Tag: բյուլետեն

Ո՞ր ամսվա եկամտային հարկի հաշվարկում պետք է արտացոլել նպաստը

Արամ.

Հարգելի գործընկերներ, կազմակերպության աշխատակցի համար հաշվարկվել է անաշխատունակության նպաստ մարտ ամսվա վերջում, սակայն վճարվել է նպաստը ապրիլին: Հարցս հետևյալն է՝ ո՞ր ամսվա եկամտային հարկի հաշվարկում պետք է արտացոլել նպաստի հաշվարկը: Նախապես շնորհակալություն:

Հիվանդաթերթիկի բացակայության վերաբերյալ

Ռոբերտ․

Բարև Ձեզ։ Մեկ հարց ունեմ․ ես ամսի 26-ից մինչև այս ամսվա 1-ը եղել եմ վատառողջ և գտնվել եմ բյուլետենի մեջ, բայց հիմա պոլիկլինիկայից ինձ ասում են, որ բյուլետենի թուղթ չունեն՝ քաղաքապետարանը չի տվել։ Խնդրում եմ, եթե ծանոթ եք խնդրին՝ հուշեք ի՞նչ կարող եմ անել, կազմակերպությունը հասկանալի պատճառով պարզաբանությունս չի ընդունում։
Կանխավ շնորհակալ եմ։

Աշխատավարձի հաշվարկ

Անի.

Հարգելի հաշվապահներ, դպրոցը 6 օրյա գրաֆիկով է աշխատում և մարտ ամսին 26 աշխատանքային օր է. ուսուցիչը 6 օր բյուլետենում է եղել և վճարվել 6 օրվա համար: Հիմա ես պետք է ամսվա աշխատավարձը բաժանե՞մ 26-ի անգամ 20՝ վճարե՞մ 20 օրվա աշխատավարձ:

Բյուլետենի հաշվարկ

Լոլիտա.

Բարև Ձեզ: Ես 25 տարվա մանկավարժական ստաժ ունեմ, աշխատում եմ դպրոցում, 6 օրյա ռեժիմով ստանում եմ 124 000 մաքուր աշխատավարձ, այսօրվանից 14 օրով բացել եմ բյուլետեն, ուզում եմ իմանալ ինչքա՞ն գումար կստանամ /25.03.21-07.04.21/:

Պե՞տք է արդյոք փոխանցել սոց. փաթեթ

Անի.

Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը հիվանդության թերթիկ է ներկայացրել՝ բյուլետենի մեջ է՝ սոց. փաթեթ պե՞տք է փոխանցել։

Վերջնահաշվարկ կազմակերպության լուծարման հետևանքով

Մարինե.

Բարև Ձեզ: Մի էսպիսի հարց. աշխատողը գտնվում է դեկրետում և կազմակերպության լուծարման պատճառով աշխատակիցը ծանուցվում ու դուրս է գալիս աշխատանքից: Հիմա հարց. եթե մինչ դեկրետ գնալը աշխատողը ունեցել է չօգտագործված արձակուրդային օրեր, ի՞նչ կերպով է հաշվարկվում վերջնահաշվարկը: Էլի վերջին 12 ամսո՞վ է հաշվարկվելու միջին օրականը, այսինքն՝ դեկրետում գտնվելու ժամանակ չստացսծ աշխատավարձը իջեցնելու՞ է միջին օրական գումարը:

Ինչպե՞ս են հաշվարկվում առանց ընդհատումների հիվանդաթերթիկները

Անի.

Բարև Ձեզ: Աշխատակիցս հունվարի 10-ից սկսած մինչև մարտի 17-ը հիվանդության 3 թերթիկ է ներկայացրել առանց ընդատումների՝ շարունակական։ Այժմ հաշվարկման համար բոլոր բյուլետենների դեկտեմբերից պետք է միջինը հաշվարկե՞մ և միայն մեկ անգամ եմ կիրառում այդ երեքի համար՝ 1 օր չվճարելը, 5 օր գործատու, մնացածը պետ. բյուջե։

Հիվանդաթերթիկի հաշվարկի հետ կապված

Անի.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը ներկայացրել է հիվանդության 2 թերթիկ՝ շարունակական, առանց ընդհատումների, միջինը հաշվելուց երկու թերթիկի համար նու՞յն միջինն է:

Ինչպե՞ս պետք է հաշվարկել նպաստը

Arevik Hovakimyan.

Ողջույն, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում:
Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ 140 օրվա համար, այն հաշվարկվել և վճարվել է, սակայն ծննաբերությունը տեղի է ունեցել կեսարյան հատմամբ է նորից տրվել է անաշխատունակության թերթիկ, 15 օրվա: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս պետք է հաշվարկել այդ նպաստը։ Առանձի՞ն 15 օրվա, որպես հիվանդության նպաստ։ Եվ եթե այո, ապա նախորդ 12 ամիսների աշխատավարձի մեջ պե՞տք է ընդգրկել 140 օրվա արդեն, իսկ ստացած նպաստը որպես եկամուտ, թե՞ միայն անաշխատունակության թերթիկ ստանալու ամսվա աշխատավարձն է լրացվում։

Օրենքի հղում արձակուրդի օրերի կուտակման հետ կապված

Անի.

Բարև Ձեզ: Օրենքի հղում կտա՞ք, որ ծննդյան և հետծննդյան բյուլետենի ժամանակաշրջանում արձակուրդի օրեր է կուտակում աշխատողը:

Արդյո՞ք կուտակվում են արձակուրդի օրեր

Անի.

Ծննդյան և հետծննդյան բյուլետենի մեջ աշխատողը արձակուրդի օրեր կուտակու՞մ է:

Ե՞րբ պետք է ստանալ բյուլետենի գումարը

Տիրուհի.

Բարև Ձեզ: Մի հարց՝ ես 22.02.2021 թ-ից վերցրել եմ իմ անաշխատունակության թերթիկը և ներկայացրել հաշվապահին: Հիմա ցանկանամ իմանալ՝ ես ե՞րբ պետք է ստանամ իմ գումարը։
Շնորհակալություն:

Բյուլետենի հաշվարկի վերաբերյալ

Ani.

Բարև Ձեզ, եթե աշխատողը շարունակական բյուլետեն է բերել սեպտեմբերի 10-ից 21-ը և 21-ից հոկտեմբերի 13-ը ներառյալ, վճարվել է հոկտեմբերին: Հարկային հաշվետվությունը ցույց եմ տվել հոկտեմբերի մեջ՝ նշելով սեպտոմբերի 10-ից հոկտեմբերի 13-ը։ ճ՞իշտ է:

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Արման.

Բարև Ձեզ: Ես հաշվապահ չեմ, կասե՞ք անաշխատունակության թերթիկի հաշվարկով ինչքա՞ն պետք է ստանա աշխատողը՝ հարկերով ու առանց հարկերի, եթե թերթիկը 21/12/20-07/01/21, հարկերով աշխատավարձը 680 000 դրամ։ Հունվարի համար ստացել է իր սովորական աշխատավարձը։
Շնորհակալություն:

Հիվանդաթերթիկի հաշվարկի հետ կապված

Անի.

Բարև Ձեզ։ Եթե ուսուցիչը չի եկել 4 օր՝ բյուլետենի մեջ է, փոխարինել են այդ 4 օրը դասաժամ: Ճի՞շտ է 4 օրվա գումար ետ պահել աշխատողից, թե՞ դասաժամ։

Դրոշմանիշային վճարի հետ կապված

Անի.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը փետրվարին գտնվել է բյուլետենի մեջ՝ 3 օր։ Փետրվարի դրոշմանիշային վճարի սանդղակը վերցնու՞մ եմ առանց նպաստի գումարի հաշվարկման, թե՞ նպաստն էլ պետք է ներառել։

Ինչպե՞ս է կատարվում առողջության համար վնասակար աշխատանքի հավելումի վճարումը

Հասմիկ.

Ինձ կարող եք օգնել հասկանալ՝ ինչպե՞ս է կատարվում առողջության համար վնասակար աշխատանքի հավելումի վճարումը, եթե աշխատակիցը արձակուրդում է կամ ունի անաշխատունակության թեթրիկ։ Եվ եթե կարելի է՝ օրենքը ևս նշեք։

Հիվանդաթերթիկ

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը նոյեմբեր ամսից գտնվում է անաշխատունակության մեջ: Այսօր նոր անաշխատունակության թերթիկ է ներկայացրել: Հիմա հարց՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների հաշվետվությունները ճշտված ուղարկեմ, թե՞ կարող եմ նոյեմբեր, դեկտեմբեր և հունվարը միանգամից լրացնեմ ուղարկեմ: 2 անաշխատունակության թերթիկներ են՝ դրոշմանիշային չի պահվու՞մ չէ: Շնորհակալ եմ

Ինչպե՞ս է հաշվարկվում հունվար ամսվա աշխատավարձը

Բարև Ձեզ: Ինչպե՞ս է հաշվարկվում հունվար ամսվա աշխատավարձը, եթե աշխատողը հունվարի 18-ից հունվարի 28-ը բյուլետենի մեջ է եղել, ամսական աշխատավարձի չափն էլ 90 000 ՀՀ դրամ է։ Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս է հաշվարկվում միջին ամսական աշխատավարձը

Հելեն.

Բարև ձեզ: 2020թ-ի հուլիսի 6-ից աշխատում եմ, մինչ այդ չեմ աշխատել: Հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 9-ը գտնվել եմ անաշխատունակության արձակուրդում: Այս դեպքում՝ ինչպե՞ս է հաշվարկվում միջին ամսական աշխատավարձը և պահվու՞մ է եկամտային։ Շնորհակալություն:

Արդյո՞ք գյուղաբնակ և աշխատող մայրը կստանա երեխայի համար նախատեսված միանվագ գումար

Մել.

Բարև Ձեզ: Եթե մայրը գյուղաբնակ է և պետական աշխատող, բացի բյուլետինց և 53 000 դրամից զատ, կստանա արդյո՞ք 7 ամսականում նախատեսված 120 000 դրամ միանվագ գումարը:

Ինչպե՞ս է հաշվարկվում հիվանդության նպաստը

Մելինե.

Բարև Ձեզ: Կասեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում Ա/Ձ-ի հիվանդության նպաստը: Եթե հնարավոր է՝ հղում տվեք: Շնորհակալություն:

Բյուլետենի հաշվարկ

Լիլիթ.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Եթե որևէ մեկը առնչվել է միկրոձեռնարկատիրության համակարգում ներգրավված վարձու աշխատողին մայրության նպաստ հաշվարկելու հարցի հետ՝ խնդրում եմ արձագանքել: Հարցս հետևյալն է, եթե տվյալ ամսում 15-20-ից հետո աշխատողը բերում է բյուլետենը, և ամսվա վերջ կազմակերպությունը անցնում է միկրոյի շեմը և դառնում շրջհարկ վճարող, ո՞րն է այս դեպքում հաշվարկի ճիշտ կատարումը: Ինձ հարկավոր է հստակ և օրենքով հաստատված հաշվարկ:

Ամենամյա արձակուրդի վերաբերյալ

Անի.

Բարև Ձեզ: Եթե աշխատողին տարվա մեջ հասնում է 35 օր արձակուրդ, և նա ընդունվել է աշխատանքի 2020 թվականի սեպտեմբերի 1-ից և 2020 թվականի մարտից գնացել է ֆիզ. արձակուրդ, վերադարձել է օգոստոսի 10-ին և ցանկանում է օգտվել ամենամյա արձակուրդից, քանի՞ օր է հասնում նրան արձակուրդ։

Արդյոք կարո՞ղ է աշխատակիցը օգտագործել իր մոտ 5 տարվա չօգտագործած արձակուրդը

Արմինե.

Բարև, հարգելի գործընկեր: 2 հարց ունեմ. աշխատակիցը աշխատում է 2 ընկերությունում 01.09.2020թ. հիմնական և համատեղության կարգով: Առաջացել է անաշխատունակություն նոյեմբեր ամսվա մեջ, աշխատակիցը ներկայացել է ա/թ: Քանի որ երկու ընկերությունում էլ աշխատակցի փաստացի աշխատած ամիսները կազմում են 2 ամիս, և 12 ամիս հետ գնալով չի ձևավորվում: Արդյոք պե՞տք է հաշվի առնել տվյալ աշխատողի վերջին 12 ամսվա միջին աշխատավարձը՝ նախորդ գործատուի: Նշեմ, որ աշխատակցի մինչև 01.09.2020թ. հաջորդ աշխատած ժամանակահատվածը 21.01.2020-21.08.2020 է:
Եվ հարց 2-րդ: Եթե աշխատակիցը մինչև 2020թ. ունի մոտ 4-5 տարվա չօգտագոծված աձակուդային օրեր, ինչ-ինչ պատճառներով չի տրամադվել և ամեն տարի հրամանով տեղափոխվել է: Արդյոք կարո՞ղ է աշխատակիցը օգտագործել իր մոտ 5 տարվա չօգտագործված արձակուրդային օրերը, թե՞ միայն վերջնահաշվարկի դեպքում պիտի վերջնահաշվարկ կատարվի ու, եթե այո, կա՞ իրավական հղում: Շնորհակալություն:

Արդյո՞ք անհրաժեշտ է հրաման գրել անաշխատունակության թերթիկ ներկայացնելու դեպքում

Անի.

Բարև Ձեզ:
Եթե աշխատողը վարակվել է կորոնավիրուսով և հիմա գտնվում է հիվանդանոցում, նրա համար անաշխատունակության թերթիկ է բացվել, այս դեպքում նրա համար հրաման պե՞տք է գրվի, թե՞ հրամանը գրվելու է անաշխատունակության թերթիկը գործատուին ներկայացնելու դեպքում, և ինչպե՞ս է տաբելում նշվելու այդ աշխատողի բացակա օրերը: Եվ քանի՞ տոկոսով է վճարումն իրականացվելու:

Բյուլետենի հաշվարկ

Tigran.

Բարև Ձեզ: Ես 24 ժամով հերթափոխ մասնագետ եմ: Յուրաքանչյուր հերթափահության համար ստանում եմ 11 500 դրամ աշխատավարձ, և հիվանդության պատճառով 7 օր գնացել եմ բյուլետեն: Ո՞նց է հաշվարկավում բյուլետենը: Այդ 7 օրվա ընթացքում ունեմ չգնացած 1 հերթապահություն:

Արդյո՞ք կարելի է ազատել աշխատողին

Meline.

Բարև Ձեզ: Հիվանդության նպաստում գտնվող աշխատողին կարելի՞ է ազատել: Եթե հնարավոր է՝ օրենքի հղում տվեք:

Ի՞նչ անել, եթե կոնտակտավոր անձին բյուլետեն չեն տալիս

Հայկուհի.

Բարև Ձեզ: կասեք ինձ, եթե տանը եղբայրս վարակված է, իսկ մենք կոնտակտավոր, բայց քույրս լինելով գրանցված աշխատող բյուլետեն չեն տալիս: Կասեք՝ ի՞նչ անենք, եթե պարետատուն չի զանգել ու չի ճշտել՝ ում հետ է շփվել եղբայրս։

Ինչպե՞ս հաշվել մանկավարժի անաշխատունակության թերթիկը

Ալիսա Խաչատրյան.

Բարև Ձեզ։
Խնդրում եմ պարզաբանեք, թե ի՞նչ սկզբունքով պետք է հաշվել մանկավարժի անաշխատունակության թերթիկը։
Եթե նա ընդունվել է աշխատանքի 2020թ.-ի սեպտեմբերի 9-ին և հոկտեմբերի 1-ից 12-ի համար ներկայացրել է անաշխատունակության թերթիկ։

Բյուլետենի հաշվարկ

Մարգարիտա.

Բարև Ձեզ: Բյուլետենը աշխատավարձի քանի՞ տոկոսն է հաշվարկվում և վճարվում:

Անաշխատունակության թերթիկի հետ կապված

Արմինե.

Բարև Ձեզ: Անաշխատունակությունը ինչպե՞ս լրացնել հաշվետվության մեջ՝ աշխատողի, թե՞ 1.1 կետում նշված հատվածում:

Արդյո՞ք վճարումը կատարվում է հիմնական աշխատավայրից

Լիաննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել, եթե աշխատողը համատեղության կարգով աշխատում է երկու տեղ և անաշխատունակության թերթիկ է բերում, վճարումը կատարվում է հիմնական աշխատավայրից, թե՞ երկուսն էլ պետք վճարեն: Եվ կխնդրեի hիմքերը նշել: Կանխավ շնորհակալություն:

Բյուլետենի վճարման վերաբերյալ

Քրիստինե.

Խնդրում եմ ասեք՝ բյուլետենի 2-5 օրը, եթե վճարում է տնօրենը, և աշխատում եմ շաբաթվա մեջ 3 օր, արդյո՞ք լրիվ 5 օրն է վճարում: Աշխատում եմ ՍՊԸ-ում: Շնորհակալ եմ նախապես:

Ո՞վ է վճարում կոնտակտավոր անձի բյուլետենը

Քրիստինե.

Խնդրում եմ ասեք, եթե բացվել է բյուլետեն՝ 14 օրով, համարվում եմ կոնտակտավոր, աշխատում եմ ՍՊԸ-ում: Ո՞վ է ինձ վճարում՝ պետությունը:

Բյուլետենում գտնվող աշխատողի և նոր ժամանակավոր աշխատողի վարձատրության վերաբերյալ

Յուրա.

Բարև Ձեզ: Երաժշտական դպրոցի ուսուցչուհին գնացել է վիրահատության ու հայտնի չէ, թե երբ կվերադառնա աշխատանքի: Ժամանակավոր աշխատող ընդունելու դեպքում՝ համ բյուլետեն ենք վճարելու՞ վիրահատվող ուսուցչուհուն, համ էլ ժամանակավոր աշխատողի՞ն: Կանխավ շնորհակալություն:

Արդյոք պարտադի՞ր է անաշխատունակության թերթիկը

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելիներս: Կասեք, եթե աշխատողը գտնվում է հարկադիր պարապուրդում և կորոնավիրուսով հիվանդանում է՝ պարտադի՞ր է անաշխատունակության թերթիկը: Շնորհակալ եմ:

Բյուլետենի հաշվարկ

Հերմինե.

Բարև Ձեզ: Եթե հիվանդության թերթիկը բացվել է ասենք 01.07. – 20.07., հետո 20.07. – 31.07, այնուհետև վերջնականը՝ 01.08 – 11.08, ինչպե՞ս է կատարվում այս բյուլետենների հաշվարկը գործատուի և պետ. բյուջեի կողմից: 01.07 – 31.07-ը հասկանալի է, որ առաջին 5 օրը վճարելու է գործատուն, իսկ 01.08 – 11.08-ը նորից առաջին 5 օրը վճարելու՞ է գործատուն:

Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր միանվագ նպաստի համար

Հրաչուհի.

Բարև Ձեզ: Կխնդրեմ ասեք՝ աշխատող մայրերի հղիության 7-րդ ամսի միանվագ նպաստի համար, ի՞նչ թղթեր են հարկավոր:

Արդյո՞ք պահումները կատարվում են ընդհանուր գումարից

Raz.

Հարգելի հաշվապահներ, հիվանդության նպաստը գտնվում է 2 ամսվա մեջ, պահումները կատարվում է ընդհանուր գումարից, թե՞ ամեն ամսվա համար համապատասխան օրերի:

Մայրության նպաստի վերաբերյալ

Աշխեն.

Բարև Ձեզ։ Մի հատ հարց ունեմ. ես աշխատող մայր եմ և հիմա գտնվում եմ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Շուտով ծնվելու է երկրորդ երեխաս։ Ես ցանկանում եմ իմանալ՝ ինձ բյուլետեն հասնու՞մ է, թե ոչ: Եթե ոչ, ապա աշխատանքի վերադառնալու դեպքում կստանա՞մ բյուլետեն։ Մեկ հարց ևս. երբ երկրորդ երեխաս ծնվի խնամքի նպաստ միայն երկրորդ երեխայի համար արդեն կստանա՞մ, թե՞ երկուսի համար էլ կստանամ։

Մայրության նպաստ

Բարև Ձեզ: Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, այս ամսա 15-ից վերադառնալու եմ աշխատանքի: Խնդրում եմ ասեք, եթե նորից բալիկի եմ սպասում՝ դեկրետայինս հաշվարկելիս հի՞մք են ընդունելու այս 7 ամիսները և նախորդող ամիսների աշխատավարձը, թե՞ միջին աշխատավարձ հաշվելու են միայն այդ 7-ի աշխատավարձը բաժանելով 12-ի:

Հիվանդաթերթիկի հաշվարկի հետ կապված

Սերգեյ.

Աշխատողը գնացել է բյուլետեն 08․07-ից մինչև 21․07․2020թ․, աշխատում է մեր մոտ 3 ամիս: Հաշվարկի ժամանակ՝
1. միջին աշխատավարձը պետք է բաժանել 3-ի, թե՞ 12-ի:
2. Եթե 3 ամիսների ենք բաժանում, ապա ստանալիք գումարը կազմում է 12 000 դրամի չափ, օրենքով կա ինչ ո՞ր կետ, որ նա պետք է ստանա նվազագույն աշխատավարձի 50%-ը կամ լրիվ 68 000 դրամ:
Կխնդրեի պարզաբանել:

Ո՞վ է վճարում անաշխատունակության գումարը

Ժամանակավոր անաշխատունակության գումարը վճարվում է գործատուի բյուջեից, թե՞ պետական բյուջեից:

Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս հաշվարկել ժամանակավոր անաշխատունակության նպաստի միջին աշխատավարձը, եթե աշխատողը 12 ամսից քիչ է աշխատում: Կանխավ շնորհակալ եմ: