Անահիտ․
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ մանրամասնել էլեկտրոնային ՀԴՄ-ների պարտադիր կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը։ Արդյո՞ք ատամնաբուժարանների համար էլեկտրոնային ՀԴՄ ունենալը պարտադիր պահանջ է։
Հաշվապահություն ԵՎ ավելին
Անահիտ․
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ մանրամասնել էլեկտրոնային ՀԴՄ-ների պարտադիր կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը։ Արդյո՞ք ատամնաբուժարանների համար էլեկտրոնային ՀԴՄ ունենալը պարտադիր պահանջ է։
Արմինե․
Բարև ձեզ։
Ցանկանում ենք աշխատանքի ընդունել Հնդկաստանի քաղաքացու։ Նա ունի անձնագրի թարգմանությունը և սոցիալական քարտը։ Ի՞նչ փաստաթղթեր և քայլեր են անհրաժեշտ նրա միգրացիոն կարգավիճակը օրինական կազմակերպելու կամ երկարաձգելու համար։ Ո՞վ է առնչվել նման գործընթացի և կարող է օգնել ճիշտ ու փուլային ձևով կազմակերպել աշխատանքի ընդունումը։
Մերի․
Ա արտադրող կազմակերպությունը դիմում է Բ կազմակերպությանը, որպեսզի ժամանակավորապես իր փոխարեն արտադրանք իրականացնի։ Դա ինչպե՞ս է կազմակերպվում, ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել։ Արդյո՞ք չեն համարվի փոխկապակցված։ Բ -ն շրջհարկով է աշխատում։ Օգնեք հասկանամ, խնդրում եմ։
Գայանե․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողը օրենքում նշված է, որ չի կարող բարեկամ լինի գլխավոր հաշվապահի հետ, բայց ունենք նաև սովորական հաշվապահի հաստիք ևս, կարո՞ղ ենք սովորական հաշվապահ նշանակել բարեկամի։
Արման․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ՝ ՏՏ ոլորտում աշխատելու համար։ Կասե՞ք խնդրում եմ՝ ի՞նչ արտոնություններ կան այդ ոլորտի համար, եթե աշխատեմ շրջանառության հարկով, ինչպես նաև եթե աշխատեմ ԱԱՀ-ով։ Նախապես շնորհակալություն։
Բարև Ձեզ։ Անշարժ գույքի վարձակալություն տալը, վաճառքը ի՞նչ հարկատեսակով է պետք իրականացնել, և ԱՁ, թե՞ ՍՊԸ է պետք բացել, ի՞նչ մանրամասներ է պետք իմանալ, կխնդրեմ օգնեք։
Մարիա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կհուշե՞ք մայրության նպաստի հաշվարկման կարգը, եթե անձը երեք գործատուի մոտ է աշխատում, նշում է միայն հիմնակա՞ն գործատուին, իսկ հաշվարկի համար հիմք է հանդիսանում երեք տեղից ստացված եկամուտը։
Սավա․
Բարի օր։ Միկրոյով աշխատող ԱՁ-ն 2025, 2026 թ․ սկզբին չի ներկայացրել դիմում, ընկել է ԱԱՀ դաշտ։ 2026-ի ապրիլից դադարեցվել է գործունեությունը։ 2025, 2026 թվականների համար ի՞նչ ամսական, տարեկան հաշվետվություններ են բաց թողնվել։ Կխնդրեի նշել ձևերը։ Շնորհակալ կլինեմ։
Վահագն․
Բարև Ձեզ։ Դրոշմապիտակներով կամ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները խախտելու դեպքում տուգանքը ե՞րբ է նախատեսված ու ի՞նչ ստուգման ժամանակ է նախատեսված: Շնորհակալ եմ:
Զավեն․
Արտասահմանյան ընկերությունից (ԱՄՆ) դիվիդենդ ստանալիս, կամ նույն ընկերության բաժնեմաս վաճառելիս ՀՀ-ում ֆիզ․ անձի համար ի՞նչ հարկեր են առաջանում։
Լիլիթ․
Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտի ԱՁ-ն 2025թ․ աշխատել է ԱԱՀ դաշտում՝ արձանագրելով 20 մլն դրամի հասույթ։ Մյուս կողմից, այդ նույն ԱՁ-ն մեկ այլ կրկին ՏՏ ոլորտի ԱՁ-ի կողմից, որը սակայն աշխատում է շրջհարկով, ստացել է ծառայություն 10 մլն դրամի չափով։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք առաջին ԱՁ-ն կարող է շահութահարկի իմաստով նվազեցնել այդ 10 մլն դրամը, և մյուս ԱՁ- ն պե՞տք է արդյոք այդ 10 մլն ցույց տա 10% տակ շրջհարկի հաշվետվության մեջ, որպեսզի առաջին ԱՁ-ն կարողանա դա ծախս ճանաչել։ Շնորհակալ եմ։

Հաշվապահ – այս մասնագիտությունը հաճախ սխալմամբ ընկալվում է որպես զուտ «թվերի հետ աշխատանք»։ Իրականում այն պահանջում է վերլուծական մտքի և մարդկային հմտությունների բարդ համադրություն։
Ահա այն հիմնական հատկություններն ու ունակությունները, որոնք պետք է ունենա լավ հաշվապահը.
ՄանրամասնՊահանջվում է կազմել նյութերի վաճառքի գործառնությունների ձևակերպումները, որոշել վաճառքի ֆինանսական արդյունքը: Տվյալներ. «Լույս» ԲԲԸ վաճառել է պահեստում մնացած չօգտագործվող նյութերը 120 000 դրամով, ներառյալ ԱԱՀ: Վաճառված նյութերի դիմաց վճարը մուտքագրվել է հաշվարկային հաշիվ նյութերը առաքելուց 10 օր անց: Վաճառված նյութերի ինքնարժեքը կազմել է 80 000 դրամ: Հաշվետու անձի կողմից վճարվել են նյութերի տեղափոխման ծախսերը` 7 000 դրամ:
Արմեն․
Աշխատողը պլանավորել է արձակուրդ, որի համար արձակուրդային ստացել է պլանավորված արձակուրդի սկզբի օրվանից 14 օր առաջ։ Վճարումից 4 օր անց աշխատողը ցանկանում է չեղարկել արձակուրդը, ղեկավարը ևս չի առարկում չեղարկմանը։ Ինչպե՞ս է հնարավոր ձևակերպել արձակուրդի չեղարկումը, օրինակ հնարավո՞ր է վճարված գումարը ձևակերպել որպես աշխատավարձի կանխավճար, և չեղարկել արձակուրդի ձևակերպումը։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։
Անահիտ․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Ինչպե՞ս կարող եմ աշխատակցին օգնության կարգով գումար տրամադրել դժբախտ պատահարի դեպքում, ընդ որում տեղի է ունեցել ինքնավթար, իսկ ապահովագրությունը չի հատուցում։ Ո՞ր հոդվածով և օրենքի ո՞ր կետով կարող եմ տրամադրել օգնությունը։
Լիլիթ․
Բարև Ձեզ։ Ոչ ռեզիդենտ այն քաղաքացիները, որոնք ունեն կացության քարտ, համարվու՞մ են ապահովագրավճար վճարող։ Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի 11-րդ հոդվածում չգտա հարցիս պատասխանը, ո՞վ կարող է օգնել։
Աշոտ․
Բարև Ձեզ։ Այսպիսի Հարց․ ՌԴ ռեզիդենտ կազմակերպությունը ՀՀ ռեզիդենտ կազմակերպությանը (ԱԱՀ-ով աշխատող) կարո՞ղ է վարկ կամ տոկոսով փոխառություն տրամադրել, ընդ որում տարեկան 24 տոկոսից բարձր տոկոսադրույքով։ Եթե այո, կա՞ արդյոք գումարի սահմանաչափ այս դեպքում, և տոկոսը վճարելուց ի՞նչ հարկեր կարող են առաջանալ, օր․ եկամտային հարկ կամ ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Եվ վճարված տոկոսը շահութահարկով նվազեցվող ծախս համարվու՞մ է, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալություն։
Ընկերություն՝ Tax Law LLC
Հասցե՝ ք. Երևան, Աբովյան փողոց, 31
Հեռախոս՝ +374(93)54-56-27
Էլ․ փոստ՝ taxlawllc@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական կազմակերպությունն համալրում է իր թիմը հաշվապահներով
Անհրաժեշտ որակավորում ՝ բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտական կամ մաթեմատիկական,
Անհրաժեշտ փորձ` առնվազն 2 տարի
Պահանջներ՝ Գործարքների հաշվապահական ձևակերպում «ՀԾ-Հաշվապահ» ծրագրում և հարկային հաշվետվությունների կազմում
Աշխատավարձ՝ Սկսած 200․000 ՀՀ դրամից
Այլ նշումներ՝ Հասցե՝ ք. Երևան, Աբովյան 31, տարածք 20 Ինքնակենսագրականները ուղարկել taxlawllc@mail.ru էլ.հասցեին կամ զանգահարել՝ +374(77)19-98-18, +374(93)54-56-27 հեռախոսահամարներով։
Արգիշտի․
Բարև ձեզ։ Շրջանաառության հարկով աշխատող ՍՊԸ համար մատակարարներից ստացված հարկային հաշիվներում ԱԱՀ-ն հարկի հաշվառման նպատակով ծախս համարվու՞մ է, թե՞ ոչ։
Արթուր․
Եթե ես հանդիսանում եմ մի ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն, և տվյալ կազմակերպության գործունեությունը դադարեցված է, և նախատեսում եմ գրանցել նոր ՍՊԸ, որտեղ նույնպես հանդես կգամ որպես հիմնադիր և գործադիր տնօրեն։ Այս դեպքում՝ արդյո՞ք կդիտարկվեմ որպես ԱԱՀ վճարող՝ հաշվի առնելով, որ հանդիսանում եմ մեկ այլ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող անձ, թե՞ դադարեցված կարգավիճակը բավարար է, որպեսզի չհայտնվեմ ԱԱՀ-ի դաշտում։
Արմինե․
Բարև ձեզ։
Մենք ԵԱՏՄ տարածքից ներմուծել ենք ապրանք և ներկայումս ունենք մնացորդ, որը ցանկանում ենք վերադարձնել (ետ արտահանել) կրկին ԵԱՏՄ երկիր։ Կխնդրեմ ներկայացնել, թե ինչ ընթացակարգ է կիրառվում այս դեպքում։ Պե՞տք է արդյոք ձևակերպել սովորական հաշիվ վավերագիր, թե՞ կա հատուկ ձևակերպում։
Նշեմ նաև, որ գործունեությունը իրականացնում է ԱՁ, որը գործում է շրջանառության հարկի դաշտում։
Կանխավ շնորհակալություն։
Անահիտ․
Ես վաճառում եմ օծանելիք, որը ներկրել եմ 15 տարի առաջ, հիմա ես ինչպե՞ս պետք է անեմ այս դրոշմավորման պարագայում։
Սեդա․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատում է միկրոյով, բայց հիմա ուզում է ՍՊԸ դարձնել, պատուհան և դռների արտադրություն է: Կցանկանայի իմանալ այն, ինչ կապված է ՍՊԸ դառնալու առավելության և վնասի հետ: Կանխավ շնորհակալություն։
Արաքս․
Բարև Ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ Երևանում լցնովի պաղպաղակի սարքավորում ունենալու համար ի՞նչ հարկատեսակով է աշխատելու, և ՀԴՄ սարք անհրաժե՞շտ է։
Աննա․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրական համակարգում աշխատող ԱՁ-ից ստացած հաշիվները ծախս ճանաչել։
Արման․
Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը մինչև մարտի 20-ը չի հանձնել շահութահարկի հաշվետվությունը, մարտի 20-ին վճարել է շահութահարկի կանխավճար այդ պահին հայտնի տվյալներով, և այդ կանխավճարի գումարը մեծ է արդեն հետո հաշվարկված շահութահարկի 20%-ից, արդյո՞ք այդ ավել վճարված գումարը ենթակա է վերադարձման, թե՞ դա կհամարվի վերջնական պարտավորություն առաջին եռամսյակի համար։ Շնորհակալություն։
Լորետա․
Բարև Ձեզ։ Երկկողմանի կնքված գնման ակտը (առկա է նաև պայմանագիր), շրջանառության հարկից որպես ինքնարժեք նվազեցվու՞մ է, թե՞ ոչ։ Խոսքը գնում է նկարիչի նկարած նկարի մասին: Կանխավ շնորհակալ եմ:
Екатерина.
Добрый день. Наша организация оказывает услуги населению: техническое обслуживание установленного в домах оборудования. Сотрудники сервисной службы находятся постоянно в разъездах: выезжают по заявкам. Руководством решено компенсировать затраты на бензин и газ в размере 30% от зарплаты за месяц, при условии, что сотрудники сервиса предоставят чеки с заправочных станций с указанием ИНН нашей организации. Сотрудники приносят чеков с ИНН на сумму большую, чем им возмещается (переводится на карту). Лишние чеки мы просто выкидываем. Уважаемые знатоки, подскажите, пожалуйста, можно ли работать по такой схеме? В законодательстве определение работы в “полях” не совсем под нас подходит ((((. Есть ли вообще какие -то нормативные акты, регламентирующие размеры компенсации расходов сотрудников, которые не относятся к командировкам?

📌 Ի՞նչ է փոխկապակցվածությունը Հարկային Օրենսգրքի տեսանկյունից, և ովքե՞ր են փոխկապակցված անձինք
🔹 Ե՞րբ են տնտեսվարողները համարվում փոխկապակցված
Օրենսդրության համաձայն՝ կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե՝
• ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին
• ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ Բանկի սերվերային կենտրոնի սարքավորումների ձեռքբերման նպատակով մատակարար ընտրելու համար հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ: