24/10/2026

Քաջիկ.

Հարգելի գործընկերներ, եկամտային հարկի ամսական հաշվետվություն ներկայացնելիս (էլեկտրոնային եղանակով) փետրվար ամսվա փոխարեն նշել եմ հունվար: Այսինքն` դարձել է հունվարը ճշգրտված, իսկ փետրվարը բացակայում է: ՏՀՏ-ից ստացել եմ գրություն, վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Խնդրում եմ ասեք` հնարավո՞ր է արդյոք չվճարել տուգանք, քանի որ եկամտային հարկն ամբողջությամբ փոխանցվել է, հարկային պարտականությունները կատարվել են ժամանակին:

Կանխավ շնորհակալություն:

astxik.

Բարև ձեզ:
Ո՞վ կարող է պատասխանել. շրջանառության հարկով աշխատող անհատ ձեռներեցի համար տարեկան եկամտային հարկի հաշվետվություն տալու՞ ենք: Եթե ուշադրություն եք դարձրել` իրավաբանական անձանց մասով շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և շահութահարկին, իսկ ԱՁ-ի մասով` միայն ԱԱՀ-ին:

Hayk.

Հարգելի հաշվապահներ, օրինակ, եթե ՍՊԸ-ն ֆիզ. անձի հետ ունի վարձակալության պայմանագիր և սեպտեմբեր ամսվա համար վճարում է հոկտեմբերին, ապա սրա 10 % եկամտային հարկը մինչև ե՞րբ պետք է բյուջե վճարել և ո՞ր ամսվա հաշվետվության մեջ պետք է ցույց տալ:

Արուսյակ.

Խնդրում եմ օգնել:
Եթե աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ցանկանում է արձակուրդի ավարտից անմիջապես ազատվել աշխատանքից, ի՞նչ ընթացակարգով պետք է ազատել աշխատակցին:

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` շրջանառության հարկ վճարող կազմակերպությունները (բացառապես շրջանառության հարկ վճարող) ինչպիսի՞ տարեկան հաշվետվություններ են ներկայացնելու հարկային մարմին: Հարցս վերաբերում է հատկապես շահութահարկի տարեկան հաշվարկին: Նախապես շնորհակալություն:

Ալլա.

Հարգելի գործնկերներ, խնդրում եմ պարզաբանեք` ազատվել է աշխատանքից (փոխտնօրեն, 63 տարեկան) և նշանակվել է ուսուցիչ նույն դպրոցում: Արդյո՞ք պետք է վճարել վերջնահաշվարկ, եթե այո, ապա ի՞նչ կարգով: Կանխավ շնորհակալություն:

Ռոմա.

Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթղթեր (տեղեկանքի և այլ բլանկների ձևեր) են պետք հարկային տեսչություն ներկայացնելու և գործատուին փոխհատուցում տալու համար` հղիության և ծննդաբերության նպաստի ավել վճարելու դիմաց, և որտե՞ղ կարող եմ գտնել այդ տեղեկանքի-բլանկների ձևերը: Եթե կարելի է, այդ ձևերն ուղարկել իմ հասցեին` romik.martirosyan շնիկ mail.ru:

Մարի.

Բարև Ձեզ: Կուզենայի հարց ուղղել հաշվապահներին.
Ես արդեն ավելի քան մեկ տարի օրինական կերպով (աշխատանքային գրքույկով գրանցված) աշխատում եմ ՍՊԸ – ում: Ընդունելիս եղել է բանավոր պայմանավորվածություն, որ հղիության դեպքում ինձ դեկրետային գումար չի վճարվելու, հավանաբար տնօրենը խուսափում էր, որ այդ գումարը վճարվելու էր իր կազմակերպության կողմից: Սակայն ծանոթ հաշվապահներ ասում են, որ այդ գումարը նրան փոխհատուցվում է պետության կողմից:

Կխնդրեի պարզաբանել, թե, այնուամենայնիվ, որ ֆոնդից է վճարվում հղիության բյուլետենի (դեկրետային) գումարը, և արդյո՞ք գործատուն ունենում է որևէ ֆինանսական կորուստներ:

Արտակ.

Կազմակերպությունում աշխատում եմ 1,3 տարի, ընդհանուր աշխատանքային ստաժս 28 տարի է, աշխատավարձիս չափը կազմում է ամսական պահումները հանված (որի մեջ ներառված է նաև արհմիության համար 1%-ը)` 106 660 դրամ, հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ ներկայացրել եմ անաշխատության թերթիկ` նոյեմբերի 4-ին: Խնդրում եմ պատասխանել` կազմակերպությունը ի՞նչ ժամկետում և ինչքա՞ն գումար պետք է վճարի անաշխատունակության թերթիկի դիմաց:

Լիանա.

Հարգելի կոլեգաներ, սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ պատասխանեք: Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված այսպիսի մի հարց է առաջացել. հաշվետու տարվա համախառն եկամուտը /0103/ տողում լրացվում է <>, գումարը գրվում է ներառյա՞լ ԱԱՀ-ն, թե՞ ծառայությունների արժեքների հանրագումարը:

Անուշիկ.

Բարև Ձեզ,
խնդրում եմ օգնեք մի հարցում: Ծառայություններ մատուցող ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով: 14.11.2013-ին ծառայությունների մատուցման համար գրել եմ հարկային հաշիվ գումարը 120 000դր` արժեքը 100 000դր, ԱԱՀ 20 000դր: 15.11.2013-ին փոխանցել են 120 000 դրամ: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տամ: Կանխավ շնորհակալ եմ:

astxik.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կարող եք, օգնեք: Աշխատում ենք ԱԱՀ-ի դաշտում, ունենք լիզինգի պայմանագիր սարքավորման ձեռք բերման համար: Սարքը տրված է մեզ հարկային հաշվով որպես վարձալալություն: Հարցս` հարկային հաշվի ԱԱՀ-ը կարո՞ղ եմ հաշվանցել: Կանխավ շնորհակալություն:

Artur.

Բարև Ձեզ:
Կազմակերպությունում աշխատում եմ 2 տարի 7 ամիս (շաբաթական 5 աշխատանքային օր, լրիվ դրույքով), սակայն մինչ օրս արձակուրդային օրերս չեմ օգտագործել: Այժմ ազատվում եմ աշխատանքից: Արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ կստանամ իմ չօգտագործված արձակուրդային օրերի գումարները (մոտ 52 օրերի համար): Լսել եմ, որ 2012թ. օգոստոս ամսից վերջնահաշվարկի ժամանակ հաշվի է առնվում միայն վերջին 18 ամիսներին աշխատած ժամանակ վաստակած արձակուրդային օրերը:
Կանխավ շնորհակալություն,
Հարգանքով,
Արթուր

Gohar.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք` որտեղ կարող եմ գտնել ՀՀ կառավարության սահմանած Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների, որպեսզի կարողանամ հասկանալ` որքան արտոնագրային վճար պետք է վճարվի:
Կանխավ շնորհակալություն:

Արմինե.

Բարև Ձեզ, հարցս շտապ է, խնդրում եմ արձագանքել:
Գովազդային կազմակերպությունը մատուցում է ծառայություն օտարերկրյա իրավաբանական անձին` գովազդային պաստառներ է տեղադրել ՀՀ-ում: Արդյո՞ք այս գործարքը համարվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող, համապատասխանու՞մ է արդյոք այն ԱԱՀ-ի մասին օրենքի 14 հոդվածի 4-րդ պարբերության և 15 հոդվածի 8-րդ կետին:

Greta.

Բարև ձեզ, հարգելիներս: Երեխաս ծնվել է 2013թ. հունվարի 13-ին: Աշխատանքի վայրից Փարոս ներկայացրել եմ տեղեկանք երեխայի համար նախատեսվող այսպես կոչված “կաթի փող” ստանալու համար, ինձ մերժել են` պատճառաբանելով, որ իբր կնիքը լավ չի երևում, և չվերցրեցին տեղեկանքը` գործին ընթացք չտալով: Դրանից հետո երեխաս հիվանդ էր, և չեմ կարողացել զբաղվել այդ հարցերով: Այժմ ներկայացրել եմ նոր տեղեկանք այն ամսաթվով, երբ ես այլևս գտնվել եմ խնամքի տակ: Նորից չեն ընդունում տեղեկանքը` պահանջելով նոր ամսաթիվ: Խնդրում եմ ինձ ուղղորդեք` ես ի՞նչ անեմ:

Karen.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, ես 1 պարզ հարց ունեմ. ես բացել եմ ՍՊԸ, որի միակ անդամն եմ: Ես տնօրենին (ինձ) աշխատավարձ չեմ նշանակել (պետ. ռեգիստրում գրանցելուց հետո ոչինչ չեմ արել, միայն դիմում եմ գրել, որ ժամանակավորապես գործունեություն չեմ ծավալում): Հիմա ես պե՞տք է նաև տնօրենին (ինձ) աշխատանքից հեռացնեմ: Դա չանելու դեպքում հնարավո՞ր է խնդիրներ առաջանան:

Նախապես շնորհակալություն:

Արման.

Հարգելի հաշվապահներ,

Խնդրում եմ տրամադրել ամբողջական տեղեկատվություն ԱՁ-ով տաքսի ծառայություն աշխաացնելու վերաբերյալ, քանի որ ընդհանուր հարցերի մեջ տեղեկատվությունը շատ ցրված է և ոչ լիարժեք:
Ի՞նչ հարկային պարտավորությունի ունի ԱՁ-ն (որպես տաքսի ծառայություն և ոչ թե անհատ):
– Յուրաքանչյուր մեքենայի համար վճարվող ամսական / եռամսյակային/ կամ տարեկան հարկ
– Տաքսի ծառայության մեջ օգտագործվող սարքավորումների հարկ (եթե այդպիսին կա)
– Աշխատողներ համար, հարկ / սոց վճար
– Որպես ԱՁ ամսական կամ եռամսակային հարկային պարտավորությունները
– Այլ հարկային պարտավորություններ

Կանխավ շնորհակալ եմ:

Արփինե.

Խնդրում եմ ինձ օգնեք, ես սկսնակ հաշվապահ եմ: Եթե սեպտեմբեր ամսում ես հետաձգել եմ 630 208 դրամ, ապա նոյեմբերին ես ստացել եմ 3 092 069.20 (ԱԱՀ-ի գումարը) հաշիվ և վճարել եմ 3 244 437 (ԱԱՀ-ի գումարը): Իմ նոյեմբեր ամսվա հետաձգումը ինչքա՞ն կլինի, այն կապվա՞ծ է սեպտեմբեր ամսվա հետաձգման հետ, և եթե ես ավել եմ վճարում, ապա ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ցույց եմ տալիս, թե՞ ոչ, եթե ցույց եմ տալիս, որտե՞ղ եմ գրում:

Աստղիկ.

Բարև Ձեզ,
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին:
Արդյո՞ք տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, եթե նախօրյակը ուրբաթ օր է, իսկ տոնական կամ հիշատակի օրը` երկուշաբթի:
Կանխավ շնորհակալ եմ,
Աստղիկ

Սոնա.

Բարև ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատակիցը ֆիզ. արձակուրդից վերադառնում է, արդյո՞ք տնօրենը հրաման տալիս է` աշխատանքին վերադառնալու հետ կապված: Կանխավ շնորհակալություն: