27/10/2026

Աստղիկ․

Բարև ձեզ, ունեմ ԱՁ՝ լեզվի դասընթացներ և վերապատրաստում անցկացնելու գործունեություն է, ցանկանում եմ ստանալ լիցենզիա, որպեսզի ինձ մոտ ուսուցանողը կարողանա օգտվի եկամտային հարկի վերադարձից։ Ու՞ր պետք է դիմեմ, և ի՞նչ գործընթաց է։ Շնորհակալություն։

Անահիտ․

Բարև բոլորին։ Taxservice համակարգում աշխատակիցներից մեկի մասով նպաստ ենթապատուհանում նպաստ է արտացոլվում, գործատուի կողմից վճարման ենթակա դաշտում 5 օրվա համար հաշվարկված նպաստի գումար։ Ինձ մնում է միայն հաշվետվության մեջ գործատուի կողմից վճարվող նպաստ դաշտում այդ թիվը լրացնե՞լ և աշխատակցին աշխատավարձ փոխանցելիս այդ գումարը նույնպես փոխանցե՞լ։ Նախապես շնորհակալ եմ։

Նարե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, շրջ․ հարկով աշխատող կազմակերպությունը, որն իրականացնում է ինտերնետ ծառայությունների մատուցում, այլ կազմակերպության վաճառել է իր հիմնական միջոցներից և արագամաշ առարկաներից, վաճառված բոլոր իրերը եղել են կապի սարքավորումներ և մալուխներ։ Խնդրում եմ օգնել` վաճառքի մասով շրջ․ հարկի հաշվարկի ո՞ր տողը պետք է լրացնել և վերջում տնտեսական գործունեության ի՞նչ դասակարգիչ նշել։

Լիլիթ․

Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ։ Խնդրեմ կուղղորդե՞ք, թե ինչ հարկման ռեժիմով պետք է աշխատի գարեջրատունը և ինչպիսի առանձնահատկություններ կան՝ կապված տվյալ գործունեության հետ։ Շնորհակալ եմ նախապես։

Աննա․

Ողջույն, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ ձեր մասնագիտական խորհուրդը և կարծիքը հետևյալ իրավիճակի վերաբերյալ.Աշխատողի պայմանագրային (հաշվարկային) աշխատավարձը կազմում է 156,800 դրամ: Նախորդ ամիսներին աշխատողին բանկով փաստացի ավել է փոխանցվել 31,200 դրամ մաքուր աշխատավարձ: Ընթացիկ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարների ամսական հաշվետվությունը լրացնելիս ո՞ր տարբերակն է ճիշտ և անռիսկ.

  1. Հաշվետվության մեջ ցույց տալ ամբողջական հաշվարկային հիմքը՝ 156,800 դրամ, իսկ ավել վճարված 31,200 դրամի հետպահումը (նվազեցումը) կատարել բացառապես բանկային փոխանցման փուլում:
  2. Թե՞ հաշվետվության մեջ արհեստականորեն նվազեցնել հաշվարկային բազան և գրել 125,600 դրամ:

    Կանխավ շնորհակալ եմ արձագանքների և ձեր փորձով կիսվելու համար:

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով աշխատող ընկերությունը այլ երկրներից ներմուծված ապրանքի դեպքում, ո՞ր գումարները իրավունք ունի նվազեցնել, առաջ օրենքում հստակ գրված էր մաքսային արժեք+մաքսատուրք+ԱԱՀ։ Եվ եթե փոխվել է՝ կխնդրեմ թողնել հղում կամ նշել, թե երբվանից է փոխվել։

Անի․

Բարև Ձեզ, հարցս վերաբերվում է շրջանառության հարկի հաշվարկում 5․11 (Կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումար) տողին, նախորդ տարվա 3-րդ եռամսյակի 5․11 տողի գումարը չեմ ներառել հաջորդ եռամսյակի 5․7 (Նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար) տողում, կարո՞ղ եմ արդյոք ներառել 2026թ 2-րդ եռամսյակի 5․7 տողում, թե՞ անպայման պետք է ճշգրտեմ 2025թ․ 4-րդ եռամսյակը։

Տիգրան․

Եթե հուլիսի 3-ին դուրս եմ գրում արտարժույթային հաշիվ մատակարարի անունից 2026թ հուլիսի 1-ից հետո ուժի մեջ փոփոխություններից հետո, սակայն դուրս գրվող հաշիվը վերաբերում է ծառայության, որը մատակարարվել է հունիսի 6-ին, ապա արտարժույթի փոխարժեքը որոշելիս հիմք պետք է ընդունել մինչև հուլիսի 1-ի փոփոխությունների դրույթները, թե՞ արդեն նոր դրույթները։

Գայանե․

Բարև Ձեզ:

ՈՒնեմ ԱՁ, որի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է 2024-ից, այդպես է նշված նաև ՊԵԿ կայքում: Զուգահեռ աշխատում եմ նաև բանկում և ստանում եմ գրանված աշխատավարձ: ԱՁ-ի գոյություն ունենալը կխանգարի՞ մայրության 140 օրվա համար նպաստի ստացմանը:

Նարե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե աշխատողի աշխատավարձը բարձր է եղել 500 000֏-ից, հիմա նվազում է և պակաս է դառնում 200 000֏-ից, ապա ապահովագրության գումա՞րն էլ է նվազում` 10 800-ից դառնալով 4 800֏։

Աննա․

Բարև ձեզ։ Աշխատողն ընդունվել է աշխատանքի փետրվարին և մայիս ամսին մի քանի օր գտնվել է բյուլետենի մեջ, աշխատում է 0,25 դրույքով։ Նպաստի հաշվարկի համար հիմք ենք վերցնում 46 875 դրա՞մ (75 000÷0.8÷2)։

Կարեն․

Բարև ձեզ։ ԱՁ մահից հետո կինը ստացել է ժառանգություն ամուսնու խանութի ապրանքները։ Նոտարը դրանք գույքագրել է, գնահատող կազմակերպությունն էլ գնահատել։ Կինը ապրանքները իրացնելու համար բացել է նոր ԱՁ, որը աշխատում է ԱԱՀ դաշտում։ Կարո՞ղ է արդյոք նվազեցնել այդ ապրանքների իքնարժեքը։

Քրիստինե․

Բարև Ձեզ։ Բացել եմ ԱՁ, մատուցում եմ լազերային մազահեռացման ծառայություն։ Կօգնե՞ք կողմնորոշվել գործունեության տեսակի դասակարգչի հարցում, ինչպես նաև շրջհարկի գումարից ի՞նչ նվազեցումներ կարող եմ անել և ի՞նչ չափով։ Ունեմ ՀԴՄ սարքի ձեռքբերում, տարածքի վարձակալության վճար, նյութեր (սավաններ, գելեր․․․անիջապես բուն աշխատանքին առանչվող), նյութեր տնտեսական, Առողջության ապահովագրավճար (ձեռք եմ բերել ինքս, քանի որ աշխատավարձիս շեմը չէր գերազանցում), հազվադեպ նաև սարքի հետ կապված փոքր ծախսեր։

Բարև Ձեզ, ԱՁ-եմ, Շրջանարության հարկման դաշտում, մատուցում եմ հեռահար ՏՏ ծառայություններ։ Հաճախորդներս տարբեր երկրների (նաև ՀՀ) իրավաբանական և ֆիզ․ անձիք են։ Իրավաբանական հաջախորդների հետ աշխատում եմ հաշիվ-վավերագրերով, սակայն ֆիզ․ անձերի հետ աշխատելուց, հաշիվ-վավերագիր գրելու համար հարկավոր է հավաքագրել ֆիզ․ անձի անձնագրային տվյալները, ինչը միշտ չէ, որ հնարավոր է (ուղղակի անհիմն են համարում դրա տրամադրումը)։

Ուսումնասիրելով օրենքը, ըստ ՀՕ Հոդված 55, 4-րդ կետի, 10-րդ մասի “գ” կետի՝ պարտադիր է լրացնել ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը։ Ստացվում է, եթե ես այս տվյալները չունեմ, ապա կազմված հաշիվ-վավերագիրը օրինական չէ։ Մյուս տարբերակն է, ունենալ ֆիզիկական ՀԴՄ սարք և վճարումը արտածել ՀԴՄ-ի տեսքով, սակայն այստեղ էլ հարց է առաջանում՝ ինչպե՞ս տրամադրել ՀԴՄ-ը կտրոնը այլ երկրում գտնվող հաճախորդին։

Իհարկե, նաև տարբերակ է օգտագործել էլեկտրոնային ՀԴՄ, սակայն այստեղ էլ հարցեր կան՝ օրենքը պահանջում է ունենալ կայք կամ հավելված, որը պետք է բավարարի պահանջներին՝ https://www.arlis.am/hy/acts/224310 (ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ)։

Պետք է նշեմ, որ կայք չունեմ, ծառայությունները մատուցվում են մեսսենջերի կամ էլ․ փոստի միջոցով։ Ին՞չ տարբերակներ կառաջարկեք աշխատելու։ Կամ եթե կա որևէ պարզաբանում ՊԵԿ-ից նման կերպ աշխատելու վերաբերյալ, խնդրում եմ կիսվել հղումով։

Անուշ․

Բարև ձեզ, ես մի կազմակերպությունում գրանցված աշխատակից եմ, և ունեմ ԱՁ, ՏՏ-ում աշխատանք կատարող, որից նույնպես ստանում եմ եկամուտ։ Երկու արդեն իսկ վճարված առողջության ապահովագրություններ ունեմ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կարող եմ ինչ-որ կերպ խուսափել վճարելուց ԱՁ համար նախատեսված 129 600 դրամ ապահովագրավճարը: Եվ ո՞րն է վերջնաժամկետը և ի՞նչ տեղի կունենա, եթե մինչև վերջնաժամկետ ապահովագրավճարը չվճարվի։

Արթուր․

Բարև Ձեզ։ Որ խնդրեմ, կասե՞ք՝ հացի արտադրության դեպքում ի՞նչ հաշվետվություններ է պետք հանձնել ու ի՞նչ հաշվառում է պետք անել։ Ու նաև սննդի անվտանգության տեսչություն դիմելու գործընթացը ինչպե՞ս կազմակերպել։

Արմինե Միրզոյան․

Բարև ձեզ: Մի հարց՝ եթե մարդը գնում է հղիության ֆիզարձակուրդի և ունի չօգտագործած 12 օրյա ամենամյա արձակուրդ, կարո՞ղ է 140 օրը լրանալուց հետո կարող է այդ 12 օր արձակուրդը օգտագործել, նոր գնալ մայրության խնամքի: Եվ եթե կարող է օգտագործել մինչ այդ իր տեղը բերած փոխարինող աշխատողի հետ ինչպե՞ս են վարվում, ազատելու՞ են աշխատանքից, թե՞ ոչ :

Վարդան․

Բարև Ձեզ։

Հիմնարկության հետ ցանկանում եմ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր։ Ունեմ ԱՁ՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում և ներկայում իրականացվող գործունեությունս համապատասխանում է միկրոձեռնարկատիրության պահանջներին։

Պայմանագրով նախատեսվող լրացուցիչ գործունեությունը հետևյալն է՝ համակարգիչների սպասարկում, քարթրիջների լիցքավորում և վերանորոգում։

Խնդրում եմ տեղեկացնել՝ արդյո՞ք նշված գործունեության տեսակները թույլատրում են շարունակել ԱՁ-ի գործունեությունը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում։

Լիլիթ Գաբրիելյան․

Ուզում եմ իմանալ՝ որքա՞ն կկազմեն հարկերը ՍՊԸ-ի համար, եթե մենք գնենք հեղինակային իրավունքը ռուսական իրավաբանական անձից և վաճառենք գրքերը Amazon-ում։

Նարինե․

Բարև։

Եթե նախկինում 247 ձևը հանձնել եմ դրոշմապտակ պատվիրելու համար, հիմա նոր կարգով E-Mark – ում պետք է պատվիրենք դրոշմապիտակ, այս դեպքում հարկայինով ի՞նչ հաշվետվություն ունեմ հանձնելու։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ Բանկի Դիլիջան մասնաճյուղի (հասցե՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան, Կապի հանգույցի 1-ին հարկ) կապիտալ վերանորոգման աշխատանքների նպատակով մատակարար ընտրելու համար հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ։

Հայտարարություն

Ծավալաթերթ

Իլոն Մասկը պաշտոնապես դարձավ աշխարհի առաջին տրիլիոնատերը իր տիեզերական «SpaceX» ընկերության պատմական բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումից հետո 🚀

Նրա աննախադեպ 13-նիշանոց կարողությունը հիմնականում ձևավորվել է «SpaceX» և «Tesla» ընկերություններում ունեցած իր հսկայական բաժնեմասերի շնորհիվ։

Իսկ ինչու՞ է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը երբեմն վճարում 0 դոլար հարկ, իսկ երբեմն այդ հարկերը կարող են հասնել միլիարդների

Մանրամասն

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ Բանկի Զեյթուն մասնաճյուղի (հասցե՝ ք. Երևան, Պարույր Սևակ 51/9) կապիտալ վերանորոգման աշխատանքների նպատակով մատակարար ընտրելու համար հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ:

Նախագծային փաթեթ

Հայտարարություն

Ծավալաթերթ

Լուսինե․

Բարև ձեզ, կասե՞ք խնդրեմ՝ ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենի անձնական մեքենան կարո՞ղ է անհատույց վարձակալության տրվել ՍՊԸ-ին։ Եթե այո, ապա հարկման ընդհանուր համակարգում աշխատող ՍՊԸ-ի մոտ կառաջանա՞ արդյոք հարկային պարտավորություն:

Մարի․

Բարև Ձեզ, ՀՀ-ում գրանցված շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն ՌԴ-ում Wildberries – ով առևտուր է իրականացնում, ապրանքը ձեռք է բերում ռուսական ֆիրմայից` թղթային հաշիվ ապրանքագրով։ Դա համարվու՞մ է փաստաթղթավորված ձեռքբերում և կարո՞ղ է նվազեցվել շրջհարկից։