Աննա.
Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպության տնօրենը ունի էլեկտրոնային ստորագրություն, սակայն չի դուրսգրում էլեկտրոնային հաշիվներ, ինչպե՞ս կարող է տեսնել իրեն դուրս գրված էլեկտրոնային հաշիվները:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Աննա.
Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպության տնօրենը ունի էլեկտրոնային ստորագրություն, սակայն չի դուրսգրում էլեկտրոնային հաշիվներ, ինչպե՞ս կարող է տեսնել իրեն դուրս գրված էլեկտրոնային հաշիվները:
Ալբերտ.
Հարգելի հաշվապահներ, դրամարկղային գիրքը լրացնելիս արդյո՞ք կարելի է մեկ էջի վրա լրացնել ամբողջ տարվա մուտքի և ելքի օրդերները, դրանք այդքան էլ շատ չեն, ամեն ամիս մեկ կամ երկու փաստաթուղթ:
“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ Thinker հաշվապահական կենտրոնի կողմից:
Արթուր.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել մի հարցում:
Ես հյուրանոցի փոխտնօրեն եմ, ունեմ հաշվապահական խորհրդատվության հարց: Ցանկանում ենք թողարկել տարբեր անվանական արժեքներով նվեր քարտեր, որի միջոցով մեր հյուրանոցային համալիրից կարող են օգտվել տարբեր ծառայություններից: Օրինակ` 100 000 դրամ արժեքով քարտով կարող են օգտվել գիշերակացից, սնունդ պատվիրել ռեստորանում, օգտվել ֆիթնես ծառայություններից, գնումներ կատարել խանութից և օգտվել սպա կենտրոնից, բոլորն էլ ունեն տարբեր հարկման ռեժիմներ:
Ինչպե՞ս կարելի է ճիշտ վարել նվեր քարտերի հաշվառումը:
Վահե.
Բարև:
2011/11/24-ին հանձնել եմ Ա/Ձ վկայականը ՀՏ: Պարտքեր ունեմ: Կարո՞ղ եմ վերցնել վկայականը ու լուծարել: Շնորհակալություն:
Ծովինար.
Բարև Ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ և որոշ խնդիրներ ունեմ ակցիզային հարկի հաշվետվության լրացման հետ կապված: Կխնդրեի ինձ բացատրել 10.1 և 11 կետերի լրացման ձևը: Նախօրոք շնորհակալություն:
Ռոբերտ.
Այսպիսի մի հարց է հետաքրքրում: Էլեկտրոնային խանութներից կարողանում եմ գնել, օրինակ, Չինաստանից ապրանք, ինչի գինը շատ ավելի մատչելի է, քան եթե ես նույն ապրանքը գնեմ Հայաստանից: Ցանկություն կա այդ ճանապարհով գործունեություն սկսել, այսինքն վաճառել պատվիրված ապրանքները, բայց օրենքով սահմանված կարգով: Ուղղակի հարցն էլ դրանում է կայանում` ինչպե՞ս օրինականացնել, և ընդանրապես ի՞նչ օրենքներ կան դրա վերաբերյալ:
Մարիամ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. կարո՞ղ է արդյոք աշխատողը աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, երբ ինքը այդ պահին գտնվում է հերթական արձակուրդում: Իսկ ազատման հրամանը այդ դեպքում քանի՞ օր ուշ կարող եմ տալ: Կանխավ շնորհակալություն:
Արթուր.
Հարգելի գործընկերներ, ենթադրենք կազմակերպությունը ունի 100 միավոր իրացման շրջանառություն, որից 5 միավորը, այսինքն` 5 տոկոսը, բաժին է ընկնում ԱԱՀ-ից ազատված գործարքներին: Տվյալ հաշվետու ժամանակաշրջանում առաջացել է նաև 23 միավոր ԱԱՀ դեբետ: Համաձայն ԱԱՀ մասին օրենքի 27 հոդվածի եթե հնարավոր չէ վարել ուղղակի հաշվառում, պետք է վարել հաշվառում տեսակարար կշռով: Տվյալ օրինակում 23 միավոր ԱԱՀ դեբետից հաշվանցման ենթակա չէ 5 տոկոսը, այսինքն` 1,15-ը: Սակայն 5 միավոր ազատված շրջանառության 20 տոկոսը 1 միավոր է, որը փոքր է 1,15-ից: Ստացվում է, որ 0,15-ով քիչ է հաշվանցվող գումարը: Այս դեպքում պակասեցման ենթակա է 1,15 միավորը, թե՞ 1 միավորը:
Աննա.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի և աշխատանքային պայմանագրով աշխատողների համար փոխանցվող եկամտային հարկի գումարները փոխանցելու հաշվի համարները տարբե՞ր են, և հաշվարկում քաղ. իրավականը պետք է ներառվի 1.7 տողում, իսկ աշխ. պայմանագրով` 1.6 տողում, արդյո՞ք ես ճիշտ եմ: Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:
Հայկ.
Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.06.2012թ.-ին և սպառել է իր 2012-2013թթ. արձակուրդը, արդյո՞ք իրավունք ունի այս տարվա հուլիսից նորից արձակուրդ գնալու: Եթե այո, ապա սեպտեմբերին աշխատանքից ազատվելուց արդյո՞ք պետք է հետ պահել վճարված արձակուրդային գումարը: Հուսով եմ՝ կօգնեք, շնորհակալ եմ:
Արամ.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հիմնավոր պատասխանեք հետևյալ հարցին.
ընկերությունը 10.06.2013թ-ին էլեկտրոնային եղանակով ներկայացրել է հայտարարություն ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ, սակայն հայտարարության մեջ “Կազմակերպությունը իրեն համարում է ԱԱՀ վճարող” տողում սխալմամբ նշել է 31.12.13թ: Արդյունքում զրոյանում է կազմակերպության 14.06.13թ-ի կատարած ներմուծման մոտ 2 200 000 դեբետ և առաջանում է 25.06.2013թ-ին դուրս գրված հաշիվներից մոտ 470 000 դրամի կրեդիտ: Խնդրում եմ պատասխանեք` ինչպե՞ս վարվել այս դեպքում:
Լիանա.
Բարև ձեզ:
Եթե հնարավոր է, ասեք, խնդրեմ, թե քանի ամիս պետք է աշխատողը աշխատի մինչև հաջորդ արձակուրդը, եթե օգտագործել է հերթական արձակուրդը և անվճար արձակուրդը (60 օր):
Արթուր.
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը շուկայից գնման ակտով ձեռք է բերել հիմնական միջոց՝ 100 000 + 11 000 եկամտային հարկ: Այս 11 000 եկամտային հարկը արդյո՞ք միացվում է հիմնական միջոցի ինքնարժեքին, թե՞ դիտվում է որպես ժամանակաշրջանի ծախս: Նախապես շնորհակալություն:
Անահիտ.
ՀԿ-ն դասընթացներ է կազմակերպում և հրավիրված դասախոսների հետ պետք է պայմանագիր կնքի և վճարի։ Ի՞նչ տիպի պայմանագիր պետք է դա լինի, եթե նա ամսվա մեջ ընդամենը 1-2 օր կամ մի քանի ժամ է դասավանդում: Ի՞նչ հարկեր է հաշվարկվում:
“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ Thinker հաշվապահական կենտրոնի կողմից:
Շողիկ.
Ցանկանում եմ թարմ ձկան և մսամթերքի խանութ բացել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, և ո՞ր հիմնարկների կամ կազմակերպությունների թույլտվությունն է անհրաժեշտ: Խնդրում եմ օգնել, նախապես շնորհակալ եմ:
Արսեն.
Բարև ձեզ:
Գրանցվել եմ որպես ԱՁ և պատրաստվում եմ 35մ2 սեփական տարածքում կազմակերպել մի քանի տեսակի գործունեություն՝
1. Ինտերնետ ակումբ առանց խաղերի
2. Համակարգիչների վերանորոգում
3. Փաստաթղթերի պատճենահանում
4. Գրենական պիտույքների վաճառք
Ունենալու եմ մեկ վարձու աշխատող:
Ասացեք, խնդրեմ, ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու:
“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ “Լեգալ Աուդիտ” ՍՊԸ կողմից:
Աննա.
Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է: Խնդրում եմ օգնել: Ես ընդունել եմ աշխատանքի ներկարար և ատաղձագործ, սակայն հավելավճար չեմ հաշվարկել և չեմ վճարել: Ցանկանում եմ ուղղել սխալս և չգիտեմ` արդյո՞ք ճիշտ եմ.
1. արդյո՞ք աշխատանքային պայմանագրում պետք է ներառվի հավելավճարի գումարը, թե՞ ոչ
2. աշխատավարձի քանի՞ տոկոսը պետք է կազմի հավելավճարը 30% թե 50%, և կխնդրեի ասել` օրենքի ո՞ր հոդվածով է դա կարգավորվում
3. և եկամտային հարկի հաշվարկում ո՞ր սյունյակում պետք է ներառել հավելավճարի գումարը (հաշվետվության 1.6 կետ աշխատավարձ (բազային եկամու՞տ
Կանխավ շնորհակալ եմ արձագանքի համար:
Սասուն.
Բարև ձեզ: Ինչպե՞ս հաշվարկեմ 2006թ., 1999թ. 110 ու 100 ձիաուժ ունեցող մարդատար գազելների գույքահարկը 2013թ. 1-ին կիսամյակի համար: Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:
Ojaxrelty.
Խնդրում եմ տրամադրեք անշարժ գույքի վարձակալության դադարեցման պայմանագրի ձև: Կանխավ շնորհակալութուն:
Արսինե.
Հարգելի հաշվապահներ,
1. Արդյո՞ք կարող ենք շարունակել ռուսական աշխատանքային գրքույկը,
2. Եթե աշխատողը աշխատում է համատեղությամբ և պետք է գնա ֆիզ. արձակուրդ, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը ստանում է մե՞կ աշխատավայրից, թե՞ երկու աշխատավայրերից էլ` համապատասխան աշխատավարձի հիման վրա հաշվարկ կատարելով:
Կանխավ շնորհակալություն:
Ռաֆաել.
Բարև ձեզ, կխնդրեի հաշվարկել մեքենայի գույքահարկը: Թողարկման տարի 2007, մարդատար, 175 ձ/ու, և խնդրում եմ ասել` եթե մեքենան և ես գրանցված ենք Գյումրիում, իսկ ես բնակվում եմ Երևանում, կարո՞ղ եմ արդյոք վճարել գույքահարկը Երևանում և ինչպե՞ս:
Մարիամ.
Ամսվա ընթացքում վճարվել է աշխատողի թաղման նպաստ: Ինչպե՞ս դա արտացոլել եկամտային հարկի էլեկտրոնային հաշվետվությունում: Հաշվետվությունում չկա թաղման նպաստի տեսակը ընտրելու հնարավորություն:
Artur.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է մանրածախ առևտրով զբաղվող ՍՊԸ-ի դրամարկղի գրքում գրանցումներին: Ինչպե՞ս են դրանք գրանցվում, ի՞նչ ժամկետներում: Արդյո՞ք ամեն օր պետք է գրանցել: Նախապես շնորհակալություն:
Ani.
Երեխայի խնամքի արձակուրդում գտնվողն արդյո՞ք կարող է վերցնել իր հերթական տարեկան արձակուրդը: Եվ եթե այո, ապա նա զրկվու՞մ է տվյալ ամսվա նպաստից: