24/10/2026

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. այս տարվա մինչև հունիսի 15-ը և մինչև սեպտեմբերի 15-ը վճարվել է 2-րդ և 3-րդ եռամսյակների նվազագույն շահութահարկը: Հոկտեմբերին պարզվել է, որ չենք վճարել առաջին եռամսյակի նվազագույն շահութահարկը, որն ուզում ենք հիմա վճարել: Կարո՞ղ եք ասել` տույժ էլ պետք է վճարեմ, եթե այո, ապա ի՞նչ ժամկետի համար: Ցանկանում եմ հղում անել նաև շահութահարկի մասին Կարգի 9.4 կետը և կխնդրեի ձեր մեկնաբանությունները:

Ընդ որում` նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են միայն ռեզիդենտի մոտ իրականացված շահութահարկի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ընթացքում:

Արթուր.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը որոշել է նվիրատվություն կատարել կազմակերպությանը պատկանող մեքենան ֆիզ. անձի: Արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ կազմակերպության կամ ֆիզ. անձի համար: Նախապես շնորհակալություն:

Վարդուհի.

Խնդրում եմ ուղարկել հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտի՝ Ձև ՀՄ-9, դուրսգրման ակտի՝ Ձև ՀՄ-8, շահագործումից հանման ակտի՝ Ձև ՀՄ-6, և Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 ձևաթղթերը:

Կանխավ շնորհակալություն:

Թամարա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք:
Ընկերության աշխատակիցը օգտվում է մինչև 1.5 տարեկան երեխայի համար կերակրման նպատակով նախատեսված ընդմիջումներից, որը ըստ ՀՀ ԱՕ-ի յուրաքանչյուր 3 ժամվա համար հատկացվում է 0.5ժ:

Հարց. 9:00-18:00-ն աշխատողը, բացի իրեն տրվող 13:00-14:00-ը պարտադիր ընդմիջումից, 1 ժամ, թե՞ 1.5 ժամ հավելյալ ընդմիջման իրավունք ունի:

Կանխավ շնորհակալ եմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ…՝
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

ՀՀ կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել “Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին” որոշման մեջ: Հաշվի է առնվել այն իրողությունը, որ մի շարք ստուգող մարմիններ արդեն ներդրել են ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգը: Նրանց համար վերացվել է ստուգման արգելքը, որը մտցվել էր 2009 թվականին, Մանրամասն

Արա.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք հարցիս. իրավաբանական անձը կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզիկական անձի հետ, ինչպիսի՞ հարկատեսակներ են կիրառվելու տվյալ դեպքում:

Մերի.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
ՍՊԸ-ն արտադրում է քաղցրավենիք մեծածախ վաճառքի համար, չունի ՀԴՄ, դուրս է գրում հաշիվ-ապրանքագիր: Ասացեք խնդրում եմ` ի՞նչ հարկով է հարկվելու` շրջանառության հարկով, թե արտոնագրային վճարով: Նախապես շնորհակալ եմ:

Լիլիթ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի իր խորհրդի անդամին (որը չի հանդիսանում աշխատակից) գործուղել արտերկիր և նրան վճարել օրապահիկ: Եթե այո, վերջինիս վճարված օրապահիկը արդյո՞ք համարվում է հարկվող եկամուտ, իսկ գործուղման ծախսերը շահութահարկով նվազեցվո՞ղ են:

Լուսինե.

Բարև ձեզ:
Կայքը ԱՁ գրանցելու համար ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում և ինչքա՞ն: Հասույթ չունենք, գովազդներ չունենք կամ եթե կան` անվճար, վարձու աշխատող չկա: Նախապես շնորհակալություն:

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. արտարժույթի վերագնահատման արդյունքը արդյո՞ք արտացոլվում է ֆինանսական արդյունքների հաշվետվության մեջ: Եթե այո, ապա ո՞ր տողում:

Satik.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ն ցանկանում է իրականացնել տերմինալների տեղադրում: Ի՞նչ հարկով է հարկվելու այդ գործունեությունը: Շնորակալություն:

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը աշխատում է հանրային սննդի ոլորտում: Բացի պատրաստի խոհարարական արտադրանքը ունի նաև խմիչքների (ալկոհոլային և ոչ ալկոհոլային), քացրավենիքի (գնված այլ խանութից) վաճառք: Արդյո՞ք անհրաժեշտություն կա վարելու առանձին հաշվառում և հարկելու խմիչքն ու քացրավենիքը շրջանառության հարկով, թե՞ բոլորի համար վճարվում է արտոնագրային վճար:

Գուրգեն.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.

Ընկերությունն իր հիմնական միջոցների համար սահմանել է ամորտիզացիոն ավելի երկար ժամկետ, քան սահմանված նվազագույն ժամկետը “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքում: Ներկայումս ընկերությունը ցանկանում է փոփոխել ամորտիզացիոն ժամկետը և սահմանել այն “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքում նշված ժամկետի չափով, այսինքն նվազեցնել: Արդյո՞ք հնարավոր է դա անել, և խնդրում եմ նշել իրավական հիմքերը:

Կանխավ շնորհակալ եմ:

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
եթե կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և ունի նաև արտոնագրային վճարով գործող հանրային սննդի օբյեկտ, ապա հանրային սննդի օբյեկտի համար փաստաթղթերով չհիմնավորված ձեռք բերված ապրանքի կամ հումքի համար 11 % եկամտային հարկ վճարու՞մ է արդյոք կազմակերպությունը: Խնդրում եմ նաև նշել օրենքն ու համապատասխան հոդվածը: Կանխավ շնորհակալություն:

Հովհաննես.

Բարև Ձեզ: Ես պատրաստվում եմ գրանցել որպես ԱՁ և ապրանքներ ներկրել Չինաստանից վաճառքի նպատակով: Վաճառքը լինելու է ինտերնետով՝ սպառողներ գտնելու միջոցով:

Ինձ հետաքրքրում է.
– ի՞նչ պետք է իմանամ որպես սկսնակ ԱՁ
– ի՞նչ խնդիրների հետ կարող եմ հանդիպել
– ի՞նչ չափի հարկ/տուրք պետք է վճարեմ մաքսայինին ապրանքը ստանալիս, և արդյոք կա՞ “թույլատրելի” սահմանաչափ, որի դեպքում մաքս չի վճարվում
– ի՞նչ ձևերով է իրականացվում մաքսային և հարկային մուծումների չափի որոշումը

Շնորհակալություն:

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, եթե ոչ առևտրային կազմակերպությունը ֆիզիկական անձի հետ կնքում է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, այս դեպքում նա եկամտային հարկ քանի՞ տոկոս է վճարում տվյալ ֆիզիկական անձի փոխարեն` 11%, թե 24.4%, եթե պատասխանը կարող եք օրենսդրորեն հիմնավորել, շնորհակալ կլինեմ:

Կարինե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել.
Կազմակերպությունը ունի մաքրուհի, նա աշխատում է օրը 2 ժամ: Ինչպե՞ս պետք է նրան գրանցել և ինչքա՞ն աշխատավարձ պետք է վճարել: Եթե նվազագույն աշխատավարձի օրենքում նշված է 450 դրամ զուտ ախատավարձ (24 ժայմա շաբաթի դեպքում), այսինքն 600 դրամ ներառյալ հարկերը, կարո՞ղ եմ այդ 2 ժամը հաշվել 1 200 և համապատասխանաբար բազմապատկել ամսվա մեջ նրա աշխատած օրերով: Սակայն այդ դեպքում նրա ընդհանուր վարձատրությունը կազմում է ավելի քիչ, քան նվազագույն աշխատավարձը: Ինչպե՞ս անել: Կանխավ շնոհակալություն:

Արթուր.

Բարև Ձեզ:
Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկման համար հիվանդաթերթիկում նշված ժամանակահատվածի ո՞ր օրերն ենք հաշվի առնում: Արդյո՞ք օրենքով սահմանված տոնական ոչ աշխատանքային օրերը ևս ներառվում են: Ի՞նչ հաշվետվություն է պետք ներկայացնել, եթե տվյալ ամսին առկա է նման նպաստ:
Շնորհակալություն:

Սեդա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Սույն թվականի հունիսի 17-ից գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, սակայն մինչ օրս չեմ ստացել ժամանակավոր անաշխատունակության նպաստս: Գործատուն բազմաթիվ պատճառներ է առաջ քաշում ու չի տալիս գումարս: Օգնեք գումարս ստանալ, եթե կա որևէ տարբերակ: Ակնկալում եմ արագ արձագանք ձեր կողմից: Կանխավ շնորհակալություն:

Արթուր.

Հարգելի կոլեգաներ, մի այսպիսի հարց է առաջացել ինձ մոտ. կարո՞ղ է արդյոք ՀՏ-ն ԱԱՀ շեմի հաշվարկման համար տարվա վերջում վերցնել նաև անավարտ, դեռևս մատուցման փուլում գտնվող ծառայությունը, անավարտ աշխատանքները:

Anna.

Բարև ձեզ, խնդրում եմ շտապ օգնեք: ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով, վարձակալության է վերցրել ապարատ (տեխնիկա) մեկ ուրիշ ՍՊԸ-ից, որը աշխատում է ԱԱՀ-ով: Վարձավճարից ի՞նչ պահումներեն սպասվում: Այսինքն ՍՊԸ, որը աշխատում է շրջանառության հարկով, պե՞տք է վճարի եկամտային հարկ 10%, թե ոչ: Վարձակալության ակտի մեջ ի՞նչ նշեմ: Շնորհակալություն: