24/10/2026

Արթուր.

Խնդրում եմ պատասխանել` կազմակերպությունը ձեռք է բերել ապրանքներ և այդ ապրանքները ակցիայի շրջանակներում նվիրելու է իր հաճախորդներին, ովքեր գնումներ են կատարելու: Անհատույց տրված ապրանքների համար գրե՞լ հարկային հաշիվ` գրելով “անհատույց տրամադրված”: Խնդրում եմ գրեք, ով գիտի անհատույց տրամադրված ապրանքների մասին, ինչպե՞ս հաշվառել, եթե հնարավոր է` օրինակով:

Nara.

Կազմակերպությունն իրավունք ունի՞ բոլոր աշխատողների հետ կնքելու որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր 1 տարի ժամկետով և հետագայում երկարացնել նույն ժամանակահատվածով:

Անդրանիկ.

Ողջույն:
Դիցուք ՍՊԸ-ն առուվաճառքի պայմանագրով ֆիզանձից ավտոմեքենա (1115) գնելու դեպքում պետք է որպես հարկային գործակալ ֆիզանձի փոխարեն վճարի 10 տոկոս եկամտահարկ: Իսկ եթե մեքենան ոչ օգտագործվում է ՍՊԸ-ի գործունեության համար, ոչ էլ ծախս է պետք գրանցել, համ էլ հարկեր իզուր չգոյացնել… Այսինքն, եթե Պետավտոտեսչությունում փաստացի գնումը իրականացվի, ՍՊԸ-ի անունով տեխանձնագիր տան, ու հաշվապահը չմուտքագրի հիմնական միջոցը բալանս, չներառի դա ընդհանրապես… Ի՞նչ կլինի որ:

Աշոտ.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է` օտարեկրացին հիմնադրամ է հիմնել այստեղ, աշխատել և 2011թ ժամանակավորապես դադարեցրել գործունեությունը: Այժմ, երբ բոլորը պետք է էլեկտրոնային ստորագրության և հաշվետվությունների անցնեն, ի՞նչ պետք է անի հիմնադրամի հիմնադիրը, որը ՀՀ քաղաքացի չէ և բացի այդ` հիմնադրամը ոչ մի հաշվետվություն չի տալիս: Եթե ստորագրությունը պարտադիր է, ապա օտարերկրացին ո՞ր անձնագրային բաժին պետք է գնա, կամ միգուցե նրանց համար այլ կարգ է սահմանված: Ակնկալում եմ Ձեր պատասխանին, հարգանքով` Աշոտ:

Իրինա.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաններ: Եթե կարող եք, խնդրում եմ շտապ պատասխանեք: Ես վարելու եմ հացաբուկեղենի արտադրության հաշվապահությունը, որը հանդիսանում է Ա/Ձ: Պատասխանեք խնդրում եմ` որո՞նք են լինելու հարկային պարտականությունները, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվելու: Առաքիչներին տրվելու է հաշիվ-ապրանքագիր ապրանքը առաքելու համար: Եթե Ա/Ձ-ն հարկվելու է արտոնագրային վճարով, ըստ օրենքի ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվետվություն չի՞ ներկայացնելու: Ներկայացնելու է սոցի հաշվետվություն ըստ գրանցված աշխատողների, եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն, սոցապին անհատական հաշվետվություն: Ա/Ձ-ն, որքանով գիտեմ, հարկային հաշիվ չի կարող գրել: Շատ եմ խնդրում, հարգելի կոլեգաներ, ինձ օգնեք: Շնորհակալություն:

Լիլի.

ՍՊԸ-ի մասնակիցներից մեկը, ով ունի 60% բաժնեմաս, վաճառում է իր բաժնեմասը մյուս մասնակից իրավաբանական անձին: Խնդրում եմ ինձ ասել` հնարավո՞ր է արդյոք բաժնեմասը վաճառել ցանկացած գնով` կնքելով առուվաճառքի պայմանագիր: Տվյալ դեպքում իրավաբանական և հարկային ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ: Հնարավո՞ր է արդյոք նվիրատվության պայմանագրով բաժնեմասը տալ մյուս մասնակցին:
Շնորհակալություն:

Սաթենիկ.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ բացատրեք. եթե ես աշխատանքի եմ ընդունվել, և գործատուն ինձ հետ աշխատանքային պայմանագրի փոխարեն կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր, ապա ես կարո՞ղ եմ պահանջել, որ աշխատանքային գրքույկումս կատարվի գրառում կատարվող աշխատանքի մասին, և արդյո՞ք այդ ժամանակահատվածը հաշվարկվելու է իմ աշխատանքային ստաժում:

Կանխավ շնորհակալություն:

lusine.

Խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը.

Կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում, որը ենթակա է տեղակայման, գնման գինը 1 200 000 դր, կատարվել են տեղակայման հետևյալ ծախսումները`
նյութեր – 120 000
արագամաշ առարկաներ – 15 000
դրամարկղ – 100 000
աշխատավարձ – 100 000
սոց. վճար – 19 000

Տալ բոլոր հաշվապահական ձևակերպումները և սարքավորումները հանձնել շահագործման:

Նունե.

Խնդրում եմ պատասխանել` արհեստակցական կազմակերպությունը, որը չունի աշխատողներ, հարկային մարմնին եկամտահարկի հաշվետվությունը թղթայի՞ն է ներկայացնելու, թե՞ էլեկտրոնային: Ընդ որում, եկամտահարկի հաշվետվության ներկայացման պահանջ առաջացել է ֆիզիկական անձից ապրանք գնելու արդյունքում 10 տոկոս եկամտահարկ փոխանցելուց:

Tatev.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Կասե՞ք ինձ` ինչպես ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Գիտեմ, որ պետք է սկսեմ նույնականացման քարտ վերցնելուց: Ասեմ, որ բիզնեսը գրանցված է շրջանում:

Արա Ա.

Հարգելի կոլեգաներ, արդյո՞ք ծանոթ եք ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 205-ին.

Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը

1. Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով՝ Մանրամասն

Թամարա.

Հարգելիներս,
ինձ անհրաժեշտ է պարզաբանել մի քանի հարց` կապված հյուրանոցների գործունեության և նրանց մատուցած ծառայությունների դիմաց գանձվող հարկերի մասին:

Ինչպես հայտնի է` հյուրանոցային տնտեսության օբյեկտները հարկվում են արտոնագրային վճարով: Այստեղ նշված է` հյուրանոցային տնտեսության օբյեկտներ: Հարց է առաջանում. արդյո՞ք հյուրանոցի տարածքում գործող 20 ք.մ. սննդի տարածքը և հուշանվերների վաճառքի կետը 2 ք.մ. մտնում են հյուրանոցային տնտեսության օբյեկտների մեջ, և դրանցից ստացվող եկամուտը հարկվու՞մ է ըստ արտոնագրային վճարի:

Շնորհակալություն:

Անի.

Բարի երեկո, հարգելի հաշվապահներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: ՍՊԸ-ն ՓՄՁ է և չի հանդիսանում ԱԱՀ վճարող: Սակայն ըստ պայմանագրի (պայմանագրում նշված է՝ “միջնորդավճարը կազմում է X գումար, որը ներառում է ԱԱՀ”), որը կնքվել է ԱԱՀ վճարող հանդիսացող կազմակերպության հետ, նրա հաշվին փոխանցվել է գումար, որը պարունակում է ԱԱՀ: Ի՞նչ անել այդ գումարի հետ: Գուցե ուղղակի ե՞տ փոխանցել: Կանխավ շնորհակալություն օգնության համար:

Հարություն.

Հարգելի կոլեգաներ, համաձայն ՀՀ ԱՕ հոդված 167 “Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը:” Իսկ ի՞նչ պատասխանատվություն է սահմանված այդ ժամկետը լրանալուց հետո աշխատողներին արձակուրդ չտրամադրելու դեպքում:

Դավիթ.

ՍՊԸ-ն լուծարվում է: Երեկ զանգահարեցին հարկային տեսչությունից և ասացին, որ գնանք լուծարման մասին որոշումը վերցնենք, որից հետո պետք է ստուգում իրականացնեն: Ի՞նչ ստուգման մասին է խոսքը, և ինչի՞ն պատրաստ լինել: Նախապես շնորհակալություն:

lusine.

Խնդրում եմ լուծում տալ խնդրին: Կազմակերպությունը ձեռք է բերել A և B տեսակի ապրանքներ: A տեսակի 200 հատ, 1 հատի գինը 1000 դր, B տեսակի ապրանքից 3000 հատ, 1 հատի գինը 1500 դր: Հաշվետվու ամսվա ընթացքում կազմակերպությունը վաճառել է A տեսակի ապրանքից 1300 հատ, 1 հատի վաճառքի գինը 1300 դր, և B տեսակի ապրանքից 2100 հատ, վաճառքի գինը 2000 դր: Որոշել հաշվետու ամսվա ընթացքում կազմակերպության ֆինանսական արդյունքը:

Artyom.

Ես 2002 թվականից մինչև 2004 թվականը աշխատել եմ կազմակերպությունում ձուլման արտադրամասում գիշերային ռեժիմով, ու մինչ օրս էլ աշխատած տարիներիս արձակուրդայիններս չեն վճարվել: Խնդրում եմ պատասխանեք, թե ինչպես կարող եմ ստանալ:

Սիրանուշ.

Հարգելի իրավասու պատասխանող, հանրային սննդի օբյեկտներում կարելի՞ է արդյոք ամբողջովին պոկել ալկոհոլի ակցիզը (թե՞ մասամբ այն պիտի մնա շշի վրա), և ի՞նչ ժամանակահատված կարելի է պահել առանց ակցիզի շիշը (որոշակի պարունակությամբ):

Աննա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է, շնորհակալ կլինեմ արագ արձագանքի համար: 24 ժամը անցած հարկային հաշիվը պետք է անվավեր ճանաչել: Գիտեմ, որ հարկային հաշվի վրա պետք է նշվի անվավեր ճանաչման հիմքը, սակայն կուզենաի իմանալ` e-invoicing համակարգում այդ հաշիվը շարունակելու՞ է վավեր մնալ մինչև անվավեր ճանաչված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկության ներկայացումը: Օրինակ, եթե հաշիվը դուրս եմ գրել հոկտեմբերին, ապա e-invoicing համակարգում այն կշարունակի՞ մնալ վավեր մինչև 2013թ. հունվարի վերջին օրը` քանի դեռ չեմ ներկայացրել հաշվետվությունը: Եվ ԱԱՀ հաշվարկի հետ կապված, դա պարզապես չե՞մ ներառում տվյալ ամսվա հաշվարկում: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Վաչագան.

Կխնդրեմ ինձ օգնեք մի այսպիսի հարցում: Ես ընդունվել եմ աշխատանքի: Աշխատանքային պայմանագրի մեջ նշվում է, որ վճարման կարգը հետևյալն է` ընդունել են “պայմանական միավոր” հասկացությունը, և ըստ իմ կողմից ամսվա վերջում տրված հաշվետվության կատարվելու է աշխատավարձի վճարում: Հիմարկը, որը ընդունեց ինձ, հայտնեց, որ իմ աշխատանքային գրքույկը (իմ առաջին աշխատանքն է) պետք է լրացնի սոցը` կապված հենց այդ “աշխատանքի դիմաց վճարումների” հետ: Արդյո՞ք դա այդպես պետք է լինի: