25/10/2026

204

Նաթելլա.

Կազմակերպությունը հարկային հաշիվներ ստանում և դուրս է գրում էլեկտրոնային եղանակով: Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի հաշվետվության հետ զրոյական տեղեկանք ներկայացնել: Շնորհակալություն:

Anna.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Ես պետ. աշխատող եմ և վճարում եմ պարտադիր կենսաթոշակի համար, նաև Ա/Ձ եմ: Կարո՞ղ եք ասել` Ա/Ձ-ի համար էլ 5 000 պետք է վճարել, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Նանա.

Հարգելիներս,
եթե կազմակերպությունն ունի 10 000 դոլարի պարտավորություն, որի պայմանագիրը կնքելու ժամանակ դոլարի կուրսը եղել է օրինակ 350 դրամ, իսկ մարելու պահին 470 դրամով է գնում դոլարը, ապա այդ տարբերությունը շահութահարկի իմաստով ծախս ճանաչվու՞մ է, թե՞ ոչ:

242

Արման.

Հարգելի կոլեգաներ, արդյո՞ք կազմակերպությունը կարող է ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու դիմում (և ո՞րն է այն էլեկտրոնային հաշվետվությունների ցանկում) և համարվել ԱԱՀ վճարող, եթե այն արդեն ներկայացրել է շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում մինչև փետրվարի 20-ը: Շնորհակալություն:

Հայկ.

Հարգելի հաշվապահներ,

Հանդիսանում եմ սոց. վճար վճարող, և այդ վճարները գերազանցում են 25 000 դրամը: Ստացել եմ ծանուցում հաշվեհամարս ներկայացնելու համար, որին կփոխանցվեն այդ 25 000 դրամը գերազանցող գումարները: Զուգահեռ բացել եմ ԱՁ, որը չունի այլ աշխատողներ:
ՀԱՐՑ՝ մինչև 2017թ. հունվարի 1-ը պե՞տք է կատարեմ սոց. վճարներ ԱՁ-ի կողմից:

Շնորհակալություն:

Վարդան.

Ա/Ձ գրանցվելուց հետո մոտ 2 ամիս անց մոտեցել եմ հարկային և ներկայացրել դիմում շրջանառության հարկ վճարող համարվելու համար, սակայն դիմումս բանավոր մերժում են` ասելով, իբր ինձ ուղարկվել է պատվիրակած նամակ այն մասին, որ պետք է դիմում ներկայացնեի 9 աշխատանքային օրվա ընթացքում: Նման նամակ ես չեմ ստացել, և փոստում էլ նշում են, որ նման նամակ չի եկել իմ անունով:

Հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին ՀՀ Օրենքում ընդհանրապես ոչ մի բան չգտա նախ դիմում գրելու անհրաժեշտության մասին, այսպես կոչված 9 աշխատանքային օրվա մասին:

Հարցերսս հետևյալներն են. արդյո՞ք իրավունք ունեն բանավոր մերժեն դիմումս և որո՞նք են մերժման հիմքերը: Եթե ես չեմ ստացել նամակ, ինչու՞ պետք է դիմումս մերժվի: Ու՞մ կարող եմ դիմել նման հարցով, ինչպես նաև հետագա շրջանառության հարկի հաշվարկի հետ կապված: Կանխավ շնորհակալ եմ:

hamrich

Ruben.

Հարգելի գործընկերներ,

Դեռ ուսանող տարիներից ընկերներով ցանկանում ենք ստեղծել նոր, հարմարավետ, ճկուն հաշվապահական, ինչպես նաև կազմակերպության այլ բիզնես գործընթացները ավտոմատացնող ծրագիր:

Այդ նպատակը կարծես թե մոտ է մեկնարկին (թու֊թու, չար մարդու աչքը ծակի :)) և որպեսզի կարողանանք պլանավորել այդ ապագա ծրագրի գործառույթներն ու հնարավորությունները, խնդրում եմ տեղեկացնել Ձեր կողմից օգտագործվող ծրագրերի թերությունները, ինչպես նաև այն բոլոր հատկությունները (որքան էլ ֆանտաստիկ դրանք չլինեն), որոնք կուզենայիք տեսնել նման ծրագրում:

Կանխավ շնորհակալություն:

Հ․Գ․ Ամենաշատ մեկնաբանություններ տվող գործընկերները իրավունք կստանան օգտվել այս ծրագրից անվճար:

Տաթև.

Բարև ձեզ:

Ցանկանում եմ բացել վարսավիրանոց, ունեմ մի քանի հարց:
1. Արտոնագրային վճարը, որ օրենքում գրված է 45 000 դրամ՝ եռամսյակային կտրվածքով, դա 1 վարսավիրի համա՞ր է, այսինքն՝ եթե ես ունեմ 3 աշխատող, պետք է վճարեմ 3 * 45 000՞:
2. Եթե վարսավիրանոցս գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում, արտոնագրային վճարը մնու՞մ է 45 000 դրամ:
3. Սոց. վճար ես պետք է կատարեմ ամեն ամիս 5 000 դրամ և վե՞րջ: Վարսավիրներիս սոց. վճարը ո՞նց պետք է կատարվի:
4. Կա՞ ինչ-որ դեպք, որ ես պետք է եկամտային հարկ վճարեմ:
5. Եթե ես ԱՁ-ի տերն եմ ու նաև աշխատում եմ իմ վարսավիրանոցում, ինձ է՞լ է պետք գրանցել որպես աշխատող ու վճարել 45 000 դրամ:

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք` եթե փետրվար ամսին ՀԴՄ-ն փոխվել է, իսկ մարտին ավելացել է ևս մեկ ՀԴՄ, հիմա շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ ՀԴՄ-եր դաշտում ավտոմատ բերում է միայն նախկին ՀԴՄ-ն, չեմ կարողանում ոչ ավելացնեմ նորը, ոչ էլ երկրորդը: Նոր ՀԴՄ-ները գրանցված են` մեկը 23.01.2015, մյուսը 12.02.2015:

Արման.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք հանրային սննդի օբյեկտը, որի համար պարտադիր է ՀԴՄ-ի կտրոնի վրա անվանացանկի տպելը, կարող է ՀԴՄ կտրոն տրամադրել` “Հանրային սնունդ” տպելով դրա վրա, թե՞ պետք է պարտադիր գրել, թե ինչ է վերցրել հաճախորդը` ճաշատեսակի անվանումով և այլն: Շնորհակալություն:

Narine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` շրջանառության հարկի հաշվարկը ինչպե՞ս ուղարկեմ, եթե եռամսյակի ընթացքում շրջանառություն չի եղել, արդյո՞ք պետք է զրոյական ուղարկել, կանխավ շնորհակալություն:

Վեգիս.

Բարև ձեզ:

Այսպիսի մի հարց՝ եթե ես այս տարի գնում եմ հողատարածք 150 000 USD-ով և հենց այս տարի վաճառում եմ այդ հողատարածքը 900 000 USD-ով, ի՞նչ հարկեր կարող են առաջանալ: Այս տարի ուրիշ ոչ մի գործարք չեմ արել:

Սիլվա.

Հարգելի հաշվապահներ, գործատուն քաղաքացու հետ կնքել է Ծառայությունների մատուցման պայմանագիր տասնօրյա աշխատանքի դիմաց: Գրանցման հայտում չկան նմանատիպ աշխատանքային հարաբերություններ: Ծառայությունների մատուցման և քաղաքացիաիրավական պայմանագրերը ինչո՞վ են իրարից տարբերվում: Եկամտային հարկ պահվում է գործատուի՞, թե՞ քաղաքացու կողմից: Կանխավ շնորհակալ եմ:

Դավիթ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Եթե կազմակերպությունը զբաղվում է նաև արտոնագրային վճարով հարկվող գործունեությամբ, արդյո՞ք շահութահարկի հաշվարկի լրացման ձևի 39 կետի 3-րդ ենթակետում պետք է լրացվի շահութահարկին բաժին ընկնող մասը այն դեպքում, երբ արտոնագրային վճարով գործունեությունը շարունակական է:

Սոնա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք` եթե ԱՁ-ն հանդիսանում է սոց. վճար կատարող, նա նաև “Եկամտային հարկ շրջանառության հարկ վճարող ԱՁ-երի ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտներից” վճարող է, թե՞ ոչ:

Նաիրա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել` եթե աշխատողին հաշվարկում ենք ամենամյա վճարովի հերթական արձակուրդ, և միջինը հաշվարկելիս մեկ ամիս աշխատողը գտնվել է չվճարվող արձակուրդում: Արդյո՞ք այդ ամիսը մտնում է միջինի հաշվարկման մեջ, և աշխատավարձը բաժավում է 12-ի, թե՞ չի ներառվում, և բաժանվում է 11-ի : Խնդրում եմ նշել նաև այն աղբյուրը, որտեղից հնարավոր է կարդալ հարցի պատասխանը: Կանխավ շնորհակալություն:

Iveta.

Խնդրում եմ պարզաբանեք.
Գիտենք, որ տոնին կամ հիշատակի օրվան նախորդող աշխատանքային օրվա տևողությունը 7 ժամ է: Դա տարածվու՞մ է արդյոք փոխարինվող օրվա վրա: Այսինքն, եթե ապրիլի 18-ին աշխատելու ենք 23-ի փոխարեն, ապրիլի 18-ը պե՞տք է 7 ժամյա աշխատանքային օր համարվի, թե՞ ոչ: Նախապես շնորհակալ եմ:

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
ԱՁ աշխատում է շրջանառության հարկով: Նախորդ տարի ներկայացրել եմ տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ: Սակայն 2014թ-ի համար նախատեսված հաշվետվաձևում, որը 2-3 օր է ինչ տեղադրվել է կայքում, չկան տողեր, որոնք վերաբերում են ձեռնարկատիրական գործունեությանը: Կա՞ արդյոք հաշվետվության լրացման հրահանգ:

Zara.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ունեմ նման խնդիր: Անհրաժեշտ է 2014 թ.-ի հուլիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ուղարկել ճշգրտված հաշվետվություններ: Բանն այն է, որ հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ներկայացված հաշվետվություններում ինքնաշխատ կերպով հաշվարկվել է կուտակայինը: Դեկտեմբերին ուղարկել եմ պարտադիրից հրաժարվելու դիմումը: Այժմ նորից փորձում եմ լրացնել այդ ամիսների հաշվետվությունները, սակայն կրկին ինքնաշխատ կերպով հաշվարկվում է կուտակայինը: Ինչպե՞ս վարվեմ:
Նախապես շնորհակալություն:

241

Sargis.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.

Եթե Ա/Ձ գրանցվել է 2012, գործունեություն չի ծավալել, սակայն գործունեության դադարեցման դիմում չի ներկայացրել (գործունեությունը սկսվել է 2015թ. փետրվարից), ապա այդ դեպքում.

1. արդյո՞ք պետք է լրացնել տարեկան պարզեցված հաշվարկ 2013 և 2014 թթ համար
2. արդյո՞ք պետք է վճարել ամսական 5 000 դրամները, չվճարելու դեպքում նաև տույժերը` հաշվի առնելով, որ հարկվող օբյեկտը զրո է, չկա եկամուտ և հետևաբար եկամտային հարկ լինել չի կարող:
3. 2013թ տարեկան ամփոփ հաշվարկում 5 000 դրամի դաշտ չկա, իսկ 2014թ-ի մեջ կա: Ինչու՞:
4. Եթե գործունեություն չի ծավալվել և որևէ դիմում չի ներկայացվել, ապա ո՞ր հարկն է կիրառվում` ընդհանու՞ր, թե՞ շրջանառության հարկ, և ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում:
5. Ամփոփելով` ի՞նչ հարկեր (տույժեր) պետք է վճարել 2013, 2014, 2015 թթ համար, բացի հաշվետվություններն ուշացնելու վարչական տույժը:

Շնորհակալություն:

Սեդա.

Հարգելի հաշվապահներ, 27․03․2015թ․ պետ. ռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ձ, գործունեության ոլորտը` հանրային սնունդ: Հարցս այսպիսին է` արդյո՞ք ժամկետներ կան ՀԴՄ տեղադրելու հետ կապված, ասեմ, որ դեռ չեմ աշխատում, քանի որ դեռ վարձակալության պայմանագիրը չեմ կնքել:

Արուսյակ.

Բարև ձեզ, կարո՞ղ եք ինձ օգնել` աշխատանքային պայմանագրերի հետ կապված մի քանի հարց ունեմ: Ունեմ կնքած աշխատանքային պայմանագիր, որն 4 ամիս ժամկետով է կնքվում և վերակնքվում է լրանալուց հետո: Չե՞ք ասի` ինձ հասնու՞մ է արդյոք ամենամյա արձակուրդ և արդյո՞ք վճարվում է այն, թե ոչ, շնորհակալություն:

Tsaghik.

Բարև ձեզ: Ես բեռնել եմ ՀԾ հաշվետար ծրագիրը, սակայն չեմ կարողանում օգտվել “Աստղիկ” ՍՊԸ տվյալներից, այսինքն` փաստաթղթերի մատյանը դատարկ է, տվյաներ չկան: Խնդրում եմ օգնեք: Շնորհակալություն:

Tatev.

Բարև ձեզ, հարգելիլի հաշվապահներ:
Ես վարում եմ մանրածախ առևտրով զբաղվող (խոսքը վերաբերում է հագուստին) ԱՁ հաշվապահություն: Կարո՞ղ եք ասել` ես շրջանառության հարկ 1%-ով, թե՞ 5%-ով պետք է հաշվարկեմ: