Պարտադիր կուտակային համակարգին չմասնակցելու վերաբերյալ դիմումներ
Sona.
Պարտադիր կուտակային համակարգին չմասնակցելու վերաբերյալ դիմումները հնարավո՞ր է հունվարի 8-ով գրել: Եթե ոչ, ապա ո՞ր ամսթիվն է ճիշտ, եթե գործատուն հունվարից պահումներ չի կատարել աշխատողներից:
Ի՞նչ հարկեր պետք է վճարի ֆիզ. անձը

Gayane.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք պարզել, թե ինչ հարկեր կամ այլ վճարներ պետք է կատարի ֆիզիկական անձը, ով արտերկրում գրանցված ընկերությունից ամսական գումար է ստանում խորհրդատվական ծառայությունների դիմաց:
Գործատուն պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմումները ի՞նչ պետք է անի
Լյուդմիլա.
Ողջույն, հարգելի մասնագետներ: Կարո՞ղ եք ինձ օգնել` գործատուն պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմումները ի՞նչ պետք է անի, կամ ու՞ր պետք է ներկայացնի: Եթե հնարավոր է, հղում արեք:
Թափուր աշխատատեղ

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ ԱՐԳՈ ՍՊԸ – ի կողմից:
Աշխատավարձի և պաշտոնի փոփոխման հրամանի օրինակ
Ալինա.
Ներեցեք, կխնդրեի ինձ ուղարկել աշխատավարձի և պաշտոնի փոփոխման հրամանի օրինակ:
Կանխավ շնորհակալ եմ:
ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել ժամանակավոր դադարեցման շրջանում
Լևոն.
Բարև Ձեզ: ՍՊԸ-ի` ժամանակավոր դադարեցման դիմում տալուց հետո ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել ժամանակավոր դադարեցման շրջանում: Նախապես շնորհակալություն:
Գործունեության դադարեցման / լուծարման դեպքում ի՞նչ պետք է անել կլոր կնիքը
Դավիթ.
Բարև Ձեզ: Կցանկանայի իմանալ, թե իրավաբանական անձի գործունեության դադարեցման / լուծարման դեպքում ի՞նչ պետք է անել կլոր կնիքը: Ու՞մ հանձնել, Ոստիկանություն, ՀՀ արդարադատության նախարարություն, թե՞: Ես ծանոթացա “Իրավաբականան անձանց պետական գրանցման մասին” ՀՀ օրենքին, սակայն այնտեղ հստակ ոչինչ չի ասվում: Խնդրում եմ օգնել, կանխավ շնորհակալություն:
Հաշվապահական ձևակերպումներ
Անի.
Խնդրում եմ ձևակերպել:
1. Ձեռնարկության դրամարկղ մուտք է եղել 600 հազ. դրամ որպես գործառնական գործունեության դեբիտորական պարտքի մարում:
2. Հաշվետու անձին դրամարկղից տրվել է 120 հազ. դրամ: 100 հազ դրամի գնվել են նյութեր: Գանձել մնացած գումարը:
3. Ձեռնարկության հիմնադիրներից մեկը կանխիկ դրամով ներդրում է կատարել կանոնադրական կապիտալ:
4. Դրամարկղից հաշվետու անձին տրվել է գումար՝ 180 հազ. դրամ:
Հղիության և ծննդաբերության նպաստի միանվագ վճարելու դեպքում
Արման.
Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթղթեր (տեղեկանքի և այլ բլանկների ձևեր) են պետք հարկային տեսչություն ներկայացնելու և գործատուին փոխհատուցում տալու համար` հղիության և ծննդաբերության նպաստի միանվագ վճարելու դեպքում: Այդ անաշխատունակության թերթիկը ի՞նչ պետք է անել և որտե՞ղ պետք է ներկայացնել: Շնորհակալություն:
Կուտակայինից հրաժարվելու դիմումի մեջ ի՞նչ պայմաններ են պարտադիր
Սյուզի.
Հարգելի կոլեգաներ, պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմումի մեջ ի՞նչ պայմաններ են պարտադիր:
Արդյո՞ք աշխատանքային պայմանագիրը ավտոմատ լուծվում է
Մարիամ.
Հարգելիներս,
27.02.2013թ.-ից ես գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ ընթացքում իմ գործատու ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Խնդրում եմ ասել` ի՞նչ կարգավիճակում եմ ես այժմ, արդյո՞ք ինձ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ավտոմատ լուծվում է: Շնորհակալություն:
Գործունեությունը դադարեցրած կազմակերպությունը ունի տրանսպորտային միջոց

Մանե.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Գործունեությունը դադարեցրած կազմակերպությունը ունի տրանսպորտային միջոց: Կազմակերպությունը կարո՞ղ է այդ տրանսպորտային միջոցը անհատույց օգտագործման տալ ֆիզիկական անձին: Կառաջանա՞ն արդյոք հարկային պարտավորություններ:
Կուտակային վճար չպահելու վերաբերյալ դիմում
Քնարիկ.
Բարև ձեզ: Կուտակային վճարից ազատվելու համար պետք է գործատուին դիմում տալ, ըստ որի կուտակային վճարի պահումներ չեն կատարվի: Խնդրում եմ ասեք` այդ դիմումները մնու՞մ է գործատուի մոտ, թե՞ ուղարկվում է համապատասխան մարմինների:
Աշխատողների միջին ժամային աշխատավարձ
Arman.
Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք` արտահիվանդանոցային բուժօգնության բնագավառում աշխատողների միջին ժամային աշխատավարձը որքա՞ն դրամ է կազմում: Կարո՞ղ եք գրել` միջին 1 ժամային աշխատավարձը նման բնագավառում ինչպես են որոշում: Շնորհակալություն:
Արդյո՞ք ԱՁ մոտ աշխատողներին չի հասնում հերթական վճարովի արձակուրդ
Սամվել.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հասկանալ իմ իրավունքները:
Աշխատում եմ ԱՁ մոտ, ունեմ ամսական գրանցված աշխատավարձ, և վճարվում են բոլոր հարկերը: Սակայն արդեն 6-րդ տարին է, ինչ արձակուրդ չեմ կարողանում գնալ, քանի որ ասում են` միայն իմ հաշվին կարող եմ վերցնել: Արդյո՞ք ԱՁ մոտ աշխատողներին չի հասնում հերթական վճարովի արձակուրդ ըստ օրենքի: Իրավունք ունե՞մ պահանջել նախորդ տարիների համար փոխհատուցում:
Թափուր աշխատատեղ

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ “Էլբատ” ՓԲԸ – ի կողմից:
Հանրային սննդի գործունեություն 600 քմ – ից ավել տարածքում

Աննա.
Բարև Ձեզ: Մեր կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, զբաղվում է առևտրով, հիմա ավելացել է նաև ռեստորան, որի մակերեսը 600 քմ-ից ավել է: Այս դեպքում մենք պե՞տք է այդ գործունեության մասով, այսինքն` հարային սննդի մասով, նույնպես աշխատենք ԱԱՀ-ով, տեղադրենք ՀԴՄ: Իսկ հարկային գնալ, դիմում գրել անհրաժե՞շտ է, թե միայն էլեկտրոնային հայտը բավական է:
Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ
Արևիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդ և կցանկանայի իմանալ իմ հասանելիք գումարը: Ստանում եմ 120 000 դրամ աշխատավարձ, վեցօրյա գրաֆիկով: Պատրաստվում եմ զույգ ունենալ (կեսարյանով): Ֆիզ. արձակուրդ կգնամ 29.07.2014թ.-ից:
Տվյալների արտահանում ծրագրից
Աննա.
Ինչպե՞ս կարող եմ ՀԾ ծրագրից Աշխատավարձի հաշվարկը արտահանել XML ֆայլով Եկամտային հարկի հաշվետվության համար:
Կանխավ շնորհակալ եմ:
Մասնակցե´ք նոր հարցմանը

Մասնակցե´ք Accountant.am – ի նոր հարցմանը:
Ավարտված հարցումների արդյունքները կարող եք տեսնել այստեղ…
Ընկերությունը լիզինգով գնել է մարդատար ավտոմեքենա
Մ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. ընկերությունը լիզինգով գնել է մարդատար ավտոմեքենա, որի գումարը կազմում է 20 000 միավոր, որից 3 334-ը` ԱԱՀ, 16 666 – ը արժեք, կանխավճարը 4 000 միավոր, ամսական մարումները` 1 600 միավոր, որից մայր գումար և տոկոս, գործարքը կատարելու և ամսական մարումների կատարման հաշվապահական ձևակերպումներն ինչպիսի՞ն կլինինեն:
Կանխավ շնորհակալություն բոլորին:
Արդյո՞ք պահվում է եկամտային հարկ արձակման նպաստից
Գայանե.
Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, արձակման նպաստից եկամտային հարկ պահվու՞մ է, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:
Որպես Ա/Ձ կարո՞ղ են գրանցվել այլ երկրի քաղաքացիները
Ծովինար.
Որպես Ա/Ձ կարո՞ղ են գրանցվել այլ երկրի քաղաքացիները, և դա ինչ որ կերպ կազդի՞ հարկերի վճարման վրա:
Հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև
Anna.
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ:
Խնդրում եմ հուշել` ինչպե՞ս կարող եմ գտնել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև: Նախապես շնորհակալություն:
Աշխատանքային պայմանագրի գրանցման հետ կապված
Անուշիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:
Աշխատանքային պայմանագիր կնքելուց որտե՞ղ պետք է գրանցում կատարել: Հրամանագիրքը ուժը կորցրել է ՀՀ Կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 875-Ն որոշմամբ, իսկ աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը ՀՀ Կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 875-Ն որոշմամբ դեռ գործու՞մ է:
Կանխավ շնորհակալություն:
Աշխատողները ստանում են երկու տարբեր աշխատավարձեր
Վարդուհի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի խնդրի առաջ եմ կանգնել: Հույս ունեմ` կկարողանաք ինձ օգնել: Կազմակերպությունն ունի երկու բանկային հաշիվներ, համատեղությամբ աշխատողներ, որոնք ստանում են երկու տարբեր աշխատավարձեր առկա երկու տարբեր հաշվեհամարներից: Եկամտային հարկը հաշվարկելիս ստացվում է 120 000 դրամը գերազանցող գումար: Օրինակ` մի աշխատավարձը կազմում է 115 000 դր, իսկ երկրորդը` 100 000 դր: Եկամտային հարկ` (215 000 – 120 000) * 26 % + 29 280: Ինչպե՞ս կատարել մաքուր աշխատավարձերի փոխանցումը:
Անհատ ձեռներեցը չունի աշխատող
Գոհար.
Բարև Ձեզ: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք` անհատ ձեռներեցն աշխատում է հենց ինքը, չունի աշխատող: Հետևաբար եռամսյակային եկամտային հարկի հաշվետվության մեջ արդյո՞ք նրան պետք է ներառել, թե՞ ոչ, չնայած, որ աշխատավարձ չի ստանում, և համապատասխան տող էլ չկա: Նույնը վերաբերում է նաև վիճ. վարչության հաշվետվությանը: Եվ երկրորդ հարցս` եթե աշխատողի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր, ասենք ապրիլի 10-ին, ապա նրա ընդունման հայտը ե՞րբ պետք է ներկայացնենք:
Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի 5 000 դրամ եկամտային հարկ
ANNA.
Կարո՞ղ եք ասել` Ա/Ձ -ն, որի գործունեությունն է ավտոտեխսպասարկումը, ամսական 5 000 դրամ եկամտային հարկ վճարու՞մ է պարտադիր կերպով, թե՞ վճարում է միայն արտոնագրային վճար: Կանխավ շնորհակալություն:
Թափուր աշխատատեղեր

“Աշխատանք” բաժնում ավելացվել են նոր հայտարարություններ թափուր աշխատատեղերի վերաբերյալ “Ապրանքներ ներմուծող կազմակերպության” և “Ներմուծող/արտահանող մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպության” կողմից:
