28/10/2026

Անի.

Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է՝
աշխատողը 20.06.2013թ.-28.07.2013թ. ընկած ժամանակահատվածի համար հենց 28.07.2013թ. ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, որը փակված չի, այլ շարունակելի է: Հունիսի մինչև 20-ի աշխատավարձը վճարել եմ նրան՝ նախապես տեղեկացված լինելով, որ անաշխատունակության թերթիկը բացված է այդ օրվա դրությամբ: Հուլիս ամսվա աշխատավարձը դեռ չեմ հաշվարկել: Եկամտային հարկի փոփոխություններից ելնելով՝ չգիտեմ՝ իրավունք ունեմ մաս-մաս հաշվարկել ու վճարել ախատողի նպաստը, թե՞ սպասեմ այնքան ժամանակ, մինչև փակվի անաշխատունակության թերթիկը, և նոր նպաստի հաշվարկը կատարեմ ամբողջությամբ մեկ ամսվա մեջ, ինչպես, օրինակ, ֆիզ.-ն ենք անում: Այսինքն` հիմա կարո՞ղ եմ ըստ այդ թերթիկի հաշվարկեմ ու վճարեմ, հետո երբ բերի շարունակությունը, նույն միջինով հաշվարկեմ մնացած օրերը: Եվ խնդրում եմ ինձ ցույց տալ հղումը:

Lilit.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ունեմ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշիվ և ցանկանում եմ այն անվավեր ճանաչել, սակայն 24 ժամը լրացել է: Ինձ հետաքրքրում է` այն անվավեր ճանաչելուց ու ծրագրի համապատասխան կոճակով տեղեկություն ուղարկելուց բացի անհրաժե՞շտ է արդյոք անվավեր ճանաչման պատճառը հիմնավորող երկկողմանի ստորագրված բացատրագիր: Խնդրում եմ պատասխանը հիմնավորեք որևէ հղումով: Կամ կա՞ արդյոք այլ ընթացակարգ: Կանխավ շնորհակալություն:

Jorik.

Բարև Ձեզ, ես ունեմ տնտեսագիտական կրթություն, համակարգչային գիտելիքներ, սակայն հաշվապահության ոլորտում դեռ սկսնակ եմ: Կա՞ արդյոք մեկը, ով ինձ կօգնի լավ հաշվապահ դառնալ: Նախընտրում եմ անհատական ուսուցում, վկայական պետք չի: Կամ ասի, թե որտեղ կարող եմ ստանալ համապատասխան գիտելիքներ: Կանխավ շատ շնորհակալ եմ, հուսով եմ կօգնեք:

Hasmik.

Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ իմանալ` առևտրով ձբաղվող նորաբաց ԱՁ-ն ի՞նչ կարգով պետք է հաշվապահական հաշվառում վարի: Ամենասկզբում ձեռք է բերում հիմնական միջոցներ, ապրանքներ, որոնք նրա համար դառնում են ակտիվներ, դրան համապատասխան ի՞նչ պասիվներ պետք է ունենա, այլ կերպ ասած` նա հաշվեկշիռ պե՞տք է ունենա: Արդյո՞ք հաշվապահական ձևակերպումներ պետք է տրվեն (դեբետ, կրեդիտ), դրանք պե՞տք է գրանցվեն գործառնությունների մատյանում, թ՞ե ԱՁ-ի դեպքում ամեն ինչ այլ է, ոչ մի ձևակերպման կարիք չկա, այդ դեպքում դրամարկղային գործառնություններն ինչպե՞ս են իրականացվում և գրանցվում:

Շատ շնորհակալություն կանխավ:

Աննա.

Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպության տնօրենը ունի էլեկտրոնային ստորագրություն, սակայն չի դուրսգրում էլեկտրոնային հաշիվներ, ինչպե՞ս կարող է տեսնել իրեն դուրս գրված էլեկտրոնային հաշիվները:

Ալբերտ.

Հարգելի հաշվապահներ, դրամարկղային գիրքը լրացնելիս արդյո՞ք կարելի է մեկ էջի վրա լրացնել ամբողջ տարվա մուտքի և ելքի օրդերները, դրանք այդքան էլ շատ չեն, ամեն ամիս մեկ կամ երկու փաստաթուղթ:

Արթուր.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել մի հարցում:
Ես հյուրանոցի փոխտնօրեն եմ, ունեմ հաշվապահական խորհրդատվության հարց: Ցանկանում ենք թողարկել տարբեր անվանական արժեքներով նվեր քարտեր, որի միջոցով մեր հյուրանոցային համալիրից կարող են օգտվել տարբեր ծառայություններից: Օրինակ` 100 000 դրամ արժեքով քարտով կարող են օգտվել գիշերակացից, սնունդ պատվիրել ռեստորանում, օգտվել ֆիթնես ծառայություններից, գնումներ կատարել խանութից և օգտվել սպա կենտրոնից, բոլորն էլ ունեն տարբեր հարկման ռեժիմներ:
Ինչպե՞ս կարելի է ճիշտ վարել նվեր քարտերի հաշվառումը:

Ծովինար.

Բարև Ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ և որոշ խնդիրներ ունեմ ակցիզային հարկի հաշվետվության լրացման հետ կապված: Կխնդրեի ինձ բացատրել 10.1 և 11 կետերի լրացման ձևը: Նախօրոք շնորհակալություն:

Ռոբերտ.

Այսպիսի մի հարց է հետաքրքրում: Էլեկտրոնային խանութներից կարողանում եմ գնել, օրինակ, Չինաստանից ապրանք, ինչի գինը շատ ավելի մատչելի է, քան եթե ես նույն ապրանքը գնեմ Հայաստանից: Ցանկություն կա այդ ճանապարհով գործունեություն սկսել, այսինքն վաճառել պատվիրված ապրանքները, բայց օրենքով սահմանված կարգով: Ուղղակի հարցն էլ դրանում է կայանում` ինչպե՞ս օրինականացնել, և ընդանրապես ի՞նչ օրենքներ կան դրա վերաբերյալ:

Մարիամ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. կարո՞ղ է արդյոք աշխատողը աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, երբ ինքը այդ պահին գտնվում է հերթական արձակուրդում: Իսկ ազատման հրամանը այդ դեպքում քանի՞ օր ուշ կարող եմ տալ: Կանխավ շնորհակալություն:

Արթուր.

Հարգելի գործընկերներ, ենթադրենք կազմակերպությունը ունի 100 միավոր իրացման շրջանառություն, որից 5 միավորը, այսինքն` 5 տոկոսը, բաժին է ընկնում ԱԱՀ-ից ազատված գործարքներին: Տվյալ հաշվետու ժամանակաշրջանում առաջացել է նաև 23 միավոր ԱԱՀ դեբետ: Համաձայն ԱԱՀ մասին օրենքի 27 հոդվածի եթե հնարավոր չէ վարել ուղղակի հաշվառում, պետք է վարել հաշվառում տեսակարար կշռով: Տվյալ օրինակում 23 միավոր ԱԱՀ դեբետից հաշվանցման ենթակա չէ 5 տոկոսը, այսինքն` 1,15-ը: Սակայն 5 միավոր ազատված շրջանառության 20 տոկոսը 1 միավոր է, որը փոքր է 1,15-ից: Ստացվում է, որ 0,15-ով քիչ է հաշվանցվող գումարը: Այս դեպքում պակասեցման ենթակա է 1,15 միավորը, թե՞ 1 միավորը:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի և աշխատանքային պայմանագրով աշխատողների համար փոխանցվող եկամտային հարկի գումարները փոխանցելու հաշվի համարները տարբե՞ր են, և հաշվարկում քաղ. իրավականը պետք է ներառվի 1.7 տողում, իսկ աշխ. պայմանագրով` 1.6 տողում, արդյո՞ք ես ճիշտ եմ: Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:

Հայկ.

Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.06.2012թ.-ին և սպառել է իր 2012-2013թթ. արձակուրդը, արդյո՞ք իրավունք ունի այս տարվա հուլիսից նորից արձակուրդ գնալու: Եթե այո, ապա սեպտեմբերին աշխատանքից ազատվելուց արդյո՞ք պետք է հետ պահել վճարված արձակուրդային գումարը: Հուսով եմ՝ կօգնեք, շնորհակալ եմ:

Արամ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հիմնավոր պատասխանեք հետևյալ հարցին.

ընկերությունը 10.06.2013թ-ին էլեկտրոնային եղանակով ներկայացրել է հայտարարություն ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ, սակայն հայտարարության մեջ “Կազմակերպությունը իրեն համարում է ԱԱՀ վճարող” տողում սխալմամբ նշել է 31.12.13թ: Արդյունքում զրոյանում է կազմակերպության 14.06.13թ-ի կատարած ներմուծման մոտ 2 200 000 դեբետ և առաջանում է 25.06.2013թ-ին դուրս գրված հաշիվներից մոտ 470 000 դրամի կրեդիտ: Խնդրում եմ պատասխանեք` ինչպե՞ս վարվել այս դեպքում:

Լիանա.

Բարև ձեզ:

Եթե հնարավոր է, ասեք, խնդրեմ, թե քանի ամիս պետք է աշխատողը աշխատի մինչև հաջորդ արձակուրդը, եթե օգտագործել է հերթական արձակուրդը և անվճար արձակուրդը (60 օր):

Արթուր.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը շուկայից գնման ակտով ձեռք է բերել հիմնական միջոց՝ 100 000 + 11 000 եկամտային հարկ: Այս 11 000 եկամտային հարկը արդյո՞ք միացվում է հիմնական միջոցի ինքնարժեքին, թե՞ դիտվում է որպես ժամանակաշրջանի ծախս: Նախապես շնորհակալություն:

Անահիտ.

ՀԿ-ն դասընթացներ է կազմակերպում և հրավիրված դասախոսների հետ պետք է պայմանագիր կնքի և վճարի։ Ի՞նչ տիպի պայմանագիր պետք է դա լինի, եթե նա ամսվա մեջ ընդամենը 1-2 օր կամ մի քանի ժամ է դասավանդում: Ի՞նչ հարկեր է հաշվարկվում:

Արսեն.

Բարև ձեզ:
Գրանցվել եմ որպես ԱՁ և պատրաստվում եմ 35մ2 սեփական տարածքում կազմակերպել մի քանի տեսակի գործունեություն՝

1. Ինտերնետ ակումբ առանց խաղերի
2. Համակարգիչների վերանորոգում
3. Փաստաթղթերի պատճենահանում
4. Գրենական պիտույքների վաճառք

Ունենալու եմ մեկ վարձու աշխատող:
Ասացեք, խնդրեմ, ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է: Խնդրում եմ օգնել: Ես ընդունել եմ աշխատանքի ներկարար և ատաղձագործ, սակայն հավելավճար չեմ հաշվարկել և չեմ վճարել: Ցանկանում եմ ուղղել սխալս և չգիտեմ` արդյո՞ք ճիշտ եմ.

1. արդյո՞ք աշխատանքային պայմանագրում պետք է ներառվի հավելավճարի գումարը, թե՞ ոչ
2. աշխատավարձի քանի՞ տոկոսը պետք է կազմի հավելավճարը 30% թե 50%, և կխնդրեի ասել` օրենքի ո՞ր հոդվածով է դա կարգավորվում
3. և եկամտային հարկի հաշվարկում ո՞ր սյունյակում պետք է ներառել հավելավճարի գումարը (հաշվետվության 1.6 կետ աշխատավարձ (բազային եկամու՞տ

Կանխավ շնորհակալ եմ արձագանքի համար: