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Կխնդրեի նշել, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեի փոփոխության համար, և որտեղի՞ց կարող եմ վերցնել նմուշային ձևերը:

Նախապես շնորհակալ եմ:

Աննա.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ճիշտ հաշվարկել վերջնահաշարկը:
Աշխատողը աշխատել է 01.07.2010թ. – 01.08.2015թ., արձակուրդ է գնացել միայն 01.12.2015թ.՝ 24օր, (6 օրյա աշխատանքային ռեժիմ): 01.08.2015թ. ազատվել է աշխատանքից, միջին ամսականը ո՞ր տարիների աշխատավարձը պետք է հաշվարկեմ` 2010թ., 2011թ., 2012թ., 2013թ., և հատուցման ենթակա քանի՞ չօգտագործված օրեր ունի:

Ադրիանա.

Եթե երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողը ինքն է առաջարկում լուծել աշխատանքային պայմանագիրը, իսկ գործատուն համաձայնվում է, պարտադի՞ր է մինչև ազատելը նրան հրամանով համարել աշխատանքի մեջ, թե՞ կարելի է միանգամից ազատման հրամանը տալ:

Սիրանուշ.

Ողջույն: Ցանկանում եմ ինտերնետ վաճառք կատարել՝ գնել նոթբուք: Սակայն գումարը կազմում է $333.94, որից $261-ը հենց նոթբուքն է, իսկ ահա $72.94 ուղարկման (TNT 4-8օր): Հստակ գիտեմ, որ՝ Ֆիզիկական անձինք կարող են, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, մաքսային սահմանով առանց մաքսատուրք վճարելու տեղափոխել միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազ. դրամը: Նոթբուքի ամբողջ գումարը գալիս է 162.628 դրամ:

Հարցս կազմված է մի քանի բաժնից՝

1. Այս դեպքում եթե ես գնեմ, ապա որքա՞ն մաքսային վճար պետք է վճարեմ:
2. Մաքսային վճարի գանձումը որոշվում է կամ չի որոշվում ամբողջական գումարով, թե առանձին: Օրինակ՝ չեն հաշվում ուղարկման 72.94$, որը ի դեպ չհաշված նոթբուքի գինը չի գերազանցում 150.000 դրամը: Թե մաքսայինը հաշվում է ամբողջ գումարը միասին և նշանակում համապատասխան մաքսային տույժ, որը ի դեպ ես այդպես էլ չհասկացա, թե ինչպես է կազմվում: Իմ մաբողջ 162.628 դրամի 20 տոկոսը, թե 150.000 դրամից անցաց գումարի, այսինքն 12.000 դրամի 20 տոկոսը:
3. Կարող եմ արդյոք ես վաճառողի հետ պայմանավորվել, որպեսզի նա նոթբուքն ուղարկելիս նա նոթբուքի գինը գրի վերցնենք 100$,, ուղարկման գումարը՝ 72.94$, ըստ որի ամբողջ արժեքը կստացվի 172$, ինչն էլ չի գերազանցի 150.000 դրամը և ես կզրկվեմ այդ մաքսային գլխացավանքից, թե դա անհնարին բան է:
3.1 Սակայն այստեղ այլ հարց է ծագում՝ մաքսայինում միևնույնն է տեսնելով, որ ծանր է կամ թանկարժեք բան է երևում, կանտեսեն գրված գումարը և միևնույնն է կբացե՞ն:
3.2 Տեսնելով նոթբուքը, իմ իմանալով մաքսայինը որոշում է համապատասխան արժեքը: Ինչն է հետաքրքիր, այս դեպքում նրանք անտեսում են այն գումարի քանակը, որը գրված է ծանոցի վրա:
Կանխավ շնորհակալություն:

Արման.

Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է “Շրջանառության հարկի” մասին օրենքի փոփոխություններին: Կազմակերպությունը ունի ապրանքի մնացորդ, որը ձեռք է բերել 2015թ. առաջին եռամսյակում, իսկ իրացրել է 2015թ. երրորդ եռամսյակի ընթացքում: Կարո՞ղ է արդյոք դրա 4 տոկոսը նվազեցնել: Հարցը առաջանում է, որովհետև “Շրջանառության հարկի” մասին օրենքում նշվում է.”…շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված ծախսերի 4 տոկոսը կազմող գումարի չափով”:

204

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ն զբաղվում է մեծածախ առևտրով և աշխատում է ԱԱՀ-ով: Ընկերության կողմից դուրս է գրվել հարկային հաշիվ մի ԱՁ-ի (խանութ) անվամբ, որն այլևս չի գործում, և տվյալ խանութը գործում է մեկ այլ ԱՁ-ի անվան տակ: Նշեմ, որ դուրս գրված հարկային հաշվի հիմքով կատարվել է վճարում ընկերության բանկային հաշվին տվյալ ԱՁ-ի անունից:

Եթե անվավեր ճանաչեմ դուրս գրված հարկային հաշիվը և դուրս գրեմ ներկայումս գործող ԱՁ անվամբ, ապա կատարված վճարումը կմնա չփակված: Ինչպե՞ս վարվեմ նման պարագայում:

ՍԱՄՎԵԼ.

Բարև ձեզ: Կանխավ շնորհակալություն հարցիս պատասխանելու համար:

Ես ներկայացնում եմ դպրոց և իմ աշխատողին 01.07.2015 – ից մինչև 18.08.2015 տրամադրել եմ հերթական արձակուրդ, որի վճարումը կատարել եմ 26.06.2015: Հուլիս ամսվա հարկայինի ամփոփ հաշվարկը ներկայացրել եմ 04.08.2015: Իմ աշխատողը օգոստոս ամսվա կեսերին բերել է ժամանակավոր անաշխատունակության նպաստի թերթիկ 14.07.2015 – ից մինչև 29.07.2015: Հիմա ես ուզում եմ իմանալ, թե ես որպես հաշվապահ ինչեր պետք է անեմ: Կանխավ շնորհակալություն:

Lena.

Բարև ձեզ:
Աշխատողի աշխատանքային պայմանագիրը ավարտվել է 2015թ. հունիսի 30-ին: Սխալմամբ այդ աշխատողի համար վերջնահաշվարկ չի կատարվել: Հուլիսի 1-ից էլեկտրոնային հաշվետվության համակարգում այդ աշխատողի տվյալները արդեն չեն երևում: Հնարավո՞ր է արդյոք հիմա կատարել այդ աշխատողի համար վերջնահաշվարկ և ինչպե՞ս ներկայացնել ճշգրտված էլեկտրոնային հաշվետվություն հունիս ամսվա համար: Խնդրում եմ ձեր խորհուրդը` ինչպես լուծել այս հարցը: Եվ արդյո՞ք այդ սխալի համար սահմանվում է տույժ կամ տուգանք:
Կանխավ շնորհակալ եմ:

Նազելի.

Բարև ձեզ: Իմ աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2016թ. հունվարի 31-ին: Նոր պայմանագիր չի կնքվելու: Ես այժմ հղիության երկրորդ ամսում եմ (սեպտեմբերի կեսերին կլրանա 2-րդ ամիսը): Կարո՞ղ եմ արդյոք ստանալ դեկրետային:

230

Մարգարիտա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
ՍՊԸ-ն զբաղվում է սննդամթերքի ներմուծմամբ: Ներմուծումից 10 օր անց պարզվել է, որ ապրանքը փչացած է: Արտահանող ընկերությունը որոշել է փոխհատուցում կատարել և նվիրաբերել (անվճար տրամադրել վերընշված ՍՊԸ-ին նույն քանակությամբ մթերք) սննդամթերքը:

Հարց. ինչպե՞ս կարելի է ձևակերպել տվյալ գործարքը հարկայինին ներկայացնելու համար: Կարելի՞ է արդյոք ձևակերպել որպես նվիրատվություն:

Կանխավ շնորհակալություն:

Լուսինե.

Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնեք ԱԱՀ-ի հետ կապված.

Մեր կազմակերպությունը կատարում է ներմուծում, ինչպես նաև մանրածախ և մեծածախ վաճառք: Անցած ամիս մատուցել է ծառայություն, որը ազատված է ԱԱՀ-ից: Հիմա չգիտեմ, թե 16.2-ում ինչպես լրացնեմ: Հարկայինում առաջարկել են տեսակարար կշռով, բայց դա կտանի բոլոր գերավճարները:

228

Nshan4.

Կարո՞ղ է որևէ մի ընկերությանը մատակարարվող ապրանքի նշանակման վայրը նշվել այնպիսի հասցե, որի հետ ապրանքը ստացող ընկերությունը իրավական կապ չունի, և հաջորդ հարցս` եթե ամեն դեպքում վերը նկարագրված գործողությունը տեղի է ունեցել, ապա ի՞նչ խնդիրներ կարող են ի հայտ գալ հետագայում:

Andranik.

Հարգելի հաշվապահներ,
եթե բժշկական սարքավորումների ներմուծման համար սահմանված է 0 % մաքսատուրք, արդյո՞ք Ebay.com կայքի միջոցով պատվիրելու դեպքում ՀՀ սահմանին անհրաժեշտ է կատարել որևէ վճարում (սարքավորումը արժե 300 000 ՀՀ դրամ):
Շնորհակալություն:

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի Ընտանեկան Ձեռնարկություն ունեցողը: Ձեռնարկությունը զբաղվում է սպիտակեցնող հեղուկներ վաճառելով: Արդյո՞ք անհրաժեշտ է դրոշմապիտակներ փակցնել ապրանքի վրա: Կանխավ շնորհակալ եմ:

Անահիտ.

Բարև ձեզ:
Խնդրում եմ ասեք` եթե շրջանառության հարկ վճարող ՍՊԸ-ն իրեն պատկանող անշարժ գույքը վաճառում է, ինչպե՞ս պետք է հարկվի: Կանխավ շնորհակալություն:

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:

ՍՊԸ-ն զբաղվում է սարքավորումների ներկրմամբ: Պահեստավորում է և տարվա ընթացքում մատակարարում կազմակերպություններին: Տվյալ եռամսյակում կազմակերպություններին մատակարարել է ինչպես նախորդ, այնպես էլ տվյալ եռամսյակում ներկրված սարքավորում:

Օրենքի վերջին փոփոխությունների հետ կապված ինչպե՞ս պետք է կատարվի շրջանառության հարկի հաշվարկը` ո՞ր եռամսյակում ներկրված սարքավորումների համար, և ինչպե՞ս պետք է կատարվեն նվազեցումները: Արդյո՞ք նախորդ եռամսյակում ներկրված սարքավորումները ներկա եռամսյակում մատակարարելու ժամանակ պետք է կատարվի նվազեցում, թե՞ ոչ: Եվ ընդանրապես` ինչպե՞ս պետք կատարվի շրջհարկի հաշվարկը:
Կանխավ շնորհակալություն:

Համլետ.

Բարև ձեզ:

Հարգելի՛ մասնագետներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Գործատուի կողմից տրվող աշխատավարձի մասին տեղեկանքում (մասնավորապես գանձապահի պարագայում) “զուտ աշխատավարձ” – ի մեջ արդյո՞ք մտնում է վնասակարության համար հավելավճարը:

Կանխավ շնոհակալ եմ:

ՏԻԳՐԱՆ.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել մի հարցում:
Պահակային ծառայություն իրականացնողին, որը աշխատում է 24 ռեժիմով, արդյո՞ք աշխատավարձը հաշվարկելիս պետք է հաշվարկել նաև հավելյալ գիշերային ժամերի համար: Հարցս առաջացել է` կապված այն հանգամանքի հետ, որ Կառավարության որոշման համաձայն պահակային ծառայությունը համարվում է առանձին կատեգորիա, որին թույլատրվում է աշխատել 24 ժամ, արդյո՞ք կարելի ենթադրել, որ առանձին կատեգորիայի աշխատողներին լրացուցիչ գիշերային ժամերի համար չի վճարվում:
Կանխավ շնորհակալ եմ: