30/10/2026

էլեկտրոնային

Դիանա․

Բարև ձեզ։ Ի՞նչ-որ մեկը գիտի ինչից ա, որ e-invoicing-ում հարկային հաշիվներ բաժնից ոչինչ չի լինում լրացնել, չի բացում առհասարակ մնացած դուրս գրված հաշիվներ և այլ բաժիններ լինում ա բացել, ծրագիրը ջնջեցի և նորից ներբեռնեցի, սակայն չկարգավորվեց։

Նունե.

E-invoicing-ում հարկային հաշիվը ստորագրելուց առաջ բերում է՝ դուք հարկային մարմնում հաշվառված չեք որպես ԱԱՀ վճարող։ Տվյալ Ա/Ձ-ն աշխատում է շրջհարկով, պետք է այո-ն սեղմե՞մ, թե՞ ոչ-ը։
Եվս մեկ հարց․ ինչպե՞ս հաստատել չեղարկված հաշիվները։
Կանխավ շնորհակալություն։

Արմենուհի։

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնեք գրանցել անձին, ով ՀՎՀՀ է ստացել դայակ աշխատելու համար: Օգտվող, լիազոր գրանցել եմ, հիմա ուզում եմ հասկանալ հետագա քայլերը: Աշխատանքի մեջ է համարվում սեպտեմբերից, վճարել եմ աշխատավարձ և տուրքերի մուծումները արել եմ, բայց հարկային դաշտում չգիտեմ ոնց գրանցել։ Կանխավ շնորհակալություն։

Ալբերտ․

Բարև Ձեզ:
Ֆինանսատնտեսական ոլորտի հարգելի ներայացուցիչներ,
կարո՞ղ եք օգնել ստանալու պատասխան հետևյալ հարցերին.
1. Ի՞նչ քայլ կամ քայլեր է անհրաժեշտ իրականացնել որպես Ա/Ձ նոր գրանցում ստացած անձին շրջանառության հարկով հարկվելու համակարգում ընդգրկվելու համար:
2. Ի՞նչ քայլ կամ քայլեր է անհրաժեշտ իրականացնել որպես Ա/Ձ նոր գրանցված անձին, որպեսզի հնարավորություն ունենա զբաղվել ներմուծմամբ և առևտրով (ՀԴՄ, լիցենզիա և այլն):
3. Հնարավո՞ր է արդյոք և, եթե այո, ապա ինչպե՞ս կարելի է գործողությունները իրականացնել հեռավար և էլեկտրոնային տարբերակով (հաշվետվությունների ներկայացում հարկային մարմին և այլն):

Նարին․

Կազմակերպության օգտվողի անունը և լիազորի գրասենյակի մուտքի անունը և գաղտնաբառը վերջերս փոփոխել եմ, տնօրենի նույնականացման քարտի վերադարձման և հաշվապահի նույնականացման քարտով գործարքները կատարելու պատճառով։ Ինվոյսինգը նոր օգտվողի տվյալները չի ընդունում, ինչի՞ց կարող է լինել։

Մաշա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հիմնադրամը հիմնադրվել է 2021թ. 03.03-ին և որևէ գործունեություն չի իրականացրել, սակայն հիմադրվելուց հետո չի հաշվառվել հարկ վճարողների էլեկտրոնային համակարգում: Տեղյակ եմ, որ մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացվի 240 հաշվետվաձևը: Ինչպե՞ս գրանցվել հարկ վճարողների էլ. համակարգում, արդյո՞ք կա տույժ, տուգանք, որ մինչ օրս գրանցված չենք, և արդյո՞ք պետք է որևէ հայտ ներկայացվեր հարկատեսակի մասին, ինչպես նաև կխնդրեմ այլ հեշվետվությունների ու վճարների մասին նույնպես մեկնաբանեիք: Սիրելիներս, հաշվապահ չունենք։ Կանխավ շնորհակալ եմ:

Արուս․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն բացվել է փետրվարին և դեռ շրջանառություն չունի, և ԱՁ-ի հաշվեհամարի վրա գումար չկա: Էլեկտրոնային համակարգում ուզում եմ միասնական հաշվին վճարել 10 000 դրամ փետրվար ամսվա եկամտայինի և սոց. վճարի համար, կարծում եմ՝ պետք է ԱՁ-ի հաշվեհամարին փոխանցեմ նշված գումարը, նոր վճարեմ, ուրիշ հաշվեհամարից վճարել չի կարելի: Հետևաբար Էլեկտրոնային վճարումներ մասում ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՏՈՒՀԱՆ-ում Վճարողի հաշվեհամար մասում լրացնում եմ ԱՁ-ի հաշվեհամարը, իսկ վճարման նկարագրությունում նշե՞մ եկամտային և սոց վճար:

Միլենա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Գեղեցկության սրահը աշխատելու է միկոյով, Ա/Ձ-ն նոր է բացվել։ Ինչպե՞ս գրանցվեմ taxservice-ում, ո՞ր դիմումի ձևն ընտրեմ։ Եվ ԱՁ-ն կարո՞ղ է սոց. վճար չվճարել: ԱՁ-ի տնօրենը ի՞նչ հարկեր է վճարում, եթե ինքն էլ է աշխատում: Նախապես շնորհակալություն

Նարեկ․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ի տնօրենը, ով միաժամանակ համարվում է 100% բաժնետեր, ՀՀ-ի քաղաքացիություն չունի, ՌԴ-ի քաղաքացի է, բայց բնակվում է Հայաստանում։ Այս դեպքում հարկային հաշվետվությունների հետ կապված ինչ որ առանձնահատկություն կա՞։

Դիանա.

Բարև ձեզ, հարգելիներս, խնդրում եմ ասել. եթե ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը 2013թ-ին և հիմա ուզում է սկսի գործել, ի՞նչ է պետք դրա համար: Էլեկտրոնային այմանագիր պե՞տք է հանի: Այն ժամանակ թղթսյին է եղել, և գործունեությունը փոխելու ենք էլեկտրոնային, թե թղթային հարկայինում (ուզում է փոխել գործունեոթյան տեսակը), գործունեության սկսում թղթայի՞ն է տալու, թե՞ էլեկտրոնային: Շնորհակալ եմ կանխավ:

Սուսաննա.

Բարև Ձեզ: Միջազգային էլեկտրոնային մանրածախ առևտուր` թվային շուկայավարում, իրականացնելու համար ընտրել եմ որպես հարկատեսակը ԱԱՀ: Վաճառքը կատարվելու է տարբեր երկրներում: ԱՄՆ-ում նույնպես ես հարկատու եմ, քանի որ պահանջվեց բացել EIN և վճարելու եմ վաճառված ապրանքից հարկ:
Ի՞նչ փաստաթղթերի հիման վրա ես պետք է ՀՀ-ում հաշվետվութունը լրացնեմ վաճառքի ժամանակ և ի՞նչ տեսակ հաշվետվություններ պետք է ես ներկայացնեմ:
Կանխավ շներհակալություն:

Անի․

Հարգելի գործընկերներ, եթե դիմացի կողմը հաշիվ է դուրս գրել սխալ գումարով և հրաժարվում է փոխել գումարը, մենք ջնջել ենք այդ հաշիվը էլեկտրոնային հաշիվների e-invoicing ծրագրում, էլի ինչ-որ անելիքներ ունե՞նք այս կապակցությամբ, թե՞ ոչ։ Շնորհակալություն նաԽապես։

Գարիկ.

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 13-ի N 59-Ն հրամանի 3-րդ հավելվածի համաձայն՝ մինչև կայքի շահագործումը, հաշվետվությունը և եզրակացությունը հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Հասարակական կազմակերպությունը հաշվետվության, աուդիտորի եզրակացության և վերստուգող մարմնի եզրակացության (առկայության դեպքում) մեկական օրինակները հաշվետվությունը և աուդիտորի եզրակացությունը հրապարակելուց հետո` 30 օրվա ընթացքում, ներկայացնում է իր հաշվառման վայրի հարկային մարմին: Որտե՞ղ է պետք հրապարակել:

Գուրգեն.

ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ-ը ներկայացնելիս ստորագրության տեղ իմ կողմից չկա, սեղմեցի գրանցել ու վերջ, նույն կերպ արել եմ միկրոյով աշխատելու 2022-ի հայտարարության մեջ: Փաստորեն իմ կողմից ստորագրություն չկա, ինչպես առաջին անգամ 2021-ին, դա նորմա՞լ է:

Տիգրան.

Բարև ձեզ։ Բացել եմ ԱՁ, ասացին հարկայինում, որ օնլայն պիտի գրանցվեմ, էնտեղ էլ նշեմ ԱՁ-ի ձևը, ոնց հասկացա իմը միկրոն է։ Հիմա հարց. որտեղ պետք է գրանցվեմ օնլայն տարբերակով, մեկ էլ, բանկային հաշիվ պետք է ստեղծե՞մ, հետո նոր գրանցվեմ, թե՞ գրանցվելուց հետո։
Շնորհակալություն

Նելլի.

Բարև ձեզ: Կազմ-ը աշխատում է ԱԱՀ-ով, ապրանք է արտահանել ՌԴ, գրվել է թղթային հաշիվ 30.11.21-ով` արտարժույթով, սահմանը հատել է 03.12.2021-ին: Ինվոյսինգով, ո՞ր օրով պետք է գրվի հաշվարկայն փաստաթուղթ և, ո՞ր օրվա կուրսով:
Շնորհակալություն

Անի․

Հարգելի հաշվապահներ, եթե դուրս գրված հաշիվներն ստորագրել են ստացողները, ես կարո՞ղ եմ չեղյալ հայտարարել, և դա կարող է հետո խնդիրներ առաջացնել: Խոսքս վերաբերվում է մայիսից-հոկտեմբեր ամիսներին: