25/10/2026

Armen.

Բարև: Խնդրում եմ խորհուրդ տալ: Որոշել եմ զբաղվել մեքենաների ու տարածքների հոտոզերծմամբ ու արոմատիզացիայով: Անհրաժեշտ սարքը դյուրակիր է, ծառայությունը կարելի է մատուցել և պատվիրատուի մոտ, և իմ ավտոտնակի մոտ: Իմ ավտոտնակից ընդհամենը պահանջվում է հոսանքի կետ: Հարց.

Ո՞ր հարկային դաշտում է հարմար աշխատել, և ձեռնարկություն բացելիս գործունեության վայրը ի՞նչ նշել` տան հասցեն, թե՞ ավտոտնակի: Կանխավ շնորհակալ եմ:

Արևիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, եթե դժար չէ:

ՍՊԸ-ի, որը բացման օրվանից չի գործել և ունի սեփականության իրավունքով շինություն, վարձակալությամբ շինությանը կից հողատարածք, փայամասնությունների վաճառքի դեպքում ի՞նչ հարկային պարտավորություններ կարող են առաջանալ:

Կանխավ շնորհակալություն:

Մարգարիտա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել և պատասխանել հարցիս: Կազմակերպության հիմնադիրը փոխառություն է տվել կազմակերպությանը 1 տարի ժամկետով, սակայն կրկին ուզում ենք փոխառություն վերցնել: Արդյո՞ք կարող է կազմակերպությունը նույն անձի հետ կնքել նոր փոխառության պայմանագիր, եթե առաջին պայմանագիրը դեռ գործում է: Եվ կխնդրեի ինձ ուղարկել փոխառության ետ վերադարձի պայմանագրի օրինակ: Կանխավ շնորհակալություն:

203

Լիպարիտ.

Կազմակերպությունը մեկ ամսվա ընթացքում ձեռք է բերել ՀԴՄ-ով մինչև 3 000 000 դրամի ապրանք և ծառայություն: Որևիցէ ՀԴՄ կտրոնի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, յուրաքանչյուր օրվա ՀԴՄ կտրոնների գրանցումը իրականացրել եմ ԴՏ 711; 712 կամ 713 ԿՏ 528:

Որից հետո ամսվա վերջին տվել եմ մեկ ելքի օրդերով ԴՏ 528 ԿՏ 251 գործարք 528 հաշվի կրեդիտում կուտակված գումարի չափով, որը չէր գերազանցում 3 000 000 դրամը:

Կա՞ որևիցէ օրենք կամ օրենքի հոդված, որը կհակասի տվյալ գործարքի իրավական հիմքերին:

Ինչ վերաբերվում է «ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքի`

Հոդված 6. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները
1. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետևյալ սահմանափակումները՝
ա) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝ 01.01.2005թ-ից չգերազանցի 300 000, դա վերաբերվում է մեկ ՀԴՄ կտրոնի դիմաց վճարումին, թե՞ այլ բան է նկատի առնվում:

Lusine.

Հարգելի կոլեգաներ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գրավոր պայմանագիրը հասկանալի է, իսկ ի՞նչ է նշանակում կողմերի համաձայնությամբ, ընդգծում եմ` կողմերի համաձայնությունը, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը: Եվ վերջապես` ուզում եմ հասկանալ հասկացողությունը` ի՞նչն է մտնում այլ-ի տակ:

Արամ.

Բարև ձեզ: Արծաթյա զարդերի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող անհատ ձեռներեց եմ ու ուզում եմ ՀԴՄ ձեռք բերելու մասին հայտ ներկայացնել, բայց հայտի մեջ կա միայն ոսկերչական արտադրատեսակների վաճառք ու նորոգում կետերը: Ո՞ր կետը պիտի նշվի հայտի մեջ:

Վարդան․

Բարև ձեզ, հարցս հետևյալն է. որքան է կազմում իմ վերջնահաշվարկը: Ես աշխատանքի եմ ընդւնվել 06․06․2012 և աշխատանքից ազատվել 05.08.2014 սեփական դիմումի համաձայն (շաբաթական 6 աշխատանքային օր): 2 անգամ արձակուրդ եմ գնացել, վերջինը ս-թ փետրվարին: Միջին աշխատավարձի չափը երևի 100 000, քանի որ պայմանագրում նշված էր 135 000 (մաքուր աշխատավարձ), բայց ինձ վարձատրում էին ժամավարձով (1 ժամը 625-649 դրամ): Եվ ինչ անել, եթե մինչև հիմա ինձ վերջնահաշվարկ չեն վճարել: Կանխավ շնորհակալություն:

Սամվել.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:

Գործարանը ժամանակին արտադրել է մի քանի տեսակի արտադրանք, այժմ արտադրում է մի տեսակի արտադրանք և պահեստում կուտակված պաշարների (հումքեր, նյութեր և այլ օժանդակ նյութեր) մի զգալի քանակ ներկայիս արտադրության մեջ չեն օգտագործվում, և հանել ենք վաճառքի: Շրջանառության հարկի հաշվարկում այդ պաշարների վաճառքից առաջացած եկամուտները պետք է լրացնել առք ու վաճառքի՞ց (1%), թե՞ ակտիվների վաճառքից եկամուտները (10%): Կանխավ շնորհակալ եմ:

Արփինե Ազարյան.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք` կարո՞ղ է ՍՊԸ ունենալ գործադիր տնօրեն, եթե բաժնեմասերի 100% պատկանում է մեկ մասնակցի, այսինքն մեկ անձի, որը հանդիսանում է ՍՊԸ տնօրեն: Այսինքն` ՍՊԸ կարո՞ղ է ունենալ և տնօրեն, և գործադիր տնօրեն:

Հելեն.

Հարգելի հաշվապահներ,
բացառապես արտոնագրային վճար վճարող հանդիսացող ՍՊԸ-ն պե՞տք է արդյոք հանձնի շահութահարկի հաշվարկ, և եթե այո, ապա այդ դեպքում ո՞նց է լրացնելու այդ հաշվարկը, որ լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկ չառաջանա: Չէ՞ որ արտոնագրային վճարը փոխարինում է շահութահարկին:

201

Lilit.

Հարգելի գործընկերներ, ուզում եմ ուղղել ձեզ հետևյալ հարցը: Տուրիստական ընկերությունը զբաղվում է տուր փաթեթների վաճառքով` գործակալության պայմանագրի հիման վրա: Կազմակերպության համար հասույթ է դիտվում միայն գործակալական միջնորդավճարը, սակայն խնդիր է առաջանում` կապված ՀԴՄ -ի կիրառման հետ: Հարցս հետևյալն է. ՀԴՄ-ում պետք է նշվի ողջ գումարը, թե՞ միայն միջնորդավճարը, և եթե նշենք ողջ գումարը, այդ դեպքում ինչպե՞ս պետք է հիմնավորել հարկը` միայն միջնորդավճարից գանձելու պայմանը: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկի դաշտում: Շատ շնորհակալ կլինեմ հարցին արձագանքելու դեպքում: Նախօրոք շնորհակալություն:

Գոգա.

Հարգելի հաշվապահներ,
եթե կազմակերպությունը հաշվարկային հաշվից գումար է ելքագրում տնօրենին փոխառություն տրամադրելու նպատակով, արդյո՞ք պետք է այդ գումարը դրամարկղ մուտքագրել:

Arman.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք: ՍՊԸ զբաղվում է բժշկական գործունեությամբ, հարկվում է շրջանառության հարկով, ցանկանում է ավելացնել նոր բաժին` ատամնաբուժարան: Այդ դեպքում ի՞նչ հարկատեսակով է հարկվելու, և շահութահարկի հաշվարկ հանձնելու՞ եմ, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Լիլիթ.

Խնդրում եմ ասել` արդյո՞ք դպրոցի հաշվապահները կարող են ստանալ գնումների համակարգողի լիցենզիա և հաշվապահ լինելու հետ միաժամանակ լինել գնումների համակարգող այդ դպրոցում:

Շնորհակալ եմ:

245

Arsine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Ընկերությունը ԱԱՀ վճարող է: Երկկողմանի գնման ակտով՝ նշելով աձնագրային տվյալները, ֆիզիկական անձից ձեռք է բերել ավտոմասեր և փոխանցումով վճարվել է, օրինակ 1 000 000 դրամ, տվյալ անձի հ/հ-ին: Հարցերս հետևյալն են.
1. Եկամտային հարկը 10, թե 11% է հաշվարկվելու
2. Գնման ակտում արժեքը պետք է լինի 1 000 000, թե՞ կախված եկ. հարկի դրույքաչափից պետք է լինի 1 100 000 կամ 1 110 000 դրամ:
3. Այդ եկամտային հարկը կազմակերպության համար ծա՞խս է, թե՞ ոչ

Արևիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Բացել ենք ԱՁ, գրենական պիտույքների խանութ և ծառայություններ, չունենք աշխատող: Խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկեր պետք է վճարենք և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնենք: Նախապես շնորհակալություն:

Հայկ.

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը, որը մեկնել էր արտերկիր գործուղման, վերադարձել է և ներկայացրել գիշերավարձի փաստաթղթեր: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք փաստաթղթերով հիմնավորված ամբողջ գումարը (անկախ գումարի չափից) շահութահարկի առումով ենթակա է նվազեցման:

Մայիս.

Բարև ձեզ: Ես ուզում եմ փոքրիկ կարի արտել բացել և ունենալու եմ 1 աշխատող: Խնդրում եմ, ասեք` ի՞նչ հարկով եմ հարկվելու, ի՞նչ հերթականությամբ պետք է շարժվել: Ինձ հետաքրքրում է ամեն ինչ` Ա/Ձ-ի գրանցումից մինչև աշխատելը, խնդրում եմ, հարցիս շուտ պատասխանեք: Նախապես շնորհակալություն:

Կարեն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը 2013թ. սեպտեմբերին գործունեության դադարեցման դիմում է ներկայացրել ՀՏ, որից հետո ստացել է հոսանքի և ջրի հարկային հաշիվներ: Հիմա ծանուցագիր է ստացել, որ կազմակերպության գործունեությունը համարվում է վերսկսված, և 2013թ. չորրորդ եռամսյակի համար պետք է հաշվարկել նվազագույն շահութահարկ: Հարց. արդյո՞ք կազմակերպության գործունեությունը համարվում է վերսկսված հաշիվ ստանալու դեպքում, եթե կազմակերպությունը որևէ այլ գործունեություն չի իրականացրել:

242

Արսինե.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, օգնեք:
Եթե ընկերությանը պատկանող հիմնական միջոցը՝ ավտոմեքենան, վերանորոգվել է, և ծախսը գերազանցում է սկզբնական արժեքի 10 %-ը, արդյո՞ք նման պարագայում գերազանցող մասով ավելանում է արժեքին, թե՞ ոչ: Նշեմ, որ վերանորոգումը կատարվել է մեկ այլ ընկերության կողմից, որի կողմից տրված հաշիվ-ապրանքագրում ուղղակի նշված է ավտոմեքենայի վերանորոգում:

Արմին.

Կազմակերպությունը ՀՈԱԿ է և սկսած 2014թ.-ի հունվարից չի կատարել կուտակային պահումներ: Բայց պարզվել է` էլեկտրոնային հաշվետվությունը հունվար, փետրվար, մարտ և ապրիլ ամիսների համար մեխանիկորեն հաշվարկել է կուտակային վճար և այժմ ցույց է տալիս պարտք: Ինչպե՞ս այդ չորս ամիսների համար ներկայացնեմ ճշտված հաշվետվություներ, ո՞ր ձևն է դա: Շնորհակալություն:

Armen.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք. ես ԱՁ եմ, նոր եմ սկսել գործունեությունս, գրանցվել եմ պետ. ռեգիստրում և հարկայինում որպես հանրային սննդի կետ, բայց հարկվելու եմ շրջանառության հարկով: Արդյո՞ք տեղեկություն տալու եմ հարկային տեսչությանը, որ ես հարկվելու եմ շրջ. հարկով: Կանխավ շնորհակալություն: