Tag: Ա/Ձ

Ե՞րբ պետք է վճարել Ա/Ձ-ի սոցիալական վճարը

Հարգելի հաշվապահներ,

Չե՞ք ասի՝ ԱՁ-ի համար վճարվելիք 5 000 դրամ սոց․ վճարը պետք է ամսական վճարել, թե՞ եռամսյակը մեկ։

Կարդալ ավելին Ե՞րբ պետք է վճարել Ա/Ձ-ի սոցիալական վճարը

Արդյո՞ք անհրաժեշտ է լրացնել դրամարկղային գիրքը

Nona.

Բարև Ձեզ։ Միկրոյով աշխատող Ա/Ձ-ն արտադրությունը ո՞նց պետք է ցույց տա իր շրջանառությունը։ Արդյո՞ք անհրաժեշտ է լրացնել դրամարկղի գիրք, թե՞ արդեն հաշվարկային փաստաթղթերը բավարար են։ Գիտեմ, որ միայն ԱԱՀ վճարող ԱՁ-ներն են լրացնում դրամարկղի գիրք, բայց ցանկանում եմ տաք ավելի ճիշտ պարզաբանում: Ինչպե՞ս կարող եմ ՊԵԿ-ից ստանալ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ՝ դիմելով տեղի հարկային տեսչությու՞ն:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է լրացնել դրամարկղային գիրքը

Արդյո՞ք շրջանառության հարկը պետք է եռամսյակը մեկ վճարել

Արմեն.

Բարև Ձեզ: Գրանցվել եմ որպես շրջանառության հարկ վճարող Ա/Ձ: Արդյո՞ք ճիշտ է կարդացածս, որ շրջանառության հարկը պետք է եռամսյակը մեկ վճարել /այսինքն՝ ես առաջին անգամ հոկտեմբերին եմ վճարելու/, իսկ ամսվա հաշվարկով 5 000 դրամ շահութահարկը՝ հաջորդ տարվա սկզբին: Իսկ դրոշմանիշային վճարը նույնպե՞ս եռամսյակը մեկ է, թե՞ ամեն ամիս:

Կարդալ ավելին Արդյո՞ք շրջանառության հարկը պետք է եռամսյակը մեկ վճարել

Կարո՞ղ է Ա/Ձ-ն դադարեցնել գործունեությունն առանց հետևանքների

Nune.

Բարև Ձեզ: Ես պետ. ռեգիստրում գրանցվել եմ որպես ԱՁ, բայց դեռ ՊԵԿ չեմ տվել հայտարարություն /դեռ քսան օրը չի լրացել/ կարո՞ղ եմ արդյոք այս պահին սառեցնել գործունեությունս առանց հետևանքների:
Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կարո՞ղ է Ա/Ձ-ն դադարեցնել գործունեությունն առանց հետևանքների

Ա/Ձ-ն ուզում է զբաղվել ջրեղենի և հյութերի վաճառքով

Ani.

Բարև Ձեզ: Ես ուզում եմ Ա/Ձ բացել, որը կզբաղվի ջրեղենի և հյութերի վաճառքով: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ լինելու, և ի՞նչ հաշվետվություներ եմ կատարելու:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն ուզում է զբաղվել ջրեղենի և հյութերի վաճառքով

Կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է նաև խմորեղեն արտադրել

Nona.

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն, որն իրականացնում է կիսաֆաբրիկատների արտադրություն, կարո՞ղ է նաև արտադրել խմորեղեն։ Խնդրում եմ ասեք սննդամթերքի անվտանգության տեսչությունից ինչ-որ թուղթ անհրաժե՞շտ է տվյալ գործունեությունների համար:տես

Կարդալ ավելին Կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է նաև խմորեղեն արտադրել

Շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ի վերաբերյալ

Բարի օր: Խնդրում եմ բացատրեք քայլ առ քայլ՝ ինչպե՞ս գրանցվեմ որպես Ա/Ձ և իմ հետագա հաշվետվությունները ու՞ր եմ ներկայացնելու: Ես թարգմանիչ եմ, աշխատելու եմ շրջհարկով, առանց աշխատողի: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ի վերաբերյալ

Ինչպե՞ս փակել Ա/Ձ-ն

Հովհաննես.

Բարև Ձեզ: Ես ուզում եմ փակել իմ Ա/Ձ-ն՝ կօգնե՞ք:

Կարդալ ավելին Ինչպե՞ս փակել Ա/Ձ-ն

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Gayane Harutyunyan.

Բարև Ձեզ։ Ես հուլիս ամսին բացել եմ Ա/Ձ և պետք է աշխատեմ միկրոյով։ Կուզենայի իմանալ` ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Ոչ ռեզիդենտի գործունեության հետ կապված

Hasmik.

Բարև Ձեզ: ՌԴ-ի քաղաքացին ՀՀ-ում Ա/Ձ բացելու համար ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է ներկայացնի։ Եվ ոչ ռեզիդենտի գործունեության հետ կապված ինպիսի՞ առանձնահատկություններ կան:

Կարդալ ավելին Ոչ ռեզիդենտի գործունեության հետ կապված

Սոցիալական վճարի վերաբերյալ

Nona.

Հաշվապահներ ջան, խնդրում եմ ասեք ինձ այս հոդվածը սոց. վճարի մասին ԱԱՀ-ով հարկվող ԱՁ-ին կամ Նոտարին է վերաբերու՞մ.
2) ձեռնարկատիրական եկամտի /բացառությամբ սույն մասի 3-րդ կետով նախատեսված դեպքի/՝
ա. 5 տոկոսի չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը,
բ. 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերության չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը գերազանցում է 6 000 000 դրամը:

Կարդալ ավելին Սոցիալական վճարի վերաբերյալ

Միասնական հաշիվի վերաբերյալ

Կարո՞ղ է շրջհարկով ԱՁ-ն միասնական հաշվին փոխանցել միանգամից 30 000 դրամ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների համար: Թե՞ պետք է ամեն ամիս առաձին վճարի:

Կարդալ ավելին Միասնական հաշիվի վերաբերյալ

Գրենական ապրանքների խանութ բացելու համար

Ուզում եմ մարզում բացել Ա/Ձ՝ գրենական պիտույքների խանութ։ Ասեք խնդրում եմ, եթե շրջանառությունս մոտ 2 մլն է, ես ի՞նչ հարկեր եմ վճարելու, ինձ ՀԴՄ պետք է, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Գրենական ապրանքների խանութ բացելու համար

Արդյո՞ք ախտահանիչ հեղուկների արտադրությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն

Ռազ․

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է․ ԱՁ-ն զբաղվում է ձեռքի ախտահանիչ հեղուկների արտադրությամբ և միայն մեծածախ վաճառքով: Գրանցման հասցեն Երևանում չէ: Արդյո՞ք համապատասխանում է միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատելու պայմաններին։

Կարդալ ավելին Արդյո՞ք ախտահանիչ հեղուկների արտադրությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն

Եթե Ա/Ձ-ն աշխատելու է շրջանառության հարկով

Արմեն.

Բարև Ձեզ: Ա/Ձ գրանցելու և հետազոտական ծառայություններ մատուցելու դեպքում, եթե ընտրվի շրջանառության հարկ վճարելու տարբերակը, պե՞տք է վճարել շրջանառությունից 5% և ամսական 1 000 դրամ դրոշմանիշային վճար, թե՞ այլ վճարումներ էլ կպահանջվեն /օրինակ՝ եկամտային հարկ/:

Կարդալ ավելին Եթե Ա/Ձ-ն աշխատելու է շրջանառության հարկով

Արդյոք հնարավո՞ր է ՀԴՄ-ն գրանցել տան հասցեով

Բարև Ձեզ: Ուզում եմ ԱՁ բացել, ներմուծել ու վաճառել, բայց օնլայն տարբերակով ու տանից: Ուզում եմ իմանալ, հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ-ն գրանցել տան հասցեով:

Կարդալ ավելին Արդյոք հնարավո՞ր է ՀԴՄ-ն գրանցել տան հասցեով

Հնարավո՞ր է գործունեությունը շարունակել որպես ինքնազբաղված անձ

Սարգիս.

Հարգելի գործընկերներ, մասնագիտությամբ թարգմանիչ եմ՝ արտոնագրված ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Կարո՞ղ եմ իմ գործունեությունը շարունակել որպես ինքնազբաղված անձ, քանի որ այժմ գրանցված եմ որպես աշխատող ԱՁ-ի մոտ: Շնորհակալություն ուշադրության համար:

Կարդալ ավելին Հնարավո՞ր է գործունեությունը շարունակել որպես ինքնազբաղված անձ

Հնարավո՞ր է Ա/Ձ-ն բացել մարզում

Բարև Ձեզ: Հնարավո՞ր է Ա/Ձ-ն բացել մարզում և նույն Ա/Ձ-ով Երևանում խանութ բացել:

Կարդալ ավելին Հնարավո՞ր է Ա/Ձ-ն բացել մարզում

Ո՞ր հարկային համակարգն ընտրել

Բարի օր: Ես թարգմանիչ եմ, պետ. կառույցի համար թագմանություններ կատարելու համար առաջարկում են ԱՁ գրանցվել: Խնդրում եմ խորհուրդ տվեք, ո՞ր հարկային համակարգը ընտրել, աշխատելու եմ մենակ:

Կարդալ ավելին Ո՞ր հարկային համակարգն ընտրել

Արդյո՞ք պետք է նորից շրջանառության հարկ վճարողի վերաբերյալ հայտարարություն ներկայացնել

Արման.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել, եթե ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով և 28.04.2020-ին դիմում է ներկայացնրել անորոշ ժամկետով դադարեցնելու, հիմա ուզում է վերսկսել: Այս դեպքում նորից պետք է շրջանառության հարկի դիմու՞մ ներկայացնի, թե ոչ:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է նորից շրջանառության հարկ վճարողի վերաբերյալ հայտարարություն ներկայացնել

Ա/Ձ, թե՞ ՍՊԸ

Nare.

Բարև Ձեզ: Որ խնդրեմ, ինձ կասե՞ք ԱՁ կամ ՍՊԸ բացելու առավելություններն ու թերությունները, և տարբերությունները:

Կարդալ ավելին Ա/Ձ, թե՞ ՍՊԸ

Ա/Ձ-ն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի

Ani.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում. եթե ԱՁ-ն չի դադարեցրել իր գործունեությունը, ունի գրանցված աշխատող, որը գտնվում է ֆիզ. արձակուրդում, սակայն ներկա պահին շրջանառություն չունի, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացվի և ի՞ նչ պարտավորություններ ունի:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի

Ինչպե՞ս պետք է կազմակերպել հաշվապահությունը

Սիմոնյան.

Բարև Ձեզ: Ո՞վ կարող է ինձ ասել, եթե նույն Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել գործունեությամբ, որը կարող է գործել միկրոի դաշտում և գործունեությամբ, որը միկրոի դաշտից դուրս է, այս դեպքում՝ ինչպե՞ս պետք է կազմակերպել հաշվապահությունը: Ո՞ր հարկային ռեժիմն է գործում:

Կարդալ ավելին Ինչպե՞ս պետք է կազմակերպել հաշվապահությունը

Ինչպե՞ս պետք է հաշվարկել հարկերը

Araqsya.

Ա/Ձ-ն աշխատանքի է ընդունել բանվորների, ովքեր պետք է աշխատեն ընդամենը 7օր։ Աշխատանքային պայմանագրում գրված է, որ վարձատրությունը գործավարձային է՝ 1 օրը 6 000 դրամ։ Ինչպե՞ս պետք է հաշվարկել հարկերը, և պետք է եկամտային հարկի հաշվետվություն ուղղարկել, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Ինչպե՞ս պետք է հաշվարկել հարկերը

Ապրանքային նշանի գրանցման արժեքի հետ կապված

Karlen.

Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է ապրանքային նշանի գրանցման արժեքը: Ներգնա տուր ընկերության համար, որը ղեկավարվում է Ա/Ձ-ի կողմից:

Կարդալ ավելին Ապրանքային նշանի գրանցման արժեքի հետ կապված

Արդյո՞ք պարտադիր է եռամսյակային հաշվետվություն ներկայացնելը

Բարև Ձեզ, խնդրում եմ կասեք, եթե ԱՁ-ն աշխատում է նոր սերնդի ՀԴՄ-ով և համարվում է շրջհարկ վճարող, ապա պարտադի՞ր է եռամսյակային հաշվետվություն ներկայացնելը:

Կարդալ ավելին Արդյո՞ք պարտադիր է եռամսյակային հաշվետվություն ներկայացնելը

Երևանում մթերային խանութ բացելու համար

Վարդգես.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ցանկանում եմ ճշտել, եթե Երևանում մթերային խանութ են աշխատացնում մայր ու տղա և պետք է օրինական կարգով աշխատեն: Ապա ո՞րն է ճիշտ, բացել մեկ ԱՁ և մյուսին գրանցել որպես աշխատող, թե՞ բացել 2 ԱՁ: Նաև կասե՞ք՝ ինչու՞ է դա ճիշտ և ի՞նչ ծախսեր պետք է անեն:
Եվ եթե 2 ԱՁ է բացում, և մեկ խանութ աշխատացնում, ապա արդյոք պարտադի՞ր է 2 ՀԴՄ սարք ունենալ: Նշեմ նաև, որ խանութը և մթերային է, և տնտեսական:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Երևանում մթերային խանութ բացելու համար