“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ “Լայֆ Այ Թի” ՍՊԸ – ի կողմից:
Էմմա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես ունեմ մի հարց` կանխիկացրել եմ գումար չեկային գրքույկով գործատուին փոխառության հետ վերադարձի համար: Արդյո՞ք գումարը անհրաժեշտ է մուտք անել դրամարկղ մուտքի օրդերով, այնուհետև ելքի օրդեր կազմել վճարելու ժամանակ: Նախապես շնորհակալություն:
Gnel.
Արդյո՞ք աշխատանքային տեսչության ստուգումների ակտում արձանագրվում են ներքո խախտումներից.
ա) տաբելների սխալ լրացում;
բ) աշխատանքային գրքույկի սխալ լրացում;
գ) աշխատանքային պայմանագրերի լուծման ժամկետների խախտում:
emi.
Խնդրում եմ ինձ ասեք` ինչպիսի՞ ձևակերպումներ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացվի տարվա վերջում այն դեպքում, երբ առաջին եռամսյակը կազմակերպությունը աշխատել է շրջանառության հարկով, իսկ մնացած եռամսյակները` ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:
Վահան.
Բարև Ձեզ: Հարցս կապված է կազմակերպության (ՍՊԸ) տնօրենի հետ: Եթե Համահիմնադիրը և տնօրենը նույն մարդն է, պե՞տք է արդյոք ինքն իր հետ կնքի պայմանագիր: Իսկ եթե չկնքի, կարո՞ղ է հիմնադիրը (սեփականատեր) իրականացնել տնօրենի գործառույթները:
Hripsime.
Հարգելիներս, խնդրում եմ պատասխանել, թե հարկման որ դաշտում են գտնվում հասարակական կազմակերպությունները և ինչ հաշվետվություններ են ներկայացնում: Կանխավ շնորհակալություն:
Silva.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես բավականին երկար ժամանակ նյութեր եմ փնտրում Ինկոտերմս կանոնների և դրանցից կախված փոխարժեքի կուրսի ընտրման վերաբերյալ (հաշվարկներն իրականացնելիս հիմք պետք է ընդունել ինվոյսի օրվա կուրսը, թե՞ մաքսազերծման), բայց այդպես էլ չեմ կարողանում գտնել: Եթե որևէ մեկը կարող է ինձ օգնել` տրամադրելով նյութեր, խնդրում եմ դրանք ուղարկել հետևյալ էլ. հասցեին silva.silva շնիկ yandex.ru: Կանխավ շնորհակալություն:
Անահիտ.
Բարև ձեզ: Ես ուզում եմ որոշ ինֆորմացիա ստանալ Ա/Ձ-ի հարկերի մասին: Ա/Ձ-ն գործունեությունը սկսել է 2013թ-ի սեպտեմբերից, զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ: Ես ցանկանում եմ իմանալ, թե ինչ հարկային վճարումներ (ի՞նչ տոկոսադրույքով) պետք է կատարի Ա/Ձ-ն (աշխատողների և իր համար) գործունեության ընթացքում: Խնդրում եմ օգնեք ցանկացած օգտակար ինֆորմացիայով: Կանխավ շնորհակալություն:
“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ Legal Audit LLC – ի կողմից:
Արմեն.
Հարգելի հաշվապահներ, ես համարվում եմ շրջանառության կարկ վճարող, արդյո՞ք պետք է ամեն ամիս ներկայացնեմ ՀԴՄ-ի թվերի մասին տեղեկություններ:
Արթուր.
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը համարվում է շրջանառության հարկ վճարող: Այն խորհդատվական ծառայություն է ստացել օտարերկրա ոչ ռեզիդենտ կազմակերպությունից: ԱԱՀ մասով կարծես խնդիր չկա, սակայն արդյո՞ք այս դեպքում առաջանում է շահութահարկի 20 տոկոս պարտավորություն կազմակերպության մոտ որպես հարկային գործակալ: Նախապես շնորհակալություն:
Արևիկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին, այն է. արդյո՞ք անհրաժեշտ է որպես ԱՁ հաշվառվողին ունենալ էլեկտրոնային անձնագիր և ստորագրություն:
“Աշխատանք” բաժնում ավելացվել են նոր հայտարարություններ թափուր աշխատատեղերի վերաբերյալ “Տանժեռ Ռեքրութինգային Ընկերության” և “ACCEPT Employment center” – ի կողմից:
Գևորգ.
Հարգելի գործընկերներ, կխդրեի պատասխանել մի այսպիսի հարցի. եթե աշխատողին գործուղում ենք հուլիսի 1-ից հուլիսի 31-ը, ինչպե՞ս պետք է հաշվել, թե քանի օր և քանի գիշեր է կազմել աշխատակցի գործուղումը, եթե աշխատում ենք 6-օրյա աշխատանքային շաբաթով: Կանխավ շնորհակալություն:
Գառնիկ.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ: Խնդրում եմ ասեք ինձ, թե ի՞նչ ընթացակարգով են տալիս շահաբաժիններ փայատերերին:
Lili.
Խնդրում եմ ասեք` արդյո՞ք կարող եմ մուտք անել դրամարկղ 0,09 դրամ: Բանկային հաշիվը փակելուց այդ հաշվի մնացորդը փոխանցեցին մեկ այլ բանկի հաշվեհամարին, իսկ մնացորդի պոչը 0,09 դրամ փոխանցման ենթակա չհամարելով` վերադարձրեցին ինձ, ինչը արտացոլվում է բանկի քաղվածքում: Ինչպե՞ս վարվեմ այդ 0,09 դրամի հետ:
Inna.
Բարև Ձեզ: Եկամտային հարկի էլեկտրոնային հաշվարկում իրարից ինչո՞վ են տարբերվում 009 վարձավճարը 109 վարձավճարից, կամ 002 Տոկոսը 102 Տոկոսից: Կանխավ շնորհակալություն:
nara.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցով: Աշխատում եմ Հ/Ծ-ով, տաբելը հանելուց ամեն անգամ բերում է մնացած աշխատողներին, ովքեր չեն աշխատում, ինչպե՞ս անեմ, որ միայն աշխատողների անունները լինեն: Կանխավ շնորհակալություն:
Հասմիկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ կարո՞ղ եք ասել` սննդի կետ բացելու համար լիցենզիա պետք է, թե ոչ, մեկ էլ, եթե պետք է, ապա որտեղի՞ց պետք է ձեռք բերել:
Հ.Ա..
Հարգելիներս, կազմակերպությունն ունի դոլարային վարկ և յուր. ամիս կատարում է վարկի մարում: ՀԾ-ով կատարում եմ վերագնահատում մարումները կատարելուց առաջ, սակայն վստահ չեմ` ճիշտ եմ անում թե ոչ: Խնդրում եմ ասացեք` ե՞րբ է պետք կատարել վերագնահատում` մարումից առաջ, հետո, յուր. ամսվա վերջում, թե՞ եռամսյակը մեկ անգամ: Կանխավ շնորհակալ եմ:
Նարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
աշխատողը (ուսուցիչը) ընդունվել է աշխատանքի 01.09.2012թ, 50 օր օգտվել է չվճարվող արձակուրդից, ապա հուլիսին հերթականից (35օր): Ազատվում է՝ 01.09.2013թ.: Հետմուծում ունի՞, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ ACCEPT Employment center – ի կողմից:
Նաիրա.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Եթե կազմակերպությունը ֆիզիկական անձից ձեռք է բերում ավտոմեքենա, ապա ի՞նչ հարկային պարտավրոություններ են առաջանում կազմակերպության մոտ, և ի՞նչ պարտավորություններ են առաջանում ֆիզիկական անձի մոտ, եթե գումարը գերազանցում է 6 մլն դրամը:
Գոռ.
Շատ եմ խնդրում ասեք` արդյո՞ք գոյություն ունի ՀԾ ծրագրի ուսուցողական գիրք: Եթե այո, կխնդրեի այն ուղարկել gor.badamyan շնիկ mail.ru հասցեին: Կանխավ շնորհակալություն:
“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ MVM Consulting Company CJSC – ի կողմից:
Նարինե.
Բարև բոլորին:
ՍՊԸ բացելու դեպքում պետությունը որևէ աջակցություն ցուցաբերու՞մ է հիմնադիրներին: Ի՞նչ առավելություններ ունեն ՍՊԸ-ի հիմնադիրները: Կանխավ շնորհակալ եմ:
Eleni.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք ասել, թե ինչպիսի ձևակերպումներ են տրվում եկամտային հարկից նպաստի գումարի նվազեցման դեպքում: Կանխավ շնորհակալություն:
Հակոբ.
ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով: Տարեվերջին տալիս է տարեկան շահութահարկ, տարվա ընթացքում 1 տոկոս կանխավճար շրջանառությունից վճարելու՞ է, թե՞ ոչ:
Աննա.
Բարև ձեզ, խնդրում եմ ասեք, թե նախկին աշխատակիցների մասին տվյալները քանի տարի կարելի է պահել:
