24/10/2026

Silva.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես բավականին երկար ժամանակ նյութեր եմ փնտրում Ինկոտերմս կանոնների և դրանցից կախված փոխարժեքի կուրսի ընտրման վերաբերյալ (հաշվարկներն իրականացնելիս հիմք պետք է ընդունել ինվոյսի օրվա կուրսը, թե՞ մաքսազերծման), բայց այդպես էլ չեմ կարողանում գտնել: Եթե որևէ մեկը կարող է ինձ օգնել` տրամադրելով նյութեր, խնդրում եմ դրանք ուղարկել հետևյալ էլ. հասցեին silva.silva շնիկ yandex.ru: Կանխավ շնորհակալություն:

Անահիտ.

Բարև ձեզ: Ես ուզում եմ որոշ ինֆորմացիա ստանալ Ա/Ձ-ի հարկերի մասին: Ա/Ձ-ն գործունեությունը սկսել է 2013թ-ի սեպտեմբերից, զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ: Ես ցանկանում եմ իմանալ, թե ինչ հարկային վճարումներ (ի՞նչ տոկոսադրույքով) պետք է կատարի Ա/Ձ-ն (աշխատողների և իր համար) գործունեության ընթացքում: Խնդրում եմ օգնեք ցանկացած օգտակար ինֆորմացիայով: Կանխավ շնորհակալություն:

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, ես համարվում եմ շրջանառության կարկ վճարող, արդյո՞ք պետք է ամեն ամիս ներկայացնեմ ՀԴՄ-ի թվերի մասին տեղեկություններ:

Արթուր.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը համարվում է շրջանառության հարկ վճարող: Այն խորհդատվական ծառայություն է ստացել օտարերկրա ոչ ռեզիդենտ կազմակերպությունից: ԱԱՀ մասով կարծես խնդիր չկա, սակայն արդյո՞ք այս դեպքում առաջանում է շահութահարկի 20 տոկոս պարտավորություն կազմակերպության մոտ որպես հարկային գործակալ: Նախապես շնորհակալություն:

Արևիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին, այն է. արդյո՞ք անհրաժեշտ է որպես ԱՁ հաշվառվողին ունենալ էլեկտրոնային անձնագիր և ստորագրություն:

Գևորգ.

Հարգելի գործընկերներ, կխդրեի պատասխանել մի այսպիսի հարցի. եթե աշխատողին գործուղում ենք հուլիսի 1-ից հուլիսի 31-ը, ինչպե՞ս պետք է հաշվել, թե քանի օր և քանի գիշեր է կազմել աշխատակցի գործուղումը, եթե աշխատում ենք 6-օրյա աշխատանքային շաբաթով: Կանխավ շնորհակալություն:

Lili.

Խնդրում եմ ասեք` արդյո՞ք կարող եմ մուտք անել դրամարկղ 0,09 դրամ: Բանկային հաշիվը փակելուց այդ հաշվի մնացորդը փոխանցեցին մեկ այլ բանկի հաշվեհամարին, իսկ մնացորդի պոչը 0,09 դրամ փոխանցման ենթակա չհամարելով` վերադարձրեցին ինձ, ինչը արտացոլվում է բանկի քաղվածքում: Ինչպե՞ս վարվեմ այդ 0,09 դրամի հետ:

nara.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցով: Աշխատում եմ Հ/Ծ-ով, տաբելը հանելուց ամեն անգամ բերում է մնացած աշխատողներին, ովքեր չեն աշխատում, ինչպե՞ս անեմ, որ միայն աշխատողների անունները լինեն: Կանխավ շնորհակալություն:

Հ.Ա..

Հարգելիներս, կազմակերպությունն ունի դոլարային վարկ և յուր. ամիս կատարում է վարկի մարում: ՀԾ-ով կատարում եմ վերագնահատում մարումները կատարելուց առաջ, սակայն վստահ չեմ` ճիշտ եմ անում թե ոչ: Խնդրում եմ ասացեք` ե՞րբ է պետք կատարել վերագնահատում` մարումից առաջ, հետո, յուր. ամսվա վերջում, թե՞ եռամսյակը մեկ անգամ: Կանխավ շնորհակալ եմ:

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
աշխատողը (ուսուցիչը) ընդունվել է աշխատանքի 01.09.2012թ, 50 օր օգտվել է չվճարվող արձակուրդից, ապա հուլիսին հերթականից (35օր): Ազատվում է՝ 01.09.2013թ.: Հետմուծում ունի՞, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Նաիրա.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Եթե կազմակերպությունը ֆիզիկական անձից ձեռք է բերում ավտոմեքենա, ապա ի՞նչ հարկային պարտավրոություններ են առաջանում կազմակերպության մոտ, և ի՞նչ պարտավորություններ են առաջանում ֆիզիկական անձի մոտ, եթե գումարը գերազանցում է 6 մլն դրամը:

Նարինե.

Բարև բոլորին:

ՍՊԸ բացելու դեպքում պետությունը որևէ աջակցություն ցուցաբերու՞մ է հիմնադիրներին: Ի՞նչ առավելություններ ունեն ՍՊԸ-ի հիմնադիրները: Կանխավ շնորհակալ եմ:

Հակոբ.

ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով: Տարեվերջին տալիս է տարեկան շահութահարկ, տարվա ընթացքում 1 տոկոս կանխավճար շրջանառությունից վճարելու՞ է, թե՞ ոչ:

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
ԱՁ-ն զբաղվում է արտադրությամբ, աշխատում է շրջանառության հարկով և ցանկանում է իր արտադրանքը արտահանել ԼՂՀ և առաջարկել խանութներին: Նման պարագայում.
1. ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
2. ի՞նչ հաշիվ-ապրանքագիր պետք է դուրս գրվի և քանի՞ օրինակից
3. ԼՂՀ խանութներին տրված հաշիվ-ապրանքագրերում նշված գումարի 3,5%-է արդյոք հաշվարկվում որպես շրջանառության հարկ
Եթե հնարավոր է` նաև հղում կատարեք, թե որ օրենքով է դա կարգավորվում:
Կանխավ շնորհակալություն:

ԱԳԱ.

Բարև Ձեզ:
Աշխատում եմ դպրոցում որպես համակարգչային օպերատոր, որի համար ամսական ստանում եմ 35 000 դրամ, դրան զուգահեռ ունեմ դասաժամեր: Հարց. քանի որ 2013թ. հուլիսի 1-ին ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը դարձավ 45 000 դրամ, արդյո՞ք օպերատորի իմ աշխատավարձը փոխվելու է: Խնդրում եմ պատասխանը հիմնավորել համապատասխան հղումով: Շնորհակալություն:

Anna.

Եթե կազմակերպության գործունեությունը գտնվում է դադարի վիճակում, այս դեպքում տնօրենին պե՞տք է արդյոք ազատել աշխատանքից և կատարել վերջնահաշվարկ: Կանխավ շնորհակալություն:

Արմո.

Բարև: Հարցս հետևյալն է: Ես գրանցված եմ Հրազդանում, բայց ուզում եմ գործունեություն ծավալել Երևանում: Հրազդանի հարկային գնալ-գալը մի քիչ անհարմար է: Կարո՞ղ եմ արդյոք գրանցվել որպես անհատ ձեռնատկատեր առանց հարկային կամ պետ. ռեգիստր այցելելու: Կարո՞ղ եմ հետագայում հարկային հաշվետվություններս ներկայացնել առցանց: