27/10/2026

Արմինե․

Ցանկանում եմ հարկային դաշտում գրանցվել զբոսաշրջիկներին ներգնա տուր փաթեթներ վաճառելու համար:

Այս ոլորտի համար կարո՞ղ եմ միկրոձեռնարկատիրության 0% հարկային ռեժիմից օգտվել, թե՞ շրջանառության հարկով պետք է աշխատեմ:

Նշեմ, որ տարեկան շրջանառությունը հաստատ 24 մլն-ը չի գերազանցի:

Վազգեն․

Բարև Ձեզ։ Ճի՞շտ եմ հասկանում, որ բժշկական ծառայություններ մատուցող ԱՁ-ի համար էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է, եթե միացած ես “Էլեկտրոնային առողջապահության համակարգին”։ Հակառակ դեպքում կարո՞ղ ես չունենալ։

Կարինե․

Հարգելի հաշվապահներ, մեկ հարց․ եթե քաղիրավական պայամնագրով աշխատել է աշխատողը, հետո նույն կազմակերպությունում ընդունվել է հիմնական աշխատանքի, ամենամյա արձակուրդի միջին աշխատավարձի հաշվարկի մեջ քաղիրավականի աշխատավարձը ներառվու՞մ է, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։

Հասմիկ Համբարյան․

Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 2025 թվականի նոյեմբերի 7-ին, արձակուրդայինի հաշվարկի մեջ նոյեմբեր ամիսը ընդգրկվու՞մ է, թե՞ ոչ։ Այն համարվու՞մ է կիսատ ամիս։ Նախապես շնորհակալություն։

Ռոզա․

Սիրելի հաշվապահներ, որևէ մեկը կարո՞ղ է ինձ ասել՝ ինչպե՞ս վարվի այն բանջարեղենի խանութը, որն անցել է 24մլն շեմը։ Օրինակ, համեմը ամեն օր և օրվա մեջ վաճառում է տարբեր գներով (կախված թարմությունից), էլ չեմ ասում մնացածը։

Բարև Ձեզ, փորձում եմ հասկանալ հաշվապահի տված բանաձևը։ Պետք է հաշվել, թե մեր ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն որքան հարկ է վճարելու ապրանքների վերավաճառքի դեպքում։ Շնորհակալ կլինեմ, եթե բացատրեք (ինքս հաշվապահ չեմ)։

=+(C2/1.2-B2/1.2)*23%+(C2/6-B2/6)

Որտեղ՝
B2 – ձեռքբերման գինն է, ներառյալ ԱԱՀ
C2 – մեր վաճառքի գինն է, ներառյալ ԱԱՀ

Մեր գործունեության ոլորտը՝ օնլայն վաճառք։

Կանխավ շնորհակալ եմ։

Անահիտ․

Հարգեկի հաշվապահներ, մի հարց ունեմ՝ կապված շարժիչի յուղի վաճառքի հետ: Շարժիչի յուղը ձեռնարկատերը ձեռք է բերել ձեռք բերման թղթով և վաճառք պետք է իրականացնի։ Խնդրում եմ կասե՞ք՝ ի՞նչ ընթացակարգի համաձայն է կատարվելու վաճառքը, ըստ QR կոդի, թե՞ ուղղակի ՀԴՄ – ով վաճառք է ցույց տալիս: ԱՁ շրջանառության հարկ վճարող է։

Օքսանա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվահապներ։ Խնդրում եմ ասել՝ ի՞նչ հաշվառում պետք է վարել և ի՞նչ ձևակերպումներ պետք տալ վարձակալված տարածքի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի վերաբերյալ։ Կանխավ շնորհակալ եմ։

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ՀԴՄ կիրառման մասին օրենքում նշվում է, որ եթե ուղևորափոխադրման ժամանակ վաճառվում են տոմսեր, ապա կարելի է ՀԴՄ չկիրառել, ապա այդ դեպքում վարորդը գումարը հավաքում է իր մոտ, օրվա վերջում մուտքի օրդերով գումարը մուտքագրում դրամարկղ, իսկ այս դեպքում արդյո՞ք կիրառվում են կանխիկ գործարքների սահմանափակումները։
Կանխավ շնորհակալ եմ։

Անահիտ․

Բարև ձեզ։ Փորձառու հաշվապահներ ջան, խնդրում եմ օգնեք։ Բանջարեղենի խանութ ունենք, գյուղացուց տեղեկանքներ ունենք, որ կոնկրետ մշակաբույս են աճեցնում, դրանց հիման վրա գնման ակտ կազմել, թե՞ պայմանագիր։ Եվ շրջհարկի հաշվետվությունում գնման թիվը որպես սկզբնական արժեք կարո՞ղ եմ ճանաչել, թե՞ այլ նրբություններ կան։

Էլեն․

Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի իրավիճակ, կա նորաբաց շինարարական ընկերություն, որն ունի գրանցված աշխատողներ, սակայն որոնք դեռ աշխատավարձ չեն ստանում, քանի որ աշխատանք չկա փաստացի, բայց պետք է նրանց գրանցված լինելը քանի որ մասնագետների անունով են լիցենզիաների ներդիրները:

Մի քանի օր առաջ հարկայինից ինչ-որ ծանուցում էր եկել, որ աշխատակիցների 189 ձևը 0 ական – ով է հանձնում, և դա ռիսկային (կոնկրետ չգիտեմ ծանուցման բովանդակությունը), հաշվապահը բոլորին ինքնակամ ազատել է՝ առանց տնօրենին զգուշացնելու։

Հիմա ի՞նչ տարբերակներ կարող եք առաջարկել աշխատողներին պահելու մինչև աշխատանք լինելը առանց աշխատավարձ տալու (նրանք բոլորը համատեղ աշխատում և դեմ չեն՝ հասկանալով իրավիճակը) օրենքի սահմաններում, որ հարկայինը ինչ որ անօրինական գործունեություն չդիտարկի, և 2 հարց՝ հաշվապահի քայլը ազատել աշխատողներին մասնագետներին արդյոք լիցենզիան կորցնելու պատճառ չի՞ դառնա։

Արսեն․

Բարև ձեզ։

Խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցը․

Մեր կազմակերպությունում առկա են 2022 թվականից մնացած կրեդիտորական և դեբիտորական պարտքեր (կախված մնացորդներ)։ Դրանք չեմ կարող ճանաչել որպես անհուսալի պարտք, քանի որ գումարները գերազանցում են 300,000 դրամը։

Կարո՞ղ եք հուշել, թե ինչ հաշվապահական թղթակցություններ պետք է տամ, որպեսզի այդ գումարներն արտացոլվեն արտահաշվեկշռային հաշվում կամ պահուստային ֆոնդում։

Ներկայումս մնացորդները կախված են 224 և 5231 հաշիվներում։

Կանխավ շնորհակալություն պատասխանելու համար։

Անահիտ․

Մի քանի րոպե խլեմ։ Հացի փուռ է, գտնվում է մարզում, միայն իր արտադրանքն է վաճառում և միայն տեղում, աշխատում է միկրոյով․

  1. Բացի միկրոյի շրջանառության հաշվետվությունից կա՞ն էլի հաշվետվություններ որ պետք է հանձնեմ, օրինակ ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալը մտքովս անցավ։ Աշխատողների գծովը գիտեմ։
  2. Մեր դեպքում խնդի՞ր է, եթե ծախսեր ցույց չենք տալիս։ ՀԴՄ-ն տպվում է նորմալ, շրջանառությունը շատ փոքր է, բայց բացի ՀԴՄ սպասարկումից այլ հաշիվներ չենք ստանում։
  3. Նաև, բոնուսային հարց, կարող ե՞նք ասել՝ տարածքը անվճար են տրամադրել։
    Նախապես շնորհակալ եմ։

Աննա Գրիգորյան․

Բարև Ձեզ, ցանկանում եմ ներմուծել էլեկտրական մեքենաների համար լիցքավորման կայան։ Նայեցի ԱՏԳԱ կոդերով 0% ԱԱՀ-ն։ Ճի՞շտ եմ նայել արդյոք, և ի՞նչ մաքսատուրք կամ այլ վճարներ կան։ Շնորհակալություն։

Վազգեն․

Բարև Ձեզ։

Կարո՞ղ եք ասել, թե երբ է բոլոր աշխատանքային պայմանագրերը էլեկտրոնայինի անցկացնելու վերջնաժամկետը, և դրա համար ինչ է պետք անել։

Ես ունեմ ԱՁ վարձու աշխատողներով, նրանց համար պետք է անել, այդպես չէ՞։

Նարե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե ՓԲԸ-ն պետք է իրականացնի միջհամայնքային և ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ, ապա 1.ի՞նչ հարկատեսակով կարող է գործել, 2. ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի, 3. ուղևորներից վճարումները կանխիկ գանձելու դեպքում պե՞տք է ուղևորին որևէ փաստաթուղթ տրամադրի

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, ես ունեմ ԱՁ, որի հաշվին նստում է գումար ստացված ՌԴ-ում գործող կազմակերպությունից։ Նաև նույն գործունեություն և ծառայությունը ես մատուցում եմ անհատական։ Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս կարող եմ անհատներից ստացած ծառայության դիմաց գումարը փոխանցել ԱՁ հաշվեհամարին։ Խնդիրը նրանում է, որ անհատները ՌԴ-ից չեն կարողանում գումար փոխանցել անմիջապես իմ ԱՁ-ի հաշվեհամարին։

Լևոն Ասլանյան․

Բարև Ձեզ, Հունգարիայից պատրաստվում եմ ստանալ սպորտային սնունդ, իրենք իրենց ծախսերով են ուղարկելու, արդյո՞ք ես տեղում ունեմ որևէ վճար, մաքսազերծման հետ կապված, թե դա էլ իրենք կարող են վճարել, ապրանքը՝ վիտամիններ, ամինաթթուներ, պրոտեիններ, ես դրանք ստանալու եմ որպես ֆիզ անձ,նաև հարկադիր ունեմ, դա խոչընդոտ է, թե՞ ոչ։

Զոհրաբ Ղազարյան․

Բարև ձեզ։ Շրջհարկով աշխատող ավտոտեխսպասարկման կետի համար որպես ծախս կարո՞ղ են համարվել վարկային տոկոսները, հիմնական միջոցների ձեռքբերումները և արևային կայանը։ Շնորհակալություն։