25/10/2026

Արման.

Հարգելի գործընկերներ, հանրային սննդի օբյեկտում հաց է թխվում ինչպես հաճախորդների համար, այնպես էլ “դրսից” գնորդների համար: Արդյո՞ք կարիք կա առանձնացնել հաշվառումը` հաճախորդների համար թխվածի համար վճարել արտոնագրային վճար, իսկ “դրսից” գնորդների համար` շրջանառության հարկ:

hamrich

Գերմանիայում հաշվապահական հաշվառման վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումը կարգավորող հիմնական իրավական ակտը Առևտրային կոդեքսն է (Առևտրային իրավունքը), որը ուժի մեջ է մտել 1900 թ-ից:

Գերմանական հաշվապահական հաշվառման վերակազմավորման մեջ մեծ դեր է ունեցել գերմանացի տնտեսագետ Ուլրիխ Լեֆֆսոնը (1911-1989), ով առևտրային իրավունքում առանձնացրել է հաշվապահական հաշվառման, փաստաթղթավորման և հաշվետվությունների կազմման հիմնական խնդիրները: Միևնույն ժամանակ նա դիտարկում է պարտատերերի իրավունքների պաշտպանությունը որպես հաշվապահական հաշվառման` օրենքով թելադրված հիմնական նպատակ: Մանրամասն

Լուիզա.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օգնել ինձ հասկանալ դեկրետային օրերի հաշվարկը և չափը:

Աշխատում եմ մասնավոր ՍՊԸ-ում 03/09/2013թ.-ից՝ 145 000 դրամ համախառն աշխատավարձով, երկուշաբթիից – ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 10։00-14։00: Հղիության ո՞ր ամսից են գնում դեկրետ, արդյո՞ք հնարավոր է այդ ամիսները հետաձգել և ավելացնել ծննդաբերությունից հետո տրամադրվող օրերին: Խնդրում եմ նաև հաշվել, թե որքան է հղիության նպաստը, և արդյո՞ք պետության կողմից դեկրետում գտնվելու ընթացքում որևէ հավելյալ նպաստ հասնում է, թե՞ ոչ:

Սեդա.

Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում, կխնդրեի՝ պատասխանեք:

Քանի՞ ամիս աշխատելուց հետո կինն իրավունք ունի ֆիզ. արձակուրդ գնալ և հղիության նպաստ ստանալ:

Աննա Մարգարյան.

Բարև ձեզ:

Խնդրում եմ հաշվապահական խորհրդատվություն: Ես աշխատել եմ 5 ամիս, մինչ այդ 2 տարի գտնվել եմ երեխայի խնամքի համար տրվող արձակուրդում: Հղիության արձակուրդ գնալու դեպքում որքա՞ն կլինի իմ մայրության նպաստը: Աշխատանքի եմ վերադարձել 2014 թվականի դեկտեմբերի 1-ից՝ ստանալով 50 000 դրամ աշխատավարձ, մինչ այդ ստացել եմ 18 000 դրամ նպաստը: Արձակուրդ եմ գնում 2015 թվականի մայիսի 4-ից: Այդ ընթացքում որևէ այլ եկամուտ, արձակուրդային, հիվանդության կամ այլ նպաստ չեմ ստացել:

Կանխավ շնորհակալություն:
Եթե այս տարբերակով խորհրդատվություն չի տրամադրվում, խնդրում եմ օգնել՝ նշելով խորհրդատվություն ստանալու այլ եղանակ:

Նունե.

Եթե աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում` 3 տարի ժամկետով, և երրորդ տարվա մեջ կրկին պետք է գնա ֆիզ. արձակուրդ, կասե՞ք, թե ինչպես է հաշվարկվում միանվագ տրամադրվող գումարը, և արդյո՞ք կա տարբերություն երկրորդ և երրորդ տարիներին գնալու միջև: Շնորհակալություն:

Narek.

Եթե 2014 թ. ծրագիր եմ իրականացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ԵՄԻԿ ՊՈԱԿ-ի դրամաշնորհով, արդյո՞ք պետք է վճարեմ նաև ԱԱՀ և ինչքա՞ն: Հարկային ծառայությունում ասում են, որ ստացած դրամաշնորհից պետք է ԱԱՀ վճարվի:

Կանխավ շնորհակալություն,
Նարեկ

Ani.

Կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով: Ավիատոմսերի վաճառքի ենթագործակալության պայմանագրի համաձայն տասն օրը մեկ հաշվետվություն պետք է կազմել, որը ներառում է աուդիտ, ագենտ և չիրացված թռիչքային կուպոնները: Կարող եք իմ էլ. պոստի հասցեին( larush-ani շնիկ mail.ru ) ուղարկել նման հաշվետվության ձև կամ օրինակ: Կանխավ շնորհակալություն:

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: Արդյո՞ք կազմակերպությունը իրավունք ունի քրեակատարողական հիմնարկին (բանտ) ապրանք մատակարարել և դուրս գրել հարկային հաշիվ:

Կանխավ շնորհակալություն:

Armine.

Բարև ձեզ: Ես 2 տարի գտնվել եմ երեխայի խնամքի արձակուրդում: Այդ ընթացքում ունեցել եմ երեխա: Այն կազմակերպությունը, որտեղ աշխատում էի, լուծարվել է: Ես ումի՞ց պահամջեմ իմ նպաստը: Նախապես շնորհակալություն:

Թամարա.

Խնդրում եմ օգնել, ես գիտեմ, որ նվազագույն աշխատավարձը 50 000 դրամ է:
1. Արդյո՞ք իրավունք ունեն դրանից ցածր վճարել բուժքրոջ աշխատանք կատարելիս
2. Ի՞նչ գործակից է կիրառվում իմունականխարգելման կաբինետի բուժքրոջ աշխատավարձը հաշվարկելիս, և որտեղի՞ց կարող եմ գնտել այդ չափորոշիչների ցանկը:
Կանխավ շնորհակալ եմ:

Նարինե.

Հարգելի կոլեգաներ, եթե հասարակական կազմակերպությունը նոր է գրանցվել, ապա ինչպե՞ս պետք է վարվի, որ ունենա դրամարկղային գիրք, ինչպե՞ս է այդ գործընթացը իրականացվում հիմա: Նախապես շնորհակալ եմ հարցիս պատասխանելու համար:

Gayane.

Բարև ձեզ:
Ես ուսուցչուհի եմ դպրոցում, սակայն մտադիր եմ աշխատանքից հեռանալ սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամսին: Կուզենայի իմանալ` ես իրավունք ունե՞մ հուլիս ամսվա արձակուրդայինը ստանալու: Շնորհակալություն:

Աստղիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցում: Աշխատում եմ 6-օրյա աշխատանքային շաբաթով, շաբաթական 40 ժամ: Խնդրում եմ ասեք` 2015թ. ապրիլի 6-ը, 25-ը և մայիսի 2-ը ինձ համար ոչ աշխատանքային համարվու՞մ էին, թե՞ ոչ: Եթե այո, ո՞ր որոշմամբ է հաստատված: Կանխավ շնորհակալություն օգնության համար:

202

Սուսաննա.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ:
1. ՍՊԸ-ն 3 ամսով էներգետիկ ոլորտի աշխատանքներ կատարելու համար աշխատակիցների հետ նպատակահարմար է կնքի աշխատանքի ընդունման պայմանագիր, թե՞ ծառայությունների մատուցման պայմանագիր: Վերջինիս դեպքում խնդրում եմ պարզաբանել` կուտակային սոց. վճարի և այլ պահումների կատարման կարգն ինչպիսի՞ն կլինի, և ի՞նչ պայմաններ են պարտադիր այդ դեպքում

2. Մեկ այլ գործատուի մոտ 8 ժամյա օրական և 40 ժամյա շաբաթական աշխատանքի ներգրավված անհատին համատեղությամբ աշխատանքի ընդունելու համար կա՞ն խոչընդոտներ, սահմանափակումներ, թե՞ ոչ, ինչպիսի՞ն պիտի լինի աշխատանքի ընդունման հրամանն ու պայմանագիրը:

Խնդրում եմ հնարավորինս մանրամասն պատասխանել, իսկ հարցերին վերաբերող այլ օգտակար նյութերն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին` hsuska շնիկ mail.ru:
Նախապես` շնորհակալություն, Սուսաննա:

Գևորգ.

Բարև ձեզ:
Ես ունեմ բնակարան (ֆիզիկական անձ), որը ուզում եմ տալ վարձով այլ ֆիզիկական անձին: Ի՞նչ տեսակի հարկ պետք է վճարեմ, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտե՞ղ: Եթե կարելի է, հղում նշեք:
Նախապես շնորհակալ եմ,
Գևորգ

Ռուզաննա.

Բարև ձեզ: Ինձ հուզում է հետևյալ հարցը. ես աշխատում եմ ՍՊԸ-ում, ֆիզարձակուրդ մեկնելիս ո՞վ է վճարելու ֆիզարձակուրդի համար նախատեսված գումարը` տվյալ ՍՊԸ-ն` գործատուն, թե՞ պետությունը: Եվ ևս մեկ հարց` արդյո՞ք գործատուն իրավունք ունի աշխատողին աշխատանքից ազաատելու, որպեսզի չվճարի ֆիզ. արձակուրդի համար նախատեսված գումարը:

Sona.

Բարև ձեզ:

Օրենքը նախատեսում է, որ աշխատանքից ազատվելուց 14 օր առաջ պիտի տեղեկացնենք գործատուին, եթե պայմանագրով այլ ժամկետ նախատեսված չէ: Իսկ որքա՞ն է մաքսիմալ ժամկետը, որը պայմանագրով կարող է նախատեսված լինել:

Շնորհակալ եմ նախապես: