24/10/2026

Vikian.

Հարցս կապված է Հաշվապահական հաշվառման օրենքի հոդված 5.1 կետի մասին, որևէ մեկը տեղյա՞կ է այդ նախագծին: Համակարգչային ծրագրերի մասին.
2013 հուլիս 1-ից 1.0 մլրդ ավելի…
2014 հուլիս 500.0 մլն ավելի…
2015 հուլիս 100.0 մլն ավելի…
Այդ նախագիծը կա՞, ի՞նչ փուլում է, մերժվե՞լ է, ե՞րբ է ներկայացվել: Հետաքրքրում է ամեն ինչ, ինչ կապված է այդ նախագծի հետ:

Սյուզի.

Ա/Ձ-ն հաշվառվել է 1997թ.-ին: Մեկ տարի գործունեություն անելուց հետո դադարեցվել է: 2012թ.-ին նորից վերահաշվառվել է: Արդյո՞ք պետք է անհատական հաշիվ բացելու և ստաժի վերաբերյալ տեղեկություն ուղարկել սոցին: Եվ մեկ հարց էլ. եթե ֆիզ. անձը կատարում է կազմակերպության համար թարգմանություն մոտ մեկ ամիս ու կես տևողությամբ, քաղաքացիաիրավական պայմանագիր պե՞տք է կազմել այդ անձի հետ: Այդ դեպքում դարձյա՞լ պետք է հայտ ներկայացվի սոցապին: Չէ՞ որ նա կազմակերպության աշխատողը չի, աշխատավարձ չէ, այլ աշխատանքի դիմաց վարձատրություն, ենթադրենք՝ 100 000 դրամ: Գործատուի սոց. վճար և եկամտահարկ է փոխանցվել: Եվ արդյո՞ք անհրաժեշտ է այդ ամսվա համար եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն ներկայացվի, եթե Ա/Ձ է: Խնդրում եմ, եթե հնարավոր է, բոլոր հարցերին պատասխանեք: Կանխավ շնորհակալ եմ:

Նարինե.

2012 թ–ի հունվարի 1-ից բարձրանում է նվազագույն աշխատավարձը: Ինչքանո՞վ դա կազդի նվազագույնից բարձր աշխատավարձ ունեցողների աշխատավարձի վրա: Կանխավ շնորհակալություն:

Կարինե.

Ե՞րբ է տրվում երեխային հասնող նպաստը` 18000 դրամը, երեխայի ծնվելուց հետո՞, թե՞ բյուլետենի լրանալուց հետո: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել նպաստը ստանալու համար: Շնորհակալություն:

Նարինե.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ, պատասխանեք հարցիս հնարավորինս շուտ: Գործուղում ձևակերպելու համար հրամանագրքում հրաման տալը պարտադի՞ր է, թե՞ ոչ, քանի որ գործուղման վկայականի վրա պահանջվում է հրամանի համար: Ես ուզում եմ գործուղումների համար առանձին հրամանագիրք վարել, քանի որ դրանք բավականին շատ են լինելու: Կարո՞ղ եմ այդպես վարվել, թե՞ ոչ: Եվ ևս մեկ հարց՝ ժամանումը կարո՞ղ եմ նշել ոչ աշխատանքային ժամ: Ասենք՝ ժամանել է 19:30, դրա համար արտաժամյա պե՞տք է հաշվեմ, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն:

Յանա.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Հնարավո՞ր է արդյոք երկարաձգել որոշոկի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերը և Աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածի հիման վրա կարելի է դա անել: Նախկինում դա արվում էր 95-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա, սակայն փոփոխված օրենսգրքում այս հոդվածը շարադրված է այլ բովանդակությամբ: Կանխավ շնորհակալություն:

Հարություն.

Հարգելի գործընկերներ, գիտենք, որ հաջորդ տարվանից հաշվետվությունները ՀՏ պետք է հանձնվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Փաստորեն ստացվում է, որ եթե կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը, ասենք, տարվա սկզբից, ապա միևնույն է, պետք է վճարումներ կատարի և տարեկան հաշվետվությունները, թեկուզև զրոյական, հանձնի էլեկտրոնային եղանակո՞վ: Հուսանք` բացառություններ կլինեն:

Մարի.

Ես 5 տարի է աշխատանքային պայմանագրով աշխատել եմ բանկային համակարգում: Այժմ դիմել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդ ստանալու համար: Արձակուրդիս հրամանը կազմվել է, 2 շաբաթ է` ես արձակուրդի մեջ եմ, սակայն արձակուրդիս վճարը դեռ չեն փոխանցել: Պատճառաբանվում է, որ ես ժամկետային աշխատող եմ, և ինձ պետք է վճարեն 40 օրվա համար, այսինքն` մինչև աշխատանքային պայմանագրի լրանալը: Կցանկանայի իմանալ` արդյո՞ք գործատուն գործում է ՀՀ օրենսդրության սահմաններում, և որոնք են իմ իրավունքները:

ATA.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք: Դրամարկղի գիրքը մայիս ամսին վերջացել է, և մինչ օրս ՀՏ-ից նոր գիրք չենք վերցրել, ի՞նչ պետք է անենք: Եթե գնանք վերցնելու, ապա ինչքա՞ն է սահմանվում տուգանքը: Եվ ինչպե՞ս պետք է վարվի գիրքը (հին ամսաթվո՞վ):

Հարություն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը սարքավորում է ներմուծել, որի համար ԱԱՀ վճարումը հետաձգվել է 1 տարով համաձայն ԱԱՀ մասին օրենքի 6.1 հոդվածի: Կազմակերպությունը ցանկանում է մարել այդ ԱԱՀ-ն մասերով: Արդյո՞ք պետք է յուրաքանչյուր մարման ժամանակ հայտարարություն ներկայացնի մաքսային մարմիններ:

Եվ երկրորդ հարցը նույն հոդվածի հետ կապված` “ԱԱՀ-ի գումարները վճարվում են մինչև հետաձգման ժամկետը լրանալու օրը”, արդյո՞ք սա նշանակում է, որ այդ հայտարարությունը պետք է ցանկացած դեպքում ներկայացվի, օրինակ, եթե մարման ժամկետին մնացել է 1 օր:

Կամ եթե այն դեպքում, երբ վճարման ժամկետին մնա 1 օր, ներկայացվի հայտարարություն վճարման ժամկետի դադարեցման համար, չի՞ ստացվի, որ վճարման ժամկետը երկարացվում է ևս 10 օրով (“…ԱԱՀ-ի վճարման հետաձգման ժամկետը դադարելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում` սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված դեպքերում”):

Վարդան.

Բարև Ձեզ, ես ցանկանում եմ հագուստի վաճառքով զբաղվել և Ա/Ձ գրանցել մեկ աշխատողով: Կուզեի իմանալ` ինչպե՞ս գրանցել, և տարածքի վարձակալության ի՞նչ փաստաթղթեր են պետք: Կանխավ շնորհակալություն:

Լիլիա.

Մարզիչը հոկտեմբերի 25-ից ազատվել է աշխատանքից համաձայն իր դիմումի: 2012 թվականի արձակուրդը նա արդեն գնացել է: Հարց` վերջնահաշվարկի մեջ ի՞նչ գումարներ են մտնում: Ու այս դեպքում 1 դրույք վճարվու՞մ է:

Վարդ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Եթե հարկային հաշվետվությունների իմ օրինակը կորցրել եմ, հարկային տեսչությունում ինչպե՞ս կարող եմ նախորդ տարիների հաշվետվություններից կրկնօրինակ վերցնել: Շնորհակալություն:

Նելլի.

Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունների համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անդամներին ընդունելու համար: Խոսքը գնում է նորաստեղծ կազմակերպության մասին: Եվ արդյո՞ք պետք է ունենալ հրամանագիրք:

Ելենա.

Ես կցանկանայի իմանալ, թե արդյոք գործատուն կարող է աշխատանքային գրքույկի մեջ լրացնել աշխատողի` աշխատանքից ազատման պատճառը, որ վերաբերում է օրինակ աշխատանքային կարգապահությունը խախտելուն, այսինքն` “Աշխատանքից ազատվել է աշխատանքային կարգապահությունը խախտելու համար”: Կանխավ շնորհակալություն:

Հասմիկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ուզում էի մի հարց տալ` եթե ընկերությունը բացված է արդեն մեկուկես տարի, բայց դրամարկղի գիրքը կնքված չէ, կարո՞ղ եք ասել, թե ինչ տուգանք կարող է լինել:

Անի.

Ողջույն, խնդրում եմ ասացեք` համայնքային ծառայող, հեռակա սովորող ուսանողին բուհական մեկամսյա դասընթացներին մասնակցելու նպատակով ինչպիսի՞ արձակուրդ պետք է տրամադրվի, եթե նա արդեն օգտագործել է իր ամենամյա արձակուրդը: Նախապես շնորհակալություն:

A.M..

ԱԱՀ վճարող կազմակերպությունը հաշիվ ապրանքագիր է դուրս գրում (1 000 000 դրամ գումարով), որի մեջ առանձնացված չէ ԱԱՀ-ն: Որոշ ժամանակ անց ստուգմամբ հայտնաբերվում է իրավախախտումը, այս դեպքում որքա՞ն տուգանք է կիրառվելու: