28/10/2026

Արսինե.

Հարգելի հաշվապահներ,
1. Արդյո՞ք կարող ենք շարունակել ռուսական աշխատանքային գրքույկը,
2. Եթե աշխատողը աշխատում է համատեղությամբ և պետք է գնա ֆիզ. արձակուրդ, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը ստանում է մե՞կ աշխատավայրից, թե՞ երկու աշխատավայրերից էլ` համապատասխան աշխատավարձի հիման վրա հաշվարկ կատարելով:

Կանխավ շնորհակալություն:

Ռաֆաել.

Բարև ձեզ, կխնդրեի հաշվարկել մեքենայի գույքահարկը: Թողարկման տարի 2007, մարդատար, 175 ձ/ու, և խնդրում եմ ասել` եթե մեքենան և ես գրանցված ենք Գյումրիում, իսկ ես բնակվում եմ Երևանում, կարո՞ղ եմ արդյոք վճարել գույքահարկը Երևանում և ինչպե՞ս:

Մարիամ.

Ամսվա ընթացքում վճարվել է աշխատողի թաղման նպաստ: Ինչպե՞ս դա արտացոլել եկամտային հարկի էլեկտրոնային հաշվետվությունում: Հաշվետվությունում չկա թաղման նպաստի տեսակը ընտրելու հնարավորություն:

Artur.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է մանրածախ առևտրով զբաղվող ՍՊԸ-ի դրամարկղի գրքում գրանցումներին: Ինչպե՞ս են դրանք գրանցվում, ի՞նչ ժամկետներում: Արդյո՞ք ամեն օր պետք է գրանցել: Նախապես շնորհակալություն:

Ani.

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվողն արդյո՞ք կարող է վերցնել իր հերթական տարեկան արձակուրդը: Եվ եթե այո, ապա նա զրկվու՞մ է տվյալ ամսվա նպաստից:

Աղբյուր` Panorama.am

Փոփոխություն կատարելով նախկինում ընդունված իր որոշման մեջ, գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել 2013թ. ապրիլի 18-ի թիվ 372-Ն որոշման 2-րդ կետը, որ վերաբերում է ոչ հավաստի ֆինանսական հաշվետվություններ ներկայացրած կամ աուդիտի եզրակացությամբ լուրջ թերություններ ունեցող ձեռնարկություններին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այդ ձեռնարկությունների կողմից օրենքի պահանջը կատարելու, բացթողումները շտկելու անհրաժեշտությունը, ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել հրապարակային դարձնել գործառույթները: «Եկել է պահը, որ մենք պետք է կիրառենք այդ ձեռնարկությունների նկատմամբ օրենքով սահմանված բոլոր պատժամիջոցները: Առաջին հերթին, իհարկե, մենք պարտավոր ենք ապահովել հրապարակայնություն, որպեսզի հանրությունն իմանա, որ այդ ձեռնարկությունները չեն կատարում օրենքի պահանջը և իրենց ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ մենք ունենք լրջագույն կասկածներ: Պետական եկամուտների կոմիտեն նրանց համարելու է ռիսկային դաշտում գործող ձեռնարկություններ, և հանրությունն էլ պետք է իմանա, որ այդ խոշոր ձեռնարկությունները պրոբլեմներ ունեն ֆինանսական հաշվետվությունների հետ կապված», -ասել է վարչապետը:

Armen.

Բարև Ձեզ:
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը հիմնադրին անտոկոս փոխառության պայմանագրով ցանկանում է գումար տրամադրել: Ինձ մի բան է հետաքրքրում. անցյալ տարի 1 անգամ տվել ենք, սակայն այդ գումարը դեռ չի վերադարձվել, մարման ժամկետը մինչև 2016 թվականն է, հիմա ես կարո՞ղ եմ նույն մարդուն կրկին նոր անտոկոս փոխառության պայմանագրի հիման վրա գումար տրամադրեմ: Եթե այո, ապա խնդրում եմ գրել թղթակցող հաշիվը: Շնորհակալություն:

Դիանա.

Խնդրում եմ օգնեք, ես աշխատել եմ պետական համակարգում 16 տարի, աշխատանքից ազատվել եմ դիմումիս համաձայն 2013թ, այժմ ստացել եմ վերջնահաշվարկ, որը իմ կարծիքով թերի հաշվարկ է: Ես ունեցել եմ 2012թ. արձակուրդի իրավունք, որից չեմ օգտվել և համապատասխան ղեկավարի մակագրությամբ այն տեղափոխել եմ 2013թ., սակայն աշխատանքից հեռացել եմ մայիս ամսին, այսինքն ընթացիկ տարում ևս աշխատել եմ այդքան ամիս: Ավելին, ազատման հրամանից հետո ինձ վերջնահաշվարկը փոխանցվել է հուլիս ամսին միայն, որը կազմում է մեկ աշխատավարձի չափով գումար: Կարո՞ղ եք հուշել` որքանով են խախտված իրավունքներս, և վերահաշվարկ անելու համար ու՞մ պետք է դիմել այս դեպքում: Շատ շնորհակալ կլինեմ արձագանքների համար:

Արթուր.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը աշխատում է զբոսաշրջության ոլորտում, պայմանագրեր է կնքում ֆիզ. անձանց հետ, ուղարկում է հանգստանալու տարբեր հյուրանոցներ ՀՀ և ԼՂՀ տարածքում: Ֆիզ. անձը գումարը փոխանցում է տվյալ տուրօպերատորի հաշվարկային հաշվին, այնուհետև տուրօպերատորը պահում է իրեն հասանելիք միջնորդավճարը` տարբերությունը փոխանցելով հյուրանոցին: Հյուրանոցների հետ հանձնարարության պայմանագիր կնքելու դեպքում ԱԱՀ շեմի հաշվարկման համար ո՞ր գումարն է հաշվարկվում` ֆիզ. անձից ստացված ամբո՞ղջ գումարը, թե՞ միայն հանձնակատարին հասանելիքը: Եվ նախքան ԱԱՀ շեմը անցնելը շրջանառության հարկով աշխատելու դեպքում ո՞ր գումարն է հարկվելու շրջհարկով` ֆիզ. անձից ստացված ամբո՞ղջ գումարը, թե՞ միայն հանձնակատարին հասանելիքը:

Ելիզ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել, իմ հարցը հետևյալն է.

Հիմնական աշխատավարձը` 125000 է, մաքուր աշխատավարձը` 111500, սոց. ապահովության վճարը` 24000: Բայց 125000-24000 հավասար չէ 111500-ի:

Հնարավո՞ր է` հիմնական աշխատավարձի չափից հանած սոց. ապահովության վճարը հավասար չլինի մաքուր աշխատավարձի չափին:

Կանխավ շնորհակալոււթյուն:

Մանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք տալ հետևյալ գործառնությունների հաշվապահական ձևակերպումները:

1 Մատակարարից հարկային հաշվով ձեռք է բերվել հումքի տեսականի /ընդամենը 23.352.000, ԱԱՀ- 4.6700.400/:
2 Ձեռքբերված հումքատեսակները կազմակերպություն են տեղափոխվել կապալառուի բեռնատարով: Ավտոծառայության արժեքը ըստ հարկային հաշվի կազմում է 720.000 դրամ, ներառյալ ԱԱՀ- 120.000 դրամ:
3 Արտադրությունում զբաղված աշխատողներին հաշվեգրվել է աշխատավարձ:
4 Արտադրությունում ծախսվել է Մանրամասն

Հայկ Սարգսյան.

Հարգելի գործընկերներ,
կազմակերպությունում մսի պահեստավորման (սառեցման ժամանակ) բնական կորուստ է տեղի ունենում: Կառավարությունը ունի՞ մշակված ձև բնական կորուստը պահեստից դուրս գրելու:

Կանխավ շնորհակալ եմ:

Ռուզաննա.

Բարև ձեզ, ես ուսուցչուհի եմ, ստանում եմ ամսական 86990 դրամ: Հուլիսի 1-ից գնացել եմ արձակուրդ: 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ինչքա՞ն կկազմի իմ արձակուրդայինը: Նշեմ, որ 2012-2013 ուստարում ոչ մի փոփոխություն չի եղել աշխատավարձիս:

Վարդուհի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ հետաքրքրում է մի հարց. եթե աշխատողին 2012թ.-ի նոյեմբերի 1-ին տրվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, իսկ հիմա այդ աշխատողը գտնվում է երեխայի խնամքի համար տրվող արձակուրդում, եկամտային հարկի հաշվետվության մեջ այդ աշխատողի համար ի՞նչ տվյալներ պետք է լրացվեն: Ճի՞շտ է արդյոք այդ աշխատողի համար ոչինչ չլրացնել և այդպես հանձնել ՊԵԿ:

Գոհար.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
ՍՊԸ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող: Ծառայություններից իրացումը կազմել է 100 000 դրամ: Ինչպե՞ս կատարեմ եկամտի և շրջանառության հարկի ձևակերպումը:

Կանխավ շնորհակալություն,
Գոհար

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
կազմակերպությունը ՓԲԸ է, զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով: Բայց ՓԲԸ-ն ունի նաև արտոնագրային վճարով գործող հանրային սննդի օբյեկտ: Գիտեմ, որ շրջանառության հարկ վճարողները ազատված են 11% եկամտային հարկ պահելու պարտավորությունից, սակայն հարցս հետևյալն է. արտոնագրային վճարող համարվող հանրային սննդի օբյեկտի համար փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների մասով արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Սարգիս.

Ողջույն: Հարգելի գործընկերներ, “Արտոնագրային վճարների մասին” ՀՀ օրենքի հավելված 7-ում նշվում է, որ “սույն հավելվածի իմաստով հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը…”: Խնդրում եմ պատասխանեք` այդ դեպքում ինչպե՞ս է հարկվում գարեջրատունը ոգելից խմիչքների և առհասարակ պատրաստի արտադրանքի վաճառքի դեպքում:

Նարե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
Աշխատողը գտնվում էր երեխայի խնամքի արձակուրդում և 01.02.2013թ-ին վերադարձել է աշխատանքի: Խնդրում եմ ասել` կարո՞ղ եմ արդյոք նրան 01.07.2013թ-ից տրամադրել հերթական արձակուրդ, թե՞ ոչ: Եվ եթե ոչ, ե՞րբ կարող եմ նրան տրամադրել արձակուրդ: Կանխավ շնորհակալ եմ:

Արման.

Հարգելի կոլեգաներ, կոչ եմ անում քննարկել դրամարկղային գրքերի վարման հետ կապված նոր փոփոխությունը, համաձայն որի դրամարկղային գրքերը վարելու ենք էլեկտրոնային եղանակով: Ե՞րբ է օրենքը մտնելու ուժի մեջ, արդյո՞ք լինելու է ցանկությամբ, թե՞ պարտադիր: Արդյո՞ք կողմ եք այդ նախագծի ընդունմանը:

Գագիկ.

Ինչպե՞ս կարելի է հաշվարկել 1998 թվականի արտադրության մեքենայի գույքահարկը: Մեքենան OPEL VECTRA մակնիշի է, տիպարտ 2.01, շարժի հզորություը 101/136 ԿՎՏ/Ձ.ՈՒ: Գույքահարկի մասին օրենքի 7-րդ հոդվածը կարդացել եմ, բայց այնտեղ նշված չէ 10 տարուց ավել մեքենայի գույքահարկը, որքան գումարո՞վ է հարկվում 100, թե՞ 200 դրամով: