28/10/2026

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
ԱՁ-ն զբաղվում է արտադրությամբ, աշխատում է շրջանառության հարկով և ցանկանում է իր արտադրանքը արտահանել ԼՂՀ և առաջարկել խանութներին: Նման պարագայում.
1. ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
2. ի՞նչ հաշիվ-ապրանքագիր պետք է դուրս գրվի և քանի՞ օրինակից
3. ԼՂՀ խանութներին տրված հաշիվ-ապրանքագրերում նշված գումարի 3,5%-է արդյոք հաշվարկվում որպես շրջանառության հարկ
Եթե հնարավոր է` նաև հղում կատարեք, թե որ օրենքով է դա կարգավորվում:
Կանխավ շնորհակալություն:

ԱԳԱ.

Բարև Ձեզ:
Աշխատում եմ դպրոցում որպես համակարգչային օպերատոր, որի համար ամսական ստանում եմ 35 000 դրամ, դրան զուգահեռ ունեմ դասաժամեր: Հարց. քանի որ 2013թ. հուլիսի 1-ին ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը դարձավ 45 000 դրամ, արդյո՞ք օպերատորի իմ աշխատավարձը փոխվելու է: Խնդրում եմ պատասխանը հիմնավորել համապատասխան հղումով: Շնորհակալություն:

Anna.

Եթե կազմակերպության գործունեությունը գտնվում է դադարի վիճակում, այս դեպքում տնօրենին պե՞տք է արդյոք ազատել աշխատանքից և կատարել վերջնահաշվարկ: Կանխավ շնորհակալություն:

Արմո.

Բարև: Հարցս հետևյալն է: Ես գրանցված եմ Հրազդանում, բայց ուզում եմ գործունեություն ծավալել Երևանում: Հրազդանի հարկային գնալ-գալը մի քիչ անհարմար է: Կարո՞ղ եմ արդյոք գրանցվել որպես անհատ ձեռնատկատեր առանց հարկային կամ պետ. ռեգիստր այցելելու: Կարո՞ղ եմ հետագայում հարկային հաշվետվություններս ներկայացնել առցանց:

Իրինա.

Բարև Ձեզ, ես ուզում եմ իմանալ` արդյո՞ք ս/թ մարտի 15-ին աշխատանքի ընդունված աշխատողին օգոստոսի մեկով արձակուրդ հասնում է, թե՞ ոչ: Եթե այո, կուզեի իմանալ հաշվարկի ձևը` մանրամասնորեն, եթե ամսական աշխատավարձը կազմում է 66 500 դրամ: Կանխավ շնորհակալություն:

Մարի.

Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. ես աշխատանքից ազատվելու եմ մի քանի օրից, մեկ ամիս առաջ օգտվել եմ հերթական արձակուրդից, բայց 2011 թ-ին արձակուրդս չեմ օգտագործել, արդյո՞ք դա ուժի մեջ է, և կարո՞ղ եմ դրա համար վերջնահաշվարկ պահանջել:

Սուրեն.

Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է, ո՞վ կարող է ինձ հիմնավոր պատասխան տալ` նվազագույն աշխատավարձի հետ կապված: Ունենք խանութ, որտեղ աշխատում են մայրս և հայրս, մայրս որպես ԱՁ-ի տնօրինող, իսկ հայրս` աշխատող, առևտուրը իրականացվում է երկուսով 13 քառակուսի մետր տարացքում: Կարո՞ղ եմ հայրիկիս աշխատավարձը ձևակերպել կես դրույքով, երբ ամսական շրջանառությունը կազմում է 150.000-ից – 220.000 դրամ, եթե ոչ, ինչու՞:
Կանխավ շնորհակալություն:

Մարիանա.

Բարև Ձեզ:
Ցանկանում եմ իմանալ` պարտադի՞ր է կազմակերպության հրամանները գրել կազմակերպության բլանկի վրա: Ավելացնեմ, որ մեր կազմակերպությունը հանդիսանում է ՓԲԸ:

Արթուր.

Բարև Ձեզ:
Աշխատողը ընդունվել է աշխատանքի 2002թ սեպտեմբերին: 2013 օգոստոսին ազատվում է աշխատանքից: Այդ ընթացքում 4 անգամ տարբեր տարիներին օգտվել է ամենամյա արձակուրդից: Փաստորեն ունի 7 տարվա չօգտագործած ամենամյա արձակուրդ: Արդյո՞ք վերջնահաշվարկ կատարելիս պետք է հաշվի առնել բոլոր 7 տարիները (հոդված 170 կետ 2), թե՞ մինչև 2005 թ հաշվի չառնել, քանի որ աշխ. օրենսգիրքը ուժի մեջ է մտել 2005թ-ից:
Շնորհակալություն:

Անուշ.

Բարև Ձեզ: Երեխայի հետծննդյան արձակուրդից հետո արդեն աշխատում եմ: Երեխան դեռևս կուրծք է ուտում: Աշխատավայրում աշխատաժամանակի առումով ունե՞մ արդյոք արտոնություններ, կարո՞ղ եմ շուտ տուն գնալ կամ ուշ գալ աշխատանքի:

Աշխեն.

Կազմակերպությունը ունի 2 լիցենզիա (01 – շինարարության իրականացում` բնակելի, հասարակական և արտադրական 80 000 դրամ, 03 – հիդրոտեխնիկական շինարարություն 80 000 դրամ), և շրջանառությունը չի գերազանցում 58,35մլն.: Գործու՞մ է արդյոք լիցենզիայի 100 000 դրամը գերազանցելու օրենքը ԱԱՀ-ի համար, և եթե կազմակերպությունը պետք է վճարի շրջանառության հարկ, ապա ի՞նչ դրույքաչափով: Կանխավ շնորհակալ եմ:

Արթուր.

Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ՝ եթե իմ տան հասցեում մեկ ուրիշին թույլ տամ ՍՊԸ բացի, այսինքն՝ իմ տան հասցեն դառնա նրա ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն, դա իր մեջ որևէ վտանգ կարո՞ղ է պարունակել: Ես ինչ-որ ձևով պատասխանատու՞ եմ նրա գործունեության համար:

Ամալյա Մանուկյան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք իմ հարցին: Եթե մարդը դպրոցում երեք ամսով փոխարինում է հավաքարարին, ունի՞ ֆիզ. արձակուրդից օգտվելու իրավունք:

Արտակ.

Ֆիզ. անձը (ոչ Ա/Ձ) կիսակառույց շենք է գնել և կառուցում է սառնարան: Շինանյութ վաճառող ընկերությունները հարկային հաշիվներ են դուրս գրել (12 մլն դրամի) այն կազմակերպության անունով, որը որ սառնարանը պատրաստ լինելուց հետո պետք է վարձակալի գործառնական վարձակալությամբ: Կարո՞ղ է կազմակերպությունը այդ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ն հաշվանցի, և արդյո՞ք ճիշտ է այս վերը նշված գործողությունը հաշվապահական տեսանկյունից:

Սարգիս.

Ողջույն, հարգելի կոլեգաներ: Ունեմ ներմուծում, որտեղ առկա են նաև շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ: Նման դեպք դեռ չեմ ունեցել, և ինձ տեղեկացրել են, որ պետք է ներկայացվի բնապահպանության և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություն: Խնդրում եմ պատասխանեք` ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել և ի՞նչ ժամկետներում: Կանխավ շնորհակալություն:

Հ.Ա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Առաջարկել են վարել վարսավիրանոցի հաշվապահությունը, սակայն այդ ոլորտի հաշվապահությանը ծանոթ չեմ: Վարսավիրանոցը պետք է նոր բացվի, ԱՁ է լինելու, և առայժմ 1 աշխատող է գրանցվելու: Խնդրում եմ հուշեք` ինչի՞ց պետք է սկսել նորաբաց վարսավիրանոցի հաշվապահությունը, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել, և ի՞նչ կարժենա այդ տեսակ վարսավիրանոցի հաշվապահություն վարելը:

Նարինե.

Բարև Ձեզ, ես գրանցված եմ որպես ԱՁ, զբաղվում եմ կահույքի ներմուծումով: Ինչպե՞ս իրականացնել վաճառքը, եթե չունեմ խանութ: Կարո՞ղ եմ արդյոք ֆիզ. անձի անձի տվյալների հիման վրա դուրս գրել հաշիվ-ապրանքագիր:

Կանխավ շնորհակալություն:

Marianna.

Բարև ձեզ: Ես աշխատում եմ ֆիրմայում, որտեղ իմ ամսական աշխատավարձը կազմում է 180,000 դրամ: Ես գնացել եմ արձակուրդ հուլիս ամսվա 22,07,13-31,07,13 ժամանակահատվածում: 15 օրվա դիմաց ստացել եմ 90,000, իսկ 16,07,13-20,07,13 աշխատած օրերի համար հաշվարկված աշխատավարձը կազմել է 25,200 դրամ, խնդրում եմ ասեք` մի՞թե դա ճիշտ հաշվարկ է, եթե իմ միջին օրեկան աշխատավարձը կազմում է 7,200 դրամ, և աշխատանքից բացակայելու դեպքում պահվում է հենց այդ գումարով: Այսինքն, եթե աշխատել եմ 5 օր, ստանում եմ 25,200 դրամ, եթե բացակայեմ 5 օր, կպահվի 36,000 դրամ: Կանխավ շնորհակալություն:

Քրիստինա.

Խնդրում եմ ինձ ուղարկել հասարակական կազակերպության կանոնադրության, արձանագրության տիպային նմուշ և այլ անհրաժեշտ փաստաթղթերի նմուշներ, որոնք անհրաժեշտ են ՀԿ գրանցելու համար: Շնորհակալություն, 099 38 74 30:

Մարիամ.

Խնդրում եմ ինձ հուշել. երբ հրամանագրքում սխալ գրառում է արվում, տվյալ դեպքում ամիսը սխալ է գրվում, ինչպե՞ս պետք է ուղղում կատարել: Հատկապես ջնջում չանելու համար: Կանխավ շնորհակալություն:

Արմինե.

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է. մարզադպրոցի փոխարինող տնօրենն աշխատանքի է ընդունվել 24.12.2012թ, աշխատանքից ազատվել է ս-թ 01.08 -ին: Այս ժամանակահատվածում արձակուրդ չի գնացել: Ընդամենը աշխատել է 7ամիս: Հունվարի 1-ից աշխատավարձը կազմել է 85 000 դրամ: Վերջնահաշվարկը կատարել եմ հետևյալ կերպ` 85000 : 21 = 4047 (միջ. օրական), 4047 * 14(օր) = 56658 վերջնահաշվարկ: Վերջնահաշվարկը գումարել եմ հուլիս ամսվա աշխատավարձին` 85000 + 56658 = 141826 – 26% = 104826 վճարվելիք գումար: Խնդրում եմ ասեք` հաշվարկը ճի՞շտ եմ կատարել, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Կարեն.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը աշխատում է զբոսաշրջության ոլորտում. հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեություն է իրականացնում, տուրօպերատորների հետ կնքում է գործակալության պայմանագրեր և հարկվում է շրջանառության հարկով: Մի դեպքում տուրօպերատորը հյուրանոցային ծառայությունների արժեքից պահում է իրեն հասանելիք միջնորդավճարը` տարբերությունը փոխանցելով հյուրանոցին, մյուս դեպքում հյուրանոցային ծառայության ողջ արժեքը փոխանցում է հյուրանոցին, իսկ հյուրանոցն էլ տուրօպերատորի միջնորդավճարը փոխանցում է ետ: Այս երկու դեպքերում էլ շրջանառության հարկով աշխատելու դեպքում հյուրանոցի համար ո՞ր գումարն է հարկվելու շրջհարկով` հյուրանոցային ծառայության ո՞ղջ գումարը, թե՞ միայն տարբերության գումարը: Օրինակ` հյուրանոցային ծառայություն արժեքը 100 000 ՀՀ դրամ է, որից տուրօպերատորի միջնորդավճարը կազմում է 10 000 ՀՀ դրամ, հյուրանոցի համար հարկվող շրջանառություն հանդիսանում է 100 000 ՀՀ դրամը, թե՞ 90 000 ՀՀ դրամը: Հյուրանոցը հարկվում է շրջանառության հարկով:

Արսեն.

Բարև ձեզ,
2013 թ-ից սկսած մինչ այս պահը ՍՊԸ-ն չի ներկայացրել Շրջանառության հարկի հաշվետվություն (կարծես թե ստացվում է 2 եռամսյակ): Ի՞նչ տույժեր են սպասվում:

Հ.Գ. ՍՊԸ-ն գործունեություն չի ծավալել այդ ողջ ընթացքում:

Մարիամ Մ.

Շնորհակալ կլինեմ, եթե տեղեկատվություն տրամադրեք հետևյալ հարցի շուրջ:

Ընկերության տնօրենի միամսյա բացակայության ընթացքում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մինչ այդ 0,5 դրույքաչափով հաշվառված բաժնի ղեկավարը: Ինչպե՞ս պետք է հաշվառվի այդ աշխատակցի նշված ամսվա աշխատավարձը:

Կանխավ շնորհակալ եմ արձագանքի համար: